«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 ապրիլի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 11802074
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
26 ապրիլի 2002 թ. |
N 321 |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 8-Ի ԹԻՎ 1 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 2001 թվականի հունվարի 8-ի «Առանց լիազոր մարմնի լրացուցիչ համաձայնության մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով իրականացվող գնումների անվանացանկը հաստատելու մասին» թիվ 1 հրամանում կատարել հետևյալ լրացումը՝
հրամանով հաստատված «Առանց լիազոր մարմնի լրացուցիչ համաձայնության մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով իրականացվող գնումների» անվանացանկը լրացնել նոր 9-րդ կետով, հետևյալ բովանդակությամբ.
«9. Զանգվածային լրատվության միջոցների՝ դրանց հրատարակիչներից անմիջական ձեռքբերում»:
Նախարար՝ |
Վ. Խաչատրյան |