ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի ապրիլի 21-ին
««ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի ՀՕ-41-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 2023 թվականի մարտի 1-ի ՀՕ-41-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածը «(բացառությամբ բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների)» բառերից հետո լրացնել «, ոստիկանության ծառայողների (բացառությամբ ոստիկանության պետի պաշտոն զբաղեցնող ծառայողի), փրկարար ծառայության տնօրենի տեղակալների, փրկարարական ծառայողների» բառերով։
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածը «(բացառությամբ բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների)» բառերից հետո լրացնել «, ոստիկանության ծառայողների (բացառությամբ ոստիկանության պետի պաշտոն զբաղեցնող ծառայողի), փրկարար ծառայության տնօրենի տեղակալների, փրկարարական ծառայողների» բառերով։
Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածը «(բացառությամբ բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների)» բառերից հետո լրացնել «, ոստիկանության ծառայողների (բացառությամբ ոստիկանության պետի պաշտոն զբաղեցնող ծառայողի), փրկարար ծառայության տնօրենի տեղակալների, փրկարարական ծառայողների» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. ապրիլի 28 Երևան ՀՕ-134-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 ապրիլի 2023 թվական: