100.0961.28.12.01
«Գրանցված է»
ՀՀ արդարադատությաննախարարության կողմից
29 հունվարի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 10002016
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
28 դեկտեմբերի 2001 թ. ք. Երևան |
N 961 |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՀԱՏԿԱՊԵՍ ԱՐԱԳ ՓՉԱՑՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ» N 2-III-4.4-1 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՆ ՈՒ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 4-ի, «Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 12.10.1993 թ. N 518 որոշմամբ հաստատված ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության կանոնադրության ու սանիտարական կանոնների, նորմերի, հիգիենիկ նորմատիվների մշակման, հաստատման, վերանայման, կիրարկման կարգի և պայմանների կետ 7-ի, ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից՝ հատկապես արագ փչացող սննդամթերքի պահպանման պայմաններն ու ժամկետները սահմանելու նպատակով,
Հրամայում եմ՝
1. Հաստատել «Հատկապես արագ փչացող սննդամթերքների պահպանման պայմանները և ժամկետները» N 2-III-4.4-1 սանիտարական կանոններն ու հիգիենիկ նորմերը (կցվում է):
2. Հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության Երևան քաղաքի, մարզային, կենտրոնների ու ներմարզային կայանների գլխավոր բժիշկներին՝ սահմանել հսկողություն «Հատկապես արագ փչացող սննդամթերքների պահպանման պայմաններըԽև ժամկետներ» N 2-III-4.4-1 սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմերի պահանջների կատարման նկատմամբ:
Նախարար |
Ա. Մկրտչյան |
Հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի 2001 թ. դեկտեմբերի 28-ի N 961 հրամանով |
ՀԱՏԿԱՊԵՍ ԱՐԱԳ ՓՉԱՑՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐ
N 2- III -4.4 -1
Սննդամթերքի և պարենային հումքի արտադրությունը, փոխադրումը, պահպանումն ու իրացումը պետք է կատարվի սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմերի պահպանմամբ: Չհամապատասխանելու դեպքում դրանք անմիջապես հանվում են արտադրությունից ու վաճառքից՝ համապատասխան գլխավոր պետական սանիտարական բժշկի որոշման համաձայն:
Սույն սանիտարական կանոններով սահմանվում են հատկապես արագ փչացող պարենահումքի և սննդամթերքի պահպանման ժամկետներին ու պայմաններին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջները:
Սույն սանիտարական կանոնների պահանջների կատարումը պարտադիր է հատկապես արագ փչացող սննդամթերք արտադրող, պահող, տեղափոխող և իրացնող բոլոր կազմակերպությունների, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի համար:
Հատկապես արագ փչացող սննդամթերքը ենթակա չէ պահման առանց սառնարանային պայմանների:
Սառնարաններում՝ +60C-ից ոչ բարձր ջերմաստիճանում հատկապես արագ փչացող պարենահումքի և սննդամթերքի պահման առավելագույն ժամկետը 6-72 ժամից չպետք է գերազանցի:
Հատկապես արագ փչացող սննդամթերքի շարքին են դասվում՝ միս-մսամթերքը, այդ թվում թռչնի ու ճագարի, ձուկ-ձկնեղենը, ծովամթերքը, կաթ-կաթնամթերքը և դրանցից պատրաստված կիսապատրաստվածքները և խոհարարական արտադրանքը, ալրային և կրեմային հրուշակեղենը, քաղցրավենիքը, ըմպելիքները, արագ սառեցրած մթերքը (աղցաններ, ուտեստներ, ճաշատեսակներ), ձավարեղենային և բանջարեղենային կիսապատրաստվածքները:
Հատկապես արագ փչացող սննդամթերքի պահպանման պայմաններն ու ժամկետները խախտելու դեպքում, դրանցում կարող են զարգանալ մթերքի փչացմանը նպաստող մանրէներ, ինչպես նաև մանրէային ծագման սննդային թունավորումներ և աղիքային սուր վարակիչ հիվանդություններ առաջացնող ախտածին ու պայմանական ախտածին մանրէներ:
Հատկապես արագ փչացող սննդամթերքի պահպանման ժամկետը հաշվարկվում է տեխնոլոգիական գործընթացն ավարտելուց անմիջապես հետո, ներառում է արտադրող կազմակերպությունում սննդամթերքը գտնվելու, առևտրի ու հանրային սննդի կազմակերպություններ փոխադրելու, ինչպես նաև վերջիններում դրանք պահելու և իրացնելու ժամանակահատվածը:
Հատկապես արագ փչացող սննդամթերք արտադրող կազմակերպությունը պարտավոր է պարտադիր հավաստման ենթակա ապրանքների յուրաքանչյուր խմբաքանակն ուղեկցել համապատասխանության սերտիֆիկատով, որտեղ պետք է նշված լինի սննդամթերքի արտադրման ամսաթիվը, ժամը, պահման պայմանները և իրացման/սպառման վերջնական ժամկետը: Հատկապես արագ փչացող սննդատեսակների իրացումը պետք է կատարվի դրանց պարտադիր մակնշման (կամ պիտակների) առկայությամբ: Պարտադիր մակնշվող տեղեկատվական տվյալները պետք է ներառեն հետևյալ տվյալները.
- արտադրանքի անվանումը,
- կիրառման ոլորտը (դիետիկ և մանկական սննդատեսակների համար),
- արտադրող կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը,
- արտադրանքի քաշը կամ ծավալը,
- սննդային հավելումների անվանումը և ծածկագիրը (սննդային հավելումների կիրառման դեպքում),
- արտադրանքի սննդային և էներգիական արժեքավորության վերաբերյալ տվյալներ (սպիտակուցների, ճարպերի, ածխաջրատների, վիտամինների, միկրոտարրերի պարունակությունը և կալորիականությունը),
- պատրաստման ամսաթիվը, պահման պայմանները և իրացման ժամկետները,
- պատրաստման եղանակը (կիսապատրաստվածքների, խտանյութերի և հատուկ՝ մանկական և դիետիկ սննդատեսակների համար):
Արգելվում է անհրաժեշտ մակնշում չունեցող կամ համապատասխան պիտակներով չուղեկցվող հատկապես արագ փչացող սննդամթերքի ստացումը և իրացումը առևտրի ու հանրային սննդի կազմակերպություններում:
Հատկապես արագ փչացող սննդամթերքի փոխադրումը պետք է իրականացվի մակնշված փակ տարաներով:
Հատկապես արագ փչացող սննդամթերքի տեղափոխումը պետք է կատարվի ներքին մակերեսի հիգիենիկ ծածկույթ ունեցող սառեցվող կամ հավասարաջերմ փոխադրամիջոցներով: Վերջիններս պետք է մակնշված լինեն՝ տեղափոխվող սննդամթերքին համապատասխան:
Տարվա տաք ժամանակաշրջանում, հավասարաջերմ թափքով փոխադրամիջոցներով տեղափոխման տևողությունը սառույցի առկայության դեպքերում չպետք է գերազանցի 3 ժամից, իսկ առանց սառույցի՝ 1 ժամից:
Հատկապես արագ փչացող սննդամթերքի պահպանումն առևտրի ցանցում և հանրային սննդի օբյեկտներում թույլատրվում է միայն +20C-ից մինչև +60C (կամ մինուսային) ջերմային ռեժիմի ապահովման դեպքում: Բացառություն կարող են կազմել բարձր ջերմաստիճանում պատրաստված կիսապատրաստվածքներ ու պատրաստի արտադրատեսակներ, որոնք նախատեսված են հանրային սննդի կազմակերպություններում հետագա մշակման (վերջնական պատրաստման) և խոհարարական խանութներում (կամ խանութների խոհարարական բաժիններում) իրացնելու համար, ունեն ավելի երկարատև պահպանման ժամկետներ: Դրանց պահպանման ջերմաստիճանը ցանկում առանձնացված է * նշանով:
ՀԱՏԿԱՊԵՍ ԱՐԱԳ ՓՉԱՑՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՋԵՐՄԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
N |
Սննդամթերքի անվանում |
Պահպանման առա-վելագույն ժամկետ |
Պահպանման ջերմաստիճան 0C |
|
ՄՍԱՄԹԵՐՔ |
|
|
1. |
Միս խոշոր կտորներով |
48 |
+2-ից +6 |
2. |
Չափածրարված միս (0.25-1 կգ քաշով) |
36 |
+2-ից+6 |
3. |
Չափաբաժիններով կտորներ առանց պաքսիմատի (բնական բիֆշտեքս, լանգետ, անտրեկոտ, ռոմշտեքս, էսկալոպ, շնիցել՝ տավարի, ոչխարի, խոզի միս ջեռոցում պատրաստելու համար և այլն) |
36 |
+2-ից +6 |
4. |
Չափաբաժիններով կտորներ պաքսիմատում (ռոմշտեքս, շնիցել, բնական կոտլետ տավարի և խոզի մսից և այլն) |
24 |
+2-ից +6 |
5. |
Մանր կտորներով միս` խորովածի համար, բեֆստրոգանով, ազու, գուլյաշ, տավարի միս շոգեխաշելու համար և այլն |
24 |
+2-ից +6 |
6. |
Մսի ասորտի |
18 |
+2-ից +6 |
7. |
Սննդային ոսկրեր |
24 |
+2-ից +6 |
8. |
Գյուղատնտեսական կենդանիների ենթամթերք՝ |
48 |
+2-ից +6 |
|
պաղեցրած |
24 |
+2-ից +6 |
9. |
Խորովածի կիսապատրաստվածք մարինադացված |
24 |
+2-ից +6 |
10. |
Կիսապատրաստվածքներ աղացած մսից՝ բնական շնիցել, կոտլետներ, կիևյան և այլ տեսակներ, բիֆշտեքս, լյուլա-քյաբաբ աղացած բիֆշտեքս սառեցրած |
12 |
+2-ից +6 |
|
բարձր սննդային արժեքավորության կիսապատրաստվածքներ՝ |
12 12 |
+2-ից +6 |
11. |
Մսի արդյունաբերության և հանրային սննդի կազմակերպությունների նախապատրաստական արտադրամասերում արտադրվող մսի խճողակ (ֆարշ) |
12 |
+2-ից +6 0-ից ցածր+2-ից +6 |
12. |
Առևտրի և հանրային սննդի կազմակերպություններում արտադրվող մսի խճողակ |
6 |
+2 -ից +6 |
13. |
Մսով պելմեններ, կոլոլակ սառեցրած |
48 |
ոչ բարձր - 5-ից |
|
Կիսապատրաստվածքներ |
|
|
14. |
Թռչնի և ճագարի միս պաղեցրած փաթեթավորված |
48 |
+2 -ից +6 |
15. |
Թռչնի և ճագարի միս սառեցրած |
72 |
+2 -ից +6 |
16. |
Թռչնի մսից կիսապատրաստվածքներ (խոհարարական մշակման համար պատրաստված մսեղիք, ֆիլե, սուկի, ողնաշարի անոսկր մաս, բդիկներ, ճտեր տապակայի համար) |
48 |
+2 -ից +6 |
17. |
Հավաքածուներ՝ դոնդողի, ռագուի, սուպերի համար |
12 |
+2 -ից +6 |
18. |
Կիսապատրաստվածքներ աղացած թռչնի մսից (կոտլետներ հավի մսից, կոտլետներ հնդկահավի մսից և այլն) |
12 |
+2-ից +6 |
19. |
Թռչնի և ճագարի ենթամթերք և դրանցից կիսապատրաստվածքներ |
24 |
+2 -ից +6 |
|
Խոհարարական արտադրանք տավարի, խոզի և ոչխարի (այծի) մսից |
|
|
20. |
Հանրային սննդի կազմակերպությունների նախապատրաստական արտադրամասերում արտադրվող եփած միս (խոշոր կտորներով սառը ճաշատեսակների համար, խոշոր կտորներով, կտրատված բաժինների՝ I-ին և II-րդ ճաշատեսակների համար) |
24
|
|
21. |
Հանրային սննդի կազմակերպություններում (բացառությամբ նախապատրաստական արտադրա-մասերի) պատրաստված խաշած միս |
12 |
+2 -ից +6 |
22. |
*Հանրային սննդի կազմակերպությունների նախապատրաստական արտադրամասերում պատրաստված տապակած միս (տավարի և խոզի տապակած միս՝ սառը ճաշատեսակների համար, տապակած խոշոր կտորներով և կտրատած բաժինների՝ երկրորդ ճաշատեսակների համար, միս դոնդողում) |
48 |
+2-ից +6 |
23. |
Հանրային սննդի կազմակերպություններում (բացառությամբ նախապատրաստական արտադրամասերի) պատրաստված տապակած միս |
24 |
+2-ից +6 |
24. |
*Միս լցոնած ճարպով շոգեխաշած (խոշոր կտորներով, կտրատված բաժինների II-րդ ճաշատեսակների համար, միս դոնդողում) |
24 |
+2-ից +6 |
25. |
Ենթամթերք եփած (լեզու, սիրտ, երիկամ, ուղեղ) |
18 |
+2-ից +6 |
26. |
Լյարդ տապակած |
24 |
+2-ից +6 |
27. |
Խոհարարական արտադրանք աղացած մսից տապակած (կոտլետներ, բիֆշտեքս, շնիցել և այլ) |
12 |
+2-ից +6 |
28. |
Դոնդող մսով |
12 |
+2-ից +6 |
29. |
Մսի արդյունաբերության կազմակերպություններում արտադրված պաշտետներ՝ մսից, լյարդից և թռչնի մսից |
24 |
0-ից +2 |
30. |
Հանրային սննդի կազմակերպություններում պատրաստված պաշտետներ՝ մսից և լյարդից |
6 |
+2-ից +6 |
31. |
Մսի արդյունաբերության կազմակերպություններում արտադրված արգանակներ՝ |
24 |
+2-ից +6 |
32. |
* Արգանակներ դոնդողանյութով: Կիսապատրաստվածքներ |
48 |
+2-ից +6 |
33. |
*Արգանակ հավի ոսկորից: Կիսապատրաստվածք |
24 |
+2 -ից +6 |
34. |
*Խիտ արգանակ ոսկորներից: Կիսապատրաստվածք |
48 |
+2-ից +6 |
|
Խոհարարական արտադրանք ճագարի և թռչնի մսից |
|
|
35. |
Բադերի և ճտերի մսեղիք՝ կարմրացրած |
48 |
+2-ից +6 |
36. |
Թռչնի մսեղիք՝ ապխտած, ապխտած /տապակած, ապխտած-եփած |
72 |
+2-ից +6 |
37. |
*Հանրային սննդի կազմակերպությունների նախապատրաստվածքային արտադրամասերում և թռչնի վերամշակման կազմակերպություններում կենտրոնացված եղանակով արտադրվող թռչնի ու ճագարի տապակած միս |
48 |
+2-ից +6 |
38. |
Հանրային սննդի կազմակերպություններում պատրաստվող թռչնի և ճագարի միս՝ յուղով տապակած |
24 |
+2-ից +6 |
39. |
* Հանրային սննդի կազմակերպությունների նախապատրաստվածքային արտադրամասերում և թռչնի վերամշակման կազմակերպություններում կենտրոնացված եղանակով արտադրվող թռչնի մսեղիք՝ եփած |
24 |
+2-ից +6 |
40. |
Հանրային սննդի կազմակերպություններում պատրաստված թռչնի մսեղիք եփած |
18 |
+2 -ից +6 |
41. |
* Թռչնի բաժնեմասնատված խաշած միս՝ դոնդողի մեջ |
24 |
+2 -ից +6 |
42. |
* Թռչնի փափուկ միս խաշած բրիկետի ձևով |
24 |
+2 -ից +6 |
43. |
Թռչնի մսից պատրաստված կոտլետներ |
12 |
+2 -ից +6 |
44. |
Եփած ձու |
24 |
+2 -ից +6 |
|
Երշիկներ և երշիկեղեն |
|
|
45. |
Դոնդող թաղանթի մեջ |
36 |
+2 -ից +6 |
46 |
Երշիկեղեն դոնդողի մեջ զելց |
48 |
+2 -ից +6 |
47. |
Ռուլետ խմապից |
12 |
+2 -ից +6 |
48. |
Երշիկներ եփած՝ |
72 |
+2 -ից +6 |
49. |
Նրբերշիկներ և սարդելկաներ |
48 |
+2 -ից +6 |
50. |
Մսային հացեր՝ |
72 |
+2-ից +6 |
51. |
Երշիկներ լյարդաթոքային (ենթամթերքից) |
48 |
+2 -ից +6 |
52. |
Երշիկներ արյունային՝ |
24 |
+2 -ից +6 |
53. |
Եփած արտադրատեսակներ թաղանթի մեջ (խոզապուխտ ասորտի, խողապուխտ նախաճաշի համար, խոզապուխտ թաղանթի մեջ և այլ) |
72 |
+2 -ից +6 |
54. |
Երշիկներ եփած՝ ենթամթերքի ավելացմամբ, սարդելկաներ սպիտակուցային և ենթամթերքից |
24 |
+2 –ից +6 |
55. |
Երշիկեղեն պոլիմերային թաղանթի մեջ վակուումային եղանակով փաթեթավորված՝ եփած երշիկներ, եփած արտադրանք՝ խոզի, տավարի և ոչխարի մսից |
48 |
+2 -ից +6 |
56. |
Երշիկներ լյարդ /թոքից բուսական (ձավարեղենի ավելացումով) |
12 |
+2 -ից +6 |
57. |
Երշիկներ մանկական /դպրոցական սննդի համար |
36 |
+2 -ից +6 |
58. |
Եփած երշիկներ թռչնի մսից՝ բարձր տեսակի |
72 |
+2 -ից +6 |
59. |
Եփած երշիկներ թռչնի մսից՝ 1-ին տեսակի, նրբերշիկներ |
48 |
+2 -ից +6 |
|
ՁԿՆԵՂԵՆ ԵՎ ԾՈՎԱՄԹԵՐՔ |
|
|
60. |
Ձուկ բոլոր անվանումների պաղեցրած |
48 |
0-ից -2 |
61. |
Ձուկ և ձկնամթերք բոլոր անվանումների սառեցրած և փայլապատ |
24 |
0-ից -2 |
62. |
Ձուկ /կտրված, չսառեցված |
24 |
-2-ից +2 |
63. |
Ձուկ չափաբաժիններով պաքսիմատով |
12 |
+2-ից +6 |
64. |
Ձկան կիսապատրաստվածք խորովելու և տապակելու համար |
24 |
-2-ից +2 |
65. |
Կոտլետներ, խճողակ, ձուկ /կարտոֆիլային կոտլետներ, բլիթներ/ բլիններ (առանց սառեցնելու) |
12 |
-2-ից +2 |
66. |
Կոտլետներ, տոլմա և խճողակ սառեցրած |
72 |
-4-ից –6 |
67. |
Ձկան պելմենիներ սառեցրած |
48 |
-4-ից –6 |
|
Խոհարարական արտադրանք |
|
|
68. |
Ձուկ (բոլոր անվանումների) տապակած |
36 |
+2-ից +6 |
69. |
Ձուկ( բոլոր անվանումների) խորոված/տապակած |
48 |
+2-ից +6 |
70. |
Ձուկ (բոլոր անվանումների) եփած |
24 |
+2-ից +6 |
71. |
Ձուկ խճողած |
24 |
+2-ից +6 |
72. |
Աղ դրած ձկից աղացած արտադրանք |
24 |
+2-ից +6 |
73. |
Ձկան (բոլոր անվանումների) կոտլետներ տապակած |
12 |
+2-ից +6 |
74. |
Տիֆտելներ ձկան տոմատի սոուսում, կոլոլակ |
48 |
+2-ից +6 |
75. |
Ձուկ (բոլոր անվանումների) և ռուլետ տաք եղանակով ապխտած |
48 |
+2-ից +6 |
76. |
Ձկան երշիկներ եփած |
48 |
+2-ից +6 |
77. |
Ձուկ դոնդողում «Ձկնորսական», «Հատուկ» և այլ |
12 |
+2-ից +6 |
78. |
Խեցգետիններ և մանր ծովախեցգետիններ եփած |
12 |
+2-ից +6 |
79. |
Ծովախեցգետնի ձողիկներ |
48 |
+2-ից +6 |
80. |
Կաղամար բանջարեղենով թթվասերի սոուսի մեջ, կոտլետներ կաղամարից, կաղամար մարինադացված |
24 |
+2-ից +6 |
81. |
Խոհարարական արտադրանք «Օկեան» սպիտակուցային մածուկից արդյունաբերական արտադրության |
24 |
+2-ից +6 |
82. |
Յուղ ձկան և ձկնկիթի (բոլոր անվանումների) |
24 |
+2-ից +6 |
83. |
Ձուկ դոնդողի մեջ |
24 |
+2-ից +6 |
84. |
Ձկան մածուկներ պոլիմերային սպառողական տարայում |
24 |
+2-ից +6 |
85. |
Ձկան 2-րդ կերակրատեսակներ պոլիմերային սպառողական տարայում՝ |
12 |
+2-ից +6 |
86. |
Սպիտակուցային սառեցրած մածուկ «Օկեան» |
72 |
-1-ից –3 |
|
ԿԱԹՆԱՄԹԵՐՔ |
|
|
87. |
Պաստերիզացված կաթ, սերուցք, ացիդոֆիլին |
36 |
+2-ից +6 |
88. |
Կեֆիր |
36 |
+2-ից +6 |
89. |
Մածուն |
48 |
+2-ից +6 |
90. |
Ըմպելիքներ շիճուկից (բոլոր անվանումների) |
48 |
+2-ից +6 |
91. |
Թան թարմ |
36 |
+2-ից +6 |
92. |
Բնական կումիս (զամբիկի կաթից), կումիս կովի կաթից |
48 |
+2-ից +6 |
93. |
Թթվասեր |
72 |
+2-ից +6 |
94. |
Կաթնաշոռ յուղալի և յուղաճարպազրկված դիետիկ |
36 |
+2-ից +6 |
95. |
Պանրիկներ սոյայից, սոյայի թթվեցրած կաթ |
12 |
+2-ից +6 |
96. |
Կիսապատրաստվածքներ կաթնաշոռից |
24 |
+2-ից +6 |
97. |
Կաթնաշոռային պանրիկներից պատրաստված արտադրանք |
36 |
0-ից +2 |
98. |
Հանրային սննդի կազմակերպություններում կաթնաշոռից պատրաստված թխվածքաճաշ (զապե-կանկա) և քաղցրակուտապ (պուդինգ) |
48 |
+2-ից +6 |
99. |
Հանրային սննդի կազմակերպություններում կաթնաշոռից պատրաստված խոհարարական արտադրանք՝ |
24 36 |
+2-ից +6 +2-ից +6 |
100 |
Պանիր (կաթնաշոռ) տնական |
36 |
+2-ից +6 |
101 |
Սերուցքային պանիրներ՝ փաթեթավորված պոլիստիրոլից և այլ պոլիմերային նյութերից տուփերում |
48 |
+2-ից +6 |
102 |
Պանիրներ փափուկ և աղաջրային՝ առանց հասունացման |
48 |
+2-ից +6 |
103 |
Պանրային զանգված |
48 |
+2-ից +6 |
104 |
Շիճուկակարագ |
48 |
+2-ից +6 |
105 |
Սերուցքային ըմպելիքներ |
24 |
+2-ից +6 |
106 |
Սերուցքային կարագ՝ մանր կտորներով |
6 |
+2-ից +6 |
107 |
Ըմպելիք «Հարավային» |
24 |
+2-ից +6 |
108 |
Ըմպելիքներ «Սիրողական», «Ձյունիկ» |
36 |
+2-ից +6 |
109 |
*Մանկական սնունդ՝ համաձայն սպառողական տարայի մակնշման |
|
|
110 |
Մանկական կաթնախոհանոցի արտադրանք |
24 |
+2-ից +6 |
|
ԲԱՆՋԱՐԵՂԵՆ |
|
|
111 |
Կարտոֆիլ հում` մաքրված, սուլֆիտացված |
48 |
+2-ից +6 |
112 |
Կաղամբ թարմ սպիտակագլուխ մաքրած |
12 |
+2-ից +6 |
113 |
Մաքրած հում գլուխ սոխ, գազար, ճակնդեղ |
24 |
+2-ից +6 |
114 |
* Ամսական բողկ, ծովաբողկ` մաքրած, կտրատած |
12 |
+2-ից +6 |
115 |
* Մաղադանոս մշակված` |
18 |
+2-ից +6 |
116 |
* Նեխուր մշակված` |
18 |
+2-ից +6 |
117 |
* Կանաչ սոխ մշակված |
18 |
+2-ից +6 |
118 |
* Սամիթ մշակված |
18 |
+2-ից +6 |
119 |
* Թարխուն մշակված |
18 |
+2-ից +6 |
120 |
*Վայրի ստեպղին (գազար) մշակված |
24 |
+2-ից +6 |
|
Ջերմային մշակման ենթարկված կիսապատրաստվածքներ |
|
|
121 |
*Թխվածքաճաշ /զապեկանկա/ կաղամբով, գազարով, բանջարեղենով, կարտոֆիլով, մսով |
18 |
+2-ից +6 |
122 |
*Կոտլետներ գազարի, կաղամբի, ճակնդեղի, կարտոֆիլի |
18 |
+2-ից +6 |
126 |
Շնիցել կաղամբից, խճողակ կաղամբի, խճողակ գազարի |
12 |
+2-ից+6 |
127 |
*Աղ դրած վարունգ` կտրատված, տապակած |
24 |
+2-ից +6 |
128 |
*Սպիտակագլուխ թարմ կաղամբ` կտրատված, շոգեխաշած |
12 |
+2-ից +6 |
129 |
*Թթու դրած սպիտակագլուխ կաղամբ` շոգեխաշած 1-ին ճաշատեսակների համար |
72 |
+2-ից +6 |
130 |
*Սոխ, գազար շոգեխաշած |
48 |
+2-ից +6 |
131 |
* Սոուսներ խտացրած՝ |
72 |
+2-ից+6 |
132 |
Տոլմայի կիսապատրաստվածքներ՝ բանջարեղենային, մսով և բրնձով, ձկով և բրնձով, կաթնաշոռով և բրնձով և այլ |
12 |
+2-ից+6 |
133 |
*Տոլմայի կիսապատրաստվածք մսով և բրնձով, պատրաստված հանրային սննդի կազմակերպություններում |
6 |
+2-ից+6 |
134 |
* Աղցան թթվեցրած կաղամբից |
24 |
+2-ից+6 |
135 |
* Բանջարեղեն եփած մաքրած` |
24 |
+2-ից+6 |
136 |
* Բանջարեղեն եփած, մաքրած, կտրատած` |
18 |
+2-ից+6 |
137 |
*Աղցաններ (մսից, ձկից և այլն) չհամեմված |
12 |
+2-ից+6 |
138 |
Հանրային սննդի կազմակերպություններում պատրաստված բոլոր տեսակների աղցաններ, խառնախորտիկներ՝ չհամեմված |
6 |
+2-ից+6 |
139 |
Բանջարեղեն եփած, չմաքրած |
6 |
+2-ից+6 |
|
ԱԼՐԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ |
|
|
140 |
Խմոր (խմորիչային, դրոժով)` թխված և տապակված կարկանդակների, փքաբլիթների, լցոնով կարկանդակների, կուտապի և ալրային այլ արտադրանքի համար |
9 |
+2-ից+6 |
141 |
Խմոր շերտավոր անալի՝ տորթերի, կարկանդակների և ալրային այլ արտադրանքի համար |
24 |
+2-ից+6 |
142 |
Խմոր փխրուն տորթերի և կարկանդակների համար |
36 |
+2-ից+6 |
143 |
Խմոր լցոնով կարկանդակների համար |
24 |
+2-ից+6 |
144 |
Նախապատրաստվածքներ նրբաբլիթների /բլինների/ համար |
24 |
+2-ից+6 |
145 |
Նրբաբլիթներ լցոնած խճողակով՝ |
12 |
+2-ից+6 |
|
Խոհարարական արտադրանք |
|
|
146 |
Պանրային ձողիկներ |
72 |
+2-ից+6 |
147 |
Խմորիչային դրոժով խմորից լոռաբլիթ, հյութալի բլիթ, կուտապներ կիսաբաց՝ |
24 |
+2-ից+6 |
148 |
Կարկանդակներ, չեբուրեկներ, բելյաշներ, թխվածքաբլիթներ, կուլեբյակներ՝ թխված, տապակված (մսով, ձվով, կաթնաշոռով, կաղամբով, սիրտ /թոքով և այլ տեսակի լցոններով) |
24 |
+2-ից+6 |
|
ՁԱՎԱՐԵՂԵՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ |
|
|
149 |
Կոտլետներ սպիտակաձավարից, կորեկաձավարից |
18 |
+2-ից+6 |
|
Խոհարարական արտադրանք |
|
|
150 |
Թխվածքաճաշ սպիտակաձավարից, բրնձից, բրինձ-կաթնաշոռով |
12 |
+2-ից+6 |
151 |
Քաղցրակուտապ կաթով, բրնձով |
24 |
+2-ից+6 |
152 |
Ձավարաճաշ կաթնաշոռով յուղալի և կիսայուղոտ |
24 |
+2-ից+6 |
153 |
Փլավ մրգային |
24 |
+2-ից+6 |
|
ԱԼՐԱՅԻՆ ՀՐՈՒՇԱԿԵՂԵՆ, ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ, ԸՄՊԵԼԻՔՆԵՐ |
|
|
154 |
Տորթեր և հրուշակ՝ |
72 |
+2-ից+6 |
155 |
Բիսկվիտային ռուլետներ՝ |
36 |
+2-ից+6 |
156 |
Անուշահամ դոնդողներ , սամբուկ, մուսս |
24 |
+2-ից+6 |
157 |
Կրեմներ՝ սերուցքային, կաթնաշոռամրգային |
24 |
+2-ից+6 |
158 |
Սերուցք հարած |
6 |
+2-ից+6 |
159 |
Տորթ կաթնաշոռից |
24 |
+2-ից+6 |
160 |
Կվաս արդյունաբերական արտադրության՝ |
48 |
+2-ից+6 |
161 |
Արդյունաբերական արտադրության ոչ ոգելից ըմպելիքներ չգազացված՝ |
48 |
+2-ից+6 |
|
ԱՐԱԳ ՍԱՌԵՑՐԱծ ՄԹԵՐՔ |
|
|
162 |
Աղցան կարմրագլուխ կաղամբից |
24 |
0-ից+4 |
163 |
Աղցան բազուկից |
24 |
0-ից+4 |
164 |
Բանջարեղենային ուտեստ տոմատով |
24 |
0-ից+4 |
Երկրորդ ճաշատեսակներ և գարնիրներ | |||
165 |
Գուլյաշ տավարի մսից |
|
|
166 |
Շոգեխաշած տավարի միս |
|
|
167 |
Միս տնական ձևով |
|
|
168 |
Բեֆստրոգանով |
|
|
169 |
Կոլոլակ |
|
|
170 |
Կոլոլակ առանց սոուսի |
96 |
ոչ բարձր -5-ից |
171 |
Կոլոլակներ սոուսով |
|
|
172 |
Բիֆշտեքս |
48 |
ոչ բարձր 0-ից |
173 |
Սարդելկա |
|
|
174 |
Նրբերշիկ |
|
|
175 |
Երշիկ |
|
|
176 |
Նրբաբլիթ /բլինչիկ գյուղական/ |
|
|
177 |
Նրբաբլիթ /բլինչիկ կովկասյան/ |
|
|
178 |
Նրբաբլիթ /բլինչիկ կաղամբով/ |
|
|
179 |
Նրբաբլիթ /բլինչիկ կաթնաշոռով/ |
|
|
180 |
Նրբաբլիթ /բլինչիկ մրգային լցոնով/ |
|
|
181 |
Կրոկետ |
48 |
ոչ բարձր -5-ից |
182 |
Կոտլետ սոուսում գյուղական |
48 |
ոչ բարձր -6-ից |
183 |
Կոտլետ գյուղական, առանց սոուսի |
48 |
ոչ բարձր -6-ից |
184 |
Խճողակ կրոկետի համար |
48 |
ոչ բարձր -6-ից |
185 |
Կաղամբ թթվեցրած, շոգեխաշած |
24 |
0-ից +4 |
186 |
Կաղամբ թարմ, շոգեխաշած |
24 |
0-ից +4 |
Սույն սանիտարական կանոններում և հիգիենիկ նորմերում չներառված ազգային սննդատեսակների և ֆիրմային ճաշատեսակների, ինչպես նաև նոր արտադրատեսակների պահպանման ջերմային ռեժիմներն ու ժամկետները սահմանվում են ՀՀ գլխավոր պետական սանիտարական բժշկի կողմից համաձայնեցրած դրանց նորմատիվային փաստաթղթերում (ստանդարտներ, տեխնիկական պայմաններ):
Սույն սանիտարական կանոնների ու հիգիենիկ նորմերի պահանջների կատարման հսկողությունն իրականացվում է ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մարմինների կողմից: