«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
«07» 09 2000 թ.
Պետական գրանցման թիվ 11800083
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
23 օգոստոսի 2000 թվականի |
|
թիվ 207 |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 27.07.2000 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 172 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 27-ը հուլիսի 2000 թվականի «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին թիվ 172 հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը.
Հրամանով հաստատված վիճակախաղերի կազմակերպման և անցկացման լիցենզիա ստանալու համար դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկից հանել պաշտպանվածության աստիճաններով տոմսերի պատրաստման վերաբերյալ վիճակախաղի տոմսերը պատրաստող կազմակերպության տեղեկանքը: