ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2008 թվականի ապրիլի 8-ին
«ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի նոյեմբերի 23-ի ՀՕ-21 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» և «է» կետերով.
«զ) աշխարհագրական oբյեկտի անվանակոչում` սույն օրենքով սահմանված մարմինների կողմից իրավական ակտերով ընդունված և սահմանված կարգով պետական գրանցում ստացած աշխարհագրական օբյեկտին տրված անվանում.
է) աշխարհագրական oբյեկտի անվանափոխում` անվանակոչված և սահմանված կարգով պետական գրանցում ստացած աշխարհագրական օբյեկտի անվանման փոփոխություն:»:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ կետը «լիազորված մարմինը» բառերից հետո լրացնել «մեկամսյա ժամկետում» բառերով:
Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածում`
1. 1-ին կետի «անվանումները» բառը փոխարինել «անվանակոչումները և անվանափոխումները» բառերով.
2. լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ կետով.
«11 . Հայաստանի Հանրապետության աշխարհագրական oբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների պետական գրանցումը իրականացվում է օրենքով լիազորված մարմինների ընդունած իրավական ակտերի հիման վրա՝
ա) մարզի, համայնքի, բնակավայրի անվանակոչման և (կամ) անվանափոխման դեպքում` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից.
բ) ֆիզիկաաշխարհագրական և ինժեներատեխնիկական օբյեկտների անվանակոչման և (կամ) անվանափոխման դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից.
գ) ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման և (կամ) անվանափոխման դեպքում` համայնքների ղեկավարների` ավագանիների որոշման, իսկ Երևան քաղաքում Երևանի քաղաքապետի` Երևանի խորհրդի (ավագանու ձևավորման դեպքում` ավագանու) որոշման հիման վրա, իսկ հասցեավորումը և համարակալումը համապատասխան համայնքների ղեկավարների (Երևանում` Երևանի քաղաքապետի) կողմից:»:
Հոդված 4. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2008 թ. մայիսի 5 Երևան ՀՕ-22-Ն |