ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
27-ը հուլիսի 2000 թ. ք. Երևան |
N 173 |
ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՀԱՄԱՐ ՏԱՐԵԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳԱՆՁՈՒՄԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19 հոդվածով գրավատնային գործունեություն իրականացնելու լիցենզիայի համար տարեկան պետական տուրքի սահմանման կապակցությամբ`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել, որ`
ա) մինչև 1999 թվականի օգոստոսի 10-ը գրավատնային գործունեություն իրականացնելու լիցենզիա ստացած անձանց կողմից «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19 հոդվածի 22. կետի համաձայն 2000 թվականի օգոստոսի 10-ից հետո մեկ տարվա ժամանակահատվածի համար տարեկան պետական տուրքի գումարը ենթակա է վճարման մինչև 2000 թվականի օգոստոսի 10-ը.
բ) 1999 թվականի օգոստոսի 10-ից հետո գրավատնային գործունեություն իրականացնելու լիցենզիա ստացած անձանց կողմից «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19 հոդվածի 22. կետի համաձայն առաջին տարեկան պետական տուրքի գումարը ենթակա է վճարման մինչև լիցենզիան ստանալու օրվան հաջորդող 365-րդ օրը:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 1999 թվականի մարտի 8-ի N 92 հրամանով հաստատված` «Գրավատնային գործունեության լիցենզավորման ժամանակավոր կարգում» (այսուհետ` կարգ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
ա) կարգը 8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 81 կետով.
«81. Գրավատունը լիցենզիա ստանալուց հետո յուրաքանչյուր հաջորդ մեկ տարվա համար վճարում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տարեկան տուրքի գումարը` նախքան այդ ժամկետի սկիզբը».
բ) կարգի 5-րդ բաժնի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Լիցենզիայի գործողությունը կասեցնելու և ուժը կորցրած ճանաչելու հիմքերն ու կարգը».
գ) 29-րդ կետից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ 281, 282, 283, 284 և 285 կետեր`
«281. Նախարարությունը կասեցնում է լիցենզիայի գործողությունը, եթե գրավատունը խախտել է սույն կարգի 81 կետով սահմանված պահանջը:
282. Լիցենզիայի գործողության կասեցման նախարարության սահմանած ժամկետը չի կարող գերազանցել 45 օրը:
283. Լիցենզիայի գործողության կասեցման ժամկետի ընթացքում գրավատունը չի կարող իրականացնել գրավատնային գործունեություն: Լիցենզիայի գործողության կասեցման ժամկետի ընթացքում գրավատան կողմից նման գործունեություն իրականացնելը դիտարկվում է որպես առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվել և առաջացնում է պատասխանատվություն` օրենսդրությամբ սահմանված կարգով:
284. Լիցենզիայի գործողության կասեցմանը նախարարությունն անդրադառնում է կասեցման համար հիմք հանդիսացած խախտումների վերացման վերաբերյալ գրավատան կողմից նախարարությանը տեղեկացնելուց հետո 15 օրվա ընթացքում, իսկ լիցենզիայի գործողության կասեցման ժամկետի ընթացքում նման տեղեկություններ չներկայացնելու դեպքում` լիցենզիայի գործողության կասեցման ժամկետից հետո 15 օրվա ընթացքում:
285. Եթե սույն կարգի 284 կետին համապատասխան նախարարությունը լիցենզիայի գործողության կասեցմանն անդրադառնում է սույն կարգի 282 կետի համաձայն սահմանված ժամկետի ավարտից հետո, ապա անկախ այդ ժամկետից, լիցենզիայի գործողությունը կասեցված է մնում` մինչև նախարարության կողմից դրան անդրադառնալը, բայց ոչ ուշ սույն կարգի 284 կետով նախատեսված ժամկետից: Սույն կարգի 284 կետով նախատեսված ժամկետում լիցենզիայի գործողության կասեցմանը նախարարության կողմից չանդրադառնալու դեպքում կասեցումը համարվում է դադարեցված, իսկ լիցենզիայի գործողությունը` վերականգնված:»:
դ) 29.5. կետը լրացնել «կամ» բառով, և այդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 29.6 կետ`
«29.6. սույն կարգին համապատասխան լիցենզիայի գործողության կասեցման ժամկետի ընթացքում գրավատունը չի վերացրել կասեցման համար հիմք հանդիսացող խախտումը, կամ կասեցման համար հիմք հանդիսացող խախտում թույլ տալուց հետո երկու տարվա ընթացքում թույլ է տվել լիցենզիայի գործողությունը կասեցնելու համար հիմք հանդիսացող խախտում:»:
ե) 36-րդ կետում «հարկային տեսչությանը» բառերը փոխարինել «պետական եկամուտների նախարարությանը» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Լ. Բարխուդարյան |
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
28 հուլիսի 2000 թ.
Պետական գրանցման թիվ 118000070