ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
Հ Ր Ա Մ Ա Ն
06.10.2000 թ. |
N 631 |
ք. Երևան |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի նոյեմբերի 14-ի N 532 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրության 5-րդ կետի «ժէ» ենթակետով
Հրամայում եմ`
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 1999 թվականի օգոստոսի 9-ի «Քաղաքացիական կացության ակտերի գրանցումները կանոնակարգելու մասին» N 1270 հրամանով հաստատված «Մահվան գրանցման վերաբերյալ հրահանգչական ցուցումների» 20-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`
«ՔԿԱԳ տարածքային բաժիններն ամեն ամիս սոցիալական ապահովության մարմիններին տրամադրում են մահացածների վերաբերյալ տեղեկանքներ»:
Դ. Հարությունյան
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
9 հոկտեմբերի 2000 թ.
Պետական գրանցման թիվ 10200101