ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 4559-Ա |
«25» նոյեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ԱՋԱՓՆՅԱԿ, ԼՈՒԿԱՇԻՆԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑ Հ.30 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՖԵԼԻՔՍ ՍԵՐՅՈԺԱՅԻ ՅԱՐԱԼՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Ֆելիքս Սերյոժայի Յարալյանի (ծնված 29.02.1956թ.) դիմումը։ Երևանի Աջափնյակ, Լուկաշինի 1-ին փողոց հ.30 հասցեում գտնվող ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 452.17քմ, որից` 240.0քմ մակերեսով հողամասը Ֆելիքս Սերյոժայի Յարալյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 10.04.2010թ. հ.2690576 վկայական):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 02.08.2024թ. հ.ԱՏ-02082024-01-1029 տեղեկանքը, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 30.09.2024թ. հ.Հ-11013 գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 14.10.2024թ. հ.20-Ել-123312-23 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Աջափնյակ, Լուկաշինի 1-ին փողոց հ.30 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 2-րդ հոդվածով.
1. Վերականգնել Երևանի Աջափնյակ, Լուկաշինի 1-ին փողոց հ.30 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Ֆելիքս Սերյոժայի Յարալյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 240.0քմ մակերեսով հողամասին կից 212.17քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 212.17քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով:
3. Երևան քաղաքի ավագանու 10.09.2024թ. հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիման վրա, Երևան, Աջափնյակ, Լուկաշինի 1-ին փողոց հ.30 հասցեում գտնվող 452.17քմ հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
6. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
Տ. Ավինյան |
