ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3853-Ա |
«07» հոկտեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՊԱՐՈՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.44 ՇԵՆՔԻ Հ.5 ԵՎ Հ.6 ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Զառա Արոյանի դիմումը` Պարոնյան փողոցի հ.44 շենքի, սեփականության իրավունքով իրեն պատկանող հ.5 և հ.6 բնակարանների (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.30112023-01-0241 և հ.08022024-01-0350 վկայականներ) գործառական նշանակությունները հասարակական սահմանելու և ոչ բնակելի ֆոնդում ընդգրկելու, ինչպես նաև քննարկվող բնակարաններին հասցե տրամադրելու մասին /հիմք՝ շինությունների միավորման սխեմա/:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով և ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Դ-40367-24 եզրակացությունը.
1. Պարոնյան փողոցի հ.44 շենքի, սեփականության իրավունքով Զառա Արոյանին պատկանող հ.5 և հ.6 հասցեներում գտնվող բնակարանների գործառական նշանակություններն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում /« ՀՀՇՆ 31-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով/։
2. Պարոնյան փողոցի հ.44 շենքի հ.5 և հ.6 բնակարաններին տրամադրել «Պարոնյան փողոց, հ.44 շենք, շինություն հ.5-6» հասցեն:
3. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝ որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել կադաստրի կոմիտե և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան բաժնին, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին:
4. Հանձնարարել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված բնակարանները հաշվառել որպես հասարակական:
5. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված բնակարանների գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
6. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
7. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
8. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի ու Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա։
9. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը։
Տ. Ավինյան |