ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 սեպտեմբերի 2024 թվականի N 1408-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 60-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի «Գյուղատնտեսական տեխնիկայի պետական հաշվառման կարգը հաստատելու, հաշվառված գյուղատնտեսական տեխնիկայի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 11-ի N 171 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 60-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1.1-ին կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը» բառերով, իսկ «գյուղատնտեսության» բառը՝ «էկոնոմիկայի» բառով.
2) որոշմամբ հաստատված հավելվածի՝
ա. 3-րդ կետի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության» (այսուհետ` ճանապարհային ոստիկանություն)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության (այսուհետ` նախարարություն)» բառերով,
բ. 4-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4. Գյուղատնտեսական տեխնիկայի հաշվառման համար սեփականատերը (կամ նրա ներկայացուցիչը) նախարարության աշխատողին ներկայացնում է օրենքով սահմանված հետևյալ փաստաթղթերը`»,
գ. 5-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ կետերում «ճանապարհային ոստիկանության» բառերը փոխարինել «նախարարության» բառով,
դ. 6-րդ կետից հանել «պետական» բառը,
ե. հավելվածի ամբողջ տեքստում «ծառայող» բառը և դրա հոլովաձևերը փոխարինել «աշխատող» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
05.09.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 սեպտեմբերի 2024 թվական: