ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 2815-Ա |
«25» հուլիսի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևանի քաղաքապետարանի կողմից 21.06.2024 թվականին հայտարարված ԵՔ-ԷԱՃԱՊՁԲ-24/191 ծածկագրով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի համակարգչային սարքավորումների ձեռքբերման ընթացակարգին հայտ ներկայացրած և 8-րդ, 9-րդ չափաբաժինների մասով ընտրված (հաղթող) մասնակից ճանաչված «Մ. Ա. Կիրակոսյաններ» ՍՊ ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն) խախտել է գնման ընթացակարգի շրջանակներում ստանձնած պարտավորությունը, այն է՝ Ընկերության տնօրեն Լևոն Ստեփանի Կիրակոսյանը հանդիսանում է նաև «Մաան» ՍՊ ընկերության տնօրեն, որը 2023 թվականի փետրվարի 10-ից մինչև 2025 թվականի փետրվարի 10-ը ներառված է գնումների գործընթացներին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:
Ընկերության հարյուր տոկոս բաժնեմասի սեփականատեր և տնօրեն Լևոն Ստեփանի Կիրակոսյանի և «Մաան» ՍՊ ընկերության միջև առկա է փոխկապակցվածություն, մասնավորապես՝ Ընկերության հարյուր տոկոս բաժնեմասի սեփականատեր և տնօրեն Լևոն Ստեփանի Կիրակոսյանը 2022 թվականի հուլիսի 8-ից հանդիսանում է «Մաան» ՍՊ ընկերության հարյուր տոկոս բաժնեմասի սեփականատեր և տնօրեն: Այսպիսով, «Մ. Ա. Կիրակոսյաններ» ՍՊ ընկերության և «Մաան» ՍՊ ընկերության միջև առկա է փոխկապակցվածություն՝ համաձայն ՀՀ Կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի (այսուհետ՝ Կարգ) 119-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի, հաշվի առնելով, որ «Մաան» ՍՊԸ-ի և «Մ. Ա. Կիրակոսյաններ» ՍՊԸ-ի գործադիր տնօրենը հանդիսանում է միևնույն անձը:
«Գնումների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ բացառությամբ սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ և 5- րդ կետերով նախատեսված ընթացակարգով գնում կատարելու դեպքերի, գնումների ընթացակարգերին մասնակցելու իրավունք չունեն այն անձինք, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում: ...:»
Համաձայն Կարգի 121-րդ կետի պահանջների՝ «Մասնակցի՝ օրենքի 6-րդ հոդվածի 1- ին մասի 6-րդ կետով նախատեսված ցուցակում ներառվելը, դրանում գտնվելու ժամանակահատվածում, ինքնաբերաբար հանգեցնում է վերջինիս հետ փոխկապակցված անձանց գնումների գործընթացին մասնակցության իրավունքի սահմանափակման»: Գնահատող հանձնաժողովը, հիմք ընդունելով վերը նշված իրավական նորմերը, Ընկերության կողմից ներկայացված գնման հայտը գնահատել է անբավարար և մերժել:
Գնահատող հանձնաժողովը ԵՔ-ԷԱՃԱՊՁԲ-24/191 ծածկագրով ընթացակարգը` 8- րդ և 9-րդ չափաբաժինների մասով, հայտարարել է չկայացած, և չկայացած հայտարարելու մասին հայտարարությունը 17.07.2024թ. հրապարակվել է տեղեկագրում:
Ղեկավարվելով Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ա. ենթակետով և նույն հոդվածի 2-րդ մասով.
1. «Մ. Ա. Կիրակոսյաններ» ՍՊ ընկերությանը ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա:
3. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
|
Տ. Ավինյան |