600.0219.03.07.24
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
3 հուլիսի 2024 թվականի |
N 219-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի հաղորդման ցանցային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 17-ի N 161-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 522-Ն որոշման հավելվածում (այսուհետ՝ ԷՀՑ կանոններ) կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը.
1) ԷՀՑ կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 198.1-ին կետով.
«198.1. Հաղորդման ցանցին միացած ԷՄՇ մասնակցի և սպառողի էլեկտրամատակարարումը դադարեցվում և վերականգնվում է ԷԲՑ կանոններով սահմանված կարգով։»,
2) ԷՀՑ կանոնների 201-րդ կետի 2-րդ ենթակետում «վերադարձնում է» բառը փոխարինել «մերժում է» բառով,
3) ուժը կորցրած ճանաչել ԷՀՑ կանոնների 38․1-ին գլուխը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ |
ք. Երևան 3 հուլիսի 2024 թ. |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հուլիսի 2024 թվական: