Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-65-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.06.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.02.08-2021.02.21 Պաշտոնական հրապարակման օրը 16.02.2021
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
20.01.2021
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
16.02.2021
Дата вступления в силу
01.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2021 թվականի հունվարի 20-ին

 

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Առևտրի և ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը յոթերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«ավտոտրանսպորտային միջոցների շուկա՝ առևտրի իրականացման վայր, որտեղ իրականացվում է ավտոտրանսպորտային միջոցների առուվաճառքը.»:

 

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը «գյուղատնտեսական արտադրանքի շուկաները,» բառերից հետո լրացնել «ավտոտրանսպորտային միջոցների շուկաները,» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը «գյուղատնտեսական արտադրանքի շուկաները,» բառերից հետո լրացնել «ավտոտրանսպորտային միջոցների շուկաները,»:

 

Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ մասով.

«11. Բացի սույն հոդվածով սահմանված պահանջներից, ավտոտրանսպորտային միջոցների շուկաները պետք է բավարարեն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած այլ պահանջները:»:

 

Հոդված 5.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունիսի 1-ից:

2. Սույն օրենքի 4-րդ հոդվածով կատարվող լրացմամբ նախատեսվող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը Կառավարությունն ընդունում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2021 թ. փետրվարի 16
Երևան
ՀՕ-65-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 փետրվարի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան