Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-25-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (11.02.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.02.08-2021.02.21 Պաշտոնական հրապարակման օրը 10.02.2021
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
19.01.2021
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
09.02.2021
Дата вступления в силу
11.02.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2021 թվականի հունվարի 19-ին

 

«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 5-րդ մասում`

1) «նշանակման» բառը փոխարինել «նշանակումից հետո՝ եռօրյա ժամկետում, Ազգային ժողովի նախագահի կողմից Խորհրդի անհատական կազմը հաստատելու» բառերով.

2) «չնշանակվելու դեպքում» բառերից հետո լրացնել «եռօրյա ժամկետում Ազգային ժողովի նախագահի կողմից Խորհրդի անհատական կազմը հաստատելու օրվանից» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 10.1-ին հոդվածում՝

1) 1-ին մասի 5-րդ կետի «ա» ենթակետը «թեկնածուի» բառից հետո լրացնել «՝ Հանձնաժողովի անդամի պաշտոնի համար անհրաժեշտ» բառերով.

2) 1-ին մասի 7-րդ կետը «անցկացմանը» բառից հետո լրացնել «, ինչպես նաև մրցույթի արդյունքներին» բառերով.

3) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Խորհրդի նիստերը կարող են անցկացվել նաև հեռավար:»:

 

Հոդված 3. Օրենքի 10.2-րդ հոդվածում՝

1) 12-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Սահմանված ժամկետում թերությունները չվերացնելու կամ կրկին ներկայացված փաստաթղթերը անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին չհամապատասխանելու դեպքում Խորհուրդը եռօրյա ժամկետում կայացնում է որոշում հայտի ընդունումը մերժելու մասին, և այդ մասին երկու աշխատանքային օրվա ընթացքում աշխատակազմն էլեկտրոնային փոստի հասցեով ծանուցում է հավակնորդին: Մրցութային խորհրդի` հայտի ընդունումը մերժելու մասին որոշումը հավակնորդը կարող է դատական կարգով բողոքարկել մերժումն ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում: Հայտի ընդունման մերժումը դատական կարգով բողոքարկելու դեպքում հավակնորդը կարող է մասնակցել մրցույթին: Հայտի ընդունման մերժումը դատարանի կողմից ոչ իրավաչափ ճանաչվելու դեպքում հավակնորդն առանց նոր հայտ ներկայացնելու շարունակում է մասնակցել մրցույթին, իսկ եթե մրցույթն ավարտվել է, մասնակցում է նոր մրցույթի: Հայցը մերժվելու դեպքում հավակնորդը դուրս է մնում մրցույթից, իսկ եթե մասնակցել է որևէ փուլի, համարվում է չմասնակցած՝ անկախ արդյունքից:».

2) 25-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 4. Օրենքի 10.3-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Խորհուրդը Հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածու ընտրելու վերաբերյալ իր որոշումը, իսկ սույն օրենքի 10.2-րդ հոդվածի 24-րդ մասով նախատեսված դեպքում Հանձնաժողովի անդամների պաշտոնում թեկնածուներ ընտրելու վերաբերյալ իր որոշումը և թեկնածուների ցուցակը, ինչպես նաև սույն օրենքի 10-րդ հոդվածի պահանջների ապահովումը հավաստող փաստաթղթերը երեք աշխատանքային օրվա ընթացքում աշխատակազմի միջոցով ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին:».

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերին կից ներկայացվում են Խորհրդի նիստերի արձանագրությունները և որոշումները, իսկ անհրաժեշտության դեպքում՝ մրցույթի ընթացքում ներկայացված այլ փաստաթղթեր:»:

 

Հոդված 5. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ տասնօրյա ժամկետում, Ազգային ժողովի նախագահն ընդունում է 2019 թվականի դեկտեմբերի 6-ին առաջացած թափուր պաշտոնում թեկնածու ընտրելու համար ձևավորվող մրցութային խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին իրավական ակտ:

3. Ազգային ժողովի նախագահը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի՝ 2019 թվականի դեկտեմբերի 6-ին առաջացած թափուր պաշտոնում թեկնածու ընտրելու նպատակով մրցույթն Ազգային ժողովի աշխատակազմի միջոցով հայտարարում է Ազգային ժողովի նախագահի կողմից մրցութային խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին իրավական ակտը հրապարակելուց և մրցութային խորհրդի անդամներին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից հետո՝ 60 օրվա ընթացքում:

4. Ազգային ժողովի խորհուրդը, Կառավարությունը, Բարձրագույն դատական խորհուրդը, Մարդու իրավունքների պաշտպանը և Փաստաբանների պալատը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի՝ 2019 թվականի դեկտեմբերի 6-ին առաջացած թափուր պաշտոնում թեկնածու ընտրելու համար ձևավորվող մրցութային խորհրդի նոր անդամ չեն նշանակում:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2021 թ. փետրվարի 9
Երևան
ՀՕ-25-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 փետրվարի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան