ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի հունիսի 3-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 64-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 56-րդ կետով.
«56) ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կողմից «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ծառայությունների մատուցումը:»:
Հոդված 2. Օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 22-րդ կետով.
«22) «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կողմից ստացվող մասնակցության վճարները:»:
Հոդված 3. Օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17-րդ կետով.
«17) «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կողմից ստացվող մասնակցության վճարների հաշվին կատարվող ծախսերը:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Սույն օրենքի գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած (ծագող) հարաբերությունների վրա:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. հունիսի 11 Երևան ՀՕ-293-Ն |