ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2017 թվականի մայիսի 31-ին
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 7-րդ մասը «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի, նրա առաջին տեղակալի և տեղակալներից մեկի,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի, նրա առաջին տեղակալի և տեղակալների,» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնականների և խորհրդականների,» բառերից առաջ՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի,» բառերով:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 15-րդ կետը «Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը և նրա տեղակալները,» բառերից հետո լրացնել «ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարը և նրա տեղակալները,» բառերով.
2) 18-րդ կետը «վարչապետի վերահսկողական ծառայության ղեկավարի» բառերից առաջ լրացնել «ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի,» բառերով, «Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալների համար` Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը,» բառերից հետո՝ «ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալների համար` ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարը,» բառերով:
Հոդված 3. | Օրենքի ուժի մեջ մտնելը |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2017 թ. հունիսի 1 Երևան ՀՕ-85-Ն
ՆախագահՍ. Սարգսյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|