Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-252-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (09.01.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.12.30/76(1089).1 Հոդ.1253.41
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
17.12.2014
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
30.12.2014
Дата вступления в силу
09.01.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2014 թվականի դեկտեմբերի 17-ին

 

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածը «կատարողական թերթն է» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումը» բառերով:

 

Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 31.1-ին հոդվածով.

 

«Հոդված 31.1.

 Հանրային իրավական դրամական պահանջի կատարման վերաբերյալ փաստաթղթերը վարչական մարմին վերադարձնելը

 

1. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պահանջներին չհամապատասխանող, ինչպես նաև ֆիզիկական անձից գանձման ենթակա դրամական պահանջը երկու հարյուր հազար դրամը գերազանցելու, ինչպես նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 2.1-ին մասի պահանջներին չհամապատասխանելու դեպքերում ներկայացված փաստաթղթերը հարկադիր կատարողը վերադարձնում է վարչական մարմին:»:

 

Հոդված 3. Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին և 5.2-րդ կետերով.

«5.1) դատական կարգով վիճարկվում է հանրային իրավական դրամական պահանջի հիմք հանդիսացող վարչական ակտը․

5․2) ավարտվել են վարչական մարմնի արգելանք դնելու մասին որոշման պահանջների կատարմանն ուղղված կատարողական գործողությունները:»:

 

Հոդված 4. Օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-15-րդ կետերով.

«11) անբողոքարկելի վարչական ակտի կատարման ժամանակ պարզվել է, որ անձը կատարել է իր պարտավորությունը մինչև անբողոքարկելի վարչական ակտը հարկադիր կատարման ուղարկելը.

12) անբողոքարկելի վարչական ակտի կատարման ժամանակ պարզվել է, որ բացակայում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված վարչական ակտը անբողոքարկելի դառնալու հիմքը.

13) անբողոքարկելի վարչական ակտի կատարման ընթացքում պարզվել է, որ առկա են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված անբողոքարկելի վարչական ակտի հիման վրա հարկադիր կատարման սահմանափակումները.

14) անբողոքարկելի վարչական ակտի կատարման ընթացքում պարզվել է, որ հանրային իրավական դրամական պահանջի կատարման վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին չեն համապատասխանում.

15) վարչական մարմնի արգելանք դնելու մասին որոշման կատարման ընթացքում պարզվել է, որ անձը կատարել է իր պարտավորությունը մինչև արգելանք դնելու մասին վարչական մարմնի որոշում կայացնելը կամ մինչև արգելանք դնելու մասին վարչական մարմնի որոշումը հարկադիր կատարման ուղարկելը:»:

 

Հոդված 5. Օրենքի 67-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը «բ» կետի «մինչև» բառից առաջ լրացնել «10.000 դրամից» բառերով.

2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» կետով.

«գ) մինչև 10.000 դրամ պահանջի բավարարմանն ուղղված գույքային բնույթի կատարողական վարույթներով՝ բռնագանձվող գումարի 50 տոկոսի չափով:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին մասով.

«6.1. Եթե կատարողական վարույթը կարճվել է սույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 11-14-րդ կետերով սահմանված հիմքերից որևէ մեկով, ապա տվյալ վարույթով կատարողական գործողությունների կատարման ծախսերը չեն գանձվում:»:

 

Հոդված 6. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը և 4-րդ հոդվածի 14-րդ կետը չեն տարածվում մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը հարուցված հարկադիր կատարման վարույթների վրա:

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2014 թ. դեկտեմբերի 30

Երևան

ՀՕ-252-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան