Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-59-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.07.2014-20.11.2019)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.06.30/34(1047) Հոդ.518
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
11.06.2014
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
25.06.2014
Дата вступления в силу
01.07.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
20.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2014 թվականի հունիսի 11-ին

 

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 7-րդ մասը «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչների,» բառերից հետո լրացնել «հատուկ հանձնարարություններով դեսպանի,» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարների և ռեֆերենտների» բառերից հետո՝ «, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականի, օգնականի, մամուլի քարտուղարի» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում`

 

1) 15-րդ կետը «օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները,» բառերից հետո լրացնել «հատուկ հանձնարարություններով դեսպանը,» բառերով.

2) 18-րդ կետը «օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների» բառերից հետո լրացնել «, հատուկ հանձնարարություններով դեսպանի» բառերով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2014 թ. հունիսի 25

Երևան

ՀՕ-59-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան