ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հուլիսի 2014 թվականի N 678-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-Ի N 12-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն` «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 12-ի «Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների NN 1 և 2 ցուցակները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 13-ի N 1987-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 12-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման N 1 հավելվածի «XVIII. ՏՐԱՆՍՊՈՐՏ» և «XXI. ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ» բաժիններն ուժը կորցրած ճանաչել.
2) որոշման N 2 հավելվածի «XXV. ՏՐԱՆՍՊՈՐՏ» և «XXXI. ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ» բաժիններն ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. հուլիսի 15 Երևան |