ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 21-ին
«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-169 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածում`
1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Uույն oրենքը կարգավորում է իրավաբանական անձանց պետական գրանցման և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման բնագավառում առաջացող հարաբերությունները, սահմանում է իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնի իրավասությունը:».
2) 4-րդ կետի «ենթակա են հաշվառման» բառերը փոխարինել «ենթակա են պետական հաշվառման» բառերով:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 2. |
Իրավաբանական անձանց պետական գրանցման և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին օրենսդրությունը |
Իրավաբանական անձանց պետական գրանցման և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով:»:
Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածում`
1) 2-րդ կետի երկրորդ նախադասության «Իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը համարվում է գրանցված» բառերը փոխարինել «Իրավաբանական անձը համարվում է գրանցված, իսկ անհատ ձեռնարկատերը համարվում է հաշվառված» բառերով.
2) 2-րդ կետի երրորդ նախադասությունը «սահմանված դեպքերի,» բառերից հետո լրացնել «պետական գրանցումը» բառերով, իսկ նույն տեղում «անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցումը» բառերը փոխարինել «անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումը» բառերով:
Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածում`
1) 2-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառումն իրականացվում է ըստ նրանց հաշվառման կամ բնակության վայրի` անհատ ձեռնարկատիրոջ դիմումի համաձայն:».
2) 3-րդ կետի «պետական գրանցման» բառերը փոխարինել «պետական գրանցման կամ պետական հաշվառման» բառերով:
Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածում`
1) 1-ին կետի «իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի գրանցման» բառերը փոխարինել «իրավաբանական անձանց գրանցման և անհատ ձեռնարկատերերի գրանցման կամ հաշվառման» բառերով.
2) 2-րդ կետի երկրորդ նախադասության «իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականը» բառերը փոխարինել «իրավաբանական անձի պետական գրանցման կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման կամ պետական հաշվառման» բառերով.
3) 3-րդ կետի «Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման» բառերը փոխարինել «Իրավաբանական անձանց պետական գրանցման և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման կամ պետական հաշվառման» բառերով:
Հոդված 6. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետում «Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցումն» բառերը փոխարինել «Իրավաբանական անձանց պետական գրանցումը և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառումն» բառերով:
Հոդված 7. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետում «իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցումը» բառերը փոխարինել «իրավաբանական անձանց պետական գրանցումը և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառումը» բառերով, իսկ «հիմնարկների հաշվառումը» բառերը` «հիմնարկների պետական հաշվառումը» բառերով:
Հոդված 8. Օրենքի 11-րդ հոդվածում`
1) 1-ին կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման համար սույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերը կարող են ներկայացվել բնակության կամ հաշվառման վայրի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանում:».
2) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Առևտրային կազմակերպությունների գրանցման (ստեղծման) համար անհրաժեշտ փաստաթղթերի (կանոնադրության, հիմնադիր ժողովի որոշման) նմուշային ձևերը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը: Պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջում տեղադրված նմուշային ձևերում առևտրային կազմակերպությունների հիմնադիրները կամ նրանց լիազորած անձը լրացնում են միայն իդենտիֆիկացնող (անհատականացնող) տեղեկություններ:».
3) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումում ստուգվում են իրավաբանական անձի կազմավորման կարգը, ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունն ու համապատասխանությունն oրենքների պահանջներին: Առևտրային կազմակերպությունների կանոնադրության համապատասխանությունն oրենքի պահանջներին չի ստուգվում: Առևտրային կազմակերպությունների համար ստուգվում են միայն ներկայացված կանոնադրության ամբողջականությունն ու սույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կանոնադրության մեջ ներառման ենթակա տեղեկությունների, ինչպես նաև իրավահաջորդության մասին դրույթների լիարժեքությունը և ճշտությունը:».
4) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Իրավաբանական անձի փաստաթղթերի ստուգումից հետո պետական գրանցումը մերժելու հիմքեր չհայտնաբերելու դեպքում պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումում սույն oրենքի 20-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները լրացվում են պետական գրանցման քարտում (այսուհետ` քարտ), կենտրոնական մարմնի տրամադրած կոդերին համապատասխան` կոդավորվում է իրավաբանական անձը: Տարածքային ստորաբաժանման ղեկավարը գրանցվող իրավաբանական անձին շնորհում է գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը («Կազմակերպություններին և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով), ստորագրում և կնքում է քարտը, գրառում է անհրաժեշտ տեղեկություններ պետական գրանցամատյանում ու տալիս է իր կողմից ստորագրված և կնքված պետական գրանցման վկայականը: Իրավաբանական անձի կանոնադրության տիտղոսաթերթի վրա կատարվում է իրավաբանական անձի պետական գրանցման մասին տեղեկությունների գրառում: Անհատ ձեռնարկատիրոջ փաստաթղթերի ստուգումից հետո պետական հաշվառումը մերժելու հիմքեր (հակասություններ ներկայացված փաստաթղթերում, հաշվառված լինելը) չհայտնաբերելու դեպքում պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումում սույն oրենքի 20-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները լրացվում են պետական հաշվառման քարտում: Տարածքային ստորաբաժանման ղեկավարը հաշվառվող անհատ ձեռնարկատիրոջը շնորհում է պետական հաշվառման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը («Կազմակերպություններին և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով), ստորագրում և կնքում է քարտը, գրառում է անհրաժեշտ տեղեկություններ պետական գրանցամատյանում ու տալիս է իր ստորագրած և կնքած պետական հաշվառման վկայականը:»:
Հոդված 9. Օրենքի 12-րդ հոդվածում`
1) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Առևտրային կազմակերպությունների համար ստուգվում են միայն ներկայացված կանոնադրության փոփոխությունների կամ լրացումների (կամ նոր խմբագրությամբ կանոնադրության) ամբողջականությունն ու սույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված, կանոնադրության մեջ ներառման ենթակա տեղեկությունների, ինչպես նաև իրավահաջորդության մասին դրույթների լիարժեքությունը և ճշտությունը:».
2) 4-րդ կետի «պետական գրանցման» և «պետական գրանցումը» բառերը համապատասխանաբար փոխարինել «պետական հաշվառման» և «պետական հաշվառումը» բառերով.
3) 5-րդ կետից հանել «(անհատ ձեռնարկատիրոջ)» և «(պետական գրանցման վայրի)» բառերը.
4) 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման վայրի փոփոխությամբ պայմանավորված փոփոխության պետական հաշվառումը կատարում է մինչև փոփոխությունը հաշվառելու (գրանցելու) պահը հաշվառած (գրանցած) տարածքային ստորաբաժանումը, որը համապատասխան պետական հաշվառումը կատարելուց հետո անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման գործերը տեղափոխում է համապատասխան տարածքային բաժին:»:
Հոդված 10. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Առևտրային կազմակերպությունների համար ստուգվում են միայն ներկայացված կանոնադրության փոփոխությունների կամ լրացումների (կամ նոր խմբագրությամբ կանոնադրության) ամբողջականությունն ու սույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված, կանոնադրության մեջ ներառման ենթակա տեղեկությունների, ինչպես նաև իրավահաջորդության մասին դրույթների լիարժեքությունը և ճշտությունը:»:
Հոդված 11. Օրենքի 14-րդ հոդվածում`
1) 3-րդ կետը «հանձնվում է ստացականով:» բառերից հետո լրացնել «Հարցումը կարող է ուղարկվել էլեկտրոնային եղանակով:» նախադասությունով, «այլ պատասխան» բառերից հետո` «(բացի պարտավորությունների առկայության մասին պատասխանից)» բառերով, իսկ նույն կետի «30 օրվա» բառերը փոխարինել «20 օրվա» բառերով.
2) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Ներկայացված փաստաթղթերի ստուգումից հետո լուծարման պետական գրանցումը մերժելու հիմքեր չհայտնաբերելու դեպքում իրավաբանական անձի լուծարումը համարվում է գրանցված, և 1 oրվա ընթացքում դիմողին տրվում է տեղեկանք: Այս դեպքում պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանման ղեկավարն անհրաժեշտ տեղեկությունները լրացնում է քարտերում, ստորագրում ու կնքում է դրանք և լուծարման մասին տեղեկությունները գրառում է պետական գրանցամատյանում:».
3) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման դեպքում անհատ ձեռնարկատերը պետական ռեգիստրի համապատասխան տարածքային ստորաբաժանում է ներկայացնում դիմում և պետական գրանցման (հաշվառման) վկայականը, որի վերաբերյալ փաստաթղթերի ընդունման մատյանում կատարվում է գրառում: Դիմումը ներկայացնելու պահից անհատ ձեռնարկատերը համարվում է պետական հաշվառումից հանված, և 1 օրվա ընթացքում դիմողին տրվում է տեղեկանք:».
4) 7-րդ կետից հանել «(այդ թվում` անհատ ձեռնարկատիրոջ գործունեությունը դադարած)» բառերը.
5) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Իրավաբանական անձանց լուծարման պետական գրանցման կամ անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու համար պետական տուրք չի գանձվում:»:
Հոդված 12. Օրենքի 15-րդ հոդվածում`
1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Պետական ռեգիստր փաստաթղթերի ներկայացման օրը պետական ռեգիստրում դիմումի ստացման ամսաթիվն է: Դիմումի ստացման մասին կատարվում է գրառում փաստաթղթերի ընդունման մատյանում:».
2) 2-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) մեկ թերթից ավելի ծավալ ունեցող փաստաթղթի, այդ թվում` փաստաթղթի պատճենի թերթերը պետք է լինեն համարակալված.».
3) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ա.1» ենթակետով.
«ա.1) մեկ թերթից ավելի ծավալ ունեցող փաստաթղթի, այդ թվում` փաստաթղթի պատճենի թերթերը պետք է լինեն կարված, որը պետք է ապահովի փաստաթղթի ամբողջականությունը.».
4) 2-րդ կետի «ը» ենթակետը «Կանոնադրության փոփոխությունը» բառերից հետո լրացնել «կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը» բառերով.
5) 3-րդ կետի «Իրավաբանական անձի դիմումը» բառերը փոխարինել «Դիմումը» բառով.
6) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ.1» ենթակետով.
«դ.1) օրենքով սահմանված այլ տեղեկություններ.».
7) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին և 5.2-րդ կետերով.
«5.1. Պետական գրանցումների (հաշվառումների) իրականացման համար սույն օրենքով սահմանված փաստաթղթերը սույն հոդվածի 5.2-րդ կետով նախատեսված կարգն ուժի մեջ մտնելուց հետո կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով:
5.2. Փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ներկայացման կարգը և պետական գրանցման (հաշվառման) առանձնահատկությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:»:
Հոդված 13. Օրենքի 16-րդ հոդվածում`
1) 1-ին կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Նոր գրանցվող (ստեղծվող) առևտրային կազմակերպությունների պետական գրանցումը (սույն oրենքի 11-րդ հոդվածով սահմանված, պետական գրանցման (ստեղծման) համար անհրաժեշտ փաստաթղթերը նմուշային ձևերով ներկայացնելու դեպքում), ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառումն իրականացվում են ոչ ուշ, քան աշխատանքային 2 oրվա ընթացքում:».
2) 3-րդ կետի «Գրանցումը մերժելու» բառերը փոխարինել «Պետական գրանցումը (հաշվառումը) մերժելու» բառերով.
3) 7-րդ կետի «իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցումը» բառերը փոխարինել «իրավաբանական անձի պետական գրանցումը կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումը» բառերով, իսկ նույն կետը «գրանցումը» և «գրանցման» բառերից հետո համապատասխանաբար լրացնել «(հաշվառումը)» և «(հաշվառման)» բառերով.
4) 8-րդ կետը «գրանցումը» և «գրանցումից» բառերից հետո համապատասխանաբար լրացնել «(հաշվառումը)» և «(հաշվառումից)» բառերով:
Հոդված 14. Օրենքի 17-րդ հոդվածում`
1) 4-րդ կետի «գրանցված բոլոր իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի» բառերը փոխարինել «բոլոր գրանցված իրավաբանական անձանց և հաշվառված անհատ ձեռնարկատերերի» բառերով.
2) 4-րդ կետի վերջին պարբերությունը «իրավաբանական անձի գրանցման համարը» բառերից հետո լրացնել «հարկ վճարողի հաշվառման համարը,» բառերով.
3) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Պետական միասնական գրանցամատյանից իրավաբանական անձանց պետական գրանցման, անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման, առանձնացված ստորաբաժանումների ու հիմնարկների պետական հաշվառման մասին տեղեկությունները պարբերաբար տրամադրվում են Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը: Տեղեկությունների տրամադրման կարգը (այդ թվում` տեղեկությունների կազմը, տրամադրման պարբերականությունը) սահմանում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը և Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահը:
Պետական միասնական գրանցամատյանից իրավաբանական անձանց պետական գրանցման, անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման, առանձնացված ստորաբաժանումների ու հիմնարկների պետական հաշվառման մասին տեղեկությունները պարբերաբար տրամադրվում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին:
Տեղեկությունների տրամադրման կարգը (այդ թվում` տեղեկությունների կազմը, տրամադրման պարբերականությունը) սահմանում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահը:»:
Հոդված 15. Օրենքի 18-րդ հոդվածում`
1) վերնագրի և 1-ին կետի «գրանցման վկայականը» բառերը փոխարինել «գրանցման (հաշվառման) վկայականը» բառերով, իսկ 1-ին կետի երկրորդ նախադասությունը «գրանցման» բառից հետո լրացնել «(հաշվառման)» բառով.
2) 3-րդ կետի «ե» ենթակետը «կոդը» բառից հետո լրացնել «և հարկ վճարողի հաշվառման համարը» բառերով.
3) 4-րդ կետի սկզբում և 4-րդ կետի «բ», «գ», «դ» ենթակետերի «պետական գրանցման» բառերը փոխարինել «պետական հաշվառման» բառերով.
4) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ.1» ենթակետով.
«գ.1) անհատ ձեռնարկատիրոջ հարկ վճարողի հաշվառման համարը.».
5) 4-րդ կետի «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ե) հաշվառման կամ բնակության վայրը.».
6) 4-րդ կետի «է» ենթակետի «պետական գրանցումն» բառերը փոխարինել «պետական հաշվառումն» բառերով.
7) 4-րդ կետի «ը» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
8) 5-րդ և 7-րդ կետերը «պետական գրանցման» բառերից հետո լրացնել «(հաշվառման)» բառով:
Հոդված 16. Օրենքի 19-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 19. |
Պետական գրանցման (հաշվառման) վկայականների ոչնչացման կարգը |
Պետական գրանցման և հաշվառման վկայականները ոչնչացնելու նպատակով պետական ռեգիստրի կենտրոնական մարմնում ստեղծվում է հանձնաժողով, որի իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև պետական գրանցման (հաշվառման) վկայականների ոչնչացման կարգը և ժամկետները սահմանվում են պետական ռեգիստրի կանոնադրությամբ:»:
Հոդված 17. Օրենքի 20-րդ հոդվածում`
1) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «է.1» ենթակետով.
«է.1) իրավաբանական անձի հարկ վճարողի հաշվառման համարը.».
2) 5-րդ կետի «ա», «բ», «գ» ենթակետերի «պետական գրանցման» բառերը փոխարինել «պետական հաշվառման» բառերով.
3) 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ.1» ենթակետով.
«գ.1) անհատ ձեռնարկատիրոջ հարկ վճարողի հաշվառման համարը.».
4) 5-րդ կետի «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«զ) հաշվառման կամ բնակության վայրը.».
5) 5-րդ կետի «է» և «ը» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.
6) 5-րդ կետի «թ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«թ) օրենքով սահմանված դեպքերում պետական հաշվառումից հանվելու դեպքում` նշում այդ մասին:»:
Հոդված 18. Օրենքի 21-րդ հոդվածում`
1) 1-ին կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ) կանոնադրություն` հաստատված ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) կողմից.».
2) 1-ին կետի վերջին պարբերությունը ուժը կորցրած ճանաչել.
3) 2.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2.1. Առևտրային կազմակերպությունները, սույն հոդվածով նախատեսված փաստաթղթերից բացի, ներկայացնում են նաև «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ֆիրմային անվանման գրանցման մասին հայտը: Եթե առևտրային կազմակերպությունները չեն ներկայացրել սույն կետով սահմանված հայտը, ապա նրանք սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով սահմանված դիմումում պետք է ներառեն տեղեկություններ ֆիրմային անվանման գրանցման հնարավորության մասին եզրակացության համարի և տրման օրվա մասին:».
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.
«3.1. Հիմնադրման միջոցով ստեղծված իրավաբանական անձի հիմնադիր (մասնակից) իրավաբանական անձով իրավաբանական անձինք պետական գրանցման համար, սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված փաստաթղթերից բացի, ներկայացնում են նաև հիմնադիր իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճենը: Սույն կետում նշված փաստաթուղթը չի ներկայացվում, եթե հիմնադիրը (մասնակիցը) պետություն կամ համայնք է:».
5) 4-րդ կետի «Պետական գրանցման» բառերը փոխարինել «Պետական հաշվառման» բառերով.
6) 4-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) հաշվառման մասին դիմում.»:
7) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.
«5. Սույն հոդվածի համաձայն ներկայացվող դիմումներում լրացման ենթակա տվյալների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 19. Օրենքի 22-րդ հոդվածի երկրորդ պարբերությունում «փոփոխությունը գրանցելու» բառերը փոխարինել «փոփոխությունը հաշվառելու» բառերով, իսկ «, իսկ «է» և «ը» ենթակետերի դեպքում` միայն դիմում» բառերը հանել:
Հոդված 20. Օրենքի 23.1-ին հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում «պետական գրանցման վկայականի» բառերը փոխարինել «պետական գրանցման (հաշվառման) վկայականի» բառերով:
Հոդված 21. Օրենքի 24-րդ հոդվածում`
1) 1-ին կետի «գ.1» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
2) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Անհատ ձեռնարկատիրոջը պետական հաշվառումից հանելու համար ներկայացվում են`
ա) դիմում.
բ) պետական գրանցման (հաշվառման) վկայականը:».
3) 3-րդ կետի «պետական գրանցման վկայականի մարումն» բառերը փոխարինել «հաշվառումից հանումն» բառերով, իսկ «պետական գրանցման վկայականն» բառերը` «պետական գրանցման (հաշվառման) վկայականն» բառերով.
4) 5-րդ կետի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սնանկ ճանաչված անհատ ձեռնարկատիրոջը պետական հաշվառումից հանելու համար ներկայացվում են դիմում, դատարանի` օրինական ուժի մեջ մտած որոշումը, պետական գրանցման (հաշվառման) վկայականը և իր կողմից տեղեկանք` «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների կատարման մասին:»:
Հոդված 22. Օրենքի 4-րդ գլխի վերնագիրը «պետական գրանցման» բառերից հետո լրացնել «(հաշվառման)» բառով:
Հոդված 23. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ կետի «պետական գրանցման, գործունեության դադարման պետական գրանցումն» բառերը փոխարինել «պետական հաշվառման, հաշվառումից հանումն (օրենքով սահմանված դեպքերում)» բառերով, իսկ «կամ գրանցումն» բառերը` «կամ հաշվառումն» բառերով:
Հոդված 24. |
Անցումային դրույթ |
Մինչև 2011 թվականի հունվարի 15-ը հարկ վճարողներին հաշվառման համար տրամադրող մարմինը պետական գրանցում (հաշվառում) իրականացնող մարմնին տրամադրում է 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ տրամադրված հաշվառված բոլոր հարկ վճարողների հաշվառման համարների մասին ամբողջական տեղեկատվություն:
Հոդված 25. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից: Սույն օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ կետը ուժի մեջ է մտնում 2011 թվականի ապրիլի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2010 թ. դեկտեմբերի 28 |