ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 ապրիլի 2011 թվականի N 511-Ն
ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՅՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «ե» կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել հսկիչ-դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկության ձևը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հաստատված ձևին համապատասխան տեղեկությունը կարող է ներկայացվել էլեկտրոնային եղանակով կամ փոստի միջոցով` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
3. Սահմանել, որ արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային-բրոքերային առք ու վաճառքի գործունեություն իրականացնողների կողմից համակարգչային սարքավորումների կիրառման դեպքում այդ սարքավորումներով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկությունը ներկայացվում է սույն որոշման 1-ին կետով հաստատված ձևով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. մայիսի 4 |
Հավելված ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 14-ի N 511-Ն որոշման |
Ձև
Փաստաթղթի համարը` ________________________________
(լրացվում է հարկային տեսչության կողմից)
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՅՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը`
__________________________________________________________________________
2. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)` |
|
NN |
Հսկիչ-դրամարկղային մեքենայի (համակարգչային սարքավորման) գրանցման համարը |
Հսկիչ-դրամարկղային մեքենայով (համակարգչային սարքավորմամբ) իրականացված դրամական հաշվարկների հանրագումարը (դրամ) |
1 |
||
2 |
||
3 |
||
… |
Կազմակերպության տնօրեն (անհատ ձեռնարկատեր) |
__________________ |
__________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
Հաշվապահ |
__________________ |
__________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
Տեղեկության ստացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը |
_______ |
___________________20 թ. |
(լրացվում է հարկային տեսչության կողմից) |
Առձեռն ներկայացնելու դեպքում տեղեկությունը լրացվում է երկու օրինակից և ներկայացվում հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային տեսչություն: Հարկային տեսչության կողմից տեղեկության հաշվառումից (գրանցումից) հետո մեկ օրինակը վերադարձվում է հարկ վճարողին:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |