ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2010 թվականի հունիսի 24-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 266-րդ հոդվածի 5-րդ մասում և հավելվածում «հավելվածի» և «Հավելված» բառերը համապատասխանաբար փոխարինել «N 1 հավելվածի» և «Հավելված 1» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 275-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի 2-րդ կետը և 3-րդ մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ և 2.2-րդ մասերով.
«2.1. Իրացնելու նպատակով թմրամիջոցներ կամ հոգեներգործուն նյութեր չհամարվող խիստ ներգործող նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը խոշոր չափերով`
պատժվում են ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:
2.2. Նույն արարքը, որը կատարվել է`
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ.
2) կրկին անգամ`
պատժվում է ազատազրկմամբ` չորսից հինգ տարի ժամկետով:».
3) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Սահմանել սույն օրենսգրքում թունավոր նյութերի ցանկը` համաձայն սույն օրենսգրքի հավելված N 2-ի:».
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.
«6. Սահմանել սույն օրենսգրքում խիստ ներգործող նյութերի խոշոր չափերը` համաձայն օրենսգրքի հավելված N 3-ի:»:
Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ N 2 և N 3 հավելվածներով` համաձայն Հավելված 1-ի և Հավելված 2-ի:
«Հավելված N 2 Հայաստանի Հանրապետությանքրեական օրենսգրքի |
ԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԻ ՑԱՆԿ
1. 3.4-մեթիլեն դիօքսիֆենիլ-2-պրոպանոն
2. Ակոնիտ
3. Ակոնիտին
4. Ացեկլիդին (3-խինուկլիդինիլացետատ)
5. Բրուցին
6. Հիոսցիամին հիմք
7. Հիոսցիամին կամֆորատ (L-տրոպիլտրոպատ (կամֆորատ))
8. Հիոսցիամինի ուլֆատ (L-տրոպիլտրոպատ (սուլֆատ))
9. Գլիֆտոր (1.3-դիֆտորպրոպանոլ-2 (1) 70 - 75%, 1-ֆտոր-3-` քլորպրոպանոլ -2 (2) 10-20%)
10. Օձի թույն
11. Իզոսաֆրոլ
12. Կարբախոլին (N-(բետա-կարբամոիլօքսիէթիլ)-տրիմեթիլամոնիումի քլորիդ
13. Մերկապտոֆոս
14. Մեթիլ սպիրտ
15. Արսենային անհիդրիդ և նրա ածանցյալները, ներառյալ` դրա դեղաձևերը տարբեր դեղաչափերով
16. Արսենական անհիդրիդ և նրա ածանցյալները, ներառյալ` դրա դեղաձևերը տարբեր դեղաչափերով
17. Նովարսենոլ (5-(3-ամինո-4-օքսիֆենիլարսենա)-2-հիդրօքսիանիլինամեթիլսուլֆօքսիլատ)
18. Պիպերոնալ
19. Պրոմերան (3-քլորսնդիկ-2-մեթօքսիպրոպիլմիզանյութ) և դրա դեղաձևերը տարբեր դեղաչափերով
20. Մեղվի թույն մաքրված
21. Ռիցին
22. Սնդիկ մետաղական և դրա աղերը
23. Սաֆրոլ
24. Կապտաթթու և մետաղների ցիանիդներ
25. Սկոպոլամինի հիդրոբրոմիդ
26. Ստրիխնինի նիտրատ և դրա դեղաձևերը տարբեր դեղաչափերով
27. Էթիլ սպիրտ սինթետիկ, տեխնիկական և սննդային, որը պիտանի չէ ալկոհոլային արտադրանքի համար
28. Հեղուկ, որը պարունակում է նատրիումի քլորիդ, նատրիումի ուրանիլ, 4-քլորբենզալդեհիդ
29. Շիկատակի ալկալոիդների հանրագումար
30. Թալիում և դրա աղերը
31. Նիկելի տետրակարբոնիլ
32. Տետրաէթիլկապար և դրա խառնուրդները այլ նյութերի հետ (էթիլային հեղուկ և այլն), բացառությամբ
էթիլացված բենզինների
33. Ցինկի ֆոսֆիդ
34. Սպիտակ ֆոսֆոր (դեղին ֆոսֆոր)
35. Ցիանպլավ
36. Ցիկլոն
37. Ցինխոնին
38. Ժանտընկույզի (չիլիբուխայի) հանուկ
39. Էրգոմետրին և դրա աղերը
40. Էրգոտամին և դրա աղերը
41. Էթիլմերկուրքլորիդ
Հավելված N 3 Հայաստանի Հանրապետությանքրեական օրենսգրքի |
ԽԻՍՏ ՆԵՐԳՈՐԾՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԽՈՇՈՐ ՉԱՓԵՐ
Հ/հ |
Անվանումներ |
Խոշոր չափեր |
1. |
Նորանդրոստենեդիոլ |
2,5 |
2. |
19- նորանդրոստենեդիոն |
2,5 |
3. |
1-տեստոստերոն (17բետա-հիդրօքսի-5ալֆաանդրոստադիեն-օն-3) |
10 |
4. |
4-հիդրօքսիտեստոստերոն (4,17 բետա-դիհիդրօքսիանդրոստեն-օն-3) |
10 |
5. |
Անդրոստանոլոն |
2,5 |
6. |
Անդրոստենեդիոլ |
2,5 |
7. |
Անդրոստենեդիոն |
2,5 |
8. |
Բարբիտալ (5,5 - դիէթիլբարբիտուրաթթու) |
2 |
9. |
Նատրիումի Բարբիտալ |
10 |
10. |
Բենակտիզին (ամիզիլ) (2-դիէթիլամինաթթվային եթերի բենզոյաթթվի հիդրոքլորիդ) |
2 |
11. |
Բենզոբարբիտալ (1-բեզոիլ-5-էթիլ-5-ֆենիլբարբիտուրաթթու) |
10 |
12. |
Բոլաստերոն |
10 |
13. |
Բոլդենոն |
10 |
14. |
Բոլդեոն (անդրոստ-1,4-դիեն-Зн 17-դիոն) |
10 |
15. |
Բրոմիզովալ (N-(ամինոկարբոնիլ)-2-բրոմ-3-մեթիլբութանամիդ |
15 |
16. |
Բրոտիզոլամ |
2 |
17. |
Գամմաբուտիրոլակտոն |
10 |
18. |
Հեքսոբարբիտալ(5-(1-ցկլոհեքսեն-1-իլ)-1,5-դիմեթիլ-2,4,6 (1ն, 3ն,5ն)-պիրիմիդինտրիոն } |
1 |
19. |
Գեստրինոն |
10 |
20. |
Դանազոլ {(17ալֆա)-պրեգն-2,4-դիեն-20-ինո2,3-d-իզոկսազոլ-17-օլ} |
20 |
21. |
Դեհիդրոքլորմեթիլտեստոստերոն (4-քլոր-17բետահիդրօքսի-17ալֆա-մեթիլանդրոստ-1,4-դիեն-з-օն) |
10 |
22. |
Դեզօքսիմեթիլտեստոստերոն (17ալֆա-մեթիլ-5ալֆա-անդրոստ-2-են-17բետա-օլ) |
10 |
23. |
Դրոստանոլոն |
10 |
24. |
Զոլպիդեմ (N,N,6-տրիմեթիլ-2-(4-մեթիլֆենիլ) |
0,6 |
25. |
Զոպիկլոն |
0,9 |
26. |
Կլաուստերոն |
10 |
27. |
Կլոստեբոլ |
2.5 |
28. |
Լևոմեպրոմազին ((R)-2-մեթօքսի-N,N,բետա-տրիմեթիլ10H-ֆենոթիազին-10-պրոպրանամին) |
2 |
29. |
Մեդազեպամ |
0,6 |
30. |
Մեզոկարբ (Սիդնոկարբ) |
0.6 |
31. |
Մեպրոբամատ (2-մեթիլ-2-պրոպիլ-1,3-պրոպանդիոլկարբոմատ) |
20 |
32. |
Մեստանոլոն |
10 |
33. |
Մեստերոլոն (1ալֆա-մեթիլանդրոստանոդոն) |
2,5 |
34. |
Մեթադիենոն (մեթանանդրոստենոլոն) |
2.5 |
35. |
Մեթանդրիոլ |
10 |
36. |
Մետաստերոն |
10 |
37. |
Մետենոլոն |
10 |
38. |
Մեթիլ-1-տեստոստերոն |
10 |
39. |
Մեթիլդիենոլոն (17բետա-հիդրօքսի-17ալֆա-մեթիլէստր-4,9-դիեն-3-օն) |
10 |
40. |
Մեթիլնորտեստոստերոն |
10 |
41. |
Մեթիլտեստոստերոն |
10 |
42. |
Մեթիլտրիենոլոն |
10 |
43. |
N-մեթիլէֆեդրին |
10 |
44. |
Միբօլերոն |
10 |
45. |
Միդազոլամ (8-քլոր-6-(2օրտո-ֆտորֆենիլ)-1-մեթիլ-4H-իմիդազո-[1,5-ա][1,4]բենզոդիազեպին |
2»: |
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2010 թ. հուլիսի 15 Երևան ՀՕ-116-Ն |