ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 սեպտեմբերի 2010 թվականի N 747-Ա
Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Ա. Պողոսյանին 2010 թվականի սեպտեմբերի 20-25-ը գործուղել Եգիպտոսի Արաբական Հանրապետություն և Սիրիայի Արաբական Հանրապետություն` Հայաստանի մշակույթի օրերին մասնակցելու համար:
2. Ա. Պողոսյանի՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետություն և Սիրիայի Արաբական Հանրապետություն գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով նախատեսված Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության միջոցների հաշվին։
3. Ընդունել ի գիտություն, որ Ա. Պողոսյանի՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետություն և Սիրիայի Արաբական Հանրապետություն գործուղման հետ կապված կեցության ծախսերը կկատարվեն հրավիրող կողմերի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Ա. Պողոսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Եգիպտոսի Արաբական Հանրապետություն և Սիրիայի Արաբական Հանրապետություն գործուղումների արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|