ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հունվարի 2011 թվականի N 43-Ն
«ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը և 23-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածը, 10-րդ հոդվածի 4-րդ մասը և 13-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Ազգային համագործակցություն» հասարակական կազմակերպության հետ համատեղ հիմնադրել «Ազգային համագործակցություն» հիմնադրամ:
2. Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Ազգային համագործակցություն» հասարակական կազմակերպության հետ համատեղ հաստատել «Ազգային համագործակցություն» հիմնադրամի կանոնադրությունը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել նշված հիմնադրամի պետական գրանցումը և դրա հիմնադրի` օրենքով սահմանված մյուս լիազորությունների իրականացումը:
4. «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
5. «Ազգային համագործակցություն» հիմնադրամում կամավոր գույքային ներդրում կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը 2011 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 3500.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. փետրվարի 2 |
Հավելված |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ) |
Բյուջետային ծախսերի գործառական դասա-կարգման |
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում) | |||||
բաժինը |
խումբը |
դասը |
առաջին եռամ-սյակ |
առաջին կիսամ-յակ |
ինն ամիս |
տարի | |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ |
|||||||
այդ թվում` |
|||||||
04 |
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
(3500.0) |
(3500.0) |
(3500.0) |
(3500.0) | ||
այդ թվում` |
|||||||
01 |
Ընդհանուր բնույթի տնտեսական, առևտրային և աշխատանքի գծով հարաբերություններ |
(3500.0) |
(3500.0) |
(3500.0) |
(3500.0) | ||
այդ թվում` |
|||||||
01 |
Ընդհանուր բնույթի տնտեսական և առևտրային հարաբերություններ |
(3500.0) |
(3500.0) |
(3500.0) |
(3500.0) | ||
08. Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման ծախսեր |
(3500.0) |
(3500.0) |
(3500.0) |
(3500.0) | |||
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
(3500.0) |
(3500.0) |
(3500.0) |
(3500.0) | |||
ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ |
(3500.0) |
(3500.0) |
(3500.0) |
(3500.0) | |||
այդ թվում` |
|||||||
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ |
(3500.0) |
(3500.0) |
(3500.0) |
(3500.0) | |||
այդ թվում` |
|||||||
ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ |
(3500.0) |
(3500.0) |
(3500.0) |
(3500.0) | |||
այդ թվում` |
|||||||
Ընթացիկ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին |
(3500.0) |
(3500.0) |
(3500.0) |
(3500.0) | |||
այդ թվում` |
|||||||
Այլ ընթացիկ դրամաշնորհներ |
(3500.0) |
(3500.0) |
(3500.0) |
(3500.0) | |||
11 |
ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ |
3500.0 |
3500.0 |
3500.0 |
3500.0 | ||
այդ թվում` |
|||||||
01 |
ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ |
3500.0 |
3500.0 |
3500.0 |
3500.0 | ||
այդ թվում` |
|||||||
01 |
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
3500.0 |
3500.0 |
3500.0 |
3500.0 | ||
այդ թվում` |
|||||||
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
3500.0 |
3500.0 |
3500.0 |
3500.0 | |||
ՀՀ կառավարություն |
3500.0 |
3500.0 |
3500.0 |
3500.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |