ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հունվարի 2011 թվականի N 32-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 532 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում և միջին, մասնագիտական ուսումնական հաստատություններում նախազորակոչային պատրաստության կարգը հաստատելու մասին» N 532 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության հիմնական, ավագ, միջնակարգ հանրակրթական դպրոցներում, վարժարաններում, կրթահամալիրներում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում նախազորակոչային պատրաստության կարգը հաստատելու մասին».
2) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հիմնական, ավագ, միջնակարգ հանրակրթական դպրոցներում, վարժարաններում, կրթահամալիրներում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում (այսուհետ` ուսումնական հաստատություններ) (անկախ կազմակերպական-իրավական ձևից և ենթակայությունից) նախազորակոչային պատրաստության կարգը».
3) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հետ համատեղ մինչև 2011/2012 ուսումնական տարվա սկիզբը հաստատել Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում նախնական զինվորական պատրաստության կանոնադրությունը։».
4) որոշման 1-ին կետով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում նախազորակոչային պատրաստության կարգի՝
ա. վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության հիմնական, ավագ, միջնակարգ հանրակրթական դպրոցներում, վարժարաններում, կրթահամալիրներում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում նախազորակոչային պատրաստության կարգ».
բ. 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ա», «բ» և «գ» ենթակետերով.
«ա) Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատությունների սովորողների նախազորակոչային պատրաստությունը (այսուհետ՝ ՆԶՊ) իրականացվում է «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետի և 8-րդ հոդվածի, «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ, 41-րդ, 42-րդ հոդվածների, այլ իրավական ակտերի, ինչպես նաև սույն կարգի համաձայն` պատանիներին Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայության նախապատրաստելու նպատակով.
բ) ուսումնական հաստատություններում սովորողների նախազորակոչային պատրաստությունն իրականացվում է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի և ռազմահայրենասիրական դաստիարակչական աշխատանքների միջոցով, որի հիմնական կազմակերպիչ է համարվում ուսումնական հաստատության զինվորական ղեկավարը.
գ) Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններում սահմանել զինվորական ղեկավարի հաստիք և նշանակել «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ուսուցչին, որը նաև համարվում է տվյալ ուսումնական հաստատության քաղաքացիական պաշտպանության շտաբի պետը».
գ. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ համատեղ հաստատում է Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատությունների նախնական զինվորական պատրաստության կանոնադրությունը` համագործակցելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության և այլ շահագրգիռ գերատեսչությունների ու կազմակերպությունների հետ։».
դ. 5-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) կազմակերպում է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ուսուցչի, զինվորական ղեկավարի, քաղաքացիական պաշտպանության շտաբի պետի համար ուսումնամեթոդական ձեռնարկների, ուսումնադիտողական նյութերի մշակումը, հրատարակումը.».
ե. 5-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետ համատեղ ուսումնասիրում, ընդհանրացնում և տարածում է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասավանդման ու սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության դրական փորձը, նյութական և բարոյական խրախուսանքի արժանացնում լավագույն ուսումնական հաստատությունները, աշխատողներին և սովորողներին.».
զ. 5-րդ կետի «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ) մասնակցում է զինվորական ղեկավարների, քաղաքացիական պաշտպանության շտաբի պետերի մասնագիտական որակավորման բարձրացման աշխատանքների կատարմանը, անցկացնում նրանց ատեստավորումը.».
է. 5-րդ կետի «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ե) հաստատում է զինվորական ղեկավարների պատրաստման, վերապատրաստման կարգը, մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների ուսումնական պլան-ծրագրերը` համագործակցելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ».
ը. 5-րդ կետի «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«զ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ ուսումնական հաստատություններում կազմակերպում է հայրենասիրական և ռազմամարզական խաղերի անցկացումը, միջպետական ռազմամարզական խաղերին մասնակցությունը».
թ. 5-րդ կետի «է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«է) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ ուսումնական հաստատություններում անցկացնում է գիտագործնական համաժողովներ, դասախոսություններ, գործնական ցուցադրական պարապմունքներ».
ժ. 5-րդ կետի «ը» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ը) ուսումնական հաստատություններում ստեղծում է քաղաքացիական պաշտպանության ծառայություններ».
ժա. 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «թ», «ժ», «ժա», «ժբ» և «ժգ» ենթակետերով.
«թ) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ կազմակերպում է քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորումը և իրականացումը.
ժ) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ վերահսկում է քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կատարումը.
ժա) հանրակրթական (հիմնական, ավագ, միջնակարգ, վարժարան, կրթահամալիր (ուսումնական հաստատություններում սահմանել զինվորական ղեկավարի հաստիք և վարձատրել հանրակրթական ոլորտի համար հաստատված մանկավարժական դրույքաչափերով (մինչև 6 դասարան ունեցող ուսումնական հաստատությունների համար՝ 0.5 միավոր, իսկ 6 և ավելի դասարան ունեցող ուսումնական հաստատությունների համար՝ մեկ միավոր):
Քաղաքացիական պաշտպանության աշխատանքների համար վարձատրել ուսումնաօժանդակ և սպասարկող անձնակազմի համար նախատեսված դրույքաչափերով. մինչև 6 դասարան ունեցող ուսումնական հաստատության համար՝ մանկավարժների միջին աշխատավարձի 0,3 միավոր, իսկ 6 և ավելի դասարան ունեցող ուսումնական հաստատության համար` մանկավարժների միջին աշխատավարձի 0,5 միավոր.
ժբ) միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սահմանել զինվորական ղեկավարի հաստիք և վարձատրել միջին մասնագիտական ոլորտի համար հաստատված դրույքաչափերով (մինչև 100 սովորող ունեցող ուսումնական հաստատության համար՝ 0.5 միավոր, 100 և ավելի սովորող ունեցող ուսումնական հաստատության համար՝ մեկ միավոր):
Քաղաքացիական պաշտպանության աշխատանքների կատարման դիմաց վարձատրել ուսումնաօժանդակ և սպասարկող անձնակազմի համար նախատեսված դրույքաչափերով. մինչև 100 սովորող ունեցող միջին մասնագիտական ուսումնական հաստատության համար` 0.3 միավոր, իսկ 100 և ավելի սովորող ունեցող միջին մասնագիտական ուսումնական հաստատության համար` 0.5 միավոր.
ժգ) ուսումնական հաստատություններում զինվորական ղեկավարի կողմից շաբաթական 11 ժամից ավելի ևս մինչև 11 ժամ «Նախնական զինվորական պատրաստություն» կամ այլ առարկայի գծով (եթե զինվորական ղեկավարն ունի տվյալ առարկան պարապելու համար համապատասխան մասնագիտական որակավորում) կատարված ուսուցչական աշխատանքը լրացուցիչ վարձատրվում է ուսուցիչների համար սահմանված դրույքաչափերով և կարգով։
Զինվորական ղեկավարն ի պաշտոնե համարվում է ուսումնական հաստատության քաղաքացիական պաշտպանության շտաբի պետը, որը համակարգում է տվյալ ուսումնական հաստատության քաղաքացիական պաշտպանության շտաբի աշխատանքները».
ժբ. 6-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ) ուսումնական հաստատության կողմից տրված հայտարարության հիման վրա սահմանված ժամկետում պահեստազորի սպաներից ներկայացնում է բարձրագույն ռազմական կրթությամբ կամ բարձրագույն կրթությամբ և համապատասխան վերապատրաստում անցած թեկնածուների տվյալները: Ուսումնական հաստատության տնօրենը մրցույթում հաղթած թեկնածուին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակում է ուսումնական հաստատության զինվորական ղեկավար` նրա հետ կնքելով համապատասխան աշխատանքային պայմանագիր:».
ժգ. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը`
ա) իրականացնում է ուսումնական հաստատություններում զենքի պահպանման սենյակների ազդանշանային համակարգի սպասարկումը.
բ) մշակում և հրատարակում է գրքույկներ, ուղեցույցներ զենքի հետ վարվելու անվտանգության կանոնների, հասարակական կարգի պահպանման, քաղաքացիական պարտքի գիտակցման, ոստիկանություն - ուսումնական հաստատություն կապի անհրաժեշտության մասին, ինչի վերաբերյալ պատրաստում է ուսումնական ֆիլմեր, ցուցապաստառներ, ալբոմներ և այլ անհրաժեշտ նյութեր.
գ) իրականացնում է աշխատանք՝ սովորողների մասնագիտական կողմնորոշման, ոստիկանական ուսումնական հաստատություններում կրթությունը շարունակելու համար.
դ) ուսումնական հաստատություններին ցուցաբերում է մեթոդական օգնություն, կատարում հրահանգավորում, իրազեկում նորամուծությունների մասին, մանկավարժական կոլեկտիվի, սովորողների համար կազմակերպում սեմինարներ, գործնական պարապմունքներ` հասարակական կարգի պահպանման անհրաժեշտության, քաղաքացիական պարտքի գիտակցման, արտակարգ իրավիճակներից խուսափելու և այլ կարևոր թեմաներով.
ե) յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ ուսումնական հաստատություններում ստուգում է զենքի պահպահման պայմանները և զենքի առկայությունը.
զ) շահագրգիռ նախարարությունների հետ համատեղ կազմակերպում է խորհրդակցություններ՝ հասարակական կարգի պահպանման, քաղաքացիական պարտքի գիտակցման և այլ թեմաներով։».
ժդ. 9-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն» բառերով.
ժե. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Հայաստանի Հանրապետության մարզպետները`
ա) ապահովում են ուսումնական հաստատություններում ՆԶՊ-ի համար նախատեսված շինությունների կառուցումը, շահագործումը, պահպանման միջոցների հատկացումը.
բ) ապահովում են ուսումնական հաստատությունների աշակերտների ամենամյա ռազմադաշտային պարապմունքների, ռազմամարզական խաղերի կազմակերպումն ու վերահսկողությունը.
գ) իրականացնում են միջոցառումներ` ուսումնական հաստատությունների ՆԶՊ-ի դասարանների, փառքի սրահների ձևավորման, զենքի պահասենյակների կահավորման, ամրացման, ՆԶՊ-ի և քաղաքացիական պաշտպանության նյութատեխնիկական բազայի համալրման նպատակով։»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|