ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 22-ին
«ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի մայիսի 26-ի ՀՕ-80-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «բ1» ենթակետով.
«բ.1) ներդրումային ֆոնդի կառավարիչները,».
2) 14-րդ կետը «հաշվետվություն տրամադրող անձի» բառերից հետո լրացնել «(ներդրումային ֆոնդի կառավարիչների համար` նաև իրենց կողմից կառավարվող ներդրումային ֆոնդերի)» բառերով, իսկ «հաշվետվություն տրամադրող անձին» բառերից հետո` «(ներդրումային ֆոնդի կառավարիչների համար` նաև իրենց կողմից կառավարվող ներդրումային ֆոնդերին)» բառերով:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը «իրենց» բառից հետո լրացնել «(ներդրումային ֆոնդի կառավարիչների համար` նաև իրենց կողմից կառավարվող ներդրումային ֆոնդերի)» բառերով:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը «հաշվետվություն տրամադրող անձին» բառերից հետո լրացնել «(ներդրումային ֆոնդին)» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2010 թ. դեկտեմբերի 30 |