ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 17-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-123-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 2-րդ մասում, 2-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերությունում, 3-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությունում, 6-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունում և 58-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ պարբերությունում «կազմակերպություն և միավորում», «կազմակերպություն կամ միավորում» բառերն իրենց հոլովաձևերով փոխարինել «կազմավորումներ» բառի համապատասխան հոլովաձևերով։
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կողմ կարող են լինել նաև խաղաղության, մարդու իրավունքների պաշտպանության, մարդասիրական կամ ֆինանսատնտեսական աջակցության ոլորտներին առնչվող հարցերով՝ միջազգային իրավունքի սուբյեկտ չհանդիսացող կամ որպես այդպիսին չճանաչված կազմավորումները։»։
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2011 թ. հունվարի 12 |