ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 22-ին
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքում`
1) 8-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Էներգետիկայի և էլեկտրոնային հաղորդակցության բնագավառներում լիցենզավորման առանձնահատկությունները սահմանվում են համապատասխանաբար «Էներգետիկայի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով և դրանց համաձայն ընդունված լիցենզավորման կարգերով:».
2) 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 6-րդ բաժնի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
«3. |
ներդրումային ֆոնդի կառավարման գործունեություն |
ԿԲ |
Բ |
- |
- |
- |
Ո |
Հ |
-
|
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2010 թ. դեկտեմբերի 30 |