ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 փետրվարի 2011 թվականի N 97-Ա
Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի N 1384-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության ներկայացուցչության և Հայաստանի Հանրապետությունում դաշնային միգրացիոն ծառայության (Ռուսաստանի Դաշնություն) ներկայացուցչության իրավական կարգավիճակի մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին» N 1384-Ա որոշումը։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|