040.0453.03.07.99
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 հունիսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունիսի 1999 թվականի N 447
քաղ. Երևան
ԴԱՎԻԹ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԵՎ ՏԻԳՐԱՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով Ցյուրիխի շվեյցարական պրոֆեսիոնալ բալետի դպրոցի սովորողներ Դավիթ Կարապետյանի և Տիգրան Միքայելյանի ընդունակություններն ու խոստումնալից ապագան, ինչպես նաև հաշվի առնելով արվեստի մի շարք անվանի գործիչների ու Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության միջնորդությունները` «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Դավիթ Կարապետյանին (ծնվ. 1981 թ.) և Տիգրան Միքայելյանին (ծնվ. 1980 թ.) տարեկետում տալ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից` մինչև 2001 թվականի աշնանային զորակոչը:
(1-ին կետը փոփ. 16.11.00 N 742)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունիսի 29-ից:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Սարգսյան |