ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 588-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 71-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի փետրվարի 8-ի «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Օրրան» օգնություն Հայաստանի և պատերազմից հետո Արցախից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված կարիքավոր ընտանիքներին» ծրագրի մասին» N 71-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետում «122,683,463 դրամ» բառերը փոխարինել «146,683,463 դրամ» բառերով.
2) որոշմամբ հաստատված ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Garni» հիմնադրամի կողմից «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված քնապարկերը, տարբեր տեսակի պայուսակները, սպորտային հագուստն ու պարագաները և ճամբարի համար նախատեսված պարագաներն ու գույքը (970 արկղ, 65,257.25 ԱՄՆ-ի համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
30.08.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 588-Ա որոշման |
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
«ՕՐՐԱՆ» ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ ԱՐՑԱԽԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ
1 |
Ծրագրի նպատակները |
Oգնել ֆինանսական դժվար կացության մեջ հայտնված ընտանիքների երեխաներին և ծերերին, նրանց շրջանում վերացնել մուրացկանությունը, աջակցել աղքատության մեջ գտնվող ընտանիքներին, միայնակ ու կարիքավոր ծերերին |
2 |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից օգտվելը |
3 |
Բարեգործը (բարեգործները) |
ԱՄՆ-ում «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպություն, Րաֆֆի Հովհաննիսյան, Գրիգորյան բարեգործական հիմնադրամ (Մեծ Բրիտանիա), Ռալֆ Յիրիկյանի, Հակոբ Բարսեղյանի, Գարո Մարտիրոսյանի, Սայաթ Օրունչակչիել, Garni Foundation |
4 |
Ծրագիրը կատարողը |
«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպություն ՀՎՀՀ՝ 02552842 Հասցե՝ Առաջին Եկմալյան 6 Երևան, Հայաստանի Հանրապետություն Հեռ.՝ 53-51-67 |
5 |
Ծրագրի իրականացման վայրը, բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն՝ Երևան Սոցիալական բնագավառ |
6 |
Ծրագրի բյուջեն |
Բյուջեն կազմում է 146,683,463 (հարյուր քառասունվեց միլիոն վեց հարյուր ութսուներեք հազար չորս հարյուր վաթսուներեք ) ՀՀ դրամ |
7 |
Բարեգործություն ստացողը |
Այժմ ծրագրում ներգրավված են. ● 6-16 տարեկան 120 երեխա, որոնք ապրում են սոցիալական ծայրահեղ դժվարություններ ունեցող, մուրացկանության շեմին գտնվող ընտանիքներում: Մի շարք երեխաներ աշխատում և մուրում են փողոցում: Երեխաների մեծ մասը միակողմանի ծնողազուրկ են, ամուսնալուծված, հաշմանդամ կամ ազատազրկված ծնողներ ունեն: ● 60 թոշակառուներ` 60 և ավելի բարձր տարիքի կանայք ու տղամարդիկ, որոնք անտուն են և մուրում են փողոցում, միայնակ են, ամուսնացած են և անժառանգ, I, II, III խմբերի հաշմանդամ են, ունեն ժառանգներ, սակայն լրացուցիչ աջակցության խիստ կարիք ունեն: ● 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախյան պատերազմի հետևանքով տեղահանված և Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատած ընտանիքների երեխաներ:
Շահառուների ընտրությունը կատարում է սոցիալական աշխատողը՝ նախապես մշակված չափորոշիչներով (ՓԱՐՈՍ նպաստառու, ծնողազուրկ երեխաներ, միակողմանի ծնողազուրկ, մուրացիկ երեխաներ, բազմազավակ կարիքավոր ընտանիքների երեխաներ): Յուրաքանչյուր դեպք քննարկվում է Օրրանի մասնագիտական թիմում, որի մեջ մտնում են Օրրանի սոցիալական աշխատողը, մանկավարժները, հոգեբանը, բուժքույրը և գործադիր տնօրենը: Շահառուների ընտրության հարցում Օրրանը համագործակցում է «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության», Երևանի տարբեր վարչական շրջանների սոցիալական բաժինների, սոցիալական ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև՝ «ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչություն», ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության» հետ:
Արցախից ժամանած երեխաներին տրամադրվող աջակցության վերաբերյալ հայտարարություն է տարածվում սոցիալական մեդիայի էջերում (Facebook, Instagram) և լրատվական կայքերում (hraparak.am, asekose.am, armenpress.am, aravot.am, nt.am), ինչպես նաև Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում: |
8 |
Ծրագրի իրականացման տևողությունը |
Սույն ծրագիրը նախատեսված է 2022 թ. հունվարի 23-ից մինչև 2022 թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար: |
9 |
Միջոցառումների (ըստ փուլերի, եթե այդպիսիք հնարավոր է, առանձնացնել) նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Օրրան ԲՀԿ-ն Առաջին Եկմալյան 6 հասցեում գտնվող իր եռահարկ կենտրոնում մուրացիկ, թափառաշրջիկ և ծայրահեղ կարիքավոր ընտանիքների 120 երեխայի շաբաթը 6 օր մատուցում է տաք ճաշ և իրականացնում սոցիալական, կրթական, մշակութային, հոգեբանական և բժշկական ծառայություն: Հայաստանի Հանրապետությունում Covid 19 համավարակի տարածման պատճառով հայտարարված կարանտինով պայմանավորված՝ նախքան ՀՀ կառավարության կողմից գործունեության վերսկսման թույլտվություն ստանալը, Օրրանի բոլոր շահառուները կստանան առաջին անհրաժեշտության սննդամթերքի փաթեթներ: Դասապատրաստման հարցում աջակցությունը կկազմակերպվի հեռավար եղանակով: Համավարակով պայմանավորված իրավիճակի բարելավման և ՀՀ կառավարության կողմից գործունեության վերսկսման թույլտվություն ստանալուն պես Օրրանը կվերսկսի իր բնականոն աշխատանքը՝ համաձայն մեր հաստատված ծրագրի:
● Սննդի ծրագիր* Շաբաթը 6 օր Օրրանը տաք նախաճաշ է մատուցում 60 միայնակ, կարիքավոր ծերերին և հաշմանդամներին: 120 երեխայի և 60 թոշակառուի ամենօրյա սնունդ: Տարեկան կազմում է 52,300,000 դրամ (մթերքի ձեռք բերում՝ 35,000,000 դրամ, խոհանոցային սարքավորումներ և պարագաներ՝ 1,800,000 դրամ, վարձատրություն խոհանոցի աշխատողներին (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրի)՝ 3,500,000 դրամ): Արցախից տեղահանված ընտանիքների երեխաներին՝ պարբերաբար 350 սննդամթերքի փաթեթների տրամադրում, արժեքը 12,000,000 դրամ: ● Առաջնային բժշկական և հոգեբանական աջակցություն Առաջին անհրաժեշտության բժշկական և հոգեբանական ծառայություններ՝ տարեկան 1,800,000 դրամ (բժշկական-սանիտարական առաջին անհրաժեշտության պարագաներ՝ 300,000 դրամ, բուժքրոջ և հոգեբանի վարձատրություն (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրի)՝ 1,500,000 դրամ): ● Սոցիալական աջակցություն* Սոցիալական ծառայություն, հագուստ և կոշիկ՝ տարեկան 6,300,000 դրամ (հագուստի և կոշիկի ձեռք բերում՝ 5,000,000 դրամ, սոցաշխատողի վարձատրություն (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրի)՝ 1,300,000 դրամ): ● Մշակութային ծրագրեր Մշակութային միջոցառումներ՝ տարեկան 5,500,000 դրամ (ամառային ճամբար, այցելություն Ջրաշխարհ, թատրոն, կինո՝ 4,000,000 դրամ, մշակութային աշխատողների վարձատրություն (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրի) ՝ 1,500,000 դրամ): ● Ակադեմիական ծրագրեր Դպրոցահասակ երեխաների դասապատրաստման կազմակերպում՝ դպրոցից հետո, շաբաթական 6 օր, 120 երեխայի համար, գրենական պիտույքների, ուսումնական նյութերի, պայուսակների ապահովում, և ձեռարվեստի հինգ խմբակներում ուսուցում (Փայտամշակում, կար ու ձև, կավագործություն, նկարչություն, բացիկների պատրաստում), տարեկան 10,000,000 դրամ (դպրոցական գրենական պիտույքներ, պայուսակներ, համակարգիչներ 3,000,000 դրամ, նյութեր՝ ձեռարվեստի հինգ խմբակների համար՝ 1,000,000 դրամ, վարձատրություն՝ ուսուցիչներին (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրի)՝ 6,000,000 դրամ): ● Իրային աջակցություն արտասահմանից Օտարերկրյա պետություններից բեռների ներմուծում (բարերարների ցանկությամբ ուղարկված հագուստ, գրենական պիտույքներ, խաղալիք, սպորտային պարագաներ)՝ տարեկան 28,000,000 դրամ: ● Նվիրատվություն. - ծայրաստիճան կարիքավոր 60 ընտանիքների էլեկտրաէներգիայի և 3 ընտանիքների բնակարանի վարձի վճարում՝ տարեկան 5,500,000 դրամ, - 90 երեխաների ամենօրյա երթևեկության ծախսեր՝ տարեկան 5,616,000 դրամ, - 8 սաների` ըստ նախասիրության (երաժշտություն, արհեստներ, շախմատ և այլն) ուսման վարձերի վճարում՝ տարեկան 1,260,000 դրամ: ● Այլ անհրաժեշտ ծախսեր. - «Արմենիա հյուրանոցային համալիր» ՓԲԸ՝ միջոցառում՝ դրամական միջոցների հայթայթման նպատակով (Ամենամյա բարեգործական ընթրիք, որտեղ տեղի է ունենում հանդիպում Օրրանի բարերարների հետ և կազմակերպվում է դրամահավաք, որը ծախսվում է Օրրանի անմիջական ծրագրային գործունեության համար )՝ 4,500,000 դրամ, - բուկլետների և թերթերի տպագրություն՝ 1,500,000 դրամ, - կենտրոնի ընթացիկ վերանորոգում՝ 2,000,000 դրամ Բոլոր միջոցառումներն իրականացվում են ամբողջ տարի, ամեն օր՝ բացի կիրակի օրերից:
Ընդամենը 124,276,000 դրամ (հարյուր քսանչորս միլիոն երկու հարյուր յոթանասունվեց հազար) ՀՀ դրամ Կազմակերպական ծախսերը՝ 22,407,463 դրամ, ընդամենը ծրագրի բյուջեն՝ 146,683,463 դրամ:
* Սննդի փաթեթների, կոշիկների, հագուստի բաշխումն իրականացվում է Covid 19 համավարակի կանխարգելմանն ուղղված՝ ՀՀ կառավարության կողմից սահմանված հակահամաճարակային կանոնների խստիվ պահպանմամբ: |
10 |
Ձեռք բերվելիք (ներմուծվող) ապրանքների, ծառայությունների և աշխատանքների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը |
Նախատեսվում է 1. էլեկտրաէներգիայի մատակարարում - 1,800,000 ՀՀ դրամ 2. Գազի մատակարարում - 3,200,000 ՀՀ դրամ 3. Խմելու ջրի մատակարարում - 360,000 ՀՀ դրամ 4. Հեռախոսակապի ծառայության ձեռքբերում - «Վեոն Արմենիա» ՀՁ ՓԲԸ - 1,600,000 ՀՀ դրամ 5. Հեռախոսակապի և ինտերնետային ծառայության ձեռքբերում («ՄՏՍ Հայաստան») - 1,200,000 ՀՀ դրամ 6. Տարեկան ֆինանսական աուդիտի ծառայության անցկացում - 1,500,000 ՀՀ դրամ 7. Սննդամթերքի ձեռքբերում - 47,000,000 ՀՀ դրամ 8. Կոշիկի, հագուստի ձեռքբերում - 5,000,000 ՀՀ դրամ 9. Գազի սարքավորումների տեխնիկական սպասարկում - 47,283 ՀՀ դրամ 10. Գազի կաթսայի տեխնիկական զննման անցկացում - 68,180 ՀՀ դրամ 11. Գրասենյակային ծախսեր - 1,800,000 ՀՀ դրամ 12. Փոստային ծախսեր - 200,000 ՀՀ դրամ 13. Համակարգչային տեխնիկա - 1,500,000 ՀՀ դրամ 14. Երեխաների հանգիստ և մշակութային միջոցառումներ, նյութերի ձեռքբերում (առողջարան, Ջրաշխարհ, այցելություն մշակութային հաստատություններ) - 4,000,000 ՀՀ դրամ 15. Բժշկական-սանիտարական առաջին անհրաժեշտության պարագաների ձեռքբերում - 300,000 ՀՀ դրամ 16. Ձեռարվեստական հինգ խմբակների համար նյութերի ձեռքբերում - 1,000,000 ՀՀ դրամ 17. Տպագրական ծառայության ծախսեր – 1,500,000 ՀՀ դրամ 18. Խոհանոցային սարքավորումների, պարագաների և նյութերի ձեռքբերում - 1,800,000 ՀՀ դրամ 19. Բենզինի ձեռքբերում (բենզինը հանդիսանում է մեր ուղղակի ծախսերի մի մասը և անհրաժեշտ է՝ ուղևորություն Վանաձորի Օրրան կենտրոն, շահառու ընտանիքների այցելություններ, դպրոց այցելություններ, սննդամթերքի տեղափոխում, անհրաժեշտության դեպքում երեխաների բուժ. հաստատություն տեղափոխում, շահառուներին մշակութային կենտրոններ այցի կազմակերպում և ծրագրով անհրաժեշտ վարչական ուղևորություններ և այցեր կատարելու համար) - 2,800,000 ՀՀ դրամ 20. Դպրոցական պայուսակների, գրենական պիտույքների ձեռքբերում - 1,500,000 ՀՀ դրամ 21. Հյուրանոցային ծառայության ձեռքբերում, հյուրերի համար ֆուրշետի և ճաշի կազմակերպում (Միջոցառում՝ դրամական միջոցների հայթայթման նպատակով) - 4,500,000 ՀՀ դրամ 22. Օտարերկրյա պետություններից բեռների ներմուծում (բարերարների կողմից ուղարկվող նվերներ) - 28,000,000 ՀՀ դրամ 23. Կենտրոնի ընթացիկ վերանորոգում - 2,000,000 ՀՀ դրամ Ընդամենը - 112,675,463 ՀՀ դրամ |
11 |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր |
● գազ՝ տարեկան՝ 3,200,000 դրամ, ● գազի սարքավորումների տեխնիկական սպասարկում՝ 47,283 դրամ, ● ջուր` 360,000 դրամ, ● էլեկտրաէներգիա` 1,800,000 դրամ, ● հեռախոս և ինտերնետ` 2,800,000 դրամ, ● գրասենյակային ծախսեր` 1,800,000 դրամ, ● ֆինանսական աուդիտ «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ի կողմից՝ 1,500,000 դրամ, ● փոստային ծախսեր՝ 200,000 դրամ, ● բենզինի ծախսեր՝ 2,800,000 դրամ, ● տեխնիկական անվտանգություն՝ 68,180 դրամ, ● աշխատավարձ՝ վարչական աշխատողներին (ադմինիստրատոր, հաշվապահ, վարորդ)՝ 7,832,000 դրամ: Ընդամենը՝ 22,407,463 (քսաներկու միլիոն չորս հարյուր յոթ հազար չորս հարյուր վաթսուներեք) ՀՀ դրամ: |
12 |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
1. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 2. ՀՀ առողջապահության նախարարություն 3. Երևանի քաղաքապետարանի և Երևանի վարչական շրջանների սոցիալական վարչություններ 4. Տեղական ու միջազգային ՀԿ-ներ, որոնք աշխատում են ռիսկի խմբի երեխաների հետ 5. «ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության» հետ: 6. «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայություն» Օրրանը համագործակցում է նաև սոցիալական ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների հետ: |
13 |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
● ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16 N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում լիազորված մարմնին, ● ամսական և եռամսյակային աշխատանքային ու ֆինանսական հաշվետվությունների ներկայացում «Օրրան» ԲՀԿ-ի տնօրենների խորհրդին, ●«Օրրան» ԲՀԿ-ի գործադիր տնօրենի, հաշվապահի և սոցիալական աշխատողի, ինչպես նաև՝ շահառուների ստորագրություններով ու անձնագրային տվյալներով, գույքագրման և բաշխման իրականացում ● ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ամսեկան հաշվետվությունների հանձնում ● «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ կողմից ֆինանսական աուդիտի իրականացում: |
Հայաստանի Հանրապետության |
Հ. ՄաթևոսՅԱՆ |
30.08.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |