ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 դեկտեմբերի 2020 թվականի N 822-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԴԻԶԵԼԱՅԻՆ ԳԵՆԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 41,944,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Դիզելային գեներատորների ձեռքբերում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Էներսիս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00259573) 2020 թվականի նոյեմբերի 30-ին կնքված N 112/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արցախի Հանրապետության կարիքների համար դիզելային գեներատորների ձեռքբերում՝ 16,428,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Էներսիս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00259573) 2020 թվականի նոյեմբերի 30-ին կնքված N 115/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արցախի Հանրապետության կարիքների համար դիզելային գեներատորների ձեռքբերում՝ 13,484,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Էներսիս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00259573) 2020 թվականի նոյեմբերի 30-ին կնքված N 114/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արցախի Հանրապետության կարիքների համար դիզելային գեներատորների ձեռքբերում՝ 12,032,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
2020 թ. դեկտեմբերի 22 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. դեկտեմբերի 22-ի N 822-Ա որոշման |
ԴԻԶԵԼԱՅԻՆ ԳԵՆԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ
ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
Արցախի Հանրապետության կարիքների համար որպես մարդասիրական օգնություն նախատեսվում է ձեռք բերել նոր AGG դիզելային գեներատորներ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից |
3. |
Բարեգործը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից հանգանակված միջոցներ |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝02507456) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Արցախի Հանրապետություն, բնագավառը՝ սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 41,944,000 դրամ, որից Արցախի Հանրապետության կարիքների համար որպես մարդասիրական օգնություն թվով 3 հատ AGG դիզելային գեներատորների ձեռքբերում /2 հատը DE55D5 մակնիշի և 1 հատը C125D5 մակնիշի/՝ 16,428,000 դրամ, Արցախի Հանրապետության կարիքների համար որպես մարդասիրական օգնություն թվով 2 հատ AGG դիզելային գեներատորների ձեռքբերում /C11D5 մակնիշի/՝ 13,484,000 դրամ և Արցախի Հանրապետության կարիքների համար որպես մարդասիրական օգնություն թվով 2 հատ AGG դիզելային գեներատորների ձեռքբերում /C88D5 մակնիշի/՝ 12,032,000 դրամ։ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Արցախի Հանրապետության Կառավարություն |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
Ամբողջ ծրագրերը նախատեսվում է իրականացնել՝ 2021 թ. հունվարի 07-ից մինչև 2021թ. մարտի 08-ը։ |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագրի իրականացման ժամկետում նախատեսվում է Արցախի Հանրապետության կարիքների համար որպես մարդասիրական օգնություն ձեռք բերել նոր AGG դիզելային գեներատորներ։ Ծրագրերը նախատեսվում է իրականացնել՝ 2021 թ. հունվարի 07-ից մինչև 2021 թ. մարտի 08-ը։ Արժեքը՝ 41,944,000 դրամ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
AGG դիզելային գեներատորների ձեռքբերում՝ 41,944,000 դրամ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Համագործակցություն չի նախատեսվում |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|