ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հունիսի 2019 թվականի N 659-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 699-Լ ԵՎ N 727-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ մասի, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի դրույթներով և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածը՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 699-Լ և «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 727-Լ որոշումները:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. հունիսի 1 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2019 թ. հունիսի 1-ի N 659-Լ որոշման |
Կ
Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (այսուհետ` նախարարություն) մշակում և իրականացնում է քաղաքականություն՝ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածին համապատասխան:
2. Նախարարությունն ստեղծվում, վերակազմակերպվում, և դրա գործունեությունը դադարեցվում է օրենքով:
3. Նախարարությունը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, իրավական այլ ակտերի և իր կանոնադրության հիման վրա:
4. Նախարարության անվանումն է՝
1) հայերեն՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն.
2) ռուսերեն՝ Министерство территориального управления и инфраструктур
3) անգլերեն՝ Ministry of territorial administration and infrastructure
4) ֆրանսերեն՝ Le MinistՌre de L’Administration Territoriale et du L'infrastructure:
5. Նախարարությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք և ձևաթղթեր: Նախարարությունը կարող է ունենալ խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
6. Նախարարության կառուցվածքում ընդգրկվում են նախարարի, նախարարի տեղակալի, գլխավոր քարտուղարի, գլխավոր քարտուղարի տեղակալի, նախարարի խորհրդականի, մամուլի քարտուղարի, օգնականի և նախարարի տեղակալի օգնականի պաշտոնները, կառուցվածքային ստորաբաժանումները:
7. Նախարարությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է վերապահվել պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:
8. Նախարարության գտնվելու վայրն է Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն N 3:
II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
9. Նախարարության նպատակներն են՝
1) մարզպետների և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության բարձրացումը.
2) Երևանում տարածքային կառավարման իրականացումը.
3) տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման բնագավառում պետական քաղաքականության մշակումը․
4) Հայաստանի Հանրապետության մարզերում և համայնքներում ենթակառուցվածքների զարգացման քաղաքականության մշակումն ու իրականացումը.
5) Հայաստանի Հանրապետության բնակավայրերում միջազգային նորմերին համապատասխան աղբահանության և սանիտարական մաքրման համակարգի ներդրման վերաբերյալ առաջարկությունների մշակումը.
6) մարզերի և համայնքների համաչափ զարգացմանն ուղղված նորարարական և ներդրումային ծրագրերի մշակումը.
7) վարչատարածքային արդյունավետ բաժանման ապահովումը.
8) համայնքային ծառայության համակարգի զարգացման ապահովումը․
9) էներգետիկայի բնագավառում պետական քաղաքականության մշակումը և իրականացումը.
10) ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառների պետական քաղաքականության մշակումը և իրականացումը.
11) տրանսպորտի բնագավառում պետական քաղաքականության մշակումը և իրականացումը, ինչպես նաև նախարարության ոլորտում վերջինիս կողմից մատուցվող ծառայությունների համակարգումը.
12) ճանապարհային, ավտոմոբիլային, երկաթուղային, ջրային, օդային (բացառությամբ ռազմականի) տրանսպորտի (այսուհետ՝ տրանսպորտ) ոլորտի հավասարակշիռ և կայուն զարգացումը.
13) ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պահպանման և անվտանգ երթևեկության ապահովման կազմակերպումը:
10. Նախարարության խնդիրներն են՝
1) տեղական ինքնակառավարման ոլորտին առնչվող խնդիրների բացահայտումը, դրանց կարգավորմանն ուղղված միջոցառումների (այդ թվում՝ իրավական կարգավորում պահանջող) իրականացման ապահովումը.
2) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջև փոխհարաբերությունների ապահովումը.
3) Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից մարզի զարգացման ռազմավարության իրագործման ապահովումը.
4) Հայաստանի Հանրապետության մարզպետների գործունեության արդյունավետության բարձրացման ապահովումը.
5) Երևանում տարածքային կառավարման իրականացման ապահովումը.
6) տեղական ինքնակառավարման մարմինների կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը և այդ ծառայությունների հասանելիության ընդլայնմանն ուղղված ծրագրերի իրականացման ապահովումը.
7) Հայաստանի Հանրապետության բնակավայրերում գործարարության զարգացման և ներդրումների ներգրավման համար բարենպաստ միջավայրի ապահովումը.
8) Հայաստանի Հանրապետության բնակավայրերում ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև միջազգային նորմերին համապատասխան աղբահանության համակարգի ներդրման ապահովումը.
9) լիազորությունների ապակենտրոնացման քաղաքականության և դրա իրականացման ծրագրերի մշակումը.
10) Հայաստանի Հանրապետությունում համայնքային ծառայության համակարգի զարգացման ապահովումը.
11) էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի քաղաքականության մշակման ու իրականացման ապահովումը.
12) տեղական էներգետիկական պաշարների, էներգիայի վերականգնվող աղբյուրների արդյունավետ օգտագործման ապահովումը.
13) ատոմային էներգիայի` խաղաղ նպատակներով օգտագործման պետական քաղաքականության մշակման և իրականացման ապահովումը.
14) ընդերքօգտագործման ոլորտում պետական քաղաքականության մշակման ու իրականացման ապահովումը.
15) ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման սահմանված պահանջների ապահովումը.
16) ընդերքի ողջամիտ և համալիր օգտագործմանը նպաստելը.
17) ընդերքի մասին երկրաբանական և այլ տեղեկատվության պետական ընդերքաբանական փորձաքննության ապահովումը.
18) երկրաբանական տեղեկությունների միասնական համակարգի ստեղծման, վարման և տնօրինման ապահովումը.
19) նախարարության իրավասության սահմաններում ընդերքի օգտագործման և պահպանության ոլորտում պետական նորմավորման ապահովումը.
20) օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռի վարման, օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքի տեղամասերի պետական հաշվառման, հանքավայրերի և օգտակար հանածոների երևակումների պետական կադաստրի վարման աշխատանքների իրականացման ապահովումը.
21) նախարարության իրավասության սահմաններում ընդերքօգտագործման հետ կապված գործունեության հրապարակայնության ապահովումը.
22) էներգետիկայի բնագավառում մրցակցության և արդյունավետ գործունեության խթանումն ու մրցակցային միջավայրի զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը.
23) սպառողների և էներգետիկայի բնագավառի տնտեսավարող սուբյեկտների իրավունքների պաշտպանության ապահովումը և շահերի հավասարակշռումը.
24) էներգետիկայի բնագավառում ներդրումների խրախուսումը.
25) էներգետիկայի բնագավառի անվտանգության ապահովումը.
26) հանրապետության էներգետիկական անկախության ապահովումը, այդ թվում` ներկրվող և տեղական էներգետիկ պաշարների տարատեսականացման և արտադրական հզորությունների առավելագույնս օգտագործման եղանակով.
27) գիտատեխնիկական առաջընթացի և նոր` էներգաարդյունավետ ու էներգախնայող տեխնոլոգիաների ներդրման, կադրերի պատրաստման ու վերապատրաստման խրախուսումը.
28) էներգետիկական շուկաների ձևավորման և զարգացման խթանումը․
29) տրանսպորտի բնագավառի գործունեության արդյունավետ կառավարումը և համակարգումը.
30) տրանսպորտի, երկաթուղու ոլորտներում գործող լիցենզիաների, Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և (կամ) պաշտպանական գոտիներում գովազդի տեղադրման թույլտվության գործընթացի, գովազդ տեղադրելու համար վճարի հաշվարկման և վճարման, երկաթուղային տրանսպորտով փոխադրման գործընթացի հետ կապված տեխնիկական միջոցների շահագործման և երթևեկության անվտանգության ոլորտում նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման ապահովումը.
31) տրանսպորտի բնագավառում միջպետական համագործակցությունը, միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանությունը.
32) Հայաստանի Հանրապետությունում միասնական երթուղային ցանցի ձևավորման, հեռանկարային զարգացման ծրագրերի կազմման և հաստատման, միջպետական, միջմարզային և ներմարզային կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրություն, միջմարզային և ներմարզային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցի և ուղևորափոխադրումների միասնական համակարգի, ինչպես նաև ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պահպանման և անվտանգ երթևեկության ապահովման կազմակերպումը.
33) ինքնագնաց ճանապարհաշինարարական մեքենաների և մեխանիզմների, ձյունագնաց, ջրային, երկաթուղային տրանսպորտային միջոցների կադաստրի վարման ապահովումը.
34) տրանսպորտի բնագավառում ինովացիոն քաղաքականության ձևավորումը.
35) միգրացիոն քաղաքականության գործընթացների պետական կարգավորման ապահովումը:
III. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
11. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) տարածքային զարգացման ռազմավարության և դրա իրականացմանն ուղղված ծրագրերի մշակում.
2) մարզպետների ընթացիկ գործունեության, ինչպես նաև պետական կառավարման համակարգի այլ մարմինների հետ վերջիններիս աշխատանքների համակարգում.
3) տարածքային զարգացման ծրագրերի մշակման կազմակերպում.
4) տարածքների համաչափ զարգացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով և այլ միջոցներով նախատեսվող ծրագրերի քննարկում և համադրում.
5) Հայաստանի Հանրապետության բնակավայրերի տնտեսական աճի վրա էական ազդեցություն ունեցող ծրագրերի ապահովմանն ուղղված աշխատանքների իրականացում.
6) տարածքներում փոքր և միջին բիզնեսի զարգացմանն ուղղված առաջարկությունների մշակում և դրանց իրագործելիության ապահովում.
7) զարգացման համար անհրաժեշտ նախադրյալներ չունեցող տարածքներում, թիրախային ծրագրերի մշակում և իրականացում.
8) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականությանը վերաբերող անհրաժեշտ տեղեկատվության ստացում պետական կառավարման համակարգի մարմիններից, մարզպետներից և տեղական ինքնակառավարման մարմիններից.
9) Հայաստանի Հանրապետության կառավարությանը և վարչապետին մարզերի սոցիալ-տնտեսական վիճակին վերաբերող անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովում.
10) Հայաստանի Հանրապետության մարզերի զարգացման ծրագրերի քննարկում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացում.
11) համայնքային ծառայության բնագավառում պետական քաղաքականության մշակում.
12) համայնքապետարանների աշխատակազմերի կադրային գործի վարման մեթոդական ղեկավարում և վերահսկում, սահմանված կարգով և դեպքերում ծառայողական քննության, համայնքային ծառայության կադրերի ռեզերվի և համայնքային ծառայողների գրանցամատյանի վարում, համայնքային ծառայողների վերապատրաստման գործընթացի իրականացման ապահովում, համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկերի հաստատում և համայնքային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող գործողության և (կամ) անգործության բողոքարկում դատարան.
13) տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական և մասնագիտական հսկողության ամենամյա աշխատանքային ծրագրերի հաստատում, ինչպես նաև ծրագրերում չընդգրկված համայնքներում իրավական և մասնագիտական հսկողություն իրականացնելու վերաբերյալ գրավոր համաձայնության տրամադրում.
14) պետության պատվիրակած լիազորությունների իրականացման նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինների կողմից իրականացվող իրավական և մասնագիտական հսկողությանը գրավոր համաձայնություն տալը.
15) համայնքի ղեկավարի սեփական և պետության պատվիրակված լիազորությունների ու համայնքի ավագանու լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական հսկողության իրականացում.
16) տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ իրականացված հսկողության արդյունքների մշտադիտարկում.
17) համայնքային բյուջեների ձևավորման և կատարման ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված լիազորությունների իրականացում.
18) համայնքային բյուջեների կատարման ընթացքի դիտարկում.
19) տեղական ինքնակառավարման մարմինների պահանջով սեփական և պատվիրակված լիազորությունների հետ կապված պաշտոնական պարզաբանումներ և սահմանված կարգով խորհրդատվություններ տալը.
20) մարզպետների ընդունած որոշումների նկատմամբ իրավական հսկողության իրականացում և, անհրաժեշտության դեպքում, դրանք ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետին առաջարկությունների ներկայացում.
21) մարզպետների գործունեության գնահատման աշխատանքների իրականացման ապահովում և գնահատման արդյունքների ներկայացում Հայաստանի Հանրապետության վարչապետին.
22) օրենքով և այլ իրավական ակտերով Հայաստանի Հանրապետության մարզպետներին վերապահված լիազորությունների իրականացում Երևանում.
23) նախարարության տեղեկատվական քաղաքականության և հասարակայնության հետ կապերի կազմակերպում ու իրականացում.
24) նախարարության իրավասությանը վերապահված բնագավառներում այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ սահմանված կարգով համագործակցություն.
25) Հայաստանի Հանրապետության համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված առաջարկությունների մշակում և դրանց իրագործելիության ապահովում.
26) մարզերում աղբահանության և սանիտարական մաքրման արդյունավետ, համակարգված և միասնական քաղաքականության մշակում.
27) Հայաստանի Հանրապետության բնակավայրերի աղբահանության և սանիտարական մաքրման արդյունավետ սխեմաների, աղբավայրերի շահագործման և աղբահանության պայմանագրային դաշտի բարելավման առաջարկների մշակում.
28) կոշտ կենցաղային թափոնների վերամշակման համակարգի ներդրման ուղղությամբ աշխատանքների իրականացում.
29) միջհամայնքային միավորումներ ստեղծելու վերաբերյալ առաջարկությունների մշակման ապահովումը. համայնքների կողմից արտաբյուջետային գանձապետական հաշիվներ բացելու, ինչպես նաև առևտրային բանկերից վարկեր և փոխատվություններ ստանալու վերաբերյալ պաշտոնական եզրակացությունների մշակման և համապատասխան մարմիններին դրանց ներկայացման ապահովումը. հաշվառող մարմինների կողմից գույքահարկի, հողի հարկի հաշվարկման և գանձման համար անհրաժեշտ տեղեկատվական շտեմարանների վարման և հավաքագրման գործընթացի մոնիթորինգի ապահովում. համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամների արտահերթ ընտրությունների նշանակման իրավական ապահովումը. համայնքի վարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն համարվող անշարժ գույքի մասնավորեցումից ստացված միջոցների տնօրինման ծրագրի քննարկման և Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությանը ներկայացնելու իրավական ապահովումը. «Ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների գործընթացի կազմակերպման աջակցության ապահովումը. համայնքների վարչական սահմաններում ընդգրկված` պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց (մշտական) օգտագործման վարձակալության և կառուցապատման իրավունքով վարձակալության տրամադրման համաձայնեցման ապահովումը. համայնքների զարգացման ծրագրերի մեթոդաբանության մշակման, և զարգացման ծրագրերի իրականացման նկատմամբ մոնիտորինգի իրականացման ապահովումը. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված գործառույթների և նրանց կողմից մատուցվող ծառայությունների թվայնացմանը և այդ մարմիններում էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրմանն ուղղված ծրագրերի իրականացման ապահովումը.
30) Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների նախագծերի մշակում.
31) հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման հետ կապված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հարցերի կարգավորում.
32) համայնք-մասնավոր գործընկերության արդյունավետ և գործուն մեխանիզմների մշակում.
33) Հայաստանի Հանրապետության տարածքում գործարար ծրագրերի իրագործման մեխանիզմների մշակում.
34) ենթակառուցվածքների զարգացման բնագավառում առկա վիճակի վերլուծություն, խնդիրների վերհանում և առաջարկներ ներկայացնելը.
35) այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի ներքին գործավարության իրականացում.
36) համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետական աջակցության տրամադրման մեխանիզմների մշակում.
37) էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի պետական ծրագրերի մշակում և դրանց իրականացման մոնիթորինգ.
38) էներգետիկայի բնագավառի կայուն զարգացման, անվտանգության ապահովման և էներգամատակարարման հուսալիության ռազմավարության ծրագրերի ու միջոցառումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական ծրագրերի՝ նախարարության իրավասությանը վերապահված բնագավառներին վերաբերող բաժինների մշակում.
39) էներգակիրների արդյունավետ օգտագործման ուղղությամբ պետական ծրագրերով իրականացվող աշխատանքների մոնիթորինգ.
40) սեփական վերականգնվող էներգետիկ ռեսուրսների առաջնահերթ ու արդյունավետ օգտագործման խթանման տնտեսական ու իրավական մեխանիզմների մշակում.
41) էներգախնայողության և էներգաարդյունավետության ստանդարտացման փաստաթղթերի մշակում.
42) իր իրավասությունների շրջանակից բխող՝ էներգետիկայի բնագավառի նորմատիվ իրավական ակտերի, այդ թվում` էներգետիկ օբյեկտների շահագործման և անվտանգության կանոնների ու պահանջների, էներգետիկ օբյեկտների անվտանգության գոտիների հողերի օգտագործման նորմերի ու սահմանափակումների մշակում և ներկայացում Կառավարության հաստատմանը.
43) Հայաստանի Հանրապետությունում ռադիոակտիվ թափոնների կառավարման ռազմավարության, նպատակային ծրագրի մշակում և դրանց իրականացման մոնիթորինգ.
44) ատոմային էլեկտրակայանի անվտանգ շահագործման և շահագործումից հանման ծրագրերի ու միջոցառումների մշակում և դրանց իրականացման մոնիթորինգ.
45) Հայաստանի Հանրապետությունում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման աշխատանքների իրականացման մոնիթորինգ.
46) նախարարության իրավասության սահմաններում միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության հարցերում պետական կառավարման մարմինների փոխգործողության աշխատանքների իրականացում.
47) նախարարության իրավասության սահմաններում միջազգային գործունեության և միջազգային կապերի իրականացում.
48) Հայաստանի Հանրապետության միջկառավարական պայմանագրերի (համաձայնագրերի) նախագծերի նախապատրաստման, կնքման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման աշխատանքներին մասնակցություն.
49) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով էներգետիկայի բնագավառին վերաբերող համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) ներդրում ու դրանց միջոցով հավաքագրված տվյալների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրի վարում.
50) նախարարության իրավասության սահմաններում` պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում մասնակցի (բաժնետիրոջ) լիազորությունների իրականացում, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպությունների ու պետական հիմնարկների կառավարում.
51) նախարարության իրավասության սահմաններում մասնավորեցման ռազմավարությամբ պայմանավորված` պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների մասնավորեցման ծրագրերի վերաբերյալ առաջարկությունների ներկայացում.
52) էներգետիկայի բնագավառի պետական կարգավորմանը օժանդակում.
53) նախարարության իրավասությանը վերապահված բնագավառներին առնչվող իրավական ակտերի նախագծերի քննարկում և դրանց վերաբերյալ կարծիքների ու առաջարկությունների տրամադրում.
54) ընդերքի ողջամիտ և համալիր օգտագործման ու պահպանության պետական ծրագրերի, հայեցակարգերի մշակում ու իրականացում.
55) նախարարության իրավասության սահմաններում ընդերքի օգտագործման գործընթացը կարգավորող, պետական կառավարումը ապահովող նորմատիվ ակտերի, ինչպես նաև ընդերքի օգտագործման համար պահանջվող նորմերի, կանոնների ու կարգերի մշակում և ընդունում.
56) ընդերքօգտագործման հետ կապված գործունեության վերաբերյալ տեղեկատվության հրապարակում և հրապարակային հաշվետվության ընդունում.
57) ընդերքօգտագործման իրավունք հայցելու դիմումին կից ներկայացված փաստաթղթերի փաթեթին ներկայացվող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների համապատասխանության, փաթեթների ամբողջականության ստուգում և դիմումի գրանցման մասին դիմումատուին ծանուցում
58) նախարարությանը համաձայնեցման ներկայացված երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագրերի քննարկում և համաձայնեցում.
59) նախարարությանը համաձայնեցման ներկայացված օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագրերի, դրանց փոփոխությունների քննարկում և համաձայնեցում․
60) օգտակար հանածոների արդյունահանման նախագծերի, դրանց փոփոխությունների քննարկում.
61) ընդերքօգտագործման նախագծերի, ծրագրերի և նրանց փոփոխությունների սահմանված կարգով ներկայացում օրենքով նախատեսված փորձաքննությունների և շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման.
62) օրենքով սահմանված մերժման հիմքերի առկայության դեպքում ընդերքօգտագործման իրավունք հայցելու դիմումի մերժում.
63) ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման ժամանակ ընդերքօգտագործման համար արգելված ընդերքի առանձին տեղամասերի ճշգրտում.
64) օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվության ժամկետի երկարաձգման համար ներկայացված դիմումին կից՝ երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագրով նախատեսված կատարված աշխատանքների մասին հաշվետվությունների ընդունում և վերլուծությունների կատարում.
65) ընդերքօգտագործման իրավունքի տրամադրում․
66) ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման համար մրցութային փաթեթի կազմում և մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված իրավաբանական անձի հետ նախնական պայմանագրի կնքում․
67) ընդերքօգտագործման իրավունքում փոփոխության, ժամկետի երկարաձգման, ընդերքի տեղամասի ընդլայնման, իրավունքի փոխանցման վերաբերյալ համաձայնության, հրաժարման հավաստագրի տրամադրում․
68) ընդերքօգտագործման իրավունքների հաշվառման կենտրոնացված մատյանի վարում և տեղեկատվության տրամադրում.
69) ընդերքօգտագործողին գրավոր զգուշացում տալու և կասեցնելու ու դադարեցնելու ընդերքօգտագործման իրավունքի ․
70) ընդերքօգտագործողների կողմից ներկայացվող` կատարված երկրաբանական ուսումնասիրությունների վերաբերյալ միջանկյալ հաշվետվությունների, օգտակար հանածոների արդյունահանման ընթացքում պաշարների շարժի տարեկան հաշվետվությունների հիման վրա վերլուծության իրականացում, ամփոփում․
71) ընդերքօգտագործողից պահանջելու ընդերքօգտագործման իրավունքի ժամկետը լրանալուց հետո կամ դրանց հրաժարվելու դեպքում նրանց տնօրինման տակ գտնվող երկրաբանական տեղեկատվությունը երեք ամսվա ընթացքում հանձնելու լիազոր մարմնին.
72) երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման պետական պատվերի ձևավորում և տեղադրում․
73) ընդերքօգտագործման իրավունքի ձևավորման փուլում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումների կիրառում․
74) երկրաբանական տեղեկության արժանահավատության գնահատում, օգտակար հանածոների հանքավայրերի երկրաբանատնտեսագիտական գնահատման և վերագնահատման նյութերի փորձաքննություն՝ համապատասխան կոնդիցիաների պարամետրերի հաստատմամբ.
75) օգտակար հանածոների հանքավայրերի պաշարների գնահատման ու վերագնահատման արդյունքներով պաշարների հաշվարկման նյութերի փորձաքննություն՝ այդ պաշարների հաստատմամբ կամ վերահաստատմամբ.
76) արդյունաբերական նշանակությունը կորցրած կամ հետագա աշխատանքների արդյունքում չհավաստված պաշարների դուրսգրման նյութերի փորձաքննություն՝ համապատասխան եզրակացությունների տրամադրմամբ.
77) Հայաստանի Հանրապետության կողմից արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա հանքային հումքի տեսակների արտահանման և ընդերքի մասին տեղեկատվության արտահանման լիցենզիաների տրամադրում․
78) օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից նախարարության համակարգին տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող ծրագրերի կառավարում և ծրագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքների մոնիթորինգ.
79) նախարարության իրավասության շրջանակներում խաղաղ ժամանակ զորահավաքային նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության աշխատանքների կազմակերպում ու համակարգում.
80) նախարարության ստորաբաժանումների, ինչպես նաև նախարարության ենթակայության կազմակերպությունների աուդիտորական ուսումնասիրության անցկացում, հայտնաբերված թերությունների վերաբերյալ առաջարկությունների ներկայացում և թերությունների վերացման նկատմամբ մոնիթորինգ.
81) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) հետ համագործակցություն` էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական առևտրի խթանման, էներգետիկայի բնագավառում միջպետական համագործակցության ընդլայնման ուղղությամբ.
82) մինչև 30 ՄՎտ դրվածքային հզորությամբ վերականգնվող էներգետիկ ռեսուրս օգտագործող կայաններում էլեկտրական էներգիայի արտադրության՝ հանձնաժողովի կողմից տրամադրվող լիցենզիաների շրջանակներում տարեկան գումարային հզորությունների առավելագույն չափաքանակների վերաբերյալ առաջարկությունների ներկայացում` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրերը.
83) հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրերը՝ տալիս է համաձայնություն հանձնաժողովի կողմից 30 ՄՎտ և ավելի դրվածքային հզորությամբ էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաների տրամադրմանը.
84) հանձնաժողովի ներկայացրած շուկայի կանոններին տալիս է համաձայնություն.
85) հանձնաժողովի ներկայացրած էլեկտրական, ջերմային էներգիայի և բնական գազի մատակարարման անխուսափելի սահմանափակումների հանգեցնող պայմաններում իրականացվելիք գործողությունների ծրագրերին տալիս է համաձայնություն.
86) հանձնաժողովի ներկայացրած էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգության և հուսալիության ցուցանիշներին տալիս է համաձայնություն.
87) էներգետիկայի բնագավառում պետություն-մասնավոր գործընկերության գործարքների վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստում և ներկայացում Հայաստանի Հանրապետության կառավարություն, մասնակցություն դրանց իրականացմանը.
88) տրանսպորտի և ճանապարհաշինական ոլորտի զարգացման, քաղաքականության ծրագրերի մշակում և դրանց իրականացման մոնիթորինգ.
89) Հայաստանի Հանրապետության միջազգային համաձայնագրերով սահմանված տրանսպորտի և ճանապարհաշինական ոլորտին առնչվող հանձնառությունների իրականացում.
90) տրանսպորտի, ինչպես նաև ճանապարհաշինական բնագավառներին վերաբերող նորմատիվ իրավական և նորմատիվ տեխնիկական ակտերի մշակում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրանսպորտի, գործունեությունը կարգավորող իրավական ակտերի ընդունում.
91) ճանապարհների պաշտպանական գոտիների հողերի օգտագործման սահմանափակումների և նորմերի մշակում.
92) տրանսպորտի բնագավառներում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) նախագծերի նախապատրաստման, կնքման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման աշխատանքներին մասնակցություն և իր իրավասության սահմաններում միջազգային համագործակցության այլ ձևերի իրականացում.
93) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով տրանսպորտի և ճանապարհաշինական բնագավառներին վերաբերող համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) ներդրում ու դրանց միջոցով հավաքագրված տվյալների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրի վարում.
94) Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական ծրագրերի` տրանսպորտի և ճանապարհաշինական բնագավառներին վերաբերող բաժինների մշակում.
95) ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհային ցանցի զարգացման, շինարարության, նորոգման (հիմնանորոգում, միջին նորոգում), շահագործման (ընթացիկ նորոգում, պահպանություն) ծրագրերի մշակում և դրանց մոնիթորինգ, ավտոմոբիլային ճանապարհների դասակարգում և դրանց անվանացանկի հաշվառում.
96) ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների (բացառությամբ Երևան քաղաքի տարածքում գտնվող այդ ճանապարհների մաս հանդիսացող ճանապարհահատվածների) կառուցման ու շահագործման ընդունում.
97) Հայաստանի Հանրապետության, «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության և «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության միջև 2008 թվականի փետրվարի 13-ին կնքված «Հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու մասին» կոնցեսիոն պայմանագրով վերապահված գործառույթների իրականացում.
98) տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործառույթների կանոնակարգում.
99) տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության, մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման, երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպման գործընթացի հետ կապված աշխատանքների իրականացում.
100) տրանսպորտի ոլորտում տրամադրված, դադարեցված և կասեցված լիցենզիաների, լիցենզիաների ներդիրների, միջպետական կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու թույլտվությունների, միջպետական բեռնափոխադրումներ իրականացնելու թույլտվությունների, Հայաստանի Հանրապետությունում հսկիչ սարքերում (թվային տախոգրաֆում) օգտագործվող քարտերի, չմասնատվող բեռներ փոխադրող, թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող ծանրաքաշ և (կամ) մեծ եզրաչափերը գերազանցող տրանսպորտային միջոցներով փոխադրումների իրականացման երթուղու մեկանգամյա թույլտվությունների, վտանգավոր բեռներ փոխադրելու համար թույլտվությունների տրամադրման, տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կտրոնների տրամադրման, Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների վրա գովազդի տեղադրման թույլտվությունների տրամադրման, քաղաքացիներին անվճար երթևեկության իրավունքի վկայականների տրամադրման, ինքնագնաց ճանապարհաշինարարական մեքենաների և մեխանիզմների, ձյունագնաց, ջրային, երկաթուղային տրանսպորտային միջոցների կադաստրի վարման վերաբերյալ էլեկտրոնային բազաների և գրանցամատյանների ստեղծման, ընթացիկ կարգով համալրման և պահպանման աշխատանքների իրականացում.
101) Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների վրա գովազդի տեղադրման թույլտվության գործընթացի իրականացում.
102) միջպետական կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու համար թույլտվությունների տրամադրման գործընթացի իրականացում.
103) միջպետական բեռնափոխադրումներ իրականացնելու համար թույլտվությունների տրամադրման գործընթացի իրականացում.
104) Հայաստանի Հանրապետությունում հսկիչ սարքերում (թվային տախոգրաֆում) օգտագործվող քարտերի տրամադրման գործընթացի իրականացում.
105) տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կտրոնների տրամադրման գործընթացի իրականացում.
106) քաղաքացիներին անվճար երթևեկության իրավունքի վկայականների տրամադրման գործընթացի իրականացում.
107) սահմանված կշռային ցուցանիշները չգերազանցող ծանրաքաշ և (կամ) մեծ եզրաչափերով, կշռային ցուցանիշները գերազանցող չմասնատվող բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցներով փոխադրումների իրականացման թույլտվության և (կամ) հատուկ թույլտվության տրամադրման գործընթացի իրականացում.
108) տրանսպորտի բնագավառում լիցենզիաների և թույլտվությունների տրամադրման գործառույթներում տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության ապահովում, այդ թվում գործառույթների սույն մարմինների ներգրավվածությունը ապահովելու նպատակով օրենսդրական դաշտի կարգավորում.
109) լիցենզավորման և թույլտվությունների տրամադրման գործընթացի թվայնացումն ապահովող աշխատանքների իրականացում
110) սահմանված կարգով տրանսպորտի ոլորտում տրամադրված, դադարեցված և կասեցված լիցենզիաների, լիցենզիաների ներդիրների, միջպետական կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու թույլտվությունների, միջպետական բեռնափոխադրումներ իրականացնելու թույլտվությունների, Հայաստանի Հանրապետությունում հսկիչ սարքերում (թվային տախոգրաֆում) օգտագործվող քարտերի, չմասնատվող բեռներ փոխադրող, թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող ծանրաքաշ և (կամ) մեծ եզրաչափերը գերազանցող տրանսպորտային միջոցներով փոխադրումների իրականացման երթուղու մեկանգամյա թույլտվությունների, վտանգավոր բեռներ փոխադրելու համար թույլտվությունների տրամադրման, տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կտրոնների տրամադրման, Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների վրա գովազդի տեղադրման թույլտվությունների, քաղաքացիներին անվճար երթևեկության իրավունքի վկայականների, ինքնագնաց ճանապարհաշինարարական մեքենաների և մեխանիզմների, ձյունագնաց, ջրային, երկաթուղային տրանսպորտային միջոցների կադաստրի վարման վերաբերյալ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին օրենքով սահմանված կարգով տեղեկատվության տրամադրում.
111) նախարարության «ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ» համակարգի աշխատանքների կազմակերպում, խորհրդատվության տրամադրում.
112) նախարարության կողմից տրամադրված լիցենզիաների և թույլտվությունների համար օրենքով սահմանված պետական տուրքերի վճարման համար հիշեցումների առաքում, պետական տուրքերի հաշվառում և գանձում․
113) Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների վրա գովազդային վահանակների համապատասխանության ակտերի տրամադրում և Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների վրա տեղադրված գովազդային վահանակների գույքագրում և պետական լիազոր մարմիններին գովազդային վահանակների վերաբերյալ տեղեկատվության ապահովում.
114) վտանգավոր բեռներ փոխադրելու համար թույլտվությունների տրամադրման գործընթացի իրականացում.
115) ինքնագնաց ճանապարհաշինարարական մեքենաների և մեխանիզմների, ձյունագնաց, ջրային, երկաթուղային տրանսպորտային միջոցների կադաստրի վարում.
116) բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների ծագման դեպքում փոխադրման գործընթացի մասնակիցների կողմից իրականացվող գործողությունների մշակման ապահովում.
117) սույն կանոնադրությանը համապատասխան մատուցվող ծառայությունների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված պետական տուրքի հաշվարկում և գանձում.
118) ավտոմոբիլային ճանապարհային ցանցի զարգացման, օգտագործման և պահպանման վերաբերյալ գիտական հետազոտությունների, լաբորատոր և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների կազմակերպում, ուսումնասիրությունների և գնահատման և վերլուծությունների իրականացում.
119) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման պատճառների վերաբերյալ տվյալների ուսումնասիրությունների ու վերլուծությունների իրականացում, երթևեկության անվտանգության բարելավման առաջարկությունների ներկայացում.
120) ավտոմոբիլային ճանապարհների ու դրանց ինժեներական կառույցների վիճակի պարբերական ուսումնասիրությունների և գնահատման իրականացում և ժամանակին տեխնիկապես հաշվարկված ու հիմնավորված վերականգնողական միջոցառումների մշակում.
121) ավտոմոբիլային ճանապարհների ու դրանց ինժեներական կառույցների նախագծման համար անհրաժեշտ տեխնիկական առաջադրանքների մշակում.
122) ավտոմոբիլային ճանապարհների ու դրանց ինժեներական կառույցների նախագծային փաստաթղթերի իրականացված փորձաքննության վերաբերյալ մասնագիտական կարծիքի տրամադրումը.
123) միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ու դրանց ինժեներական կառույցների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման մակարդակների գնահատումը, միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ու դրանց ինժեներական կառույցների պահպանման և շահագործման աշխատանքների նկատմամբ հսկողության իրականացումը և սահմանված կարգով աշխատանքների ընդունումը.
124) ավտոմոբիլային ճանապարհների ու դրանց ինժեներական կառույցների շինարարական աշխատանքների վերաբերյալ մասնագիտական կարծիքի տրամադրում.
125) ճանապարհաշինական նյութերի և արտադրանքների լաբորատոր փորձարկումների իրականացում.
126) ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ծածկի անհարթության միջազգային ինդեքսի ամենամյա մշտադիտարկում և ճանապարհների գույքագրում.
127) միջազգային կազմակերպությունների և դոնոր երկրների հետ համատեղ ավտոմոբիլային ճանապարհների ցանցի զարգացման, օգտագործման և պահպանման իրականացման բնագավառում օժանդակության և աջակցության ծրագրերի մշակում.
128) միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ծրագրերի իրականացման մոնիթորինգ.
129) ավտոմոբիլային ճանապարհների շահագործման և պահպանման մոդելների ներդրում և կառավարում.
130) ուսումնասիրում և տալիս է եզրակացություն ճանապարհաշինական բնագավառներին վերաբերող տեխնիկական ակտերի ու ստանդարտների վերաբերյալ․
131) արդյունավետ վառելիքի կիրառման և ավտոտրանսպորտային միջոցների վնասակար արտանետումների կրճատման, մեծ տարողությամբ տրանսպորտային միջոցներով միկրոավտոբուսների շարունակական փոխարինման և էլեկտրական տրանսպորտի զարգացման ուղղությամբ օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ առաջարկությունների ներկայացում.
132) տրանսպորտի ոլորտում ինովացիոն ենթակառուցվածքների ձևավորման և զարգացման քաղաքականության մշակում.
133) Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի պետական մասնագիտական քննության անցկացման կազմակերպում.
134) նախարարության համակարգի (ենթակայության) ընկերությունների ֆինանսատնտեսագիտական գործունեության մոնիտորինգի իրականացում.
135) նախարարության բնագավառի միջնաժամկետ ծախսերի ծրագրերի, ն հայտերի և դրանց հիմքում դրվող առանձին եկամուտների գծով բյուջետային մուտքերի կանխատեսումների կազմման և ներկայացման գործընթացի ապահովում.
136) «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան վարչական վարույթի իրականացում.
137) նախարարության գործունեությանը վերաբերող` քաղաքացիների նամակների (դիմումների և բողոքների) քննարկում․
138) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներ:
(11-րդ կետը լրաց., խմբ., փոփ. 05.06.20 N 671-Լ)
12. Նախարարության խնդիրների և նպատակների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման նպատակով նախարարին կից ստեղծվում է հասարակական խորհուրդ: Նախարարին կից հասարակական խորհուրդը`
1) աջակցում է նախարարության խնդիրների և նպատակների առավել արդյունավետ իրականացմանը՝ ներկայացնելով առաջարկություններ ու դիտողություններ նախարարության կողմից վարվող ընդհանուր քաղաքականության առավել արդյունավետ իրականացման վերաբերյալ.
2) հասարակական կազմակերպությունների կամ այլ շահագրգիռ անձանց մասնակցությամբ քննարկում է հասարակության տարբեր շերտերի կարծիքներն ու տեսակետները նախարարության խնդիրների և նպատակների իրականացման վերաբերյալ.
3) ներկայացնում է առաջարկություններ և դիտողություններ`
ա. նախարարության կողմից շրջանառվող իրավական ակտերի, հայեցակարգերի, ռազմավարությունների ու միջոցառումների ծրագրերի նախագծերի վերաբերյալ և աջակցում է հանրային քննարկումների կազմակերպմանն ու իրականացմանը,
բ. նախարարության կողմից ձեռնարկվող բարեփոխումների, ընդհանուր և ոլորտային քաղաքականության ուղղությունների, ինչպես նաև նախարարության կողմից իրականացվող այլ աշխատանքների առաջնահերթությունների վերաբերյալ,
գ. նախարարության ընթացիկ գործունեության, գրասենյակների կողմից մատուցվող ծառայությունների որակի վերաբերյալ:
IV. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ
13. Նախարարության կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության վարչապետը և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը (այսուհետ՝ նախարար):
14. Հայաստանի Հանրապետության վարչապետը՝
1) հաստատում է նախարարության կանոնադրությունը, այդ թվում՝ կառուցվածքը, և կատարում կանոնադրության փոփոխություններ.
2) իրականացնում է նախարարության գործունեության վերահսկողությունը.
3) լսում է նախարարության գործունեության մասին հաշվետվությունները, քննում է գործունեության ստուգման արդյունքները:
15. Նախարարը ղեկավարում է նախարարության գործունեությունը:
16. Նախարարը հաշվետու է Հայաստանի Հանրապետության կառավարությանը և վարչապետին:
17. Նախարարին անմիջական հաշվետու են նախարարի տեղակալները, գլխավոր քարտուղարը, ենթակա պետական մարմինների, կազմակերպությունների և հիմնարկների ղեկավարները, նախարարի խորհրդականը, օգնականը, մամուլի քարտուղարը և հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:
18. Նախարարին հաշվետու են աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, գլխավոր քարտուղարի տեղակալը:
19. Նախարարը՝
1) ինքնուրույն ղեկավարում է նախարարությանը վերապահված գործունեության ոլորտը, ինքնուրույն մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության՝ նախարարությանը վերապահված գործունեության ոլորտի քաղաքականությունը.
2) իրականացնում է նախարարությանը ենթակա պետական մարմնի, ինչպես նաև նախարարությանը ենթակա կազմակերպության, հիմնարկի կառավարումը և վերահսկողություն է իրականացնում նրանց նկատմամբ, այդ թվում՝ վերանայում է նախարարությանը ենթակա պետական մարմնի որոշումները.
3) Հայաստանի Հանրապետության վարչապետին առաջարկություններ է ներկայացնում նախարարությանը վերապահված գործունեության ոլորտի հիմնական ուղղությունների վերաբերյալ.
4) նախարարությանը վերապահված գործունեության ոլորտին, նպատակներին և խնդիրներին համապատասխան սահմանում է նախարարության գործունեության հիմնական ուղղությունները.
5) վերահսկողություն է իրականացնում նախարարությանն ամրացված կամ օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.
6) հաստատում է տարեկան հաշվեկշիռը.
7) սահմանում է նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները՝ հաստատելով դրանց կանոնադրությունները.
8) պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
9) սահմանում է յուրաքանչյուր նախարարի տեղակալի կողմից համակարգվող աշխատանքների (գործունեության) բնագավառները.
10) իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
11) նշանակում և ազատում է իր խորհրդականին, մամուլի քարտուղարին, օգնականին, նախարարի տեղակալի օգնականին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
12) օրենքով նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է նախարարության համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
13) հաստատում է հաստիքացուցակը.
14) հաստատում է ներքին կարգապահական կանոնները.
15) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով ստեղծում է իրեն կից խորհրդակցական մարմիններ.
16) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գլխավոր քարտուղարի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները.
17) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարի տեղակալի, գլխավոր քարտուղարի հանձնարարականները.
18) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում ենթակա պետական մարմնի, կազմակերպությունների և հիմնարկների ղեկավարների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները, ցուցումները և հանձնարարականները.
19) լսում է նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակա պետական մարմինների, կազմակերպությունների և հիմնարկների հաշվետվությունները, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
20) օրենքով նախատեսված դեպքերում ընդունում է նորմատիվ, անհատական և ներքին իրավական ակտեր:
20. Նախարարի հիվանդության, արձակուրդում գտնվելու կամ արտասահմանում գործուղման մեջ լինելու դեպքում նախարարին փոխարինում է նախարարի տեղակալներից մեկը՝ նախարարի հանձնարարությամբ: Նախարարին փոխարինող նախարարի տեղակալն ամբողջ ծավալով իրականացնում է նախարարին վերապահված լիազորությունները, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում:
21. Նախարարի տեղակալը՝
1) գործում է նախարարից պատվիրակված լիազորությունների ուժով և համակարգում է աշխատանքները (գործունեությունը)՝ իրեն հանձնարարված բնագավառներում.
2) իր համակարգման լիազորությունների շրջանակներում նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներին, ենթակա պետական մարմիններին, կազմակերպություններին և հիմնարկներին փոխանցում է նախարարի հանձնարարականները, ապահովում է նրանց կողմից նախարարի հանձնարարականների կատարումը, իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն՝ արդյունքների մասին տեղեկացնելով նախարարին.
3) իր համակարգման լիազորությունների շրջանակներում ստանում է գլխավոր քարտուղարի աջակցությունը, համագործակցում է այլ մարմինների և կազմակերպությունների հետ.
4) իր համակարգման լիազորությունների շրջանակներում նախարարին ներկայացնում է առաջարկություններ.
5) իրականացնում է նախարարի կողմից տրված ցուցումները և հանձնարարականները:
22. Նախարարի տեղակալը կարող է ունենալ օգնական: Նախարարի տեղակալն իր օգնականի անմիջական ղեկավարն է: Նախարարի տեղակալի օգնականն անմիջական հաշվետու է նախարարի տեղակալին:
23. Նախարարությունը գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, ինչպես նաև քաղաքացիաիրավական այլ պարտականություններ ձեռք է բերում և իրականացնում է գլխավոր քարտուղարի միջոցով:
24. Գլխավոր քարտուղարը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատու է նախարարության լիազորությունների իրականացման կազմակերպական, անձնակազմի կառավարման, ֆինանսատնտեսական գործառույթների իրականացման և քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակցության համար:
25. Գլխավոր քարտուղարին անմիջական հաշվետու են աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումները:
26. Գլխավոր քարտուղարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված վնասի համար:
27. Գլխավոր քարտուղարը՝
1) առանց լիազորագրի «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, կնքում է գործարքներ, իր իրավասությանը վերապահված հարցերով տալիս է լիազորագրեր.
2) օրենքով, այլ իրավական ակտերով և կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է նախարարությանն ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
3) օրենքով նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է նախարարության համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
4) նախարարին ներկայացնում է նախարարության տարեկան հաշվեկշիռը.
5) նախարարին ներկայացնում է առաջարկություններ նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպական հարցերի վերաբերյալ.
6) նախարարին ներկայացնում է աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության հաշվետվությունները և մյուս ստորաբաժանումների մասով՝ իր իրավասության շրջանակներին վերաբերող տեղեկատվություն, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ նաև հաշվետվություն.
7) իր համակարգման լիազորությունների շրջանակներում համագործակցում է նախարարի տեղակալի, այլ մարմինների և կազմակերպությունների հետ.
8) իր համակարգման լիազորությունների շրջանակներում նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներին, ենթակա պետական մարմիններին, կազմակերպություններին փոխանցում է նախարարի հանձնարարականները կամ իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն՝ արդյունքների մասին տեղեկացնելով նախարարին.
9) անհրաժեշտության դեպքում կնքում է կառուցվածքային ստորաբաժանումների կողմից պատրաստված, ինչպես նաև իր, նախարարի և նախարարի տեղակալի անունից պատրաստված փաստաթղթերը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
10) օրենքով նախատեսված դեպքերում ընդունում է անհատական հրամաններ, տալիս հանձնարարականներ:
28. Գլխավոր քարտուղարը կարող է ունենալ տեղակալ, ով փոխարինում է նրան բացակայության ժամանակ: Գլխավոր քարտուղարն իր տեղակալի անմիջական ղեկավարն է: Գլխավոր քարտուղարի տեղակալն անմիջական հաշվետու է գլխավոր քարտուղարին: Գլխավոր քարտուղարի տեղակալների թիվը սահմանում է վարչապետը:
29. Նախարարի խորհրդականը՝
1) համաձայնեցնելով նախարարի հետ` կազմում են իրենց աշխատանքային ծրագրերը.
2) պարբերաբար նախարարին են ներկայացնում զեկուցումներ, անհրաժեշտ վերլուծական նյութեր իրենց հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի, երևույթների և իրադարձությունների մասին և առաջարկություններ առկա հիմնահարցերի լուծման վերաբերյալ.
3) կազմակերպում են քաղաքացիների ընդունելություն.
4) նախարարի հանձնարարությամբ մասնակցում են պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում` իրենց հանձնարարված բնագավառներին վերաբերող հարցերի քննարկմանը.
5) նախարարի որոշմամբ կարող են ղեկավարել նախարարին առընթեր խորհրդակցական մարմինների գործունեությունը կամ մասնակցել դրանց աշխատանքներին.
6) նախարարի հանձնարարությամբ հրավիրում են խորհրդակցություններ, կազմակերպում իրենց հանձնարարված հարցերի քննարկումներ.
7) կատարում են նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ.
30. Նախարարի մամուլի քարտուղարը՝
1) նախարարի պաշտոնական տեսակետները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների տեղեկատվության միջոցներին.
2) անցկացնում է ասուլիսներ և ճեպազրույցներ.
3) իր գործունեության ծրագրման և իրականացման վերաբերյալ առաջարկություններ ու վերլուծություններ է ներկայացնում նախարարին և նախարարի հետ համաձայնեցնելուց հետո հետևում դրանց իրականացմանը.
4) կազմակերպում է նախարարի հարցազրույցները, ասուլիսներն ու հանդիպումները մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների ներկայացուցիչների հետ.
5) նախարարի հանձնարարությամբ հանդես է գալիս հայտարարություններով, պարզաբանումներով, հերքումներով.
6) կատարում է նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ:
31. Նախարարի օգնականը՝
1) կազմակերպական, տեղեկատվական և տեխնիկական աջակցություն է ցուցաբերում նախարարին.
2) համաձայնեցնելով նախարարի հետ՝ կազմակերպում է նախարարի ընթացիկ և հեռանկարային աշխատանքների ծրագրերի նախապատրաստումը և դրանք ներկայացնում նախարարին.
3) կազմակերպում է նախարարի խորհրդակցությունների, հանդիպումների, այցերի և ուղևորությունների նախապատրաստումը.
4) համագործակցելով նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների հետ` նախարարի համար նախապատրաստում է տեղեկատվական և վերլուծական նյութեր.
5) նախապատրաստում և նախարարին է ներկայացնում առաջարկություններ աշխատանքային ծրագրերի վերաբերյալ.
6) կատարում է նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ:
32. Նախարարի տեղակալի օգնականը՝
1) կազմակերպական, տեղեկատվական և տեխնիկական աջակցություն է ցուցաբերում նախարարի տեղակալին.
2) կազմակերպում է նախարարի տեղակալի խորհրդակցությունների, հանդիպումների, այցերի և ուղևորությունների նախապատրաստումը.
4) համագործակցելով նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների հետ` նախարարի տեղակալի համար նախապատրաստում է տեղեկատվական և վերլուծական նյութեր.
5) կատարում է նախարարի տեղակալի կողմից տրված այլ հանձնարարականներ:
V. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ
33. Նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝
1) տարածքային կառավարման վարչությունը.
2) տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչությունը.
3) վարչական վերահսկողության վարչությունը.
4) տարածքային(կապիտալ) ծրագրերի աջակցության և կոշտ թափոնների կառավարման վարչությունը.
5) էներգետիկայի վարչությունը.
6) (ենթակետն ուժը կորցրել է 23.11.20 N 1264-Լ)
7) (ենթակետն ուժը կորցրել է 23.11.20 N 1264-Լ)
8) (ենթակետն ուժը կորցրել է 21.04.20 N 471-Լ)
9) երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի քաղաքականության վարչությունը.
10) ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչությունը.
11) (ենթակետն ուժը կորցրել է 23.11.20 N 1264-Լ)
12) ընդերքի վարչությունը.
13) (ենթակետն ուժը կորցրել է 21.04.20 N 471-Լ)
14) ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչությունը.
15) ներդրումային ծրագրերի համակարգման, տնտեսագիտական վերլուծության և մոնիթորինգի վարչությունը:
(33-րդ կետը փոփ., լրաց. 21.04.20 N 471-Լ, 23.11.20 N 1264-Լ)
34. Նախարարությանն աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝
1) քարտուղարությունը.
2) ֆինանսական, հաշվապահական հաշվառման և համայնքային բյուջեների վարչությունը.
3) իրավաբանական վարչությունը.
4) արտաքին կապերի վարչությունը.
5) հասարակայնության հետ կապերի բաժինը.
6) անձնակազմի կառավարման բաժինը.
7) առաջին և զորահավաքային նախապատրաստության բաժինը.
8) գնումների համակարգման և կազմատնտեսական վարչությունը.
9) (կետն ուժը կորցրել է 19.11.19 N 1720-Լ)
(34-րդ կետը փոփ. 19.11.19 N 1720-Լ, 16.03.20 N 352-Լ)
VI. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
35. Նախարարությանը ենթակա պետական մարմիններն են Միգրացիոն ծառայությունը, Ջրային կոմիտեն, Պետական գույքի կառավարման կոմիտեն և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։
(35-րդ կետը խմբ. 19.11.19 N 1720-Լ)
VII. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ
36. Նախարարությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
37. Նախարարության գույքը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ նախարարության տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից:
38. Նախարարությանը հանձնվող գույքի կազմը և չափը որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
39. Նախարարությունը տիրապետում, օգտագործում, իսկ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում նաև տնօրինում է իրեն հանձնված գույքը:
40. Նախարարության կարիքների համար գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Գնումների գործընթացը համակարգում է գլխավոր քարտուղարը:
VIII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
41. Նախարարությունը վարում է հաշվապահական հաշվառում և օրենքով սահմանված կարգով ներկայացնում հաշվապահական հաշվետվություններ:
42. Նախարարության ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել վերստուգման՝ օրենքով սահմանված կարգով և դեպքերում:
43. Նախարարության ֆինանսական գործառնություններն իրականացվում են գանձապետական համակարգի միջոցով:
44. Նախարարության կողմից հաշվապահական հաշվառում վարելը և հաշվետվություններ ներկայացնելը համակարգում և ապահովում է գլխավոր քարտուղարը:
45. Ֆինանսական գործառնությունների իրականացման համար պատասխանատու է գլխավոր քարտուղարը, ով իրականացնում է «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լիազորությունները:
(հավելվածը փոփ., խմբ. 19.11.19 N 1720-Լ, փոփ. 16.03.20 N 352-Լ, փոփ., լրաց. 21.04.20 N 471-Լ, լրաց., խմբ., փոփ. 05.06.20 N 671-Լ, փոփ., լրաց. 23.11.20 N 1264-Լ)
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |