Պ Ա Ր Ե Տ Ի Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 օգոստոսի, 2020 թվական N 263-Ա
ՄԻ ՇԱՐՔ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման (այսուհետ նաև՝ Որոշում) 2-րդ, 6-րդ, 7-րդ կետերով և Որոշման հավելվածի 7-րդ կետի 5-րդ ենթակետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավարի՝ 2020 թվականի մայիսի 15-ի թիվ 40-Ա հրամանի հիման վրա իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝
1. 24 ժամով արգելել հետևյալ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ընկերությունների կողմից սպասարկվող երթուղիները սպասարկող ավտոտրանսպորտային միջոցների շահագործումը՝
1) «Հարթ ուղի» ՍՊԸ՝ թիվ 46 ավտոբուսային երթուղի՝ 0317Տ, 0342Տ, 0424Տ հաշվառման համարանիշի ավտոտրանսպորտային միջոցներ,
2) «Լիգա» ՍՊԸ՝ թիվ 452 ավտոբուսային երթուղի՝ 1201Լ, 3397Լ, թիվ 454 ավտոբուսային երթուղի՝ 3168Լ և թիվ 460 ավտոբուսային երթուղի՝ 3390Լ հաշվառման համարանիշի ավտոտրանսպորտային միջոցներ:
2. 48 ժամով արգելել «Հայր և որդի Մկրտչյաններ» ՍՊԸ-ի կողմից սպասարկվող թիվ 8 ավտոբուսային երթուղում շահագործվող 1271Տ և 4213Տ ավտոտրանսպորտային միջոցների շահագործումը։
3. Տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները ժամանակավոր կատարող Արտյուշ Գրիգորյանին՝ ապահովել վերոնշյալ ընկերությունների սույն որոշման մասին տեղեկացումը։
4. Ավտորանսպորտային միջոցների շահագործումը արգելվում է տեղեկացման պահից։
5. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողություն։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 օգոստոսի 2020 թվական: