29.09.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 սեպտեմբերի 2020 թվականի N 1591-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը և 23-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 2-րդ աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:
2. Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Յան Ռայնիսի փողոցի N 1 շենքի (այսուհետ՝ շենք)՝ 2020 թվականի օգոստոսի 26-ին փլուզված 12 բնակարանների (NN 37, 38, 39, 40, 41, 42, 43, 44, 45, 46, 47, 48) սեփականատերերին (այսուհետ՝ շահառուներ)` համաձայն N 5 հավելվածի, բնակարանի գնման վկայագրի (այսուհետ՝ վկայագիր) միջոցով բնակարան ձեռք բերելու համար ֆինանսական աջակցության տրամադրման նպատակով, Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացնել 182,075.1 հազ. դրամ, որից՝
1) 182,051.1 հազ. դրամը՝ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով) վկայագրի (այսուհետ՝ վկայագիր) միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով շահառուներին ֆինանսական աջակցության տրամադրման համար.
2) 24.0 հազ. դրամը՝ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով) սույն որոշման 4-րդ կետով նախատեսված նոտարի դեպոզիտ հաշվի սպասարկման նպատակով նոտարին փոխանցելու համար:
3. Սահմանել, որ սույն որոշման համաձայն շահառուներին վկայագրերի տրամադրման գործընթացն իրականացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել համապատասխան հանձնարարական` նոտարի դեպոզիտ հաշվին սույն որոշման 2-րդ կետում նշված գումարը հաշվեգրելու համար՝ կցելով նոտարի կողմից սպասարկվող ընտանիքների ցուցակը և այդ ընտանիքների մասով նախատեսված ֆինանսական աջակցության չափը:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշման 4-րդ կետով նախատեսված հանձնարարականը և կից նյութերը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում սույն որոշման 4-րդ կետով նշված նոտարի անվամբ առկա դեպոզիտային հաշվին փոխանցել որոշման 2-րդ կետով նախատեսված միջոցները:
6. Սահմանել, որ սույն որոշման 5-րդ կետի համաձայն՝ սույն որոշման 4-րդ կետում նշված դեպոզիտային հաշվին փոխանցված և 2021 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ չօգտագործված մնացորդային գումարները ենթակա են վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
7. Սահմանել, որ՝
1) սույն որոշման N 5 հավելվածում նշված սեփականատիրոջ կամ համասեփականատիրոջ մահվան դեպքում սույն որոշմամբ նրան հասանելիք աջակցություն ստանալու իրավունքը վերապահվում է մահացածի ժառանգությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունած ժառանգին (այսուհետ՝ ժառանգ)՝ ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն իրեն անցած բաժնեմասին հավասար.
2) սույն որոշման համաձայն՝ աջակցությունը ցուցաբերվում է՝
ա. վճարումների ձևով, որոնք կատարվում են սույն որոշման 4-րդ կետում նշված նոտարի միջոցով՝ շահառուների կողմից վկայագրի միջոցով ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի պայմանագրերի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից ներկայացված վճարման հայտի համաձայն,
բ. աջակցություն ստանալուց հետո քանդված բնակարանի դիմաց պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններին բնակարանային պահանջ չներկայացնելու մասին նոտարական կարգով վավերացված հայտարարության առկայության պարագայում,
գ. աջակցությունը ստանալուց հետո տվյալ շենքի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի համապատասխան բաժնեմասից կամովին հրաժարվելու մասին Երևանի քաղաքապետին ներկայացված դիմումի առկայության պարագայում.
3) վկայագրերը տրամադրվում են սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո շահառուների կողմից քսանօրյա ժամկետում, իսկ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը մահացած` N 40 բնակարանի սեփականատիրոջ ժառանգների և N 43 բնակարանի համասեփականատիրոջ ժառանգների ու բնակարանի մնացած համասեփականատերերի կողմից՝ ժառանգության վկայագիրը ստանալուց հետո, բայց ոչ ուշ, քան 2021 թվականի հունվարի 15-ը՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին ներկայացված դիմումի հիման վրա.
4) վկայագրի և դրա միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար ֆինանսական աջակցությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի և շահառուների միջև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար ֆինանսական աջակցություն ստանալու մասին կնքված պայմանագրի հիման վրա, որում ամրագրվում են հետևյալ պարտադիր պայմանները՝
ա. աջակցության տրամադրումը հիմք է հանդիսանում շենքում շահառուներին սեփականության (համատեղ սեփականության) իրավունքով պատկանող գույքի՝ բնակարանի և ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի բաժնեմասի նկատմամբ իրավունքների պետական գրանցումները դադարեցնելու համար,
բ. աջակցության միջոցով բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման (առուվաճառքի) պայմանագրերի նոտարական վավերացման և այդ պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են աջակցություն ստացող շահառուների միջոցների հաշվին,
գ. շահառուն պարտավորվում է սույն որոշման համաձայն աջակցություն ստանալուց հետո քանդված բնակարանի դիմաց պահանջ չներկայացնել պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններին,
դ. աջակցություն ստանալուց հետո պատճառված վնասի հատուցման իրավունք ծագելու դեպքում այդ իրավունքը շահառուի կողմից զիջվում է Հայաստանի Հանրապետությանը.
5) տրամադրվող վկայագրի միջոցով բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման (առուվաճառքի պայմանագրի կնքման) ժամկետ է սահմանվում վկայագիրը տրամադրելուց հետո վեց ամիս` առանց ժամկետի երկարաձգման հնարավորության՝ բացառությամբ սույն որոշման N 6 հավելվածի 9-րդ կետով սահմանված դեպքի.
6) տրամադրվող վկայագրերում նշվող ֆինանսական աջակցության չափի հաշվարկման ժամանակ հիմք է ընդունվում շահառուներին շենքում սեփականության իրավունքով պատկանող բնակարանի ընդհանուր մակերեսը և Կադաստրի կոմիտեի կողմից հրապարակված՝ 2020 թվականի հուլիս ամսվա ընթացքում Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի 6-րդ գոտում բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառ. մետրի ձևավորված շուկայական միջինացված գնի տվյալները (333.0 հազ. դրամ).
7) վկայագրում ամրագրված աջակցության չափից ցածր արժողությամբ բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման դեպքում արժեքների տարբերությունը մնում է շահառուի տրամադրության տակ (շահառուն այն տնօրինում է իր հայեցողությամբ), իսկ ավելի բարձր արժեք ունեցող բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման դեպքում արժեքների տարբերությունը լրացվում է շահառուի սեփական միջոցների հաշվին.
8) շահառուն վկայագրի միջոցով տրամադրվող աջակցության միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելիս կարող է ներգրավել հիփոթեքային վարկի միջոցներ, որի պարագայում վկայագրում նշված աջակցությունը դիտարկվում է որպես կանխավճար.
9) վկայագիր ստացած, սակայն վկայագրում նշված ժամկետում բնակարան (բնակելի տուն) ձեռք չբերած, կամ տրամադրվող վկայագրից հրաժարված, կամ սույն որոշման 7-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված ժամկետում վկայագիր ստանալու համար Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին դիմում չներկայացրած շահառուների մասով սույն որոշմամբ պետության կողմից ձևավորված պարտավորությունները համարվում են դադարեցված:
8. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝
1) շահառուներին վկայագրերի տրամադրման գործընթացն իրականացնել սույն որոշման համաձայն և սույն որոշման N 6 հավելվածով հաստատված կարգով.
2) եռամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել սույն որոշմամբ նախատեսված աշխատանքների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկություններ:
9. Առաջարկել Երևանի քաղաքապետին՝ շենքի փլուզված 12 բնակարանների քանդման թույլտվությունը և ապամոնտաժման աշխատանքների ավարտման մասին տեղեկությունները սահմանված կարգով ներկայացնել Կադաստրի կոմիտե` փլուզված բնակարանների և ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի համապատասխան բաժնեմասի նկատմամբ կատարված իրավունքների պետական գրանցումները դադարեցնելու նպատակով։
10. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ փլուզված բնակարանների հասցեներով չիրականացնել քաղաքացիների հաշվառում:
11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
29.09.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 6 ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 17-ի N 1591-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Յան Ռայնիսի փողոցի N 1 շենքի 2020 թվականի օգոստոսի 26-ին փլուզված 12 բնակարանների սեփականատերերին բնակարան ձեռք բերելու համար ֆինանսական աջակցության տրամադրման
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Յան Ռայնիսի փողոցի N 1 շենքի (այսուհետ՝ շենք)՝ 2020 թվականի օգոստոսի 26-ին փլուզված 12 բնակարանների սեփականատերերին (այսուհետ՝ շահառու) բնակարան ձեռք բերելու համար բնակարանի գնման վկայագրի (այսուհետ՝ վկայագիր) միջոցով ֆինանսական աջակցության տրամադրման հետ կապված հարաբերությունները:
2. Վկայագիրը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից հաստատված ձևաթղթին համապատասխան կազմված անվանական փաստաթուղթ է, որը հավաստում է վկայագիր ստացած անձի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձանցից պատրաստի բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման համար անհատույց պետական ֆինանսական աջակցություն (այսուհետ՝ աջակցություն) ստանալու իրավունքը:
3. Վկայագիրը պարունակում է հետևյալ պարտադիր վավերապայմանները՝
1) վկայագրի թողարկման սերիան (որը կազմվում է Յան Ռայնիս N 1 շենքը և համապատասխան բնակարանը նկարագրող հապավումից, օրինակ՝ ՅՌ1-37, և համարից (գրանցամատյանի հերթական համարը).
2) վկայագիրը տրամադրող մարմնի անվանումը, տրամադրման ամսաթիվը.
3) աջակցություն ստացող անձանց անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը անձնագրային տվյալները.
4) տրամադրվող աջակցության չափը.
5) վկայագրի միջոցով բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման (առուվաճառքի պայմանագրի կնքման) ժամկետը:
4. Վկայագիրը տրամադրվում է կամավորության սկզբունքով: Այն արժեթուղթ չէ և ենթակա չէ օտարման, գրավադրման, բռնագանձման ու այլ անձի փոխանցման:
5. Վկայագրի միջոցով ձեռք բերվող բնակարանը (բնակելի տունը) պետք է համապատասխանի մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին:
6. Վկայագրում նշվող աջակցության գումարը փլուզված բնակարանի նկատմամբ միանձնյա սեփականության իրավունքի գրանցման պարագայում՝ տվյալ անձի սեփականությունն է, իսկ ընդհանուր սեփականության իրավունքի գրանցման պարագայում՝ բոլոր մասնակիցների համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականությունը (հիմք ընդունելով փլուզված բնակարանի նկատմամբ նրանց սեփականության իրավունքի տեսակը և մասը), որի չափով ճանաչվում է նրանց սեփականության իրավունքը ձեռք բերվող բնակարանի նկատմամբ:
7. Վկայագիրը տրամադրվում է մեկ անգամ, մեկ օրինակից:
8. Վկայագրի կորստի դեպքում, վկայագիր ստացած անձի դիմումի հիման վրա, կորցրած վկայագիրը սահմանված կարգով անվավեր է ճանաչվում, և դրա փոխարեն այդ անձին տրամադրվում է նոր վկայագիր:
9. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո շահառուի մահվան դեպքում, ժառանգության իրավունքի բացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝
1) անձի մահվան վկայականը շահագրգիռ անձի կամ նոտարի կողմից Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացվելուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 17-ի N 1591-Ն որոշման 6-րդ կետով նախատեսված ժամկետը երկարաձգելու մասին.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման պարագայում վկայագրում նշված ժամկետը երկարաձգվում է և տրվում է նոր վկայագիր՝ նոր ժամկետով:
10. Վկայագրում նշվող աջակցության չափը որոշվում է սույն որոշման 7-րդ կետի 6-րդ ենթակետի համաձայն:
11. Վկայագրի միջոցով աջակցությունը ցուցաբերվում է վճարումների ձևով, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի և շահառուների միջև` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար աջակցություն ստանալու մասին կնքված պայմանագրի հիման վրա՝ բնակարանի արժեքը (բայց ոչ ավելի, քան վկայագրում նշված աջակցության չափը) վճարելով բնակարան (բնակելի տուն) վաճառողին՝ նրա կողմից ներկայացված հաշվեհամարին փոխանցելու միջոցով, իսկ վկայագրում ամրագրված աջակցության չափից ցածր արժողությամբ բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման դեպքում արժեքների տարբերությունը փոխանցվում է շահառուին՝ նրա կողմից ներկայացված հաշվեհամարին փոխանցելու միջոցով:
II. ՎԿԱՅԱԳՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
12. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը՝ սույն որոշման 2-րդ կետում նշված անձանց ծանուցում է վկայագրի միջոցով աջակցություն ստանալու մասին:
13. Ծանուցումն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում՝ վկայագրի միջոցով աջակցություն ստանալու ցանկություն հայտնած անձինք Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին են ներկայացնում դիմում (ձև N 1)՝ դրան կցելով՝
1) փլուզված բնակարանի սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճենը.
2) շահառուների անձը հաստատող փաստաթղթերի պատճենները (մահացած շահառուի ժառանգների կողմից՝ նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ժառանգությունն ընդունելու փաստը հաստատող փաստաթղթի պատճենը).
3) նոտարական կարգով վավերացված հայտարարություն՝ աջակցություն ստանալուց հետո քանդված բնակարանի դիմաց պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններին բնակարանային պահանջ չներկայացնելու մասին.
4) տվյալ շենքի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի համապատասխան բաժնեմասից կամովին հրաժարվելու մասին Երևանի քաղաքապետին ուղղված դիմումի պատճենը:
14. Դիմումները հաշվառվում են գրանցման մատյանում (ձև N 2):
15. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը դիմումներն ստանալուց հետո ոչ ուշ, քան 5-օրյա ժամկետում ծանուցում է նրանց՝ առաջարկելով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ կնքել պայմանագիր` վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար աջակցություն ստանալու մասին:
16. Սահմանված ժամկետում վկայագրի միջոցով աջակցություն ստանալու մասին գրավոր ցանկություն չհայտնած անձինք համարվում են աջակցություն ստանալուց հրաժարվածներ:
17. Ծանուցումն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում շահառուները Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ կնքում են վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար աջակցություն ստանալու մասին պայմանագիր (ձև N 3) և կնքված պայմանագրի հիման վրա՝ ոչ ուշ, քան 3-օրյա ժամկետում, շահառուին տրամադրվում է վկայագիր:
18. Վկայագիր ստացած անձը վկայագրում նշված ժամկետում ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) տարբերակն ընտրելուց հետո դիմում է (ձև N 4) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ ընտրված տարբերակի` մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանելու մասին եզրակացություն տալու խնդրանքով:
19. Ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) ընտրված տարբերակի` մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանելու մասին եզրակացությունը տրամադրվում է շահառուի դիմումը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից ստանալուց հետո 5-օրյա ժամկետում՝
1) ձեռքբերվող բնակարանը (բնակելի տունը) Երևան քաղաքում գտնվելու դեպքում՝ Երևանի քաղաքապետարանում այդ նպատակով ստեղծված մասնագիտական խմբի կողմից՝ 5-օրյա ժամկետում.
2) ձեռքբերվող բնակարանը (բնակելի տունը) մարզում գտնվելու դեպքում՝ համապատասխան մարզպետարանում այդ նպատակով ստեղծված մասնագիտական խմբի կողմից:
20. Սույն կարգի 19-րդ կետում նշված՝ բնակարանը (բնակելի տունը) մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանելու մասին եզրակացությունը ստանալուց հետո շահառուն 10-օրյա ժամկետում կնքում է բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի պայմանագիր, որի բնօրինակներից մեկը 5-օրյա ժամկետում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն` նշելով առուվաճառքի պայմանագրի կողմերին պատկանող բանկային հաշվի վավերապայմանները: Վկայագրում ամրագրված աջակցության չափից ավելի բարձր արժեք ունեցող բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու դեպքում կցվում է նաև արժեքի տարբերությունը վկայագրի միջոցով աջակցություն ստացողի սեփական միջոցներից վաճառողի բանկային հաշվեհամարին փոխանցելու մասին բանկի կողմից տրված մուտքի քաղվածքի պատճենը:
21. Վկայագրի միջոցով ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) գնի վճարումը կատարվում է առուվաճառքի պայմանագիրը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից ներկայացված վճարման հայտի համաձայն նոտարի դեպոզիտ հաշվից նոտարի միջոցով՝ վաճառողի կողմից առուվաճառքի պայմանագրում նշված բանկի միջոցով վաճառողի հաշվեհամարին վկայագրում նշված գումարի 60 տոկոսին համապատասխանող գումարը փոխանցելու միջոցով, իսկ մնացած 40 տոկոսը՝ վաճառողի կողմից վաճառված բնակարանի (բնակելի տան)` սահմանված կարգով ստորագրված հանձնման-ընդունման ակտն ստանալուց հետո: Առուվաճառքի պայմանագիրը և հանձնման-ընդունման ակտը միաժամանակ ներկայացվելու դեպքում գումարը փոխանցվում է ամբողջ ծավալով:
III. ԲՆԱԿԱՐԱՆ (ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ) ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՄԲ ՎԿԱՅԱԳՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
22. Վկայագիր ստացած անձը սահմանված ժամկետում բնակարանի (բնակելի տան) ընտրված տարբերակը ձեռք բերելու նպատակով հիփոթեքային վարկի միջոցներ ներգրավելու ցանկություն հայտնելու դեպքում դիմում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ իր դիմումի համաձայն հիփոթեքային վարկի տրամադրման հարցի քննարկման խնդրանքով:
23. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը վկայագիր ստացած անձի դիմումը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում դիմողի կողմից ընտրված բանկին է ներկայացնում ստացված դիմումը և միջնորդագիր-գրություն վկայագրում նշված աջակցության չափը որպես կանխավճար վաճառողի բանկային հաշվին փոխանցելու վերաբերյալ` բանկի կողմից դիմողին վարկ տրամադրելու մասին ընդունված որոշման հիման վրա անշարժ գույքի առուվաճառքի և հիփոթեքի պայմանագիր կնքելու դեպքում:
24. Բանկը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի միջնորդությունը ստանալով, սահմանված կարգով ուսումնասիրում է դիմողի վճարունակության պայմանների համապատասխանությունը բանկի պահանջներին և ուսումնասիրության արդյունքները դրական լինելու դեպքում գրավոր տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և դիմողին՝ վարկ տրամադրելու ընդունված որոշման մասին, իսկ ուսումնասիրության արդյունքները բացասական լինելու դեպքում տեղեկացնում է վարկի տրամադրման մերժման վերաբերյալ:
25. Վկայագիր ստացած անձը բանկի կողմից ընդունված դրական որոշման հիման վրա կնքված անշարժ գույքի առուվաճառքի և հիփոթեքի պայմանագրերի բնօրինակները երկօրյա ժամկետում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ նշելով բանկային վավերապայմանները: Համապատասխան փաստաթղթերը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից ներկայացված վճարման հայտի համաձայն, նոտարի դեպոզիտ հաշվից նոտարի միջոցով, պայմանագրերում նշված հաշվեհամարին է փոխանցում վարկառուի վկայագրում նշված աջակցության չափին համապատասխանող գումարը:
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Ձև N 1 |
ԲՆԱԿԱՐԱՆԻ ԳՆՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
1. Հայտնում եմ Ձեզ, որ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Յան Ռայնիսի փողոցի N 1 շենքի .... բնակարանի սեփականատեր եմ:
__________________________________________________________________________ 2. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 17-ի N 1591-Ն որոշումը՝ խնդրում եմ բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով ինձ տրամադրել ֆինանսական աջակցություն՝ բնակարանի գնման վկայագրի միջոցով: 3. Դիմումին կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը` ___________________________________________________________________ ___________________________________________________________________ ___________________________________________________________________ ___________________________________________________________________ ___________________________________________________________________
Դիմող՝ _____________________________________ ___ ___________ 20 թ. (ստորագրությունը, անունը, ազգանունը)
Համասեփականատերեր՝ _____________________________________________ (ստորագրությունը, անունը, ազգանունը, ստորագրությունը) ___________________________________________________________________ ___________________________________________________________________ ___________________________________________________________________ ___________________________________________________________________ |
Ձև N 2 |
ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՏՅԱՆ
ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ
_________________________________________________________________ |
հ/հ |
Ազգանունը, անունը, հայրանունը |
Անձը հաստատող փաստաթղթի տվյալները |
Համասեփա- կանատերերի թիվը |
Տրամադրվող ֆինանսական աջակցության չափը (մլն դրամ) |
Ծանոթա- գրություն |
1 |
2 |
3 |
5 |
8 |
9 |
Ձև N 3 |
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր N _____
ԲՆԱԿԱՐԱՆ (ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ) ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
քաղ. Երևան |
___ _________20 թ. |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ի դեմս _____________________________-ի՝
Համասեփականատերեր _______________________________________________________________ (անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները)
______________________________________________________________________ ______________________________________________________________________ ______________________________________________________________________
(այսուհետ` շահառու)՝ մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը՝ հետևյալի մասին. |
1. Պայմանագրի առարկան
1.1. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 17-ի N 1591 -Ն որոշման համաձայն՝ բնակարանի գնման վկայագրի միջոցով շահառուին տրամադրում է անհատույց պետական ֆինանսական աջակցություն`
____________________________________________ դրամ:
(գումարի չափը՝ թվերով և բառերով)
1.2. Վկայագրում նշվող աջակցության գումարը փլուզված բնակարանի նկատմամբ միանձնյա սեփականության իրավունքի գրանցման պարագայում՝ տվյալ անձի սեփականությունն է, իսկ ընդհանուր սեփականության իրավունքի գրանցման պարագայում՝ բոլոր մասնակիցների համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականությունը (հիմք ընդունելով փլուզված բնակարանի նկատմամբ նրանց սեփականության իրավունքի տեսակը և մասը), որի չափով ճանաչվում է նրանց սեփականության իրավունքը` ձեռք բերվող բնակարանի նկատմամբ:
1.3. Աջակցության տրամադրումը հիմք է շենքում շահառուներին սեփականության (համատեղ սեփականության) իրավունքով պատկանող գույքի՝ բնակարանի, ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի բաժնեմասի նկատմամբ կատարված իրավունքների պետական գրանցումները դադարեցնելու համար:
1.4. Աջակցության միջոցով բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի պայմանագրերի նոտարական վավերացման և այդ պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են աջակցություն ստացող շահառուների միջոցների հաշվին:
1.5. Շահառուն պարտավորվում է աջակցությունն ստանալուց հետո քանդված բնակարանի դիմաց բնակարանային պահանջ չներկայացնել պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններին:
1.6. Շահառուն պարտավորվում է աջակցությունն ստանալուց հետո պատճառված վնասի հատուցում պահանջելու իրավունք ծագելու դեպքում այդ իրավունքը զիջել Հայաստանի Հանրապետությանը:
2. Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
2.1. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարտավոր է՝
2.1.1. շահառուին տրամադրել բնակարանի գնման վկայագիր.
2.1.2. շահառուի կողմից բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի նոտարական կարգով վավերացված պայմանագիրը (առանձին դեպքերում՝ նաև հիփոթեքի պայմանագիրը) ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնելու օրվանից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կատարել ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 17-ի N 1591 -Ն որոշմամբ նախատեսված վճարումները։
2.2. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իրավունք ունի՝
2.2.1. շահառուից պահանջելու ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 17-ի N 1591-Ն որոշման N 6 հավելվածում նշված փաստաթղթերը:
2.3. Շահառուն պարտավոր է՝
2.3.1. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնել ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 17-ի N 1591-Ն որոշմամբ նախատեսված փաստաթղթերը.
2.3.2. բնակարանի գնման վկայագիրն ստանալուց հետո 6 ամսվա ընթացքում կնքել բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի պայմանագիր և այն ներկայացնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, իսկ այդ ժամկետի ընթացքում բնակարան (բնակելի տուն) չգնելու դեպքում` ժամկետի ավարտից հետո բնակարանի գնման մարված վկայագիրը վերադարձնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն.
2.3.3 իր միջոցներով կատարել աջակցության միջոցով բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման (առուվաճառքի) պայմանագրերի նոտարական վավերացման և այդ պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը.
2.3.4. սույն պայմանագրով սահմանված գումարից ավելի բարձր գին ունեցող բնակարան ձեռք բերելու դեպքում գնի տարբերությունը լրացնել իր միջոցների հաշվին:
2.4. Շահառուն իրավունք ունի՝
2.4.1. բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի նոտարական կարգով վավերացված պայմանագիրը (առանձին դեպքերում՝ նաև հիփոթեքի պայմանագիրը) ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնելուց հետո պահանջելու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կատարել ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 17-ի N 1591-Ն որոշմամբ նախատեսված վճարումները.
2.4.2. սույն պայմանագրով սահմանված գումարից ավելի ցածր գին ունեցող բնակարան ձեռք բերելու դեպքում՝ գնի տարբերությունը տնօրինելու իր հայեցողությամբ:
3. Վեճերի լուծումը և պայմանագրի կնքումը
3.1. Սույն պայմանագրի հետ կապված վեճերը լուծվում են փոխադարձ համաձայնությամբ կամ դատական կարգով:
4. Եզրափակիչ և այլ դրույթներ
4.1. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրելու օրվանից:
4.2. Սույն պայմանագրի համաձայն շահառուին տրամադրված բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու (առուվաճառքի պայմանագիր կնքելու) ժամկետը սահմանվում է 6 ամիս` առանց ժամկետի երկարաձգման հնարավորության՝ բացառությամբ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 17-ի N 1591-Ն որոշման N 6 հավելվածի 9-րդ կետով նախատեսված դեպքի:
4.3. Սույն պայմանագրի 4.2-րդ կետում նշված ժամկետում բնակարան (բնակելի տուն) չգնելու դեպքում բնակարանի գնման վկայագիրը մարվում է, և սույն պայմանագիրը համարվում է լուծված:
4.4. Սույն պայմանագիրը կնքվում է հայերեն, երկու օրինակից՝ մեկական բնօրինակ յուրաքանչյուր կողմի համար, որոնք ունեն միատեսակ իրավաբանական ուժ:
5. Կողմերի հասցեները, բանկային վավերապայմանները, ստորագրությունները:
Ձև N 4 |
Դ Ի Մ ՈՒ Մ
ԲՆԱԿԱՐԱՆԻ ԳՆՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՁԵՌՔԲԵՐՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆԻ (ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ) ԸՆՏՐՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայտնում եմ Ձեզ, որ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Յան Ռայնիսի փողոցի N 1 շենքի .... բնակարանի սեփականատեր եմ:
__________________________________________________________________________________ (անունը, հայրանունը, ազգանունը) __________________________________________________________________________________ (հաշվառման հասցեն) __________________________________________________________________________________ __________________________________________________________________________________ __________________________________________________________________________________ __________________________________________________________________________________ (համասեփականատերերի անունը, հայրանունը, ազգանունը, հաշվառման հասցեն)
2. Ընտրել եմ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 17-ի N 1591-Ն որոշման համաձայն 2020 թվականի … -ին ինձ տրամադրված N… վկայագրի միջոցով ձեռքբերվող բնակարանի (բնակելի տան) տարբերակ: Խնդրում եմ տրամադրել եզրակացություն՝ ընտրված տարբերակի` մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանելու մասին: 3. Դիմումին կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը` ______________________________________________________________ ______________________________________________________________ ______________________________________________________________ ______________________________________________________________ ______________________________________________________________
Դիմող՝________________________________________ ___ _________20 թ. (ստորագրությունը, անունը, ազգանունը) |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 սեպտեմբերի 2020 թվական: