Գլխավոր տեղեկություն
Номер
N 253-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (28.08.2020-11.09.2020)
Статус
Չի գործում
Первоисточник
Միասնական կայք 2020.08.10-2020.08.23 Պաշտոնական հրապարակման օրը 18.08.2020
Принят
Պարետ
Дата принятия
18.08.2020
Подписан
Պարետ
Дата подписания
18.08.2020
Дата вступления в силу
18.08.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.09.2020

Պ Ա Ր Ե Տ Ի  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 օգոստոսի, 2020 թվական N 253-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՂՋ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշմամբ`

1. Սահմանել արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումները՝ համաձայն հավելված N 1-ի:

2. Սահմանել, որ սույն որոշման հավելված N 1-ի Աղյուսակ 1-ում չներառված (ժամանակավորապես չսահմանափակված) գործունեության տեսակներով արգելվում է զբաղվել սույն որոշման հետևյալ հավելվածներով սահմանված կանոններն ամբողջ ծավալով չպահպանելու դեպքում՝

1) Հավելված N 2. Կանոններ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում պետական կառավարման, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության համար.

2) Հավելված N 3. Կանոններ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում փակ արտադրական տարածքում տնտեսական գործունեություն ծավալելու համար.

3) Հավելված N 4. Կանոններ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտի ընկերություններում տնտեսական գործունեության համար.

4) Հավելված N 5. Կանոններ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում շինարարական հրապարակներում աշխատանքների կազմակերպման համար.

5) Հավելված N 6. Կանոններ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում գրասենյակային բնույթի տնտեսական գործունեություն իրականացնելու համար.

6) Հավելված N 7. Կանոններ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում առևտրի իրականացման վայրերի, մեծածախ և մանրածախ առևտրի, ծառայությունների ոլորտում հաճախորդների սպասարկման օբյեկտների տնտեսական գործունեության համար.

7) Հավելված N 8. Կանոններ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրային սննդի ոլորտում տնտեսական գործունեության համար.

8) Հավելված N 9. Կանոններ կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող, ներառյալ՝ առողջության առաջնային պահպանման և ստոմատոլոգիական ծառայություն մատուցող կազմակերպությունների համար.

9) Հավելված N 10. Կանոններ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում երկարատև խնամքի հաստատությունների գործունեության համար.

10) Հավելված N 11. Կանոններ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում նախադպրոցական կրթության հաստատությունների համար.

11) Հավելված N 12. Կանոններ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում ոչ ֆորմալ և շարունակական կրթության ոլորտում գործունեության համար.

12) Հավելված N 13. Կանոններ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում գրադարանների և թանգարանների գործունեության համար.

13) Հավելված N 14. Կանոններ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հյուրանոցների և համանման բնակատեղիների տնտեսական գործունեության համար.

14) Հավելված N 15. Կանոններ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում մարմնամարզական օբյեկտների գործունեության համար.

15) Հավելված N 16. Կանոններ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում վարսավիրանոցների և գեղեցկության սրահների այլ ծառայությունների տնտեսական գործունեության կազմակերպման համար.

16) Հավելված N 17. Կանոններ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեության համար.

17) Հավելված N 18. Կանոններ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում ցամաքային ուղևորատար տրանսպորտի գործունեության համար.

18) Հավելված N 19. Կանոններ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում օդային ուղևորափոխադրումների և օդանավակայանների գործունեության համար.

19) Հավելված N 20. Կանոններ հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների կազմակերպման ընթացքում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման:

20) Հավելված N 21. Ընդհանուր կանոններ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում hավելված N 2-19-ով չկարգավորվող՝ տնտեսական գործունեության այլ տեսակների իրականացման համար.

3. Սահմանել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելմանն ուղղված անվտանգության կանոնների իրազեկման թերթիկը՝ համաձայն հավելված N 22-ի։

4. Սահմանել անձնակազմի ջերմաչափման և առողջական վիճակի վերաբերյալ զննման արդյունքների գրանցման գրանցամատյանը և ախտահանման գործընթացի վերաբերյալ գրանցումների գրանցամատյանը՝ համաձայն հավելված N 23-ի:

5. Սահմանել, որ դիմակ կրելը պարտադիր է բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում, բացառությամբ՝

ա. մինչև 6 տարեկան երեխաների․

բ. քրոնիկ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ` ծանր շնչառական անբավարարություն, 3- րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարություն ունեցող անձինք՝ պայմանով, որ վերջիններս իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ․

գ. ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելիս․

դ. Բացօթյա հանգստի նպատակով հատուկ առանձնացված վայրերում, հանգստյան գոտիներում և լողափներում, սարերում, անտառներում և նմանատիպ բացօթյա տարածքներում, սակայն ոչ՝ զբոսայգիներում, քաղաքային պուրակներում, բուսաբանական և կենդանաբանական այգիներում, պատմամշակութային վայրեր այցելությունների, ուխտագնացության, որպես տնտեսական գործունեություն կազմակերպված՝ անհատական և խմբային արշավների, էքսկուրսիաների, քայլարշավների, ուղևորությունների և նման բնույթի այլ միջոցառումների մասնակցության դեպքում․

ե. հեռուստահաղորդավարների, եթե հեռուստահաղորդումների և հեռուստածրագրերի հեռարձակման ժամանակ հեռուստատեսային տաղավարում գտնվում են մենակ.

զ. հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակ սուրդոթարգմանություն իրականացնող մասնագետների.

է. Հանրապետության նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ ունեցողների և միջոցառման անմիջական մասնակիցների՝ բացառությամբ հանդիսականների, հյուրերի, լրագրողների և սպասարկող անձնակազմի։

(5-րդ կետը լրաց. 28.08.20 N 264-Ն)

5.1. Դիմակն անհրաժեշտ է կրել՝ սույն որոշման հավելված N 22-ով սահմանված կանոններին համապատասխան:

5.2. Պարտադիր դիմակ կրելու այլ դեպքերը և պահանջները սահմանվում են սույն որոշման hավելվածներ N 2-21-ով:

6. Սահմանել, որ բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս պարտադիր է անձը հաստատող փաստաթղթի՝ անձնագրի, նույնականացման քարտի կամ վարորդական իրավունքի վկայականի առկայությունը:

7. Սահմանել, որ սույն որոշման Հավելված N 1-ի Աղյուսակ 1-ի համաձայն ժամանակավորապես չսահմանափակված գործունեության տեսակներով զբաղվելու ժամանակ տնտեսվարող սուբյեկտի կողմից սույն որոշման 2-րդ կետով սահմանված կանոնները չպահպանելու դեպքում կիրառվում են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ:

8. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել սույն որոշման հավելված N 2-10-ով, 12-17-ով, 19-ով և 21-ով, ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանին՝ ապահովել սույն որոշման հավելված N 11-ով, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին՝ ապահովել սույն որոշման հավելված N 3-ով, 7-8-ով և 11-ով, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանին՝ ապահովել սույն որոշման հավելված N 18-ով, Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին՝ ապահովել սույն որոշման հավելված N 7-ով սահմանված կանոնների պահպանման նկատմամբ մշտադիտարկումը և վերահսկողությունը։

9. ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանին՝ ապահովել սույն որոշման 5-րդ և 6-րդ կետերով, հավելվածներ N 18-ով և 20-ով սահմանված կարգավորումների, ինչպես նաև՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի հետ համատեղ՝ տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող սահմանափակումների սահմանված կարգավորման նկատմամբ մշտադիտարկումը և վերահսկողությունը:

10. ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Գնել Հասրաթյանին՝ ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հետ համատեղ ապահովել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող պատմական, մշակութային, բնական, գիտական և այլ գրավչության օբյեկտներում, բնական, սոցիալ-մշակութային և առողջարանային ռեսուրսների կենտրոնացմամբ տարածքներում, հանգստյան ճամբարներում և ճամբարային բնակատեղիներում (համալիրներում) մարդկային կուտակումների, անկանոն հերթերի բացառման, դիմակ կրելու և սոցիալական հեռավորությունն ապահովելու նկատմամբ վերահսկողությունը:

11. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի հետ համատեղ համաճարակաբանական վիճակի մոնիտորինգի ԱՐՄԵԴ համակարգի շրջանակներում ապահովել ըստ տնտեսական գործունեության ոլորտների կազմակերպություններում Covid-19 հիվանդության դեպքերի վիճակագրության պատշաճ վարումը և դրա հիման վրա՝

11.1. ապահովել Պարետի գրասենյակին շաբաթական պարբերականությամբ առանձին ոլորտներում իրավիճակի վերաբերյալ ամփոփ տեղեկատվության տրամադրումը.

11.2. ըստ անհրաժեշտության Պարետին ներկայացնել առաջարկություններ գործող ժամանակավոր սահմանափակումների և կանոնների փոփոխությունների վերաբերյալ:

12. ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանին՝ ապահովել սույն որոշման դրույթների և սահմանված կանոնների վերաբերյալ հանրության իրազեկումը:

13. ՀՀ պետական կառավարման մարմինների ղեկավարներին, ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին (առաջարկությամբ)՝ յուրաքանչյուրն իր իրավասությունների ոլորտներում՝

13.1. ձևավորել ոլորտի ընկերությունների և/կամ ասոցիացիաների հետ հետադարձ կապի մեխանիզմներ սահմանված կանոնների հետ կապված առաջարկությունների և կարծիքների/բողոքների հավաքագրման համար,

13.2. ըստ անհրաժեշտության Պարետին ներկայացնել առաջարկություններ սահմանված կանոնների բարելավման վերաբերյալ,

14. ՀՀ պետական կառավարման մարմինների ղեկավարներին, ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին (առաջարկությամբ)՝ ապահովել սույն որոշման իրականացումը:

15. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ պարետի 2020 թվականի մայիսի 3-ի N 63 որոշումը:

16. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի օգոստոսի 18-ից՝ ժամը 23։59-ից:

 

  Տ. ԱՎԻՆՅԱՆ 

 

Հավելված N 1

ՀՀ պարետի 2020 թվականի

օգոստոսի 18-ի N 253-Ն որոշման

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՂՋ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

 

1. Սույն հավելվածի Աղյուսակ 1-ով սահմանվում են Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում ժամանակավորապես սահմանափակված տնտեսական գործունեության տեսակները և դրանցից բացառությունները:

 

Աղյուսակ 1. Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տնտեսական գործունեության տեսակների ժամանակավոր սահմանափակումներ

 

(Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչը հաստատելու մասին» (ՏԳՏԴ) N 874-Ն հրամանի հավելվածի)

 

Կոդը

ՏԳՏ սահմանափակում

Սահմանափակումից բացառություններ

(I) Կացություն և հանրային սնունդ

55.2

Այլ բնակատեղերի տրամադրման ծառայություններ հանգստյան և տոնական օրերին հանգստի կազմակերպման համար

55.20.3 - Հանգստյան տների գործունեություն
55.20.9 - Այլ բնակատեղերի տրամադրման ծառայություններ

56.3

Բարերի և խմիչքների մատուցման համանման կետերի ծառայություններ

56.30.1 - Բարերի, սրճարանների գործունեություն
56.30.2 - Գարեջրատների, պանդոկների գործունեություն
56.30.4 - Շարժական կետերից խմիչքների, ըմպելիքների վաճառք
56.30.9 - Բարերի և խմիչքների մատուցման ծառայություններ այլ կետերից
Ուղեկցող ֆոնային երաժշտությունից զատ կենդանի կամ վերարտադրված երաժշտության մատուցմամբ կատարումները, ինչպես նաև՝ սոցիալական սերտ շփում ենթադրող այլ միջոցառումները, այդ թվում՝ պարերը, ժամանցի և զվարճանքի այլ գործողությունները թույլատրվում են բացառապես բացօթյա տարածքներում

(J) Տեղեկատվություն և կապ

59.1

Կինո- և տեսաֆիլմերի, հեռուստատեսային ծրագրերի արտադրություն

59.11 - Կինո- և տեսաֆիլմերի, հեռուստատեսային ծրագրերի արտադրություն
59.12 - Կինո- և տեսաֆիլմերի, հեռուստատեսային ծրագրերի հետարտադրական գործունեություն
59.13 - Կինո- և տեսաֆիլմերի, հեռուստատեսային ծրագրերի տարածում՝ բացառապես «կինո- և տեսաժապավենների, ԴՎԴ- ների (DVD) և համանման արտադրանքի տարածում և բաշխում հեռուստակայանների միջև և կինո- և տեսաֆիլմերի տարածման իրավունքի վաճառք և ձեռքբերում» մասով
59.14. - Կինոֆիլմերի ցուցադրում՝ բացառապես բացօթյա տարածքներում

(N) Վարչարարական և օժանդակ գործունեություն

82.3

Վեհաժողովների, առևտրային ցուցահանդեսների կազմակերպում

82.30.2 – Առևտրի իրականացման վայրի կազմակերպում
82.30.3 – Հարսանիքների, հանդիսավոր միջոցառումների համար սրահների տրամադրում` ոչ ավելի, քան 40 հոգու մասնակցությամբ միջոցառումների համար
Ուղեկցող ֆոնային երաժշտությունից զատ կենդանի կամ վերարտադրված երաժշտության մատուցմամբ կատարումները, ինչպես նաև՝ սոցիալական սերտ շփում ենթադրող այլ միջոցառումները, այդ թվում՝ պարերը, ժամանցի և զվարճանքի այլ գործողությունները թույլատրվում են բացառապես բացօթյա տարածքներում:

(P) Կրթություն

85.4

Հետմիջնակարգ, բայց ոչ բարձրագույն կրթություն, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն

85.42.4 – Հետբուհական մասնագիտական կրթություն՝ սեպտեմբերի 1-ից

Ուսումնական գործընթացը.
- Բակալավրիատի 1-ին կուրս՝ առկա
- Մնացած մակարդակներ և կուրսեր՝ տեսական դասընթացը՝ բացառապես առցանց կամ հեռավար, գործնականը՝ առկա

Կազմակերպչական և այլ բնույթի աշխատանքներ՝ հաստատության ղեկավարի հրահանգներին համապատասխան

85.5

Այլ կրթություն

85.53. – Վարորդական դպրոցների գործունեություն
85.59. – Այլ կրթություն, չներառված ուրիշ խմբավորումներում

(R) Մշակույթ, զվարճություններ, հանգիստ

90.0

Ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն

90.01. - Կատարողական արվեստի բնագավառում գործունեություն
90.02. - Կատարողական արվեստի բնագավառում օժանդակ գործունեություն
90.03 - Ստեղծագործական գործունեություն
90.04 - Մշակութային օբյեկտների գործունեություն
Թույլատրվում են բացառապես բացօթյա տարածքներում թատերահամերգային ներկայացումները

92.0

Շահումով խաղերի կազմակերպման հետ կապված գործունեություն

92.00.5 - Վիրտուալ մոլեխաղերի հետ կապված գործունեություն

93.2

Զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն

93.29.9 - Զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն՝ բացառապես բացօթյա տարածքներում զվարճությունների կազմակերպման համար անհրաժեշտ սարքավորանքի վարձույթի մասով

 

Ծանոթագրություն. աղյուսակի 3-րդ սյունակում սահմանված բացառությունները ցույց են տալիս, թե սահմանափակված տնտեսական գործունեության տեսակի որ հատվածը և ինչ կանոնով է թույլատրված:

 

Հավելված N 2

ՀՀ պարետի 2020 թվականի

օգոստոսի 18-ի N 253-Ն որոշման

 

ԿԱՆՈՆՆԵՐ ՆՈՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

 

Առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է գործատուն։ Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված երկրում համաճարակային իրավիճակից ելնելով՝ ներկա փուլում պետական կառավարման, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության ընթացքում անհրաժեշտ է պահպանել ստորև ներկայացված կանոնները:

1. Աշխատանքի ընդհանուր կազմակերպման կանոններ.

1) Պետական կառավարման, տարածքային և տեղական ինքնակառավարման բոլոր մարմինների գործունեությունն իրականացվում է հնարավորինս հեռավար/առցանց եղանակով՝ ապահովելով տվյալ մարմնի գործառույթների անխափան իրականացումը:

2) Պետական կառավարման, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները (այսուհետ՝ մարմնի ղեկավար) սահմանում են համավարակի պայմաններում գերատեսչության աշխատանքի կազմակերպման կարգը, այդ թվում՝ ստորաբաժանումների և աշխատողների գրաֆիկը (առցանց/հեռավար և աշխատավայրում), ապահովելով հեռավար աշխատանքի համար անհրաժեշտ տեխնիկական հնարավորությունները։

3) Մարմնի ղեկավարը նշանակում է նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման միջոցառումների պատասխանատուի (այսուհետ՝ Պատասխանատու):

4) Աշխատանքային հանդիպումները, քննարկումները և ժողովները կազմակերպվում են հնարավորինս հեռավար կամ բացօթյա տարածքներում: Միայն նման հնարավորությունների բացակայության կամ անցանց ձևաչափով դրանք անցկացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ապահովվում է առավելագույնը 20 հոգու մասնակցություն: Սույն դրույթը կիրառելի չէ ՀՀ կառավարության և նախարարական կոմիտեների նիստերի, նախանիստերի, ՀՀ վարչապետի մոտ հրավիրված խորհրդակցությունների և հանրապետության նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ նկատմամբ:

5) Փակ և բացօթյա տարածքներում անցանց հանդիպումները և ժողովներն իրականացվում են՝ պահպանելով մասնակիցների միջև առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն:

6) Ներգնա և արտագնա գործուղումները և աշխատանքային այցերը (հատկապես բազմամարդ միջոցառումների նպատակով) իրականացնել սահմանափակ ծավալով՝ այլընտրանքի բացակայության, ոլորտի աշխատանքի ու գործընթացների բնականոն գործունեությունն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով:

7) Անհրաժեշտ է ձեռնպահ մնալ կորոնավիրուսի ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատավայր կանչելուց՝ այդ մասին հավաստիանալով աշխատողի կողմից ներկայացված բժշկական փաստաթղթի հիման վրա, և պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածով սահմանված կանոնները: Բարձր ռիսկային խմբի մեջ ներառված են՝

ա. 65 և բարձր տարիքի անձինք,

բ. ընկճված իմունային համակարգ ունեցող անձինք,

գ. քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք (շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքային քրոնիկ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, սրտի քրոնիկ անբավարարություն, երիկամների քրոնիկ հիվանդություն, լյարդի քրոնիկ հիվանդություն (հեպատիտ), քրոնիկ նյարդաբանական հիվանդություն (Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած),

դ. շաքարային դիաբետ ունեցող անձինք:

8) Պատասխանատուն ապահովում է սահմանված սանիտարահամաճարակային կանոնների և հիգիենիկ նորմերի պահպանման նկատմամբ պատշաճ հսկողությունը և կանոնների համար անհրաժեշտ պարագաների, նյութերի ու հարմարությունների առկայությունը:

9) Պատասխանատուն ապահովում է ախտահանումների, աշխատողների առողջական վիճակի մասին գրանցումների վարումը՝ համաձայն սույն որոշման հավելված N 25-ի:

10) Մարմնի ղեկավարն ապահովում է աշխատողների՝ անվտանգ վարվելականոնների և սանիտարահամաճարակային անվտանգության նորմերի վերաբերյալ պատշաճ իրազեկումը, այդ թվում՝ տեսանելի վայրերում պաստառներ փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցներով՝ համաձայն սույն որոշման հավելված N 24-ի:

11) Բոլոր աշխատակիցները մարմինների վարչական շենքերում գտնվելու ընթացքում ապահովում են անհրաժեշտ քանակի դիմակներով (առնվազն 3-4 ժամը մեկ փոխելու հաշվարկով) և ձեռքերի մշակման մաշկային հականեխիչների, ախտահանիչ միջոցների, անձեռոցիկների՝ առնվազն մեկ շաբաթվա պահուստային պաշարով: Դիմակներն անհրաժեշտ է կրել՝ հիմք ընդունելով սույն որոշման հավելված N 22-ը։

12) Ծառայությունների մատուցման առցանց համակարգերի առկայության դեպքում մարմնի ղեկավարը միջոցներ է ձեռնարկում դրանք հնարավորինս էլեկտրոնային եղանակով մատուցելու համար՝ իրականացնելով դրանց վերաբերյալ հանրային իրազեկման արշավներ:

(1-ին կետը լրաց. 28.08.20 N 264-Ն)

2. Աշխատանքային տարածքի համար կանոններ.

1) Մարմնի վարչական շենքի ընդհանուր մուտքը, շենքի առանձին հարկերը և հատվածները, զուգարանները և խոհանոցային հատվածը (առկայության դեպքում) ապահովվում են ախտահանիչներով տարողություններով, անձեռոցիկներով և փակվող աղբարկղերով:

2) Ապահովվում են ձեռքերի լվացման հնարավորություններ՝ հոսող տաք և սառը ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով (դրա անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ), օճառով:

3) Աշխատասենյակում կամ սպասարկման գրասենյակի տարածքում աշխատասեղանների միջև ապահովվում է առնվազն 1.5 մետր հեռավորություն: Հնարավորության դեպքում՝ կիրառվում են աշխատատեղերը բաժանող միջնորմներ:

4) Աշխատատեղերը կահավորվում են փակվող աղբամաններով՝ առնվազն 2 աշխատողի հաշվով 1 աղբաման հաշվարկով՝ օգտագործված դիմակները և անհատական պաշտպանության այլ պարագաները նետելու համար:

5) Ապահովվում է գրասենյակային տարածքի և/կամ առանձին սենյակների բնական օդափոխությունը 2 ժամը մեկ պարբերականությամբ:

6) Աշխատանքային օրվա ավարտին անհրաժեշտ է ախտահանել դռների բռնակները, բազրիքները, սեղանները, ձեռքով հաճախակի հպման մակերեսները (սարքերի մակերեսներ, լույսի անջատիչներ, սարքավորումների բռնակներ, հեռակառավարման վահանակներ, ընդհանուր օգտագործման հեռախոսներ, համակարգիչներ, ստեղնաշարեր և մկնիկներ և այլն), սանհանգույցները, հպման մակերեսները քլորի հիմքով կամ առնվազն 70% սպիրտ պարունակող ախտահանիչ նյութերի կիրառմամբ՝ նյութին կից մեթոդական ուղեցույցին համապատասխան:

7) Վճարման տերմինալներին անմիջական հարևանությամբ տեղադրել սպիրտային հիմքով ախտահանիչով լցված տարա, անձեռոցիկ և կափարիչը փակվող աղբարկղ՝ տերմինալից օգտվելուց անմիջապես հետո ձեռքերն ախտահանելու համար։

8) Հերթափոխային աշխատանքի դեպքում հերթափոխի ավարտին ապահովվում է՝

ա. Տարածքի օդափոխությունը.

բ. Գրասենյակի տարածքի, խոհանոցային հատվածի կամ սննդի ընդունման սենյակի, դռների բռնակների, բազրիքների, սեղանների, աթոռի թիկնակների, լվացարանների, սարքերի մաքրվող մակերեսների և մաքրման ենթակա այլ մակերեսների խոնավ մաքրում՝ ախտահանիչ միջոցների կիրառմամբ:

9) Վարչական տարածքում խոհանոցի կամ ճաշարանի առկայության դեպքում ապահովվում է դրա պատշաճ օդափոխությունը, կուտակումներից խուսափելու համար կարող է սահմանվել է ընդմիջման ժամանակացույց: Ապահովվում է հերթի կառավարում՝ անձանց միջև առնվազն 1.5 մետր հեռավորության պահպանմամբ: Սեղանների շուրջ բացառվում է ավելի քան 8 հոգու ներկայությունը: Տարբեր սեղանների նստարանների միջև ապահովվում է առնվազն 1,5 մետր հեռավորություն:

3. Անձնակազմի համար կանոններ.

1) Անհրաժեշտ է ապահովել աշխատողների ջերմաչափում՝ հեռավար կամ անհատական ջերմաչափով: Յուրաքանչյուր աշխատողի ջերմությունը չափվում է օրական առնվազն 2 անգամ (ապահովելով անվտանգ գործելակարգ), որից մեկը՝ աշխատանքի ներկայանալու պահին՝ կատարելով համապատասխան նշում գրանցամատյանում:

2) Բացառվում է սուր շնչառական վարակների ախտանշաններով (ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն) աշխատողների մուտքը աշխատանքի վայր:

4. Այցելուների և հաճախորդների սպասարկման կանոններ.

1) Հնարավորության դեպքում անհրաժեշտ է ապահովել քաղաքացիների ընդունելություն՝ ըստ նախնական էլեկտրոնային կամ հեռախոսային հերթագրման։

2) Հնարավորության դեպքում կենսաթոշակային տարիքի անձանց պետք է սպասարկել առանձին՝ բացառելով շփումը այլ անձանց հետ։

3) Արգելվում է սպասարկման գրասենյակներ հաճախորդների մուտքն առանց դիմակների:

4) Անհրաժեշտ է ապահովել յուրաքանչյուր այցելուի ջերմաչափումը հեռավար ջերմաչափով:

5) Բացառվում է սուր շնչառական վարակների ախտանշաններով՝ ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն ունեցող այցելուների մուտքը տարածք և անհապաղ ահազանգ է կատարվում ՀՀ առողջապահության նախարարության թեժ գիծ՝ 8003 համարով:

6) Անհրաժեշտ է բացառել մարդկանց կուտակումները: Կուտակումները բացառելու համար անհրաժեշտ է իրականացնել մարդկանց հոսքի կառավարմանն ուղղված միջոցառումներ, այդ թվում՝ ապահովել սոցիալական հեռավորության պահպանմամբ հերթերի կառավարում տարածքի արտաքին հատվածում՝ մուտքերի մոտ, թույլ չտալ մուտքը տարածք՝ մինչև ներսում գտնվող մարդկանց որոշակի քանակի դուրս գալը:

7) Վճարման տերմինալների, սպասարկման տաղավարների մոտ նույնպես առնվազն իրարից 1.5 մետր հեռավորությամբ անհրաժեշտ է իրականացնել գծանշում՝ հերթերը բացառելու և սոցիալական հեռավորությունն ապահովելու նպատակով:

8) Սպասարկման գրասենյակների դեպքում՝ 20 քառակուսի մետր և ավելի մակերես ունեցող գրասենյակներում անհրաժեշտ է պահպանել առնվազն 1.5 մետր հեռավորություն աշխատողի և այցելուի միջև, իսկ մինչև 20 քառակուսի մետր մակերես ունեցող սպասարկման գրասենյակներում` միաժամանակ առավելագույնը 2 այցելուի ներկայություն:

(հավելվածը լրաց. 28.08.20 N 264-Ն)

 

Հավելված N 3

ՀՀ պարետի 2020 թվականի

օգոստոսի 18-ի N 253-Ն որոշման

 

ԿԱՆՈՆՆԵՐ ՆՈՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՓԱԿ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԾԱՎԱԼԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է գործատուն։ Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված երկրում համաճարակային իրավիճակից ելնելով՝ ներկա փուլում փակ արտադրական տարածքում տնտեսական գործունեության ընթացքում անհրաժեշտ է պահպանել ստորև ներկայացված կանոնները:

1. Աշխատանքի ընդհանուր կազմակերպման կանոններ.

1) Անհրաժեշտ է բացառել մարդկային կուտակում ենթադրող միջոցառումները և անցանց ժողովները` բացառությամբ բացօթյա տարածքներում իրականացվողների, իսկ դրա անհնարինության դեպքում՝ դրանք անց են կացվում առավելագույնը 10 հոգու մասնակցությամբ: Ե՛վ փակ, և՛ բացօթյա տարածքներում միջոցառումները և անցանց ժողովներն իրականացվում են՝ պահպանելով մասնակիցների միջև առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն:

2) Անհրաժեշտ է հնարավորինս բացառել ներգնա և արտագնա գործուղումները (հատկապես բազմամարդ միջոցառումների նպատակով), իսկ դրա անխուսափելիության դեպքում՝ առավելագույնս սահմանափակել գործուղման ընթացքում հանդիպումներն ու շփումների շրջանակը:

3) Ընկերությունն ապահովում է աշխատողների անվտանգ տեղափոխումն աշխատավայր և հետադարձ՝ ամեն օր ախտահանելով տրանսպորտային միջոցը:

4) Ապահովվում է հերթափոխային աշխատանք այն բոլոր դեպքերում, երբ արտադրական գործընթացը և աշխատանքների բնույթը նման հնարավորություն են տալիս:

5) Անհրաժեշտ է հնարավորինս ձեռնպահ մնալ կորոնավիրուսի ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատավայր կանչելուց, այդ թվում՝ պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածով սահմանված կանոնները: Գործատուն հավաստիանում է իր աշխատակցի՝ կորոնավիրուսի ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմում գտնվելու մասին աշխատողի կողմից ներկայացված բժշկական փաստաթղթի հիման վրա։ Բարձր ռիսկային խմբի մեջ ներառված են՝

ա. 65 և բարձր տարիքի անձինք,

բ. ընկճված իմունային համակարգ ունեցող անձինք,

գ. քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք (շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքային քրոնիկ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, սրտի քրոնիկ անբավարարություն, երիկամների քրոնիկ հիվանդություն, լյարդի քրոնիկ հիվանդություն (հեպատիտ), քրոնիկ նյարդաբանական հիվանդություն (Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած),

դ. շաքարային դիաբետ ունեցող անձինք:

6) Նշանակել կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով միջոցառումների պատասխանատուի (այսուհետ՝ Պատասխանատու):

7) Պատասխանատուն ապահովում է արտադրական տարածքում ընդհանուր սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների և հիգիենիկ նորմերի պահպանման նկատմամբ պատշաճ հսկողությունը և կանոնների համար անհրաժեշտ պարագաների, նյութերի ու հարմարությունների առկայությունը:

8) Պատասխանատուն ապահովում է առնվազն ախտահանումների, աշխատողների առողջական վիճակի մասին գրանցումների վարումը՝ համաձայն սույն որոշման Հավելված 19-ի:

9) Պատասխանատուն ապահովում է անվտանգ վարվելականոնների և սանիտարահամաճարակային անվտանգության նորմերի վերաբերյալ աշխատողներին պատշաճ իրազեկումը, այդ թվում՝ տեսանելի վայրերում պաստառներ փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցներով՝ համաձայն սույն որոշման հավելված N 22-ը:

2. Փակ արտադրական տարածքի կազմակերպում.

1) Անհրաժեշտ է ապահովել արտադրամասի ընդհանուր մուտքի, զուգարանի, խոհանոցային հատվածի (առկայության դեպքում), առանձին շենքերի մուտքերի մոտ ախտահանիչներով (ալկոհոլային հիմքով) տարողություններ, անձեռոցիկներ և փակվող աղբարկղեր:

2) Ապպահովվում է փակ արտադրամասի տարածքում ձեռքերի լվացման հնարավորություն՝ հոսող տաք և սառը ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով (դրա անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ), օճառով, ընդ որում՝ այնպես, որ բացառվեն աշխատողների կուտակումները:

3) Ապահովվում է աշխատատեղերի միջև առնվազն 1.5 մետր հեռավորություն: Այն դեպքերում, երբ արտադրական գործընթացի և աշխատանքի բնույթից ելնելով՝ հնարավոր չէ պահպանել առնվազն 1.5 մետր հեռավորություն, աշխատողները կրում են նաև դիմային վահանակներ:

4) Աշխատատեղերը կահավորվում են փակվող աղբամաններով՝ առնվազն 1 աղբաման 2 աշխատողի հաշվով՝ օգտագործված դիմակները և անհատական պաշտպանական այլ պարագաները նետելու համար:

5) Յուրաքանչյուր երկու ժամը մեկ անհրաժեշտ է ապահովել արտադրական տարածքի բնական օդափոխությունը:

6) Օրական 2-4 ժամը մեկ ֆիքսված ժամերի անհրաժեշտ է ախտահանել տարածքի դռների բռնակները, սեղանները, ձեռքով հաճախակի հպման մակերեսները (սարքերի մակերեսներ, լույսի անջատիչներ, սարքավորումների բռնակներ, հեռակառավարման վահանակներ, ընդհանուր օգտագործման հեռախոսներ, համակարգիչներ, ստեղնաշարեր և մկնիկներ և այլն), սանհանգույցները, հպման մակերեսները քլորի հիմքով կամ առնվազն 60% սպիրտ պարունակող ախտահանիչ նյութերի կիրառմամբ՝ նյութին կից մեթոդական ուղեցույցին համապատասխան:

7) Հերթափոխային աշխատանքի դեպքում հերթափոխի ավարտին ապահովվում է՝

ա. Շենքերի բոլոր տարածքների օդափոխությունը.

բ. Արտադրական տարածքի, խոհանոցային հատվածի կամ սննդի ընդունման սենյակի, դռների բռնակների, բազրիքների, սեղանների, աթոռի թիկնակների, լվացարանների, սարքերի մաքրվող մակերեսների և մաքրման ենթակա այլ մակերեսների խոնավ մաքրում՝ ախտահանիչ միջոցների կիրառմամբ:

8) Անձնական (դրսի) և աշխատանքային հագուստի պահպանման, արտահագուստի (սանիտարական հագուստի) համար անհրաժեշտ է ապահովել համապատասխան հանդերձապահարաններ:

3. Անձնակազմի համար կանոններ.

1) Անհրաժեշտ է ապահովել փակ արտադրական տարածքի աշխատողների «մուտքի ֆիլտր»՝ ջերմաչափում հեռավար կամ անհատական ջերմաչափով: Յուրաքանչյուր աշխատողի ջերմությունը չափվում է օրական երկու անգամ (ապահովելով անվտանգ գործելակարգ), որից մեկը՝ աշխատանքի ներկայանալու պահին՝ կատարելով համապատասխան նշում գրանցամատյանում՝ համաձայն սույն որոշման hավելված N 19-ի:

2) Արգելվում է սուր շնչառական վարակների ախտանշաններով (ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն) աշխատողների՝ աշխատանքի վայր մուտքը:

3) Հերթափոխային աշխատանքի դեպքում բացառվում է տարբեր հերթափոխերի աշխատողների միջև շփումը:

4) Բացառվում է առանձին արտադրամասերի աշխատողների միջև շփումը:

5) Անհրաժեշտ է բացառել արտադրամասում մարդկային կուտակումները:

6) Աշխատողներին անհրաժեշտ է ապահովել դիմակների (ելնելով աշխատանքային հերթափոխի տևողությունից և դիմակները առնվազն 3-4 ժամը մեկ փոխելու հաշվարկից), ձեռքերի մշակման մաշկային հականեխիչների, ախտահանիչ միջոցների, անձեռոցիկների՝ առնվազն մեկ շաբաթվա պահուստային պաշարով:

7) Դիմակներն անհրաժեշտ է կրել՝ հիմք ընդունելով սույն որոշման հավելված N 22-ը:

8) Անհրաժեշտ է ապահովել վարչական անձնակազմին օպերատիվ տեղեկատվություն հաղորդելու հնարավորություն:

9) Անհրաժեշտ է ապահովել սոցիալական հեռավորության պահպանմամբ ընդմիջման և սննդի կազմակերպման հնարավորություն՝ ընդմիջման ընթացքում հնարավորինս բացառելով այլ աշխատողների հետ սերտ շփումն ու այլ տարածքներ այցելությունը:

10) Սննդի կենտրոնացված կազմակերպման դեպքում այն պետք է ապահովել օդափոխվող տարածքում և սահմանել աշխատողների համար հստակ ժամանակացույց: Խոհանոցային հատվածի բացակայության դեպքում բացառել արտադրական տարածքում սնվելը և ապահովել սննդի կազմակերպման համար առանձնացված՝ օդափոխվող, լվացարանի առկայությամբ և ձեռքերի ախտահանման հնարավորությամբ սենյակ կամ տարածք՝ ապահովելով աշխատակիցների միջև սոցիալական հեռավորության պահպանումը՝ առնվազն 1,5 մետր:

11) Անհրաժեշտ է նշանակել արտադրամասում լոգիստիկա ապահովող անձի/անձանց՝ տարբեր արտադրամասերի աշխատողների և օպերացիաների միջև կապն ապահովելու համար՝ նրանց ապահովելով արտահագուստով և անհատական պաշտպանության այլ միջոցներով:

4. Մատակարարների, առաքիչների, վերանորոգող բանվորների, ճարտարագետների և այլ այցելուների համար կանոններ.

1) Անհրաժեշտ է ապահովել յուրաքանչյուր այցելուի ջերմաչափումը հեռավար ջերմաչափով։

2) Պետք է բացառել սուր շնչառական վարակների ախտանշաններով՝ ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն ունեցող այցելուների մուտքը արտադրամասի տարածք և անհապաղ ահազանգել ՀՀ առողջապահության նախարարության թեժ գիծ՝ 8003 համարով:

3) Այցելուների հետ աշխատելու ընթացքում պահպանվում է առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն:

4) Հնարավորության դեպքում այցելուների աշխատանքի համար ապահովվում է առանձին տարածք:

 

Հավելված N 4

ՀՀ պարետի 2020 թվականի

օգոստոսի 18-ի N 253-Ն որոշման

 

ԿԱՆՈՆՆԵՐ ՆՈՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՀԱՆՔԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՑԱՀԱՆՔԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

 

Առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է գործատուն։ Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված երկրում համաճարակային իրավիճակից ելնելով՝ ներկա փուլում հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտի ընկերություններում տնտեսական գործունեության ընթացքում անհրաժեշտ է պահպանել ստորև ներկայացված կանոնները:

1. Աշխատանքի ընդհանուր կազմակերպման կանոններ.

1) Անհրաժեշտ է նշանակել կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով միջոցառումների պատասխանատու (այսուհետ՝ Պատասխանատու):

2) Պետք է հնարավորինս ձեռնպահ մնալ կորոնավիրուսի ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատանքի ներգրավելուց՝ պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածով սահմանված կանոնները: Գործատուն հավաստիանում է իր աշխատակցի՝ կորոնավիրուսի ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմում գտնվելու մասին աշխատողի կողմից ներկայացված բժշկական փաստաթղթի հիման վրա։ Բարձր ռիսկային խմբի մեջ ներառված են՝

ա. ընկճված իմունային համակարգ ունեցող անձինք,

բ. 65 տարեկան և բարձր տարիքի անձինք,

գ. քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք (շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքային քրոնիկ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, սրտի քրոնիկ անբավարարություն, երիկամների քրոնիկ հիվանդություն, լյարդի քրոնիկ հիվանդություն (հեպատիտ), քրոնիկ նյարդաբանական հիվանդություն (Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած),

դ. շաքարային դիաբետ ունեցող անձինք:

3) Անհրաժեշտ է բացառել մարդկային կուտակում ենթադրող միջոցառումները և անցանց ժողովները` բացառությամբ բացօթյա տարածքներում իրականացվողների, իսկ դրա անխուսափելիության դեպքում՝ դրանք անց են կացվում առավելագույնը 10 հոգու մասնակցությամբ: Ե՛վ փակ, և՛ բացօթյա տարածքներում միջոցառումները և անցանց ժողովներն իրականացվում են՝ պահպանելով մասնակիցների միջև առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն:

4) Անհրաժեշտ է ապահովել աշխատողների տեղափոխումը աշխատավայր և աշխատավայրից վերադարձը: Տրանսպորտային միջոցների համար կիրառվում են սույն որոշման հավելված N 18-ով սահմանված կանոնները:

5) Արգելվում է ոչ հիմնական աշխատակազմի և կողմնակի անձանց մուտքը հանքի և վարչական շինությունների տարածք: Ծայրահեղ անհրաժեշտության դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, բուժանձնակազմի և այլ անձանց մուտքը հնարավոր է միայն պարտադիր ջերմաչափում անցնելուց հետո՝ դիմակ կրելու պայմանով:

6) Հանքի տարածքի մուտքի/ելքի մոտ բացառվում են անձանց կուտակումները:

7) Աշխատանքի ժամանակացույցը կազմվում է այնպես, որ պատշաճ ժամանակ տրամադրվի մաքրության և ախտահանման կազմակերպման համար: Աշխատանքային օրվա ընթացքում առնվազն երկու անգամ կազմակերպվում է շենքերի ախտահանում:

8) Հանքի և վարչական շինությունների տարածքում ապահովվում են ախտահանիչներով տարողություններ (քլորի հիմքով կամ առնվազն 70% սպիրտ պարունակող ախտահանիչ նյութերով), անձեռոցիկներ և փակվող աղբարկղեր:

9) Ապահովվում են ձեռքերի լվացման հնարավորություններ՝ հոսող տաք և սառը ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով (դրա անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ), օճառով:

10) Անձնական (ոչ աշխատանքային) և աշխատանքային հագուստի պահպանման, արտահագուստի (սանիտարական հագուստի) համար ապահովվում են հանդերձապահարաններ: Հագուստը հանդերձապահարանում պահվում է մեկանգամյա օգտագործման կամ անձնական՝ անվանական պարկերի մեջ:

11) Հնարավոր բոլոր դեպքերում սահմանվում է հերթափոխային աշխատանք:

12) Հերթափոխային աշխատանքի դեպքում բացառվում է աշխատանքի վայրում տարբեր հերթափոխերի աշխատողների միջև շփումը: Յուրաքանչյուր հերթափոխից հետո կատարվում է տարածքի ախտահանում:

13) Աշխատավայրում նվազագույնի է հասցվում առանձին հանքախորշերի աշխատողների միջև շփումը:

14) Հանքի տարածքում առանձնացվում են աշխատանքային գոտիներ տարբեր գործառույթներ իրականացնող աշխատողների համար՝ վարչական, լաբորատոր, ֆաբրիկա, բացահանք, ստորգետնյա տարածք, սննդի ապահովման, ավտոպարկ:

15) Նվազագույնի է հասցվում այլ գոտու աշխատակիցների հետ շփումը: Նշանակվում են այլ գոտիների աշխատակիցների հետ անհրաժեշտության դեպքում կապ հաստատող աշխատակիցներ՝ վերջիններիս ապահովելով դիմակներով:

16) Տնօրենի կողմից երկօրյա ժամկետում հաստատվում է առավել լայն շփման շրջանակ ունեցող աշխատակիցների անվանացանկը, ովքեր մշտական հիմքով կրում են դիմակներ: Ցանկում պարտադիր ընդգրկվում են հանդերձապահները, անվտանգության, սանիտարական աշխատանքներ իրականացնող, սննդի պատրաստման և մատակարարման աշխատակիցները, վարորդները, տրանսպորտային միջոցները սպասարկողները, հրահանգավորողները, բուժաշխատողները, անցակետերում և ընդունարաններում աշխատողները:

2. Աշխատողների համար կանոններ

1) Ապահովվում է աշխատողների ջերմաչափում հեռավար կամ անհատական ջերմաչափով: Յուրաքանչյուր աշխատողի ջերմությունը չափվում է օրական երկու անգամ (ապահովելով անվտանգ գործելակարգ), որից մեկը՝ աշխատանքի ներկայանալու, մյուսը՝ աշխատավայրից դուրս գալու պահին՝ կատարելով համապատասխան նշում գրանցամատյանում՝ համաձայն սույն որոշման հավելված N 25-ի:

2) Տնօրենի կողմից նշանակվում են գրանցամատյանների պատասխանատուներ (հանքավայր, վարչական տարածք) և նրանց աշխատանքի ժամանակացույց:

3) Աշխատանքի ներկայանալու պահին սուր շնչառական վարակների ախտանշաններով՝ ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն ունեցող աշխատողների մուտքը հանքի տարածք արգելվում է: Նման դեպքերը Պատասխանատուի կողմից անհապաղ ներկայացվում են Առողջապահության նախարարության թեժ գիծ՝ 8003 համարով:

4) Եթե աշխատողների շրջանում նախկինում հաստատվել է Կորոնավիրուսային հիվանդություն (COVID-19), կամ նրանք շփում են ունեցել նշված հիվանդությամբ հաստատված դեպքերի հետ և գտնվել են մեկուսացման և/կամ ինքնամեկուսացման մեջ, ապա աշխատանքի ներկայանալիս նրանց կողմից ներկայացվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) լաբորատոր ախտորոշման «բացասական արդյունքը» փաստող տեղեկանք (տեղեկանքի վաղեմությունը չպետք է գերազանցի 7 օրը):

5) Հանքախորշերում (փակ տարածք) աշխատանքներն իրականացվում են պարտադիր դիմակներ կրելով, ինչպես նաև պարբերաբար և ըստ անհրաժեշտության ապահովվում է աշխատողների բացօթյա զբոսանքը:

6) Հանքի փակ և բաց տարածքներում աշխատողների միջև սոցիալական հեռավորության (1.5- 2 մետր) պահպանման անհնարինության դեպքում աշխատողները պարտադիր կրում են դիմակներ՝ հիմք ընդունելով սույն որոշման հավելված N 24-ը։

7) Հանքի տարածքի տարբեր գոտիներում, սնվելու վայրերում սահմանվում է աշխատողների առավելագույն թույլատրելի քանակ` մարդկանց միջև սոցիալական հեռավորության պահպանման նպատակով:

8) Ընդմիջմանը սնվելու համար նախատեսվում են առանձնացված տարածքներ: Ընդմիջումների ժամանակացույցը կազմվում է այնպես, որ միաժամանակ քիչ թվով աշխատողներ գտնվեն նույն վայրում: Սնվելու համար առանձնացված տարածքն ապահովվում է տաք ջրով և օճառով լվացվելու ու ձեռքերի ախտահանման հնարավորությամբ, որտեղ ևս պահպանվում է սոցիալական հեռավորությունը:

9) Սահմանափակվում են ընդհանուր օգտագործման սուրճի մեքենաների, միկրոալիքային վառարանների և այլ կենցաղային տեխնիկայի օգտագործումը, կամ ապահովվում են ախտահանիչ միջոցներ` օգտվելուց հետո դրանք ախտահանելու համար:

 

Հավելված N 5

ՀՀ պարետի 2020 թվականի

օգոստոսի 18-ի N 253-Ն որոշման

 

ԿԱՆՈՆՆԵՐ ՆՈՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ

 

Առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններ ունենալու իրավունքը յուրաքանչյուր աշխատողի սահմանադրական իրավունքն է, որի ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է գործատուն։ Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված երկրում համաճարակային իրավիճակից ելնելով՝ ներկա փուլում շինարարական հրապարակներում աշխատանքների կազմակերպման ընթացքում անհրաժեշտ է պահպանել ստորև ներկայացված կանոնները:

1. Աշխատանքի ընդհանուր կազմակերպման կանոններ..

1) Անհրաժեշտ է նշանակել կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով միջոցառումների պատասխանատու (այսուհետ՝ Պատասխանատու):

2) Պետք է հնարավորինս ձեռնպահ մնալ կորոնավիրուսի ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատանքի ներգրավելուց՝ պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածով սահմանված կանոնները: Գործատուն հավաստիանում է իր աշխատակցի՝ կորոնավիրուսի ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմում գտնվելու մասին աշխատողի կողմից ներկայացված բժշկական փաստաթղթի հիման վրա։ Բարձր ռիսկային խմբի մեջ ներառված են՝

ա. ընկճված իմունային համակարգ ունեցող անձինք,

բ. 65 և բարձր տարիքի անձինք,

գ. քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք (շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքային քրոնիկ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, սրտի քրոնիկ անբավարարություն, երիկամների քրոնիկ հիվանդություն, լյարդի քրոնիկ հիվանդություն (հեպատիտ), քրոնիկ նյարդաբանական հիվանդություն (Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած),

դ. շաքարային դիաբետ ունեցող անձինք:

3) Շինարարական տարածքի մուտքի/ելքի մոտ պետք է բացառել անձանց կուտակումները:

4) Արգելվում է ոչ հիմնական աշխատակազմի և կողմնակի անձանց մուտքը շինարարական հրապարակ:

5) Աշխատանքի ժամանակացույցը պետք է կազմել այնպես, որ պատշաճ ժամանակ տրամադրվի մաքրության և ախտահանման կազմակերպման համար:

6) Հանդիպում-քննարկումները կազմակերպվում են բացօթյա և միայն առանցքային աշխատողների մասնակցությամբ՝ պահպանելով մասնակիցների միջև սոցիալական հեռավորությունը (1.5 - 2 մետր):

7) Հնարավոր բոլոր դեպքերում պետք է սահմանել հերթափոխային աշխատանք:

8) Խմբային աշխատանք ենթադրվելու դեպքում՝ անհրաժեշտ է հնարավորինս կրճատել այդ աշխատանքների ժամանակահատվածը: Նման աշխատանք իրականացնողների խմբերը հաշվառվում և գրանցվում են՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի:

9) Շինարարական հրապարակում առանձնացվում են աշխատանքային գոտիներ տարբեր գործառույթներ իրականացնող աշխատողների համար՝ կատարելով համապատասխան գրառումներ համաձայն սույն հավելվածի Ձև 2-ի:

10) Շինարարական հրապարակում տեղակայվում են միակողմանի աստիճանահարթակներ` նվազագույնի հասցնելով աշխատողների միջև շփումը:

11) Շինարարական հրապարակի տարածքում ապահովվում են ախտահանիչներով տարողություններ, անձեռոցիկներ և փակվող աղբարկղեր:

12) Անհրաժեշտ է ապահովել ձեռքերի լվացման հնարավորություններ՝ հոսող տաք և սառը ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով (դրա անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ), օճառով:

13) Անհրաժեշտ է առանձնացնել առաքման գոտիները, որտեղ հանդիպում են միայն առաքիչները և ապրանք ստացողները: Հնարավորության սահմաններում սահմանափակվում են առաքիչի և ստացողի միջև փոխանցումները (օրինակ՝ առաքման փաստաթղթեր, գրիչներ ստորագրությունների համար): Առաքման ընթացքում առաքիչները մնում են իրենց տրանսպորտային միջոցներում, ապրանքները բեռնաթափվում են անհատական պաշտպանության միջոցներ կրող աշխատողների կողմից:

2. Աշխատողների համար կանոններ.

1) Ապահովվում է աշխատողների ջերմաչափում՝ հեռավար կամ անհատական ջերմաչափով:

 

Ձև 1

Խմբային աշխատանք կատարողների գրանցման

 

Հ.

Խմբի անվանում

Խմբի տեղակայում

Խմբի անդամների
Ա.Ա.Հ.

Աշխատանքի ժամանակացույց

Աշխատա-ժամանակ

1.

2.

3.

4.

5.

6.

 

Ձև 2

Շինարարական հրապարակում աշխատանքային գոտիների և աշխատողների

 

Հ.

Աշխատանքային
գոտու անվանում/N

Գոտում աշխատողի
Ա.Ա.Հ.

Աշխատողի գործառույթ

1.

2.

3.

4.

 

2) Յուրաքանչյուր աշխատողի ջերմությունը չափվում է օրական երկու անգամ (ապահովելով անվտանգ գործելակարգ), որից մեկը՝ աշխատանքի ներկայանալու պահին՝ կատարելով համապատասխան նշում գրանցամատյանում՝ համաձայն սույն որոշման հավելված N 19-ի:

3) Պետք է բացառել սուր շնչառական վարակների ախտանշաններով (ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն) աշխատողների մուտքը շինարարական հրապարակ:

4) Շինարարական հրապարակում աշխատողները պարտադիր կրում են դիմակներ:

5) Սնվելու համար անհրաժեշտ է առանձնացնել տաք ջրով և օճառով լվացվելու և ձեռքերի ախտահանման հնարավորությամբ տարածք, որտեղ ևս պահպանվում է սոցիալական հեռավորություն:

6) Ընդմիջումներին սնվելու համար պետք է օգտագործել բացօթյա տարածքներ, և ընդմիջումների ժամանակացույցը կազմել այնպես, որ միաժամանակ քիչ թվով աշխատողներ գտնվեն նույն վայրում:

7) Անհրաժեշտ է սահմանափակել այնպիսի սարքերի օգտագործումը, ինչպիսիք են սուրճի մեքենաները, միկրոալիքային վառարանները և այլն, կամ ապահովել ախտահանիչ միջոցներ` օգտվելուց հետո դրանք ախտահանելու համար:

8) Շինարարական հրապարակի տարբեր գոտիներում, սնվելու վայրերում սահմանվում է աշխատողների առավելագույն թույլատրելի քանակ` մարդկանց միջև ֆիզիկական հեռավորության պահպանման նպատակով:

9) Աշխատանքի ավարտից հետո արգելվում է աշխատողների խմբային հավաքը:

3. Բնակեցված վայրերում շինարարական աշխատանքների անվտանգությունը

1) Անհրաժեշտ է առավելագույնս նվազեցնել շինարարական աշխատանքներում ներգրավված աշխատողների շփումը բնակիչների հետ:

2) Պետք է բացառել ոչ անհետաձգելի շինարարական աշխատանքների իրականացումը, եթե տվյալ բնակելի տարածքում գրանցվել է կորոնավիրուսային վարակ կամ կան մեկուսացման ռեժիմում գտնվող բնակիչներ: Անհետաձգելի շինարարական աշխատանքների դեպքում շինարարական աշխատանքներում ներգրավված աշխատողներն աշխատում պաշտպանիչ արտահագուստով և դիմակներով:

3) Շինարարական աշխատանքներում ներգրավված աշխատողների ձեռքերն ու գործիքներն ախտահանվում են նախքան աշխատանքային տարածք մուտք գործելը և այնտեղից դուրս գալուց, աշխատանքային տարածքի ցանկացած մակերես կամ սարքավորում ախտահանվում է նախքան աշխատանքի մեկնարկը:

 

Հավելված N 6

ՀՀ պարետի 2020 թվականի

օգոստոսի 18-ի N 253-Ն որոշման

 

ԿԱՆՈՆՆԵՐ ՆՈՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՐԱՍԵՆՅԱԿԱՅԻՆ ԲՆՈՒՅԹԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններ ունենալու իրավունքը յուրաքանչյուր աշխատողի սահմանադրական իրավունքն է: Դրա ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է գործատուն։ Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված երկրում համաճարակային իրավիճակից ելնելով՝ ներկա փուլում գրասենյակային բնույթի տնտեսական գործունեություն իրականացնելու ընթացքում պահպանվում են ստորև ներկայացված կանոնները:

1. Աշխատանքի ընդհանուր կազմակերպման կանոններ.

1) Հնարավոր բոլոր դեպքերում աշխատանքն անհրաժեշտ է կազմակերպել առցանց/հեռավար եղանակով՝ դրա համար ներդնելով անհրաժեշտ մեխանիզմներ, ընդ որում՝ ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքի դիմաց վարձատրություն այն բոլոր դեպքերի համար, երբ կատարված աշխատանքի որակին և ժամկետներին ներկայացվող պահանջները պահպանված են։

2) Անհրաժեշտ է բացառել մարդկային կուտակում ենթադրող միջոցառումները և անցանց ժողովները` բացառությամբ բացօթյա տարածքներում իրականացվողների, իսկ դրա անխուսափելիության դեպքում՝ դրանք անց են կացվում առավելագույնը 10 հոգու մասնակցությամբ: Ե՛վ փակ, և՛ բացօթյա տարածքներում միջոցառումները և անցանց ժողովներն իրականացվում են՝ պահպանելով մասնակիցների միջև առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն:

3) Պետք է հնարավորինս բացառել ներգնա և արտագնա գործուղումները (հատկապես բազմամարդ միջոցառումների նպատակով), իսկ դրա անխուսափելիության դեպքում անհրաժեշտ է առավելագույնս սահմանափակել գործուղման ընթացքում հանդիպումներն ու շփումների շրջանակը:

4) Անհրաժեշտ է հնարավորինս ձեռնպահ մնալ կորոնավիրուսի ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատավայր կանչելուց, այդ թվում՝ պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածով սահմանված կանոնները: Գործատուն հավաստիանում է իր աշխատակցի՝ կորոնավիրուսի ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմում գտնվելու մասին աշխատողի կողմից ներկայացված բժշկական փաստաթղթի հիման վրա։ Բարձր ռիսկային խմբի մեջ ներառված են՝

ա. 65 և բարձր տարիքի անձինք,

բ. ընկճված իմունային համակարգ ունեցող անձինք,

գ. քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք (շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքային քրոնիկ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, սրտի քրոնիկ անբավարարություն, երիկամների քրոնիկ հիվանդություն, լյարդի քրոնիկ հիվանդություն (հեպատիտ), քրոնիկ նյարդաբանական հիվանդություն (Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած),

դ. շաքարային դիաբետ ունեցող անձինք:

5) Անհրաժեշտ է նշանակել կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով միջոցառումների պատասխանատուի (այսուհետ՝ Պատասխանատու):

6) Պատասխանատուն ապահովում է գրասենյակի ողջ տարածքում ընդհանուր սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների և հիգիենիկ նորմերի պահպանման նկատմամբ պատշաճ հսկողությունը և անհրաժեշտ պարագաների, նյութերի ու հարմարությունների առկայությունը:

7) Պատասխանատուն ապահովում է ախտահանումների, աշխատողների առողջական վիճակի մասին գրանցումների վարումը՝ համաձայն սույն որոշման հավելված N 24-ի:

8) Ընկերությունն ապահովում է աշխատողների՝ անվտանգ վարվելականոնների և սանիտարահամաճարակային անվտանգության նորմերի վերաբերյալ պատշաճ իրազեկումը, այդ թվում՝ տեսանելի վայրերում պաստառներ փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցներով՝ համաձայն սույն որոշման հավելված N 25-ը:

2. Գրասենյակային տարածքի կազմակերպման կանոններ.

1) Գրասենյակի ընդհանուր մուտքի, ստորաբաժանումների, զուգարանների և խոհանոցային հատվածի (առկայության դեպքում) մուտքերի մոտ անհրաժեշտ է ապահովել ախտահանիչներով տարողություններ, անձեռոցիկներ և փակվող աղբարկղեր:

2) Անհրաժեշտ է ապահովել ձեռքերի լվացման հնարավորություններ՝ հոսող տաք և սառը ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով (դրա անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ), օճառով:

3) Նույն աշխատասենյակում աշխատասեղանների միջև ապահովվում է առնվազն 1.5 մետր հեռավորություն: Հնարավորության դեպքում՝ կիրառվում են աշխատատեղերը բաժանող միջնորմներ:

4) Աշխատատեղերը կահավորվում են փակվող աղբամաններով՝ առնվազն 2 աշխատողի հաշվով 1 աղբաման հաշվարկով՝ օգտագործված դիմակները և անհատական պաշտպանության այլ պարագաները նետելու համար:

5) Ապահովվում է գրասենյակային տարածքի և/կամ առանձին սենյակների բնական օդափոխությունը 2 ժամը մեկ պարբերականությամբ:

6) Օրական 2 անգամ՝ աշխատանքային օրվա ընթացքում՝ ֆիքսված ժամի և ավարտին, անհրաժեշտ է ախտահանել գրասենյակային տարածքի դռների բռնակները, բազրիքները, սեղանները, ձեռքով հաճախակի հպման մակերեսները (սարքերի մակերեսներ, լույսի անջատիչներ, սարքավորումների բռնակներ, հեռակառավարման վահանակներ, ընդհանուր օգտագործման հեռախոսներ, համակարգիչներ, ստեղնաշարեր և մկնիկներ և այլն), սանհանգույցները, հպման մակերեսները քլորի հիմքով կամ առնվազն 70% սպիրտ պարունակող ախտահանիչ նյութերի կիրառմամբ՝ նյութին կից մեթոդական ուղեցույցին համապատասխան:

7) Հերթափոխային աշխատանքի դեպքում հերթափոխի ավարտին ապահովվում է՝

ա. Շենքերի օդափոխությունը.

բ. Գրասենյակի տարածքի, խոհանոցային հատվածի կամ սննդի ընդունման սենյակի, դռների բռնակների, բազրիքների, սեղանների, աթոռի թիկնակների, լվացարանների, սարքերի մաքրվող մակերեսների և մաքրման ենթակա այլ մակերեսների խոնավ մաքրում՝ ախտահանիչ միջոցների կիրառմամբ:

3. Անձնակազմի համար կանոններ.

1) Անհրաժեշտ է ապահովել ընկերության աշխատողների ջերմաչափում՝ հեռավար կամ անհատական ջերմաչափով: Յուրաքանչյուր աշխատողի ջերմությունը չափվում է օրական առնվազն երկու անգամ (ապահովելով անվտանգ գործելակարգ), որից մեկը՝ աշխատանքի ներկայանալու պահին՝ կատարելով համապատասխան նշում գրանցամատյանում:

2) Պետք է բացառել սուր շնչառական վարակների ախտանշաններով (ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն) աշխատողների մուտքը աշխատանքի վայր:

3) Աշխատանքային ժամերին աշխատողը կրում է դիմակ՝ համաձայն սույն որոշման հավելված N 24-ի:

4) Պետք է ապահովել աշխատողներին մեկանգամյա օգտագործման դիմակների (դիմակները առնվազն 3-4 ժամը մեկ փոխելու հաշվարկով), ձեռքերի մշակման մաշկային հականեխիչների, ախտահանիչ միջոցների, անձեռոցիկների՝ առնվազն մեկ շաբաթվա պահուստային պաշարով:

5) Աշխատանքի և ընդմիջման ժամերին արգելվում է գրասենյակի տարածքից աշխատողների ելքը: Աշխատողների ընդմիջումը և սննդի կազմակերպումն անհրաժեշտ է ապահովել սոցիալական հեռավորության պահպանմամբ: Սննդի կենտրոնացված կազմակերպման դեպքում այն ապահովվում է օդափոխվող տարածքում, և սահմանվում է աշխատողների համար հստակ ժամանակացույց: Խոհանոցային հատվածի առկայության դեպքում ապահովվում է մեկանգամյա օգտագործման սպասք: Խոհանոցային հատվածի օգտագործումն իրականացվում է սահմանված հերթով կամ առնվազն երկու մետր հեռավորության պահպանումով:

4. Այցելուների համար կանոններ.

1) Անհրաժեշտ է ապահովել յուրաքանչյուր այցելուի ջերմաչափումը հեռավար ջերմաչափով:

2) Պետք է բացառել սուր շնչառական վարակների ախտանշաններով՝ ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն ունեցող այցելուների մուտքը գրասենյակի տարածք և անհապաղ ահազանգել ՀՀ առողջապահության նախարարության թեժ գիծ՝ 8003 համարով:

3) Բոլոր այցելուները կրում են դիմակներ։

4) Այցելուներ ունենալու դեպքում աշխատողի և այցելուի միջև պահպանվում է առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն։

5) Հնարավորության դեպքում այցելուների աշխատանքի համար ապահովվում է առանձին տարածք:

 

Հավելված N 7

ՀՀ պարետի 2020 թվականի

օգոստոսի 18-ի N 253-Ն որոշման

 

ԿԱՆՈՆՆԵՐ ՆՈՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԵՐՈՒՄ, ՄԵԾԱԾԱԽ ԵՎ ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ

 

Առևտրի իրականացման վայրերում, մեծածախ և մանրածախ առևտրի օբյեկտներում, ծառայությունների ոլորտում հաճախորդների սպասարկման օբյեկտներում առողջ և անվտանգ պայմանների ապահովման պարտականությունը ողջ ծավալով կրում է ընկերությունը՝ պահպանելով սույն հավելվածով սահմանված կանոնները: Սույն հավելվածով սահմանված կանոնները տարածվում են «Առևտրի և ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24- ի ՀՀ օրենքով սահմանված հասկացությունների վրա, մասնավորապես՝ առևտրի օբյեկտի, սպառողական ապրանքների շուկայի, գյուղատնտեսական արտադրանքի շուկայի, կենդանիների շուկայի, շրջիկ առևտրի կետերի, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետի, շրջածախ առևտրի, բացօթյա առևտրի, առևտրի իրականացման վայրի, առևտրի կենտրոնի, տոնավաճառի (վերնիսաժի), առևտրի իրականացման վայրի վաճառատեղի, խանութի, կրպակի, վաճառատեղի (վաճառասեղանի), ինչպես նաև՝ ծառայությունների (հեռահաղորդակցություն, կապ, ֆինանսական, ապահովագրական և այլ) ոլորտում հաճախորդների սպասարկման տարածքների վրա։

1. Աշխատանքի ընդհանուր կազմակերպման կանոններ

1) Անհրաժեշտ է հնարավորինս ձեռնպահ մնալ կորոնավիրուսի ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատանքի ներգրավելուց՝ պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածով սահմանված կանոնները: Գործատուն հավաստիանում է իր աշխատակցի՝ կորոնավիրուսի ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմում գտնվելու մասին աշխատողի կողմից ներկայացված բժշկական փաստաթղթի հիման վրա։ Բարձր ռիսկային խմբում ներառված են՝

ա. ընկճված իմունային համակարգ ունեցող անձինք,

բ. 65 և բարձր տարիքի անձինք,

գ. Քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք (շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքային քրոնիկ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, սրտի քրոնիկ անբավարարություն, երիկամների քրոնիկ հիվանդություն, լյարդի քրոնիկ հիվանդություն (հեպատիտ), քրոնիկ նյարդաբանական հիվանդություն (Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած),

դ. շաքարային դիաբետ ունեցող անձինք:

2) Անհրաժեշտ է ապահովել աշխատողներին և այցելուներին անվտանգ վարվելականոնների և սանիտարահամաճարակային անվտանգության նորմերի վերաբերյալ պատշաճ իրազեկումը տեսանելի վայրերում պաստառներ փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցներով՝ առնվազն սույն որոշման հավելված N 24-ով սահմանված տեղեկատվության պարունակությամբ:

2. Տարածքի ախտահանումը.

1) Բոլոր տարածքները (հատակը, պատերը, կրպակները, կահույքը, երեխաների խաղասենյակները, զուգարանները) ախտահանվում են օրական առնվազն 2 անգամ:

Ախտահանիչ միջոցներ օգտագործելիս անհրաժեշտ է առաջնորդվել ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի մարտի 16-ի N 977-Ա հրամանով:

2) Դռները, բռնակները, վերելակների սեղմակները և շարժասանդուղքների բազրիքները ախտահանվում են 2 ժամը մեկ պարբերականությամբ:

3) Բանկային և վճարման տերմինալների անմիջական հարևանությամբ տեղադրել սպիրտային հիմքով ախտահանիչով լցված տարա, անձեռոցիկ և կափարիչը փակվող աղբարկղ՝ տերմինալից օգտվելուց անմիջապես հետո ձեռքերն ախտահանելու համար։

4) Տարածքը պարտադիր օդափոխվում Է: Ցանկալի է իրականացնել տարածքի բնական օդափոխություն՝ հաճախակի բացելով դռներն ու պատուհանները, դրա անհնարինության դեպքում՝ օդափոխություն իրականացնել օդորակիչների միջոցով:

5) Տարածքն ապահովվում է փակվող աղբարկղերով: Անհրաժեշտ է բացառել աղբի կուտակումը՝ աղբը հաճախակի հեռացնելով:

6) Ապահովվում է ապրանքափոխադրող տրանսպորտային միջոցների սրահի ամենօրյա մաքրում, շփման մակերեսների (բռնակների, հենարանների և այլն) պարտադիր մշակում (առնվազն 70% սպիրտային հիմքով) ախտահանիչ նյութերի կիրառմամբ:

3. Անձնակազմի համար կանոններ.

1) Յուրաքանչյուր աշխատողի ջերմությունը չափվում է օրական նվազագույնը 2 անգամ (հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափներով, այդ թվում՝ աշխատակիցների անձնական ջերմաչափներով՝ պահպանելով անվտանգ վարվելականոնները), որոնցից մեկը՝ աշխատանքի ներկայանալիս՝ կատարելով համապատասխան նշումներ գրանցամատյանում՝ ըստ սույն որոշման հավելված N 23-ի:

2) Ապահովվում են պայմաններ ձեռքերի կանոնավոր և մանրակրկիտ լվացման (լվացարաններ), չորացման համար: Աշխատավայրում անհրաժեշտ է ապահովել ջրի և օճառի, ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչների առկայություն:

3) Աշխատողները հաճախակի լվանում են ձեռքերն օճառով և ջրով՝ առնվազն 20 վայրկյան տևողությամբ, անհնարինության դեպքում՝ ձեռքերը մաքրեն ալկոհոլային հիմքով ախտահանիչներով։

4) Անձնակազմի բոլոր անդամները պարտադիր կրում են դիմակ՝ հիմք ընդունելով սույն որոշման հավելված N 22-ը:

4. Հաճախորդների սպասարկման կանոններ.

1) Արգելվում են առանց դիմակի հաճախորդների մուտքը առևտրի տարածք և նրանց սպասարկումը:

2) Անհրաժեշտ է բացառել մարդկանց կուտակումները: Կուտակումները բացառելու համար անհրաժեշտ է իրականացնել մարդկանց հոսքի կառավարմանն ուղղված միջոցառումներ, այդ թվում՝ ապահովել սոցիալական հեռավորության (առնվազն 1.5 մետր) պահպանմամբ հերթերի կառավարում տարածքի արտաքին հատվածում՝ մուտքերի մոտ, թույլ չտալ մուտքը տարածք՝ մինչև ներսում գտնվող մարդկանց որոշակի քանակի դուրս գալը:

3) 20 քառակուսի մետր և ավելի մակերես ունեցող առևտրի օբյեկտներում անհրաժեշտ է պահպանել սոցիալական հեռավորություն՝ ապահովելով յուրաքանչյուր անձի համար 8 քառակուսի մետրից ոչ պակաս տարածք, իսկ մինչև 20 քառակուսի մետր մակերես ունեցող առևտրի օբյեկտներում` միաժամանակ առավելագույնը 2 անձի ներկայություն։

4) Տարածքի ներսում՝ վճարման տաղավարների, անհրաժեշտության դեպքում նաև՝ վաճառքի տաղավարների մոտ իրարից առնվազն 1.5 մետր հեռավորությամբ իրականացվում է գծանշում՝ բացառելով հերթերը և ապահովելով սոցիալական հեռավորություն:

 

Հավելված N 8

ՀՀ պարետի 2020 թվականի

օգոստոսի 18-ի N 253-Ն որոշման

 

ԿԱՆՈՆՆԵՐ ՆՈՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ

 

Առողջ և անվտանգ պայմաններ ապահովելու պարտականությունն ամբողջ ծավալով կրում է ընկերությունը։ Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված երկրում համաճարակային իրավիճակից ելնելով՝ ներկա փուլում hանրային սննդի ոլորտում տնտեսական գործունեություն իրականացնելու ընթացքում պահպանվում են ստորև ներկայացված կանոնները:

1. Աշխատանքի ընդհանուր կազմակերպման կանոններ

1) Արգելվում է նարգիլեի օգտագործումը և դրա մատուցումը հաճախորդներին:

2) Ուղեկցող ֆոնային երաժշտությունից զատ կենդանի կամ վերարտադրված երաժշտության մատուցմամբ կատարումները հնարավոր է կազմակերպել բացառապես բացօթյա տարածքում:

3) Հանրային սննդի օբյեկտներում նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման միջոցառումների պատասխանատու, ով հսկողության սահմանման նպատակով վարում է առնվազն ախտահանումների, աշխատողների առողջական վիճակի մասին գրանցումները՝ համաձայն սույն որոշման հավելված N 23-ի:

4) Պատասխանատուի կողմից իրականացվում է հանրային սննդի կազմակերպման վայրում ընդհանուր սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների և հիգիենիկ նորմերի պահպանման նկատմամբ հսկողություն:

5) Պատասխանատուն ապահովում է հանրային սննդի կազմակերպման վայրում ընդհանուր սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների և հիգիենիկ նորմերի պահպանման համար անհրաժեշտ պարագաները, նյութերն ու հարմարությունները:

6) Անհրաժեշտ է հնարավորինս ձեռնպահ մնալ կորոնավիրուսի ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատանքի ներգրավելուց՝ պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածով սահմանված կանոնները: Գործատուն հավաստիանում է իր աշխատակցի՝ կորոնավիրուսի ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմում գտնվելու մասին աշխատողի կողմից ներկայացված բժշկական փաստաթղթի հիման վրա։ Բարձր ռիսկային խմբի մեջ ներառված են՝

ա. ընկճված իմունային համակարգ ունեցող անձինք,

բ. 65 և բարձր տարիքի անձինք,

գ. քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք (շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքային քրոնիկ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, սրտի քրոնիկ անբավարարություն, երիկամների քրոնիկ հիվանդություն, լյարդի քրոնիկ հիվանդություն (հեպատիտ), քրոնիկ նյարդաբանական հիվանդություն (Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած),

դ. շաքարային դիաբետ ունեցող անձինք:

7) Ընկերությունն ապահովում է աշխատողներին և հաճախորդներին անվտանգ վարվելականոնների և սանիտարահամաճարակային անվտանգության պահանջների վերաբերյալ պատշաճ իրազեկումը տեսանելի վայրերում պաստառներ փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցներով՝ առնվազն սույն որոշման հավելված N 24-ով սահմանված տեղեկատվության պարունակությամբ:

2. Հանրային սննդի վայրի մասով կանոններ.

1) Հանրային սննդի օբյեկտն ապահովվում է ձեռքերի լվացման հնարավորություններով՝ հոսող տաք և սառը ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով (դրա անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ), օճառով:

2) Հանրային սննդի օբյեկտի ընդհանուր մուտքի, զուգարանի և խոհանոցի մուտքերի մոտ տեղադրվում են ախտահանիչներով տարողություններ, անձեռոցիկներ և փակ աղբարկղեր:

3) Աշխատողներն ապահովվում են դիմակների պահուստային պաշարով (ելնելով աշխատանքային հերթափոխի տևողությունից և դիմակները առնվազն 3-4 ժամը 1 անգամ փոխելու հաշվարկից), ձեռքերի մշակման մաշկային հականեխիչներով, ախտահանիչ միջոցներով, ինչպես նաև անձեռոցիկներով:

4) Աշխատողների սննդի ընդունման համար հատկացվում է առանձին սենյակ՝ կահավորված լվացարանով, մշտական տաք և սառը ջրի, ինչպես նաև ձեռքերի մշակման համար մաշկային հականեխիչների պարտադիր առկայությամբ:

3. Աշխատանքային տարածքի ախտահանումը

1) Աշխատանքի մեկնարկին և ավարտին կատարվում է տարածքի ախտահանում՝ օգտագործելով ախտահանիչ միջոցներ՝ առնվազն 70%-ոց սպիրտային հիմքով: Մանրակրկիտ ախտահանվում են հատկապես շփման բոլոր մակերեսները և հաճախակի օգտագործվող պարագաները։

2) Իրականացվում է բռնակների, բազրիքների հաճախակի (առնվազն 3 ժամը մեկ) խոնավ մաքրում՝ ախտահանիչ միջոցների օգտագործմամբ:

3) Յուրաքանչյուր այցելուից հետո իրականացվում է բոլոր տիպի շփման մակերեսների խոնավ մշակում (դռների բռնակներ, աթոռների թիկնակներ, էլեկտրական անջատիչներ և այլն)՝ վիրուսային ռեժիմին համապատասխան ախտահանիչ միջոցների կիրառմամբ:

4) Անհրաժեշտ է խուսափել կտորից կարված աթոռների ծածկերից. աթոռների թիկնակները պետք է լինեն ախտահանման ենթակա:

5) Անհրաժեշտ է յուրաքանչյուր սեղանի մոտ ապահովել ձեռքերի մշակման մաշկային ախտահանիչների պարտադիր առկայությունը և կիրառումը՝ այդ նպատակի համար նախատեսված (առնվազն 70%-ոց սպիրտային հիմքով) ախտահանիչների, կոսմետիկ միջոցների կամ ախտահանիչ անձեռոցիկների միջոցով:

6) Յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ իրականացվում է՝

- բոլոր փակ տարածքների օդափոխություն:

- դռների բռնակների, բազրիքների, սեղանների, աթոռի թիկնակների (բազկաթոռների արմնկակալների), լվացարանների, ինքնասպասարկման ցուցափեղկերի խոնավ մաքրում ախտահանիչ միջոցներով:

- զուգարանների մաքրում և ախտահանում:

7) Ախտահանման համար կիրառվում են սահմանված կարգով գրանցված և հանրային սննդի կազմակերպություններում կիրառվելու համար թույլատրվող ախտահանիչ միջոցներ, որոնց կիրառման հրահանգներում նշված են վիրուսային վարակների ժամանակ շրջակա միջավայրի առարկաների ախտահանման ռեժիմները:

8) Ախտահանիչ միջոցները պահվում են արտադրողի փաթեթավորմամբ, սերտ փակ վիճակում, հատուկ հատկացված չոր, սառը, մութ, երեխաների համար անհասանելի տեղերում: Նախազգուշական միջոցառումները ախտահանում իրականացնելու ժամանակ և առաջին օգնության միջոցառումները պատահական թունավորումների ժամանակ շարադրված են յուրաքանչյուր կոնկրետ ախտահանիչ միջոցի կիրառման հրահանգում:

9) Անհրաժեշտ է կազմակերպել սրբիչների և հիգիենայի այլ պարագաների ամենօրյա (աշխատանքից հետո) լվացք մասնագիտացված կազմակերպությունների կողմից՝ համաձայն պայմանագրի, կամ համապատասխան պայմանների առկայության դեպքում՝ անմիջականորեն հանրային սննդի կազմակերպման վայրում:

10) Յուրաքանչյուր հաճախորդի սպասարկելուց առաջ վերջինիս ներկայությամբ իրականացվում է սեղանի մակերեսի ախտահանում:

4. Սպասքի և խոհանոցային պարագաների ախտահանումը.

1) Նպատակահարմար է մեկանգամյա օգտագործման սպասքի կիրառումը կամ բազմակի կիրառման սպասքի օգտագործումը միայն պարտադիր ախտահանման պայմանով:

2) Միաժամանակ օգտագործվող ճաշի սպասքի և պարագաների քանակը պետք է բավարարի ողջ պահանջարկը: Չի թույլատրվում օգտագործել ճաքերով, վնասված եզրերով, դեֆորմացված, վնասված էմալով սպասք:

3) Նպատակահարմար է, որ հանրային սննդի օբյեկտները հագեցվեն ախտահանման ազդեցությամբ ժամանակակից սպասք լվացող մեքենաներով՝ մեքենայացված եղանակով սպասքը և պարագաները լվանալու համար: Սպասքի մեքենայացված լվացումը մասնագիտացված լվացող մեքենաների մեջ իրականացվում է դրանց շահագործման հրահանգին համապատասխան, որի ժամանակ կիրառվում են սպասքի և սեղանի պարագաների ախտահանում ապահովող մշակման ռեժիմներ 65°C-ից ոչ ցածր ջերմաստիճանում 90 րոպե տևողությամբ:

4) Սպասքի՝ ձեռքով լվացման համար նախատեսվում են եռաբաժին ավազաններ՝ ճաշի սպասքի համար, երկբաժին՝ ապակե սպասքի և սեղանի պարագաների համար:

5) Սպասքի լվացումը ձեռքով իրականացվում է հետևյալ կարգով.

- սննդի մնացորդների մեխանիկական հեռացում,

- լվացում՝ ավազանի առաջին բաժնի ջրի մեջ լվացող միջոցների ավելացմամբ,

- լվացում ավազանի երկրորդ բաժնում 40 °C-ից ոչ ցածր ջերմաստիճանի ջրում և երկու անգամ քիչ քանակությամբ լվացող միջոցների ավելացմամբ, քան ավազանի առաջին բաժնում,

- սպասքի պարզաջրում բռնակներով մետաղյա ցանցում ավազանի երրորդ բաժնի մեջ 65°C-ից ոչ ցածր ջերմաստիճանի տաք հոսող ջրով լվացում, ցնցուղի ծայրադիրով ճկուն ռետինե խողովակի օգնությամբ,

- ամբողջ ճաշի սպասքի և պարագաների մշակում ախտահանիչ միջոցներով՝ դրանց կիրառման հրահանգին համապատասխան,

- սպասքի պարզաջրում բռնակներով մետաղյա ցանցի մեջ ավազանի երրորդ բաժնում հոսող ջրով, ցնցուղի ծայրադիրով ճկուն ռետինե խողովակի օգնությամբ,

- սպասքի չորացում ցանցե դարակների, դարակաշարերի վրա:

6) Սպասք լվացող մեքենայի անսարք լինելու դեպքում սպասքի՝ ձեռքով լվացման և ախտահանման տեխնոլոգիայի պահպանման համար պայմանների կամ մեկանգամյա ճաշի սպասքի և պարագաների բացակայության դեպքում կազմակերպության աշխատանքը դադարեցվում է:

7) Մեկանգամյա սպասքի կիրառման ժամանակ իրականացվում է օգտագործված սպասքի հավաքում մեկանգամյա, սերտ փակվող պլաստիկից փաթեթների մեջ, որոնք տեղափոխվում են աղբավայր:

5. Անձնակազմի համար կանոններ.

1) Յուրաքանչյուր աշխատողի ջերմությունը չափվում է օրական նվազագույնը երկու անգամ (հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափներով, այդ թվում՝ աշխատակիցների անձնական ջերմաչափներով), որից մեկը՝ աշխատակցի՝ աշխատանքի ներկայանալու ժամանակ՝ կատարելով համապատասխան նշումներ գրանցամատյանում՝ համաձայն սույն որոշման հավելված N 23-ի:

2) Աշխատողները մշտապես կրում են դիմակ՝ համաձայն սույն որոշման հավելված N 22-ով սահմանված կանոնները:

3) Աշխատակիցներին արգելվում է աշխատանքային վայրը լքելը ընդմիջման նպատակով:

6. Հաճախորդների սպասարկման կանոններ.

1) Սպասարկումից առաջ մուտքի մոտ կատարվում է հաճախորդների ջերմաչափում:

2) Արգելվում է սպասարկել սուր շնչառական վարակների ախտանշաններով՝ ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն ունեցող այցելուներին: Նման այցելուի դեպքում անհրաժեշտ է անմիջապես տեղեկացնել Առողջապահության նախարարության թեժ գիծ՝ զանգահարելով 8003 համարով:

3) Հաճախորդների սպասարկման սեղանները տեղակայվում են այնպես, որ տարբեր սեղանների հաճախորդների միջև ապահովվի առնվազն 1.5 մետր հեռավորություն:

4) Հանրային սննդի օբյեկտներում արգելվում է նույն սեղանի շուրջ 8 հոգուց ավել անձանց ներկայությունը:

5) Արգելվում է հաճախորդների սպասարկման ընդհանուր տարածքում յուրաքանչյուր 30 քառ. մետրի հաշվարկով 15-ից ավելի հաճախորդի միաժամանակյա ներկայությունը:

 

Հավելված N 9

ՀՀ պարետի 2020 թվականի

օգոստոսի 18-ի N 253-Ն որոշման

 

ԿԱՆՈՆՆԵՐ ՆՈՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ՆԵՐԱՌՅԱԼ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ՆԵՐՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՎԱՐԱԿՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ

 

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում, ներառյալ՝ առողջության առաջնային պահպանման և ստոմատոլոգիական ծառայություն մատուցող կազմակերպություններում (այսուհետ` բժշկական կազմակերպություն), կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ներհիվանդանոցային վարակման կանխարգելման նպատակով իրականացվում են ստորև ներկայացված միջոցառումները։

1. Բժշկական կազմակերպությունում վարակի հսկողության կազմակերպական ընդհանուր միջոցառումներն են

1) Բժշկական կազմակերպության տնօրինության կողմից նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության վարակի հսկողության պատասխանատու (որը կարող է ստանձնել օպերատիվ շտաբի դերը) և ստեղծվում է վարակի հսկողության հանձնաժողով` համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 3210-Ա հրամանի պահանջների:

2) Լրամշակվում է վարակի հսկողության ծրագիրը՝ ներառելով օպերատիվ պլանը, որտեղ ներառվում են պացիենտի ընդունելության, մեկուսացման, տեսակավորման, բուժանձնակազմի և պացիենտի, ինչպես նաև շրջակա միջավայրի անվտանգության ապահովման միջոցառումները: Վերջինս հաստատվում է բժշկական կազմակերպության տնօրենի հրամանով:

3) Բուժանձնակազմին անհրաժեշտ է ապահովել պահանջվող ծավալի անհատական պաշտպանության միջոցներով (այսուհետ` ԱՊՄ), որոնց հաշվարկը իրականացվում է` համաձայն սույն հավելվածի Աղյուսակ 2-ի:

4) Բժշկական կազմակերպությունն ապահովվում է ձեռքերի լվացման հնարավորություններով. ստացիոնար բժշկական կազմակերպություններում՝ 10 մահճակալին 1 լվացարանով, իսկ առողջության առաջնային պահպանման ծառայություններում ու բոլոր այն սենքերում, որտեղ իրականացվում է պացիենտի զննում՝ բժշկական միջամտություն հոսող տաք և սառը ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով (անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ), օճառով:

5) Պացիենտին անհրաժեշտ է ապահովել անձնական հիգիենայի պարագաներով (օճառ, լոգանքի գել, շամպուն և այլն):

6) Բժշկական նշանակության իրերի մաքրումը, ախտահանումը, նախամանրէազերծումը և մանրէազերծումը իրականացվում են համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2015 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 48-Ն հրամանի պահանջների:

7) Ապահովվում է թափոնների անվտանգ գործածություն՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի թիվ 03-Ն հրամանի:

8) Ցածր ռիսկայնությամբ բժշկական իրերի (ջերմաչափ, արյան նմուշառման բարձիկ, ստեթասկոպ) ախտահանումն ապահովվում է 700 էթիլ սպիրտով՝ յուրաքանչյուր պացիենտի հետ շփումից հետո:

 

Աղյուսակ 2. Տարբեր սցենարների համար ԱՊՄ-ի սահմանված նվազագույն քանակը կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտներին բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու ժամանակ

 

Բուժանձնակազմ

Կասկածելի դեպք

Հաստատված դեպք թեթև ախտանշանով

Հաստատված դեպք ծանր ախտանշանով

Կոմպլեկտների քանակը մեկ պացիենտի համար

Օրական մեկ պացիենտի համար սահմանված քանակը

Բուժքույր

1-2

6

6-12

Բժիշկ

1

2-3

3-6

Մաքրում և ախտահանում իրականացնող անձնակազմ

1

3

3

Բուժքրոջ օգնական և այլ ծառայություններ մատուցող

0-2

3

3

Ընդհանուր

3-6

14-15

15-24

 

2. Նոր կորոնավիրուսային վարակով (2019-nCoV) պայմանավորված ներհիվանդանոցային վարակման ռիսկի նվազեցման միջոցառումներն են.

1) Անհրաժեշտ է ապահովել պաստառների տեղադրում հասարակական վայրերում` հիշեցնելով հիվանդության ախտանշանների, ձեռքերի հիգիենիկ մշակման, ձեռքերի մշակման տեխնիկայի նպատակային կիրառման վերաբերյալ:

2) Բժշկական կազմակերպության դիմած յուրաքանչյուր պացիենտ դիտարկվում է որպես կորոնավիրուսային հիվանդության կասկածելի դեպք և, ելնելով նշված հանգամանքից, բժշկական կազմակերպությունների կողմից անհրաժեշտ է մշտապես կիրառել կանխարգելման ստանդարտ ընթացակարգեր, որոնք ներառում են՝ ձեռքերի մշակում ալկոհոլի հիմքով հականեխիչ միջոցով, ԱՊՄ-ի կիրառում, բժշկական թափոնների անվտանգ գործածություն, բժշկական նշանակության իրերի ախտահանում և մանրէազերծում, շրջակա միջավայրի ախտահանում քլորի հիմքով ախտահանիչների կիրառմամբ, որոնք ունեն ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված կից մեթոդական ուղեցույց:

3) Բացառվում է Բժշկական օգնության և սպասարկման դիմած պացիենտների, այցելուների կուտակումները բժշկական կազմակերպություններում։ Մուտքերի մոտ, վճարման, տեղեկատվության ստացման տաղավարների մոտ առնվազն իրարից 1,5 մետր հեռավորությամբ անհրաժեշտ է իրականացնել գծանշում՝ հերթերը բացառելու և սոցիալական հեռավորությունն ապահովելու նպատակով:

4) Բժշկական օգնության և սպասարկման դիմած պացիենտին տրամադրվում է բժշկական դիմակ: Ընդունարանի սպասասրահում աթոռները տեղակայվում են առնվազն 1.5 մետր հեռավորության վրա, իսկ նստարանների առկայության դեպքում հաճախորդները պահպանում են առնվազն 1.5 մետր հեռավորություն:

5) Բժշկական կազմակերպությունում ընդունարանին կից ձևավորվում է մեկուսարան` առանձնացնելով մաքուր և վարակիչ գոտիներ: Մաքուր գոտում ապահովվում են ալկոհոլային հիմքով հականեխիչ միջոցներ և բուժանձնակազմի համար անհատական պաշտպանության միջոցներ: Վարակիչ գոտում ապահովվում են ալկոհոլային հիմքով հականեխիչ միջոցներ, բժշկական վարակիչ թափոնների տարաներ` օգտագործված անհատական պաշտպանության միջոցների հավաքման համար: Բուժանձնակազմը ԱՊՄ հագնում է մաքուր, իսկ հանում՝ վարակիչ գոտում: Մինչ ԱՊՄ հագնելը և հանելուց հետո պարտադիր իրականացվում է ձեռքերի ախտահանում: Վարակիչ գոտուց դուրս գալուց հետո մաքուր գոտում իրականացվում է ձեռքերի կրկնակի ախտահանում:

6) Իրականացվում է բժշկական կազմակերպություն դիմած պացիենտի համաճարակաբանական անամնեզի հավաքում և ջերմաչափում սնդիկային (որոնք օգտագործումից հետո ախտահանվում են` 70% սպիրտով) կամ հեռավար ջերմաչափով:

7) Ստացիոնարում ապահովվում է պացիենտի, ինչպես նաև խնամակալի (միայն կազմակերպությունում գտնվելու խիստ անհրաժեշտության դեպքում) ջերմաչափումն օրական առնվազն երկու անգամ, և կատարվում են նշումներ ջերմության թերթիկում:

8) Նոր կորոնավիրուսային վարակի (2019-nCoV) կասկածով (համաձայն դեպքի ստանդարտ բնորոշման՝ ըստ 2020թ. մարտի 5-ի N 877-Ա 2020 թվականի հունվարի 31-ի թիվ 336-Ա հրամանում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի հրամանի) իրականացվում է պացիենտի մեկուսացում բնական օդափոխությամբ ապահովված սենքում՝ 160 լիտր/վայրկյան:

9) Բուժանձնակազմի կողմից պացիենտի խնամքի, լաբորատոր նմուշառման և նմուշների տեղափոխման կամ միջամտության ժամանակ կիրառվում է ԱՊՄ՝ դիմակ, ակնոց, ձեռնոց, ջրակայուն երկար արտահագուստ խալաթ կամ, եթե արտահագուստը ջրակայուն չէ, ջրակայուն գոգնոց:

10) Բուժանձնակազմին ապահովում են անհատական պաշտպանության միջոցներով՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի մարտի 16-ի N 977-Ն հրամանի:

11) Կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների համար առանձնացված բժշկական կազմակերպություններում կորոնավիրուսային հիվանդությամբ կասկածելի կամ հաստատված պացիենտների հետ հաճախ շփվող բուժանձնակազմի համար նախատեսված տարածքում ապահովվում են մշտական կեցության համապատասխան սենյակներ՝ բացառելով վերջիններիս բացակայությունը կազմակերպությունից, իսկ առանձնացված մեկուսացման վայրի տրամադրման դեպքում՝ այդ տարածքից:

12) Պացիենտի հետ շփումից առաջ և հետո, պացիենտի խնամքի ընթացքում բուժանձնակազմն իրականացնում է ձեռքերի պատշաճ ախտահանում՝ ալկոհոլային հիմքով հականեխիչ միջոցով:

13) Բժշկական կազմակերպության կողմից կազմակերպվում է բուժանձնակազմի ուսուցում կորոնավիրուսային հիվանդության ախտանշանների, վարակի աղբյուրի, փոխանցման ուղու և կանխարգելիչ միջոցառումների մասին:

14)Սահմանափակվում է այցելուների մուտքը բաժանմունք, իսկ այցելության անհրաժեշտության դեպքում այցելուներն ապահովվում են մեկանգամյա օգտագործման բժշկական դիմակով, և հսկողություն է սահմանում վերջիններիս կողմից իրենց ձեռքերի ախտահանման նկատմամբ:

15) Յուրաքանչյուր պացիենտից հետո իրականացվում է շրջակա միջավայրի մաքրում և ախտահանում լվացող միջոցների և քլորի հիմքով ախտահանիչ նյութերի կիրառմամբ` համաձայն նյութին կից ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված մեթոդական հրահանգի:

16) Առողջության առաջնային պահպանման բուժաշխատողի կողմից ինքնամեկուսացված անձանց նկատմամբ սահմանվում է բժշկական հսկողություն՝ ամենօրյա հեռախոսազանգերի և 1-ին, 7-րդ, 14-րդ օրը՝ տնային այցերի միջոցով գնահատելով անձի առողջական վիճակը: Տնային այցերի ժամանակ ապահովվում է ԱՄՊ-ի օգտագործում։

17) Ինքնամեկուսացված անձանց մոտ կորոնավիրուսային հիվանդությանը բնորոշ կլինիկական ախտանշաններ հայտնաբերելիս իրականացվում է վերջիններիս անհապաղ հոսպիտալացում:

3. Բուժանձնակազմի անվտանգությանը ներկայացվող պահանջներն են՝

1) Իրականացվում է բուժանձնակազմի ջերմության չափում օրական առնվազն 2 անգամ հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափներով՝ կատարելով համապատասխան նշումներ գրանցամատյանում:

2) Իրականացվում է բուժաշխատողի մեկուսացում՝ սահմանված մեկուսացման վայրում 14 օր տևողությամբ՝ կորոնավիրուսով վարակված վերջին պացիենտի հետ շփվելուց հետո։

3) Պահպանվում է ձեռքերի հիգիենա` հաճախակի մշակում ալկոհոլի հիմքով մաշկային հականեխիչներով, եթե ձեռքերը տեսանելի աղտոտված չեն կամ յուրաքանչյուր դեպքում, երբ դիպչում են որևէ մակերեսի՝ դռան բռնակ, սեղան, հեռախոս, համակարգիչ և այլն, պացիենտի հետ շփվելուց առաջ և հետո, պացիենտի խնամքի ընթացքում, սակայն անհրաժեշտ է մանրակրկիտ լվացվել օճառով ու ջրով, եթե ձեռքերը տեսանելի աղտոտված են, կամ բուժանձնակազմը շփվել է պացիենտի կենսաբանական հեղուկների հետ:

4) Անհրաժեշտ է խուսափել աչքերին, քթին և բերանին դիպչելուց:

5) Ապահովվում է շնչառական հիգիենան՝ հազալիս կամ փռշտալիս արմունկափոսով ծածկում կամ անձեռոցիկի օգտագործում, այնուհետև անմիջապես անձեռոցիկի օգտահանում:

6) Ապահովվում է բժշկական դիմակի կրում շնչառական հիվանդության ախտանշանների առկայության դեպքում, և դիմակը հանելուց հետո ապահովվում է ձեռքերի հիգիենան:

7) Շնչառական հիվանդության ախտանշաններ ունեցող անձանցից պահպանվում է առնվազն 1 մ հեռավորություն:

8) Բուժաշխատողի մոտ կորոնավիրուսային հիվանդության կլինիկական ախտանշաններ հայտնաբերելիս՝ վերջինիս մեկուսացվում է և լաբորատոր թեստավորվում:

9) ԱՊՄ-ի նպատակային օգտագործում

10) ԱՊՄ-ի օգտագործումը պետք է հիմնվի ռիսկի ազդեցության մակարդակի և հարուցչի փոխանցման շարժընթացի (օրինակ՝ շփում, կաթիլ կամ աերոզոլ) վրա: COVID-19 պացիենտներին խնամելու ժամանակ օգտագործվող ԱՊՄ-ի տեսակը կախված է պայմաններից, անձնակազմից և գործունեության տեսակից` համաձայն սույն որոշման Աղյուսակ 3-ի:

11) Պացիենտների անմիջական խնամք իրականացնող բուժաշխատողները պետք է օգտագործեն հետևյալ ԱՊՄ-ը՝ խալաթ, ձեռնոց, բժշկական դիմակ և աչքերի պաշտպանության միջոց (ակնոց կամ դեմքի վահան):

12) Աերոզոլային գործողությունների ժամանակ (օրինակ՝ տրախեալ ինտուբացիա, ոչ ինվազիվ վենտիլյացիա, տրախեոստոմիա, սիրտ-թոքային վերակենդանացում, ձեռքային վենտիլյացիա ինտուբացիայից առաջ, բրոնխոսկոպիա և այլն) պետք է օգտագործվեն շնչադիմակներ, աչքերի պաշտպանության միջոցներ, ձեռնոց և խալաթ, գոգնոց` եթե խալաթը անջրաթափանց չէ:

 

Աղյուսակ 3. COVID-19 հիվանդության ժամանակ օգտագործվող անհատական պաշտպանության միջոցներին (ԱՊՄ) ներկայացվող պահանջներ

 

Կարգավորում

Թիրախային անձնակազմ կամ պացիենտ

Միջոցառումներ

ԱՊՄ

Ստացիոնար բժշկական կազմակերպություն

Հիվանդասենյակ

Բուժանձնակազմ

COVID-19 պացիենտի անմիջական խնամք

1. Շնչադիմակ N95 կամ FFP2 ստանդարտ կամ համարժեք
2. Արտահագուստ
3. Ձեռնոցներ
4. Աչքերի պաշտպանության միջոց (ակնոց կամ դիմային վահանակ)

COVID-19 պացիենտի աերոզոլային միջոցառումներ

1. Շնչադիմակ N95 կամ FFP2 ստանդարտ կամ համարժեք:
2. Արտահագուստ
3. Ձեռնոցներ
4. Աչքերի պաշտպանություն
5. Գոգնոց

Մաքրող, ախտահանող անձնակազմ

COVID-19 պացիենտի հիվանդասենյակի մաքրում և ախտահանում

1. Բժշկական դիմակ
2. Արտահագուստ
3. Ամուր ձեռնոցներ
4. Աչքի պաշտպանություն (եթե կա օրգանական նյութերի կամ քիմիական նյութերի ցայտման ռիսկ):
5. Կոշիկներ կամ փակ աշխատանքային կոշիկներ

Այցելուներ

COVID-19 պացիենտի սենյակ մուտքի իրականացում

1. Բժշկական դիմակ
2. Արտահագուստ
3․ Ֆիզիկական հեռավորության պահպանում՝ առնվազն 1,5 մ

Հիվանդի տարանցման այլ վայրեր (օրինակ, պալատ, միջանցքներ):

Ամբողջ անձնակազմը, ներառյալ՝ բուժաշխատողները

Ցանկացած գործողություն, որը կապ չունի COVID-19 հիվանդի հետ

1. Բժշկական դիմակ
2. Բժշկական խալաթ

Տեսակավորում

Բուժանձնակազմ

Նախնական սկրինինգ՝ առանց ուղղակի շփման

1. Տարածական հեռավորության պահպանում՝ առնվազն 1 մ
2. Բժշկական դիմակ
3. Բժշկական խալաթ
4. Ձեռնոցներ

Շնչառական ախտանշաններով հիվանդներ

Ցանկացած

1. Տարածական հեռավորության պահպանում՝ առնվազն 1 մ
2. Բժշկական դիմակ

Պացիենտներ՝ առանց շնչառական

Ցանկացած

1. Բժշկական դիմակ

ախտանշանների

   

Լաբորատորիա

Լաբորանտ

Գործողություններ շնչառական նմուշների հետ

1. Բժշկական դիմակ
2. Արտահագուստ
3. Ձեռնոցներ
4. Աչքերի պաշտպանություն (եթե կա ցայտման ռիսկ)

Վարչական տարածքներ

Ամբողջ անձնակազմը, ներառյալ՝ բուժաշխատողները

Վարչական առաջադրանքներ, որոնք կապ չունեն COVID-19 պացիենտի հետ

1. Բժշկական դիմակ
2. Բժշկական խալաթ (բուժաշխատողները)

Առողջության առաջնային պահպանման կազմակերպություն

Խորհրդատվության սենյակ

Բուժաշխատողներ

Ֆիզիկական զննում շնչառական ախտանշաններով պացիենտներին

1. Բժշկական դիմակ
2. Արտահագուստ
3. Ձեռնոցներ
4. Աչքի պաշտպանություն

Բուժաշխատողներ

Ֆիզիկական զննում առանց շնչառական ախտանշանների

պացիենտներին

1. Բժշկական դիմակ
2 Բժշկական խալաթ
3. Նախազգուշական միջոցառումներ և ռիսկերի գնահատում

Շնչառական ախտանշաններ ունեցող հիվանդներ

Ցանկացած

1. Բժշկական դիմակով ապահովում, եթե տանելի է

Շնչառական ախտանշաններ չունեցող հիվանդներ

Ցանկացած

1. Բժշկական դիմակ

Մաքրող անձնակազմ

Շնչառական ախտանշաններով հիվանդների հետ խորհրդատվությունների միջև և դրանից հետո

1. Բժշկական դիմակ
2. Արտահագուստ
3. Ամուր ձեռնոցներ
4. Աչքի պաշտպանություն (եթե կա օրգանական նյութերի կամ քիմիական նյութերի ցայտման ռիսկ)
5. Ճտքակոշիկներ կամ փակ աշխատանքային կոշիկներ

Սպասասրահ

Շնչառական ախտանշաններ ունեցող հիվանդներ

Ցանկացած

1. Բժշկական դիմակ
2. Անմիջապես տեղափոխում հիվանդին մեկուսացման սենյակ կամ առանձին տարածք, իսկ անհնարինության դեպքում՝ այլ հիվանդներից առնվազն 1 մ հեռավորության ապահովում

Շնչառական ախտանշաններ չունեցող հիվանդներ

Ցանկացած

1. Բժշկական դիմակ

Վարչական տարածք

Ամբողջ անձնակազմը, ներառյալ՝ բուժաշխատողները

Վարչական խնդիրներ

1. Բժշկական դիմակ

2. Բժշկական խալաթ (բուժաշխատողներ)

Տեսակավորում

Բուժաշխատողներ

Նախնական սկրինինգ առանց ուղղակի շփման

1. Առնվազն 1,5 մ հեռավորության պահպանում

2. Բժշկական դիմակ

3. Բժշկական խալաթ

4. Ձեռնոցներ

Շնչառական ախտանշաններով պացիենտներ

Ցանկացած

1. Առնվազն 1,5 մ հեռավորության պահպանում

2. Բժշկական դիմակով ապահովում

Շնչառական ախտանշաններ չունեցող պացիենտներ

Ցանկացած

1. Բժշկական դիմակ

Բնակության վայր

Տուն

Շնչառական ախտանշաններով պացիենտներ

Ցանկացած

1. Առնվազն 1 մ հեռավորության պահպանում

2. Բժշկական դիմակով ապահովում

Խնամակալ

Հիվանդի սենյակ մուտք գործող, եթե չի ցուցաբերում ուղղակի խնամք կամ օգնություն

1․ Շնչադիմակ N95 կամ FFP2 ստանդարտ կամ համարժեք կամ, դրա բացակայության դեպքում, բժշկական դիմակ

Խնամակալ

COVID-19 պացիենտին ցուցաբերում է ուղղակի խնամք, կամ իրականացնում է աթոռակի, մեզի կամ թափոնների մշակում

1. Շնչադիմակ N95 կամ FFP2 ստանդարտ կամ համարժեք կամ, դրա բացակայության դեպքում, կրկնակի բժշկական դիմակ

2. Արտահագուստ

3. Ձեռնոցներ

4․ Առկայության դեպքում՝ դիմային վահանակ

Բուժաշխատող

COVID-19 պացիենտին տանը ուղղակի խնամքի կամ օգնության տրամադրում

1. Շնչադիմակ N95 կամ FFP2 ստանդարտ կամ համարժեք կամ, դրա բացակայության դեպքում, կրկնակի բժշկական դիմակ

2. Արտահագուստ

3. Ձեռնոցներ

4. Աչքերի պաշտպանություն

Մուտքի կետեր

Վարչական տարածքներ

Ամբողջ անձնակազմը

Ցանկացած

1. Բժշկական դիմակ

2. Բժշկական խալաթ (բուժաշխատողները)

Սկրինինգի տարածք

Անձնակազմ

Առաջին սկրինինգ (ջերմաչափում)՝ առանց ուղղակի շփման

1. Առնվազն 1 մ հեռավորության պահպանում

2. Բժշկական դիմակ

3. Բժշկական խալաթ (բուժաշխատողները)

4. Ձեռնոցներ

Անձնակազմ

Երկրորդ սկրինինգ (այսինքն՝ հարցազրույց ուղևորների հետ ջերմության կլինիկական ախտանշանների վերաբերյալ և ճանապարհորդության պատմության ճշտում)

1. Շնչադիմակ N95 կամ FFP2 ստանդարտ կամ համարժեք

2. Արտահագուստ՝ ներառյալ ձեռնոց

Մաքրող անձնակազմ

Տարածքի մաքրում, որտեղ տենդով ուղևորներ են հայտնաբերվում

1. Բժշկական դիմակ

2. Արտահագուստ

3. Ամուր ձեռնոցներ

4. Աչքերի պաշտպանություն (եթե կա օրգանական նյութերի կամ քիմիական նյութերի ցայտման ռիսկ), ճտքակոշիկներ կամ փակ աշխատանքային կոշիկներ

Ժամանակավոր մեկուսացման տարածք

Անձնակազմ

Մուտք մեկուսացման տարածք՝ առանց ուղղակի օգնության ցուցաբերման

1. Առնվազն 1 մ հեռավորության պահպանում

2. Բժշկական դիմակ

3. Ձեռնոցներ

Անձնակազմ, բուժաշխատողներ

Պացիենտին բժշկական կազմակերպություն տեղափոխելիս

1. Շնչադիմակ N95 կամ FFP2 ստանդարտ կամ համարժեք

2. Արտահագուստ

3. Ձեռնոց

4. Աչքերի պաշտպանություն

5․ Ֆիզիկական հեռավորության պահպանում՝ 1,5 մ

Մաքրող անձնակազմ

Մեկուսացման տարածքի մաքրում

1. Բժշկական դիմակ

2. Արտահագուստ

3. Ամուր ձեռնոցներ

4. Աչքի պաշտպանություն (եթե կա օրգանական նյութերի կամ քիմիական նյութերի ցայտման ռիսկ), ճտքակոշիկներ կամ փակ աշխատանքային կոշիկներ

Շտապօգնություն կամ տեղափոխող փոխադրամիջոց

Բուժաշխատողներ

COVID-19 կասկածելի պացիենտի տեղափոխում բժշկական կազմակերպություն

1. Շնչադիմակ N95 կամ FFP2 ստանդարտ կամ համարժեք կամ, դրա բացակայության դեպքում, բժշկական դիմակ

2. Արտահագուստ

3. Ձեռնոց

4. Աչքերի պաշտպանություն

Վարորդներ

Եթե միայն վարում է մեքենան COVID-19 կասկածելի պացիենտին տեղափոխելու ժամանակ, վարորդի խցիկն առանձնացված է COVID-19 պացիենտից

1. Բժշկական դիմակ

Օգնում է COVID-19 կասկածելի պացիենտին մեքենա նստեցնել-իջեցնելիս (խիստ անհրաժեշտության դեպքում)

1. Բժշկական դիմակ

2. Արտահագուստ

3. Ձեռնոց

4. Աչքերի պաշտպանություն

Ուղիղ շփում չկա COVID-19 կասկածելի պացիենտի հետ, սակայն վարորդի և պացիենտի խցիկներն առանձնացված չեն

1. Բժշկական դիմակ

2. Ֆիզիկական հեռավորության պահպանում՝ 1,5 մ

COVID-19 հիվանդության

կասկածով պացիենտ

Ուղեգրում և փոխադրում դեպի բժշկական կազմակերպություն

1. Բժշկական դիմակ, եթե տանելի է

Մաքրում

Մաքրում COVID-19 հիվանդության կասկածով պացիենտների բժշկական կազմակերպություն տեղափոխումից հետո

1. Բժշկական դիմակ

2. Արտահագուստ

3. Ամուր ձեռնոցներ

4. Աչքի պաշտպանություն (եթե կա օրգանական նյութերի կամ քիմիական նյութերի ցայտման ռիսկ),

5. ճտքակոշիկներ կամ փակ աշխատանքային կոշիկներ

 

4. Շտապ բժշկական օգնության ծառայությունների ոլորտում իրականացվող միջոցառումներն են՝

1) Կասկածելի պացիենտի տեղափոխումից հետո իրականացվում է շտապ օգնության մեքենայի ախտահանում:

5. Ստոմատոլոգիական ծառայություն իրականացնող կազմակերպություններում կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման միջոցառումներն են՝

1) Ստոմատոլոգիական ծառայություն իրականացնող կազմակերպություններում խստորեն պահպանվում են ՀՀ առողջապահության նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 25-Ն հրամանի պահանջները:

2) Բժշկական նշանակության իրերի մաքրումը, ախտահանումը, նախամանրէազերծումը և մանրէազերծումը իրականացվում են համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2015 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 48-Ն հրամանի պահանջների:

3) Իրականացվում է թափոնների անվտանգ գործածության ապահովում՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի թիվ 03-Ն հրամանի:

4) Կազմվում է պացիենտների այցերի ժամանակացույց և կազմակերպվում է նախնական հերթագրում:

5) Ընդունարանն ապահովվում է ջերմաչափով, մեկանգամյա օգտագործման բախիլներով և դիմակներով, ալկոհոլային հիմքով հականեխիչներով:

6) Սպասասրահում աթոռները տեղադրվում են միմյանցից առնվազն 1.5 մետր հեռավորության վրա:

7) Բոլոր պացիենտներին անհրաժեշտ է ջերմաչափել, ջերմության առկայության դեպքում վերջիններիս ուղղորդել այլ բժշկական կազմակերպություն:

8) Սահմանափակվում է պացիենտին ուղեկցող անձանց մուտքը բժշկական կազմակերպություն՝ բացի ծայրահեղ անհրաժեշտության դեպքերի:

9) Միջամտությունները անհրաժեշտ է կատարել օդափոխվող սենյակում՝ առնվազն 160 լ/վ:

10) Պացիենտի այցից առաջ և հետո անհրաժեշտ է ապահովել տարածքի մաքրումը և ախտահանումը համապատասխան մաքրող և քլորի հիմքով ախտահանող միջոցներով:

11) Պացիենտի հետ շփումից առաջ և հետո, ԱՊՄ միջոցները հագնելուց առաջ և հետո ձեռքերն անհրաժեշտ է մշակել ալկոհոլային հիմքով ախտահանիչ միջոցով: Ձեռքերի տեսանելի աղտոտվածության դեպքում ձեռքերն անհրաժեշտ է լվանալ հոսող ջրով և օճառով, այնուհետև ախտահանել:

12) Նախքան բուժական միջամտություն կատարելը պացիենտին անհրաժեշտ է առաջարկել բերանի խոռոչի ողողում 1 % ջրածնի պերօքսիդի կամ 0.2 % պովիդոն յոդի լուծույթով:

13) Բժշկական միջամտության դաշտի մեկուսացման համար անհրաժեշտ է կիրառել Rubber Dam` նվազագույնի հասցնելով բերանի հեղուկի ցողաշթի առաջացման հավանականությունը:

14) Անհրաժեշտ է կիրառել բարձր հզորության ասպիրացիոն համակարգեր բերանի հեղուկի` թքի, արյան տեսքով արտազատուկները նվազեցնելու համար:

15) Պետք է նվազագույնի հասցնել համասարքի ջրաօդային ներարկչի ցողաշթի տեսքով կիրառումը:

16) Պացիենտի հետ աշխատելիս անհրաժեշտ է հագնել բժշկական խալաթ, որից հետո ԱՊՄ` անջրաթափանց բժշկական խալաթ (եթե խալաթը անջրաթափանց չէ, ապա խալաթի վրայից հագնում են գոգնոց), մեկանգամյա օգտագործման բժշկական դիմակ, գլխարկ, նիտրիլե ձեռնոց, աչքերի պաշտպանիչ ակնոց կամ դիմային վահանակ:

 

Հավելված N 10

ՀՀ պարետի 2020 թվականի

օգոստոսի 18-ի N 253-Ն որոշման

 

ԿԱՆՈՆՆԵՐ ՆՈՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԵՐԿԱՐԱՏԵՎ ԽՆԱՄՔԻ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

 

Առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններ ապահովելու պարտականությունն ամբողջ ծավալով կրում է կազմակերպության տնօրենությունը։ Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված երկրում համաճարակային իրավիճակից ելնելով՝ ներկա փուլում բոլոր երկարատև խնամքի կազմակերպությունները՝ երեխաների և տարեցների շուրջօրյա խնամքի կենտրոններ և հոգեկան առողջության կենտրոնները գործունեության ընթացքում պահպանում են ստորև ներկայացված կանոնները:

1. Աշխատանքի ընդհանուր կազմակերպման կանոններ..

1) Տնօրենը նշանակում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) վարակի հսկողության պատասխանատու (ով կարող է ստանձնել նաև օպերատիվ շտաբի դերը, այսուհետ՝ պատասխանատու):

2) Ստեղծվում է վարակի հսկողության հանձնաժողով` համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 3210-Ա հրամանի պահանջների:

3) Մշակվում և կազմակերպության տնօրենի հրամանով հաստատվում է վարակի հսկողության ծրագիր՝ ներառելով օպերատիվ պլանը, որտեղ ընդգրկվում են խնամյալի ընդունելության, մեկուսացման, տեսակավորման, բուժանձնակազմի և խնամյալի, ինչպես նաև շրջակա միջավայրի անվտանգության ապահովման միջոցառումները:

4) Պատասխանատուն կազմակերպում և իրականացնում է դասընթացներ աշխատակիցների համար՝ անհատական պաշտպանության միջոցների (այսուհետ` ԱՊՄ) կիրառման, ձեռքերի հիգիենայի, շնչառական էթիկայի, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) փոխանցման կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ։

5) Կորոնավիրուսի ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին արգելվում է ներգրավել աշխատանքում՝ այս մասին հավաստիանալով աշխատողի կողմից ներկայացված բժշկական փաստաթղթի հիման վրա, և պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածով սահմանված կանոնները: Բարձր ռիսկային խմբի մեջ ներառված են.

ա․ ընկճված իմունային համակարգ ունեցող անձինք,

բ․ 65 և բարձր տարիքի անձինք,

գ․ քրոնիկ հիվանդություններ ունեցողները (շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքային քրոնիկ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, սրտի քրոնիկ անբավարարություն, երիկամների քրոնիկ հիվանդություն, լյարդի քրոնիկ հիվանդություն (հեպատիտ), քրոնիկ նյարդաբանական հիվանդություն (Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած),

դ. շաքարային դիաբետ ունեցող անձինք:

6) Կազմակերպությունն ապահովվում է.

ա․ձեռքերի լվացման հնարավորություններով. բոլոր այն սենքերում, որտեղ իրականացվում է խնամյալի զննում՝ բժշկական միջամտություն հոսող տաք և սառը ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով (անհնարինության դեպքում՝ ախտահանման հնարավորությամբ), օճառով,

բ. անձնակազմի և խնամյալների համար մեկանգամյա օգտագործման անձեռոցիկների, անհատական պաշտպանության միջոցների բավարար քանակությամբ,

գ. թափոնների հեռացման համար համապատասխան մակնշմամբ փակվող կափարիչով աղբամաններով.

7) Անձնակազմի կողմից խնամյալի խնամքի կամ բժշկական միջամտության ժամանակ կիրառվում է ԱՊՄ՝ դիմակ, ակնոց (հիմք ընդունելով սույն որոշման հավելված N 24-ը), ջրակայուն երկար արտահագուստ՝ խալաթ կամ, եթե արտահագուստը ջրակայուն չէ, ջրակայուն գոգնոց:

8) Բժշկական նշանակության իրերի մաքրումը, ախտահանումը, նախամանրէազերծումային մաքրումը և մանրէազերծումն իրականացվում են համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2015 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 48-Ն հրամանի պահանջների:

9) Ապահովվում է բժշկական թափոնների անվտանգ գործածությունը՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի թիվ 03-Ն հրամանի:

10) Ցածր ռիսկայնությամբ բժշկական իրերի (ջերմաչափ, արյան նմուշառման բարձիկ, ստեթասկոպ) ախտահանումն իրականացվում է 700 էթիլ սպիրտով՝ յուրաքանչյուր պացիենտի հետ շփումից հետո:

11) Կազմակերպության տեսանելի վայրերում տեղադրվում են իրազեկման և հիշեցման պաստառներ, հուշաթերթեր առնվազն հետևյալի վերաբերյալ.

ա. պարբերաբար ձեռքերը լվանալու,

բ. շնչառական (փռշտալու կամ հազալու ժամանակ) հիգիենայի կանոնների՝ արմունկը կիրառելու կամ անձեռոցիկ օգտագործելու և անձեռոցիկն անմիջապես աղբարկղ գցելու վերաբերյալ:

12) Կազմակերպության աշխատակիցները պահպանում են ձեռքերի հիգիենան՝ հատկապես աշխատանքային օրվա սկզբում, խնամյալների հետ շփումից առաջ և հետո, սանհանգույցից օգտվելուց հետո, ճաշ պատրաստելուց առաջ և հետո, ուտելուց առաջ.

13) Խնամյալները հաճախ լվանում են ձեռքերը.

14) Կազմակերպությունում COVID-19-ի տարածումը կանխարգելելու կամ նվազեցնելու համար ապահովվում է սոցիալական/ֆիզիկական հեռավորություն (առնվազն 1,5 մետր).

ա. արգելվում է այցելուների մուտքը երկարատև խնամքի կազմակերպություն.

բ. խմբային գործողությունների ժամանակ պահպանվում է սոցիալական/ֆիզիկական հեռավորություն, իսկ անհնարինության դեպքում դրանք դադարեցվում են.

գ. ապահովվում է սոցիալական/ֆիզիկական հեռավորություն խնամյալների սննդի ընդունման ժամանակ, իսկ եթե հնարավոր չէ, սրահները փակվում են և մատակարարվում է անհատական սնունդ՝ սենյակներում.

դ. ապահովվում է խնամյալների միջև առնվազն 1.5 մետր հեռավորություն.

ե. խնամյալները և աշխատակիցները խուսափում են ֆիզիկական շփումից (ձեռքսեղմում, գրկախառնություն, համբույր և այլն):

2. Անձնակազմի համար կանոններ

1) Աշխատանքը կազմակերպվում է աշխատակիցներին 14-օրյա հերթափոխով աշխատանքի ներգրավելու միջոցով, ընդ որում՝ նախատեսելով, որ 14-օրյա հերթափոխում ներգրավված աշխատողներն իրենց հանգստանալու և սնվելու համար ընդմիջումների, աշխատանքային օրերի միջև ընկած անընդմեջ հանգստի, ինչպես նաև ամենշաբաթյա անընդմեջ հանգստի ժամանակահատվածներում ևս պետք է գտնվեն հաստատությունում:

2) Յուրաքանչյուր հերթափոխից առաջ աշխատակիցները թեստավորվում են։

3) Անձնակազմը հրահանգավորվում է COVID-19-ի ախտանշանների առկայության դեպքում աշխատանքի չհաճախելու և անհապաղ բուժօգնության դիմելու մասին,

4) Օրը երկու անգամ՝ կազմակերպություն մուտք գործելիս և աշխատանքային օրվա կեսին, չափվում է բոլոր աշխատակիցների ջերմությունը՝ հեռավար կամ անհատական ջերմաչափով՝ կատարելով գրառումներ գրանցամատյանում՝ համաձայն սույն որոշման հավելված N 23-ի:

5) Աշխատակցի մոտ COVID-19-ի ակնհայտ ախտանիշների առկայության դեպքում անմիջապես կասեցվում է նրա աշխատանքը և անհապաղ ահազանգվում է Առողջապահության նախարարությանը՝ 8003 հեռախոսահամարով,

6) Աշխատանքային պարտականությունները կատարելիս աշխատակիցները պարտադիր կրում են մեկանգամյա օգտագործման դիմակներ՝ հիմք ընդունելով սույն որոշման hավելված N 22- ը։

7) Մայրապետները, աղտոտված անկողնային պարագաների հետ գործ ունեցողները, լվացքատան աշխատողները և այլք կրում են ԱՊՄ՝ ներառյալ դիմակ (հիմք ընդունելով սույն որոշման hավելված N 24-ը), երկար թևազգեստներ, ակնոցներ կամ դեմքի վահան, համապատասխան կոշիկներ կամ բախիլներ՝ հետևելով ԱՄՊ-ի կիրառման հրահանգին,

8) Անձնակազմի համար ապահովվում են հանգստի, սնվելու պայմաններ, անհրաժեշտության դեպքում նրանց ցուցաբերվում է հոգեբանական աջակցություն,

9) Անձնակազմը ստանում է ճշգրիտ տեղեկատվություն կազմակերպությունում համաճարակային իրավիճակի մասին։

3. Խնամյալների համար կանոններ

1) Խնամյալների և անձնակազմի շրջանում գնահատվում է կազմակերպություն ընդունվող ցանկացած նոր խնամյալի առողջական վիճակը` շնչառական հիվանդության, մասնավորապես՝ COVID-19-ի ախտանշանների՝ ներառյալ ջերմության, հազի կամ շնչառության խանգարումների առկայությունը:

2) Օրական երկու անգամ չափվում է յուրաքանչյուր խնամյալի ջերմությունը՝ հեռավար կամ անհատական (որոնք ենթարկվում են ախտահանման յուրաքանչյուր կիրառումից հետո) ջերմաչափով, ստուգվում է հազի կամ շնչառության խանգարման առկայությունը:

3) COVID-19-ի ախտանշանների առկայության դեպքում տվյալ խնամյալների մասին անհապաղ տեղեկացվում է կազմակերպության պատասխանատուն:

4) Խնամյալի մոտ հիվանդության կասկածի կամ ախտորոշման դեպքում ձեռնարկվում են հետևյալ քայլերը.

ա. անհապաղ ահազանգվում է Առողջապահության նախարարությանը՝ 8003 հեռախոսահամարով, և մեկուսացնում շնչառական ախտանիշներ ունեցող խնամյալին (համաձայն դեպքի ստանդարտ բնորոշման՝ ըստ 2020թ. մարտի 5-ի N 877-Ա՝ «2020 թվականի հունվարի 31-ի թիվ 336-Ա հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Առողջապահության նախարարի հրամանի) բնական օդափոխությամբ (160 լիտր/վայրկյան) ապահովված սենք-մեկուսարանում,

բ. խնամյալը և նրա հետ նույն սենյակում գտնվողները կրում են դիմակ,

գ. կասկածելի դեպքերի համար կազմակերպվում է լաբորատոր թեսթավորում՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետազոտություն,

դ. կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դրական թեստի արդյունքում անհապաղ ահազանգվում է Առողջապահության նախարարություն,

ե. ռիսկի խմբերի շրջանում գնահատվում է հիվանդության ծանրությունը՝ հիվանդներին բժշկական կազմակերպություն տեղափոխելու համար: Եթե տեղափոխումը հնարավոր չէ, քրոնիկ հիվանդները կարող են մեկուսացվել և խնամվել կազմակերպության պայմաններում:

5) Արգելվում է COVID-19-ով կասկածելի և հաստատված դեպքերի, ինչպես նաև նրանց և ընկճված իմունիտետով խնամյալների տեղակայումը նույն սենյակում։

6) Արգելվում է COVID-19-ով կասկածելի և հաստատված դեպքերի՝ իրենց համար նախատեսված սենյակները լքելը։

7) COVID-19-ով կասկածելի կամ հաստատված խնամյալների հետ աշխատող բժշկական անձնակազմին տրամադրվում են առանձին բժշկական պարագաներ (ջերմաչափներ, տոնոմետրեր, պուլսօքսիմետր և այլն), որոնք չեն կիրառվում այլ խնամյալների համար։

8) Բոլոր բժշկական սարքավորումները մաքրվում և ախտահանվում են նախքան մեկ այլ հիվանդի համար նորից օգտագործելը:

9) Արգելվում է անձնական սարքերի և պարագաների (շարժական սարքեր, գրքեր, էլեկտրոնային հարմարանքներ) օգտագործումը այլ խնամյալների կողմից:

10) Սահմանափակվում է խնամյալների տեղաշարժը կամ տեղափոխումը՝ բացառությամբ խիստ անհրաժեշտ ախտորոշիչ և բուժական միջոցառումների:

11) Տեղափոխման անհրաժեշտության դեպքում տրանսպորտային ծառայությունը և ընդունող կազմակերպության անձնակազմն ապահովվում են նախազգուշական միջոցների մասին հրահանգներով:

12) Խնամյալները, ովքեր խիստ անհրաժեշտ պատճառներով լքում են իրենց սենյակը, կրում են դիմակ՝ հիմք ընդունելով սույն որոշման հավելված N 24-ը և խստորեն պահպանվում շնչառական հիգիենան:

13) COVID-19-ի հաստատված հիվանդները, կազմակերպությունում բուժվելու դեպքում մինչև լաբորատոր հետազոտության բացասական արդյունքը գտնվում են մեկուսացման պայմաններում: Թեստավորումն անհնարինության դեպքում հիվանդները ախտանշանների վերանալուց հետո շարունակում են ինքնամեկուսացվել երկու շաբաթ:

14) Տարեցները, հատկապես մեկուսացման մեջ գտնվողները, ճանաչողական խանգարում, թուլամտություն և խիստ խնամքից կախվածություն ունեցողները, ովքեր ունեն ԱՊՄ կրելու կամ մեկուսացման պայմաններում ապրելու դժվարություններ, ստանում են հոգեբանական աջակցություն:

4. Տարածքի ախտահանման կանոնները․

1) Օրական 2 անգամ՝ աշխատանքային օրվա ընթացքում՝ ֆիքսված ժամի և ավարտին, ախտահանում են տարածքը, սանհանգույցները, դռների բռնակները, բազրիքները, սեղանները, ձեռքով հաճախակի հպման մակերեսները (սարքերի մակերեսներ, լույսի անջատիչներ, սարքավորումների բռնակներ, հեռակառավարման վահանակներ, ընդհանուր օգտագործման հեռախոսներ, համակարգիչներ, ստեղնաշարեր և մկնիկներ և այլն)՝ քլորի հիմքով կամ առնվազն 70% սպիրտ պարունակող ախտահանիչ նյութերի կիրառմամբ՝ նյութին կից մեթոդական ուղեցույցին համապատասխան:

2) Ախտահանման աշխատանքները գրանցվում են համապատասխան գրանցամատյանում՝ համաձայն սույն որոշման հավելված N 25-ի:

3) Աղտոտված սպիտակեղենը տեղադրում են հստակ պիտակավորված, հերմետիկ փակվող պարկերի կամ բեռնարկղերի մեջ, պինդ արտաթորանքը մանրակրկտորեն հեռացվում է և տեղադրվում ծածկված դույլի մեջ՝ հետագայում թափվելու համար:

4) Սպիտակեղենը լվանում են լվացքի մեքենայով միջոցով 60-90°C ջերմաստիճանում՝ կիրառելով համապատասխան լվացքի պարագաներ: Լվացքը այնուհետև չորացնում են սովորական ընթացակարգերի համաձայն:

5) Լվացքի մեքենայով լվանալու հնարավորության բացակայության դեպքում, սպիտակեղենը ընկղմում են օճառով և տաք ջրով լցված մեծ տարողության մեջ, խառնում փայտով՝ զգուշանալով թափվելուց և ցայտոցներից: Դրանից հետո տարողությունը դատարկում են, և սպիտակեղենը ներծծում 0.05% քլոր պարունակող հեղուկով՝ մոտավորապես 30 րոպե: Վերջում սպիտակեղենը լվանում են մաքուր ջրով և չորացնում կամ արևի տակ, կամ ըստ ընդունված ընթացակարգերի:

 

Հավելված N 11

ՀՀ պարետի 2020 թվականի

օգոստոսի 18-ի N 253-Ն որոշման

 

ԿԱՆՈՆՆԵՐ ՆՈՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

 

Առողջ և անվտանգ պայմաններ ապահովելու պարտականությունն ամբողջ ծավալով կրում է հաստատության տնօրենը։ Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված երկրում համաճարակային իրավիճակից ելնելով՝ ներկա փուլում նախադպրոցական կրթական հաստատությունների գործունեության ընթացքում պահպանվում են ստորև ներկայացված կանոնները:

1. Աշխատանքի ընդհանուր կազմակերպման կանոններ.

1) Տնօրենի կողմից նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) վարակի հսկողության պատասխանատու (որը կարող է լինել ի պաշտոնե հաստատության բուժքույրը, այսուհետ՝ պատասխանատու):

2) Անհրաժեշտ է ձեռնպահ մնալ կորոնավիրուսի ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատանքի ներգրավելուց՝ այդ մասին հավաստիանալով աշխատողի կողմից ներկայացված բժշկական փաստաթղթի հիման վրա, պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածով սահմանված կանոնները: Բարձր ռիսկային խմբի մեջ ներառված են՝

ա. ընկճված իմունային համակարգ ունեցող անձինք,

բ. 65 տարեկան և բարձր տարիքի անձինք,

գ. քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք (շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքային քրոնիկ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, սրտի քրոնիկ անբավարարություն, երիկամների քրոնիկ հիվանդություն, լյարդի քրոնիկ հիվանդություն (հեպատիտ), քրոնիկ նյարդաբանական հիվանդություն (Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած),

դ. շաքարային դիաբետ ունեցող անձինք:

3) Բացառել մարդկային կուտակում ենթադրող միջոցառումների, այդ թվում՝ անցանց հավաքների ու ժողովների անցկացումը:

4) Բացառել նախադպրոցական կրթական հաստատության շենքին հարակից տարածքներում մարդկանց կուտակումները: Հաստատություն հաճախող սաների ընդունումը և ճանապարհումն իրականացվում է հերթի կառավարմամբ (օրինակ՝ կարող են սահմանվել երեխաների՝ նախակրթարան գալու և գնալու ժամային միջակայքեր)՝ պահպանելով մարդկանց միջև 1.5-2 մետր սոցիալական հեռավորություն:

5) (ենթակետն ուժը կորցրել է 28.08.20 N 264-Ն)

6) Նախորդ ենթակետում նշված տեղեկանքի վաղեմությունը չպետք է գերազանցի 7 օրը:

(1-ին կետը փոփ. 28.08.20 N 264-Ն)

2. Տարածքի ախտահանումը.

1) Աշխատանքային որոշակի դադար ունենալու դեպքում՝ նախադպրոցական կրթական հաստատությունները վերաբացելուց 1 օր առաջ, իսկ այնուհետև՝ յուրաքանչյուր աշխատանքային օրվա ավարտից հետո իրականացվում են ընդհանուր մաքրման և ախտահանման աշխատանքներ հաստատության ամբողջ տարածքում, ներառյալ, այդպիսին լինելու դեպքում, բակային տարածքի խաղահրապարակը և գույքը՝ կիրառելով առնվազն 70% սպիրտ պարունակող ախտահանիչ նյութեր:

2) Ննջասենյակներում կամ քնելու համար առանձնացված տարածքներում ախտահանումն իրականացվում է քնելուց առաջ, խաղասենյակներում կամ խմբասենյակներում՝ քնի ժամի ընթացքում։ Ճաշելուց հետո տարածքը ախտահանվում է, այդ թվում՝ սեղանները, բռնակները, ծորակները և այն ամենն, ինչին երեխաները կարող են ձեռք տալ։

3) Նախադպրոցական կրթական հաստատություններում իրականացվում է տարածքների (խմբասենյակ, ճաշասենյակ, ննջասենյակ, սանհանգույց և այլն) օդափոխում 2 ժամը մեկ:

4) Մուտքի մոտ ապահովվում են առնվազն 70% սպիրտ պարունակող ախտահանիչ նյութերով տարաներ՝ յուրաքանչյուր մտնող անձի ձեռքերի պարտադիր ախտահանման համար:

5) Հաստատության մուտքի մոտ, սանհանգույցներում և հաստատության տարածքում տեղադրվում են փակվող աղբամաններ՝ օգտագործված դիմակները և անհատական պաշտպանության այլ պարագաները նետելու համար:

6) Ժամանակավորապես առօրյա գործածությունից դուրս են բերվում այն խաղալիքները, իրերը և մարզագույքը, որոնց ամենօրյա ախտահանում հնարավոր չէ իրականացնել։ Խաղալիքները հավաքվում են առանձին տարաներում, և նախքան հետագա օգտագործումը դրանք պարտադիր ախտահանվում են:

3. Աշխատողների համար կանոններ.

1) Աշխատողները ջերմաչափվում են օրական առնվազն 2 անգամ հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափով, մեկը՝ աշխատանքի ներկայանալիս` նախքան կրթական հաստատություն մուտք գործելը: Ջերմություն ունենալու դեպքում աշխատողներին չի թույլատրվում մուտք գործել հաստատություն՝ այդ մասին անհապաղ տեղեկացնելով ՀՀ առողջապահության նախարարության թեժ գիծ` զանգահարելով 8003 համարով:

2) Նախակրթարանի ողջ անձնակազմն աշխատանքային և ընդմիջման ժամերին ապահովվում է դիմակներով՝ դրանք 3-4 ժամը մեկ փոխելու հնարավորությամբ:

4. Երեխաների խնամքի և կրթության գործընթացը.

1) Նախակրթական հաստատությունում երեխաների խնամքի և կրթության գործընթացը կազմակերպել առավելագույնը 12 հոգանոց խմբերով:

2) Իրականացնել երեխաների ջերմաչափում և զննում հեռավար կամ անհատական օգտագործման (ծնողի կողմից բերված) ջերմաչափով օրական առնվազն 2 անգամ՝ մեկը նախքան կրթական հաստատություն մուտք գործելը, մյուսը՝ քնից հետո՝ կատարելով համապատասխան գրանցումներ գրանցամատյանում՝ համաձայն Ձև 1-ի: Ջերմող երեխաներին չի թույլատրվում մուտք գործել հաստատություն, և այդ մասին անմիջապես տեղեկացվում է Առողջապահության նախարարության թեժ գիծ՝ 8003 հեռախոսահամարով:

3) Պարապմունքների, սննդի և քնի ժամանակ երեխաների միջև ապահովել 1.5 մետր սոցիալական հեռավորություն։

 

Ձև 1

Գրանցամատյան սաների ջերմաչափման և առողջական վիճակի վերաբերյալ զննման արդյունքների գրանցման

 

Հ.

Ա.Ա.Հ.

Խմբի N

Ջերմաչափում

Ջերմաչափման արդյունք

Զննում

Զննման արդյունք (հազ, դժվարացած
շնչառություն, այլ՝ նշել)

Իրականացված միջոցառում

Ժամը

Ժամը

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

9.

 

4) Ձև 1 Գրանցամատյան սաների ջերմաչափման և առողջական վիճակի վերաբերյալ զննման արդյունքների գրանցմանԱնհրաժեշտ է ժամանակավորապես դադարեցնել երեխաների միջև սերտ շփումներ ենթադրող խաղերը՝ դրանք փոխարինելով այլ զբաղմունքներով։

5) Անհրաժեշտ է ֆիզիկական կուլտուրայի և մարմնամարզական բնույթի պարապմունքները կազմակերպել բացօթյա տարածքում, իսկ անհնարինության դեպքում՝ օդափոխվող և բավարար տարածք ունեցող դահլիճում/սենյակում՝ ապահովելու հնարավորինս անշփում դասապրոցես:

6) Անհրաժեշտ է ժամանակավորապես չեղարկել կամ հետաձգել նախադպրոցական կրթության ծրագրերի շրջանակներում նախատեսված խմբային միջոցառումները (օրինակ՝ հանդեսներ, տոնական միջոցառումներ, ծննդյան տարեդարձներ և այլն):

7) Անհրաժեշտ է երեխաների համար ապահովել ձեռքերի լվացման հնարավորություններ՝ հոսող տաք և սառը ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով (անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ), օճառով: Սանհանգույց երեխաները հաճախում են մեկական: Ապահովվում է ձեռքերի հաճախակի լվացում:

8) Անհրաժեշտ է խմբերի վարման շարունակական գործընթացն իրականացնել նույն խմբասենյակում կամ դասասենյակում: Միաժամանակ, ապահովվում է, որպեսզի յուրաքանչյուր երեխա շարունակաբար քնի նույն անկողնում։ Անկողնային սպիտակեղենը ամեն օր պարտադիր լվացվում և փոխվում է։

9) Ավագ խմբերում անհրաժեշտ է իրականացնել բացատրական դասընթացներ` կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ:

5. Սննդի կազմակերպումը.

1) Հնարավորության դեպքում երեխաները բերում են սնունդը տնից՝ առանձնացված տարաների մեջ։

2) Նպատակահարմար է մեկանգամյա օգտագործման սպասքի կիրառումը։ Բազմակի օգտագործման սպասքի կիրառումը հնարավոր է բացառապես պարտադիր ախտահանման պայմանով:

3) Միաժամանակ օգտագործվող սպասքի և պարագաների քանակը պետք է բավարարի երեխաների սննդի կազմակերպման ողջ պահանջարկը: Չի թույլատրվում օգտագործել ճաքերով, վնասված եզրերով, դեֆորմացված, վնասված էմալով սպասք:

4) Ժամանակակից սպասք լվացող մեքենաների առկայության պարագայում սպասքի մեքենայացված լվացումն իրականացվում է դրանց շահագործման հրահանգին համապատասխան՝ կիրառելով սպասքի և սեղանի պարագաների ախտահանում ապահովող մշակման ռեժիմներ 65°C-ից ոչ ցածր ջերմաստիճանում 90 րոպե տևողությամբ:

5) Սպասքի՝ ձեռքով լվացման համար նախատեսվում են առանձին ավազաններ: Սպասքի լվացումը ձեռքով իրականացվում է հետևյալ կարգով.

- սննդի մնացորդների մեխանիկական հեռացում,

- լվացում՝ ավազանի բաժիններից մեկի ջրի մեջ լվացող միջոցների ավելացմամբ,

- լվացում ավազանի երկրորդ բաժնում 40 °C-ից ոչ ցածր ջերմաստիճանի ջրում և երկու անգամ քիչ քանակությամբ լվացող միջոցների ավելացմամբ, քան ավազանի առաջին բաժնում,

- սպասքի պարզաջրում բռնակներով մետաղյա ցանցում ավազանի երրորդ բաժնի մեջ 65°C-ից ոչ ցածր ջերմաստիճանի տաք հոսող ջրով լվացում, ցնցուղի ծայրադիրով ճկուն ռետինե խողովակի օգնությամբ,

- ամբողջ ճաշի սպասքի և պարագաների մշակում ախտահանիչ միջոցներով՝ դրանց կիրառման հրահանգին համապատասխան,

- սպասքի պարզաջրում բռնակներով մետաղյա ցանցի մեջ ավազանի երրորդ բաժնում հոսող ջրով, ցնցուղի ծայրադիրով ճկուն ռետինե խողովակի օգնությամբ,

- սպասքի չորացում ցանցե դարակների, դարակաշարերի վրա:

6) Մեկանգամյա սպասքի կիրառման ժամանակ իրականացվում է օգտագործված սպասքի հավաքում մեկանգամյա, սերտ փակվող պլաստիկից փաթեթների մեջ, որոնք տեղափոխվում են աղբավայր:

(հավելվածը փոփ. 28.08.20 N 264-Ն)

 

Հավելված N 12

ՀՀ պարետի 2020 թվականի

օգոստոսի 18-ի N 253-Ն որոշման

 

ԿԱՆՈՆՆԵՐ ՆՈՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՈՉ ՖՈՐՄԱԼ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

 

Առողջ և անվտանգ աշխատանքային ու ուսումնական միջավայր ապահովելու պարտականությունն ամբողջ ծավալով կրում է ուսումնական կենտրոնի ղեկավարությունը։ Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված երկրում համաճարակային իրավիճակից ելնելով՝ ներկա փուլում ոչ ֆորմալ և շարունակական կրթություն իրականացնող կազմակերպությունները գործունեություն իրականացնում են՝ պահպանելով ստորև ներկայացված կանոնները:

Սույն հավելվածով սահմանված կանոնները տարածում են ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչը հաստատելու մասին» (ՏԳՏԴ) N 874-Ն հրամանի հավելվածի «85.5. Այլ կրթություն» բաժնի «58.59. Այլ կրթություն, չներառված ուրիշ խմբավորումներում» դասի տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ:

1. Աշխատանքի ընդհանուր կազմակերպման կանոններ.

1) Անհրաժեշտ է բացառել մարդկային կուտակում ենթադրող միջոցառումները և անցանց ժողովները` բացառությամբ բացօթյա տարածքներում իրականացվողների, իսկ դրա անխուսափելիության դեպքում՝ դրանք անց են կացվում առավելագույնը 20 հոգու մասնակցությամբ: Ե՛վ փակ, և՛ բացօթյա տարածքներում միջոցառումները և անցանց ժողովներն իրականացվում են՝ պահպանելով մասնակիցների միջև առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն:

2) Անհրաժեշտ է հնարավորինս ձեռնպահ մնալ կորոնավիրուսի ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատավայր կանչելուց՝ այդ մասին հավաստիանալով աշխատողի կողմից ներկայացված բժշկական փաստաթղթի հիման վրա, և պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածով սահմանված կանոնները:

Բարձր ռիսկային խմբի մեջ ներառված են՝

ա. 65 և բարձր տարիքի անձինք,

բ. ընկճված իմունային համակարգ ունեցող անձինք,

գ. քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք (շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքային քրոնիկ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, սրտի քրոնիկ անբավարարություն, երիկամների քրոնիկ հիվանդություն, լյարդի քրոնիկ հիվանդություն (հեպատիտ), քրոնիկ նյարդաբանական հիվանդություն (Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած),

դ. շաքարային դիաբետ ունեցող անձինք:

3) Ուսումնական կենտրոնն ապահովվում է աշխատակիցների հաշվարկով դիմակների, ձեռքերի մշակման մաշկային հականեխիչների, ախտահանիչ միջոցների, անձեռոցիկների առնվազն 1 շաբաթվա պաշարով, հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափով:

4) Անհրաժեշտ է ապահովել ուսումնական գործընթացի իրականացման տարածքում ընդհանուր սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների և հիգիենիկ նորմերի պահպանման նկատմամբ պատշաճ հսկողությունը և անհրաժեշտ պարագաների, նյութերի ու հարմարությունների առկայությունը:

5) Անհրաժեշտ է ապահովում է անվտանգ վարվելականոնների և սանիտարահամաճարակային անվտանգության նորմերի վերաբերյալ պատշաճ իրազեկումը, այդ թվում՝ տեսանելի վայրերում պաստառներ փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցներով՝ համաձայն սույն որոշման հավելված N 22-ը:

2. Ուսումնական գործընթացի կազմակերպումը.

1) Դասընթացների տեսական մասն իրականացվում է բացառապես հեռավար եղանակով:

2) Գործնական պարապմունքները, խմբային աշխատանքներն ու թեստավորումը կարող են իրականացվել առկա, եթե հեռավար կերպով դրանք անցկացնել հնարավոր չէ:

3) Առկա եղանակով նշված աշխատանքներն իրականացնելիս անհրաժեշտ է ապահովել՝

ա. 20 քառ. մետր տարածքի հաշվով դասընթացի առավելագույնը 10 մասնակցի միաժամանակյա ներկայություն.

բ. դասասեղանների միջև 1.5 մետր հեռավորություն.

գ. յուրաքանչյուր դասասեղանին 1 մասնակցի խաչաձև նստեցում։

4) Շփումներ ենթադրող լրացուցիչ կրթական ծրագրերի իրականացումը անհրաժեշտ է կազմակերպել բացօթյա տարածքում առավելագույնը 20 հոգու մասնակցությամբ

5) Անհրաժեշտ է բացառել առկա եղանակով իրականացվող գործընթացների ժամանակ ընդմիջման և սննդի կազմակերպման ընթացքում կուտակումները և սերտ շփումները:

3. Տարածքի կազմակերպման կանոններ.

1) Ընդհանուր մուտքի մոտ, առանձին սենյակներում, զուգարանների և խոհանոցային հատվածի (առկայության դեպքում) մուտքերի մոտ անհրաժեշտ է ապահովել ախտահանիչներով (առնվազն 70% սպիրտի պարունակությամբ) տարողություններ, անձեռոցիկներ և փակվող աղբարկղեր:

2) Անհրաժեշտ է ապահովել ձեռքերի լվացման հնարավորություններ՝ հոսող տաք և սառը ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով (դրա անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ), օճառով:

3) Աշխատասենյակների առկայության դեպքում՝ նույն սենյակում աշխատասեղանների միջև ապահովել առնվազն 1.5 մետր հեռավորություն: Հնարավորության դեպքում՝ կիրառել աշխատատեղերը բաժանող միջնորմներ:

4) Աշխատատեղերը կահավորվում են փակվող աղբամաններով՝ առնվազն 2 աշխատողի հաշվով 1 աղբաման հաշվարկով՝ օգտագործված դիմակները և անհատական պաշտպանության այլ պարագաները նետելու համար:

5) Ապահովվում է տարածքի և/կամ առանձին սենյակների բնական օդափոխությունը 2 ժամը մեկ պարբերականությամբ:

6) Աշխատանքային օրվա սկզբում անհրաժեշտ է ախտահանել ողջ տարածքի դռների բռնակները, բազրիքները, սեղանները, ձեռքով հաճախակի հպման մակերեսները (սարքերի մակերեսներ, լույսի անջատիչներ, սարքավորումների բռնակներ, հեռակառավարման վահանակներ, ընդհանուր օգտագործման հեռախոսներ, համակարգիչներ, ստեղնաշարեր և մկնիկներ և այլն), սանհանգույցները, հպման մակերեսները քլորի հիմքով կամ առնվազն 70% սպիրտ պարունակող ախտահանիչ նյութերի կիրառմամբ՝ նյութին կից մեթոդական ուղեցույցին համապատասխան:

4. Անձնակազմի համար կանոններ.

1) Անհրաժեշտ է ապահովել աշխատողների ջերմաչափում՝ հեռավար կամ անհատական ջերմաչափով: Յուրաքանչյուր աշխատողի ջերմությունը չափվում է օրական առնվազն երկու անգամ (ապահովելով անվտանգ գործելակարգ), որից մեկը՝ աշխատանքի ներկայանալու պահին՝ կատարելով համապատասխան նշում գրանցամատյանում՝ համաձայն սույն որոշման հավելված N 23-ի:

1) Անհրաժեշտ է բացառել սուր շնչառական վարակների ախտանշաններով (ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն) աշխատողների մուտքը աշխատանքի վայր և անհապաղ ահազանգել Առողջապահության նախարարության թեժ գիծ՝ 8003 համարով:

2) Աշխատողները պարտադիր կրում են դիմակ՝ համաձայն սույն որոշման հավելված N 22-ի:

3) Ընդմիջումը և սննդի կազմակերպումն անհրաժեշտ է ապահովել 1.5 մետր սոցիալական հեռավորության պահպանմամբ: Սննդի կենտրոնացված կազմակերպման դեպքում այն ապահովվում է օդափոխվող տարածքում: Խոհանոցային հատվածի առկայության դեպքում ապահովվում է մեկանգամյա օգտագործման սպասք: Խոհանոցային հատվածի օգտագործումն իրականացվում է սահմանված հերթով կամ առնվազն երկու մետր հեռավորության պահպանումով:

5. Մասնակիցների համար կանոններ.

2) Յուրաքանչյուր խմբի դասընթացն սկսելուց առաջ կատարվում է մասնակիցների ջերմաչափում հեռավար ջերմաչափով:

3) Պետք է բացառել սուր շնչառական վարակների ախտանշաններով՝ ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն ունեցող այցելուների մուտքը գրասենյակի տարածք և անհապաղ ահազանգել Առողջապահության նախարարության թեժ գիծ՝ 8003 համարով:

4) Դասընթացի մասնակիցները պարտադիր կրում են դիմակ՝ համաձայն սույն որոշման հավելված N 22-ի։

 

Հավելված N 13

ՀՀ պարետի 2020 թվականի

օգոստոսի 18-ի N 253-Ն որոշման

 

ԿԱՆՈՆՆԵՐ ՆՈՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

 

Առողջ և անվտանգ միջավայր ապահովելու պարտականությունն ամբողջ ծավալով կրում է գրադարանների և թանգարանների տնօրենությունները։ Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված երկրում համաճարակային իրավիճակից ելնելով՝ ներկա փուլում գրադարաններն ու թանգարաններն իրենց գործունեությունն իրականացնում են՝ պահպանելով ստորև ներկայացված կանոնները:

1. Աշխատանքի ընդհանուր կազմակերպման կանոններ..

1) Մարդկային կուտակում ենթադրող միջոցառումները կազմակերպել հեռավար կամ բացօթյա տարածքներում, իսկ դրա անխուսափելիության դեպքում՝

ա. աշխատանքային հանդիպումները՝ առավելագույնը 10 հոգու մասնակցությամբ. բ. միջոցառումները՝ առավելագույնը 20 հոգու մասնակցությամբ:

2) Ե՛վ փակ, և՛ բաց տարածքներում միջոցառումների և հանդիպումների անցկացման ժամանակ անհրաժեշտ է ապահովել մասնակիցների ու ներկաների միջև 1.5 մետր սոցիալական հեռավորություն:

3) Անհրաժեշտ է ձեռնպահ մնալ կորոնավիրուսի ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատավայր կանչելուց՝ այդ մասին հավաստիանալով աշխատողի կողմից ներկայացված բժշկական փաստաթղթի հիման վրա, և պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածով սահմանված կանոնները: Բարձր ռիսկային խմբի մեջ ներառված են՝

ա. 65 և բարձր տարիքի անձինք,

բ. ընկճված իմունային համակարգ ունեցող անձինք,

գ. քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք (շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքային քրոնիկ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, սրտի քրոնիկ անբավարարություն, երիկամների քրոնիկ հիվանդություն, լյարդի քրոնիկ հիվանդություն (հեպատիտ), քրոնիկ նյարդաբանական հիվանդություն (Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած),

դ. շաքարային դիաբետ ունեցող անձինք:

4) Ռիսկային խմբի անձանց աշխատանքի ներգրավելու պարագայում նրանց աշխատանքային օրվա ընթացքում անհրաժեշտ է ապահովել անհրաժեշտ քանակի առավելագույն պաշտպանվածություն ապահովող` N 95 բժշկական դիմակով:

5) Կազմակերպությունն ապահովվում է դիմակների, ձեռքերի մշակման մաշկային հականեխիչների, ախտահանիչ միջոցների, անձեռոցիկների առնվազն 1 շաբաթվա պաշարով, հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափով:

6) Անձնակազմն աշխատանքային օրվա ընթացքում ապահովվում է անհրաժեշտ քանակի դիմակներով՝ 3-4 ժամը մեկ դրանք փոխելու հաշվարկով:

7) Անհրաժեշտ է ապահովել անվտանգ վարվելականոնների և սանիտարահամաճարակային անվտանգության նորմերի վերաբերյալ պատշաճ իրազեկում, այդ թվում՝ տեսանելի վայրերում պաստառներ փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցներով՝ համաձայն սույն որոշման հավելված N 25-ը:

2. Տարածքի կազմակերպումը և ախտահանումը.

1) Աշխատանքային տարածքը կազմակերպել այնպես, որ ապահովվի աշխատատեղերի միջև առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն:

2) Ընդհանուր մուտքի, բոլոր սրահների և ցուցասրահների մուտքի, սանհանգույցի, խոհանոցային հատվածի, առանձին սենքերի մոտ անհրաժեշտ է ապահովել ախտահանիչներով (ալկոհոլային հիմքով) տարողություններ, անձեռոցիկներ և փակվող աղբարկղեր՝ օգտագործված դիմակները և անհատական պաշտպանության այլ պարագաները նետելու համար:

3) Անհրաժեշտ է առանձնացնել տարածք/սենյակ, որտեղ մեկուսացվում են կորոնավիրուսային հիվանդության ախտանիշներ ունեցող աշխատակիցները` մինչև նրանց տուն կամ հիվանդանոց տեղափոխելը: Այդ տարածքները չօգտագործել այլ նպատակների տարանցիկ տեղաշարժի համար:

4) Անհրաժեշտ է ապահովել ձեռքերի լվացման հնարավորություն՝ հոսող տաք և սառը ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով (դրա անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ), օճառով:

5) Պետք է ապահովել տարածքի բնական օդափոխություն երկու ժամը մեկ:

6) Մինչև աշխատանքային օրվա սկիզբն անհրաժեշտ է ապահովել տարածքի համալիր ախտահանում՝ տարածքի դռների բռնակներ, սեղաններ, ձեռքով հաճախակի հպման մակերեսներ (սարքերի մակերեսներ, լույսի անջատիչներ, սարքավորումների բռնակներ, հեռակառավարման վահանակներ, ընդհանուր օգտագործման հեռախոսներ, համակարգիչներ, ստեղնաշարեր և մկնիկներ, վերելակներ և այլն), սանհանգույցներ, հպման մակերեսներ՝ քլորի հիմքով կամ առնվազն 70% սպիրտով կամ քլորի հիմքով ախտահանիչ միջոցի կիրառմամբ պարունակող ախտահանիչ նյութերի կիրառմամբ՝ նյութին կից մեթոդական ուղեցույցին համապատասխան: Հերթափոխային աշխատանքի դեպքում ախտահանման գործընթաց իրականացվում է նաև հերթափոխի ավարտին:

7) Ախտահանման աշխատանքները գրանցվում են համապատասխան գրանցամատյանում՝ համաձայն սույն որոշման հավելված N 23-ի:

3. Անձնակազմի համար կանոններ.

1) Անհրաժեշտ է ապահովել աշխատողների ջերմաչափում՝ հեռավար կամ անհատական ջերմաչափով: Յուրաքանչյուր աշխատողի ջերմությունը չափվում է օրական 1 անգամ (ապահովելով անվտանգ գործելակարգ) աշխատանքի ներկայանալիս՝ կատարելով համապատասխան նշում գրանցամատյանում՝ համաձայն սույն որոշման հավելված N 23-ի:

2) Բացառել սուր շնչառական վարակների ախտանշաններով (ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն) աշխատողների մուտքը աշխատանքի վայր:

3) Օրվա ընթացքում հայտնաբերվելու դեպքում անհրաժեշտ է աշխատողին մեկուսացնել դրա համար նախատեսված վայրում` պահպանելով առողջ անձանցից ոչ պակաս, քան 2 մետր հեռավորություն:

4) Աշխատողները պարտադիր կրում են դիմակ՝ համաձայն սույն որոշման հավելված N 22-ի:

4. Գրադարանի այցելուների սպասարկման կանոններ.

1) Արգելվում է գրադարան այցելուների մուտքը առանց դիմակի: Գրադարանում գտնվելու ողջ ընթացքում այցելուները պարտադիր կրում են դիմակ՝ համաձայն սույն որոշման հավելված N 22-ի:

2) Նախքան գրադարան մտնելը կատարվում է այցելուների ջերմաչափում հեռավար ջերմաչափով՝ ապահովելով անվտանգ գործելակարգ:

3) Բացառվում է սուր շնչառական վարակների ախտանշաններով (ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն) այցելուների մուտքը գրադարան:

4) Անհրաժեշտ է ապահովել այցելուների հերթերի կառավարում՝ մուտքի մոտ և սպասասրահներում ապահովելով համապատասխան նշումներ կամ առցանց հերթագրման համակարգերի միջոցով:

5) Ընթերցասեղանների մոտ այցելուների նստեցումն իրականացվում է՝ ապահովելով նրանց միջև առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն:

6) Բոլոր ընթերցասեղաններին անհրաժեշտ է ապահովել ախտահանիչներով (ալկոհոլային հիմքով) տարողություններ:

7) Յուրաքանչյուր ընթերցողից կողմից վերադարձված գրքերն առանձնացվում են և չեն տրամադրվում առնվազն 1 օր:

5. Թանգարանի այցելուների սպասարկման կանոններ.

1) Արգելվում է թանգարան մուտքը առանց դիմակի: Թանգարանում գտնվելու ողջ ընթացքում այցելուները պարտադիր կրում են դիմակ՝ համաձայն սույն որոշման հավելված N 22-ի:

2) Նախքան թանգարան մտնելը կատարվում է այցելուների ջերմաչափում հեռավար ջերմաչափով՝ ապահովելով անվտանգ գործելակարգ, և ձեռքերի ախտահանում ալկոհոլային հիմքով ախտահանիչով

3) Բացառվում է սուր շնչառական վարակների ախտանշաններով (ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն) այցելուների մուտքը գրադարան:

4) Բացառել այցելուների սպասարկման ընդհանուր տարածքում յուրաքանչյուր 20 քառ. մետրի հաշվարկով 10-ից ավելի այցելուի միաժամանակյա ներկայությունը:

5) Նոր այցելություն թույլատրվում է միայն թանգարանի ներսում գտնվող այցելուների թույլատրելի քանակը չգերազանցելու պարագայում:

6) Առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորության պահպանման և կուտակումներից խուսափելու նպատակով անհրաժեշտ է այցելուների համար սահմանել հստակ գծանշումներով երթուղի, այդ թվում՝ ցուցանմուշների մոտ։

7) Անհրաժեշտ է բացառել թղթե տեղեկատվական նյութերի շրջանառումը այցելուների շրջանում։

8) Հատկապես խմբային այցելությունների համար անհրաժեշտ է սահմանել հստակ ժամային միջակայք: Խմբային այցելությունները պարտադիր իրականացվում են ուղեկցորդի հսկողությամբ։

9) Աշխատակիցների և այցելուների միջև անհրաժեշտ է շփումը հասցնել նվազագույնի, ցանկացած շփում իրականացնել առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորության պահպանմամբ։

10) Անհրաժեշտ է բացառել հպվող էկրանների, այլ ինտերակտիվ միջոցների օգտագործումը։

11) Հնարավորության դեպքում՝ սրահներն անհրաժեշտ է վերազինել ինֆորմացիոն վահանակներով, մոնիտորներով, պրոյեկցիաներով՝ հավաքածուների հետ շփումը հեռավար և անհպում կազմակերպելու նպատակով։

 

Թանգարաններում հանրային սննդի կազմակերպման ժամանակ գործում են սույն որոշման հավելված N 8-ով, խանութների գործունեության ժամանակ՝ սույն որոշման հավելված N 7-ով սահմանված կանոնները։

 

Հավելված N 14

ՀՀ պարետի 2020 թվականի

օգոստոսի 18-ի N 253-Ն որոշման

 

ԿԱՆՈՆՆԵՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐՈՒՄ ԵՎ ՀԱՄԱՆՄԱՆ ԲՆԱԿԱՏԵՂԻՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

 

Առողջ և անվտանգ միջավայր ապահովելու պարտականությունն ամբողջ ծավալով կրում է ընկերությունը։ Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված երկրում համաճարակային իրավիճակից ելնելով՝ ներկա փուլում հյուրանոցներում և համանման բնակատեղիներում անհրաժեշտ է պահպանել ստորև ներկայացված կանոնները:

1. Աշխատանքի ընդհանուր կազմակերպման կանոններ.

1) Հյուրանոցում տնօրենի կողմից նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով միջոցառումների պատասխանատու (այսուհետ՝ Պատասխանատու):

2) Պատասխանատուն ապահովում է հյուրանոցի ողջ տարածքում ընդհանուր սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների և հիգիենիկ նորմերի պահպանման նկատմամբ պատշաճ հսկողությունը և կանոնների համար անհրաժեշտ պարագաների, նյութերի ու հարմարությունների առկայությունը:

3) Պատասխանատուն ապահովում է ախտահանումների, աշխատողների առողջական վիճակի մասին գրանցումների վարումը՝ համաձայն սույն որոշման հավելված N 19-ի:

4) Պատասխանատուն ապահովում է աշխատողների և այցելուների շրջանում անվտանգ վարվելականոնների և սանիտարահամաճարակային անվտանգության նորմերի վերաբերյալ պատշաճ իրազեկումը, այդ թվում՝ տեսանելի վայրերում պաստառներ փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցներով՝ հիմք ընդունելով սույն որոշման հավելված N 22-ով սահմանված իրազեկման թերթիկը:

5) Հյուրանոցում ապահովվում է հերթափոխային աշխատանք:

6) Հնարավորինս պետք է խուսափել կորոնավիրուսի ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատավայր կանչելուց, այդ թվում՝ պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածով սահմանված կանոնները: Գործատուն հավաստիանում է իր աշխատակցի՝ կորոնավիրուսի ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմում գտնվելու մասին աշխատողի կողմից ներկայացված բժշկական փաստաթղթի հիման վրա։ Բարձր ռիսկային խմբի մեջ ներառված են՝

ա․ 65 և բարձր տարիքի անձինք

բ․ ընկճված իմունային համակարգ ունեցող անձինք,

գ․ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք (շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքային քրոնիկ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, սրտի քրոնիկ անբավարարություն, երիկամների քրոնիկ հիվանդություն, լյարդի քրոնիկ հիվանդություն (հեպատիտ), քրոնիկ նյարդաբանական հիվանդություն (Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած),

դ․ շաքարային դիաբետ ունեցող անձինք:

7) Ապահովվում են ընդհանուր մուտքի, սանհանգույցի, խոհանոցային հատվածի, առանձին սենքերի մոտ ախտահանիչներով (ալկոհոլային հիմքով) տարողություններ, անձեռոցիկներ և փակվող աղբարկղեր:

8) Ապահովվում է հյուրանոցի տարածքում ձեռքերի լվացման հնարավորություն՝ հոսող տաք և սառը ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով (դրա անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ), օճառով, ընդ որում՝ այնպես, որ բացառվեն աշխատողների կուտակումները:

9) Աշխատատեղերը կահավորվում են փակվող աղբամաններով՝ առնվազն 1 աղբաման 2 աշխատողի հաշվով՝ օգտագործված դիմակները և անհատական պաշտպանական այլ պարագաները նետելու համար։

10) Արգելվում է այցելուների մուտքը հյուրանոց առանց դիմակների։ Դիմակի կրումը պարտադիր է հյուրանոցների ընդհանուր օգտագործման հատվածներում՝ համաձայն հավելված N 22-ի։

2. Տարածքի ախտահանումը

1) Ապահովվում է հյուրանոցի տարածքի բնական օդափոխությունը 2 ժամը մեկ:

2) Օրական 2-4 ժամը մեկ ֆիքսված ժամերի ախտահանում են տարածքի դռների բռնակները, սեղանները, ձեռքով հաճախակի հպման մակերեսները (սարքերի մակերեսներ, լույսի անջատիչներ, սարքավորումների բռնակներ, հեռակառավարման վահանակներ, ընդհանուր օգտագործման հեռախոսներ, համակարգիչներ, ստեղնաշարեր և մկնիկներ, վերելակներ և այլն), սանհանգույցները, հպման մակերեսները քլորի հիմքով կամ առնվազն 60% սպիրտ պարունակող ախտահանիչ նյութերի կիրառմամբ՝ նյութին կից մեթոդական ուղեցույցին համապատասխան:

3) Հերթափոխային աշխատանքի դեպքում հերթափոխի ավարտին ապահովվում է՝

ա. Հյուրանոցային տնտեսության բոլոր տարածքների օդափոխությունը.

բ. սենյակների, դռների բռնակների, բազրիքների, սեղանների, աթոռի թիկնակների, լվացարանների, սարքերի մաքրվող մակերեսների և մաքրման ենթակա այլ մակերեսների խոնավ մաքրումը՝ ախտահանիչ միջոցների կիրառմամբ:

4) Անձնական (դրսի) և աշխատանքային հագուստի պահպանման համար ապահովվում են համապատասխան հանդերձապահարաններ:

5) Ախտահանման աշխատանքները գրանցվում են համապատասխան գրանցամատյանում՝ համաձայն սույն որոշման հավելված N 23-ի:

3. Անձնակազմի համար կանոններ

1) Ապահովվում է աշխատողների «մուտքի ֆիլտր»՝ ջերմաչափում հեռավար կամ անհատական ջերմաչափով: Յուրաքանչյուր աշխատողի ջերմությունը չափվում է օրական երկու անգամ (ապահովելով անվտանգ գործելակարգ), որոնցից առաջինը՝ աշխատանքի ներկայանալու պահին, մյուսն՝ աշխատանքային օրվա ավարտին՝ կատարելով համապատասխան նշում գրանցամատյանում՝ համաձայն սույն որոշման հավելված N 19-ի։

2) Արգելվում է սուր շնչառական վարակների ախտանշաններով (ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն) աշխատողների մուտքն աշխատանքի վայր:

3) Հերթափոխային աշխատանքի դեպքում բացառվում է տարբեր հերթափոխերի աշխատողների միջև շփումը:

4) Բացառվում է տարբեր աշխատանքներ իրականացնող աշխատողների միջև շփումը:

5) Աշխատողներն ապահովվում են դիմակներով (ելնելով աշխատանքային հերթափոխի տևողությունից և դիմակները առնվազն 3-4 ժամը մեկ փոխելու հաշվարկից), ձեռքերի մշակման մաշկային հականեխիչների, ախտահանիչ միջոցների, անձեռոցիկների՝ առնվազն մեկ շաբաթվա պահուստային պաշարով:

6) Աշխատողները կրում են դիմակներ՝ հիմք ընդունելով սույն որոշման հավելված N 22-ը:

7) Աշխատակիցների անձնական հիգիենայի պահպանության համար ապահովվում են համապատասխան պայմաններ, մասնավորապես՝ հոսող տաք ջրի, օճառի, էլեկտրական սրբիչի կամ մեկանգամյա օգտագործման անձեռոցիկների, ձեռքերի մշակման մաշկային ախտահանիչների, այդ նպատակի համար նախատեսված (առնվազն 70%-ոց սպիրտային հիմքով) ախտահանիչների կամ ախտահանիչ անձեռոցիկների առկայություն։

8) Աշխատանքի և ընդմիջման ժամերին արգելվում է աշխատողների ելքը հյուրանոցի վարչական տարածքից: Ապահովվում է սոցիալական հեռավորության պահպանմամբ ընդմիջման և սննդի կազմակերպումը՝ ընդմիջման ընթացքում հնարավորինս բացառելով այլ աշխատողների հետ սերտ շփումը, այլ տարածքներ այցելությունը:

9) Աշխատակիցների սննդի ընդունման համար հատկացվում է հատուկ առանձնացված սենյակ` ձեռքերի տաք ջրով և օճառով լվացման համար լվացարանի և ձեռքերի ախտահանման համար ախտահանիչ նյութի առկայությամբ։

 

Հյուրանոցներում հանրային սննդի կազմակերպման ժամանակ գործում են սույն որոշման հավելված N 8-ով, խանութների գործունեության ժամանակ՝ սույն որոշման հավելված N 7-ով, վարսավիրանոցների և գեղեցկության սրահների այլ ծառայությունների ժամանակ՝ սույն որոշման հավելված N 17-ով սահմանված կանոնները։

 

Հավելված N 15

ՀՀ պարետի 2020 թվականի

օգոստոսի 18-ի N 253-Ն որոշման

 

ԿԱՆՈՆՆԵՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՄԱՐՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

 

Առողջ և անվտանգ պայմաններ ապահովելու պարտականությունն ամբողջ ծավալով կրում է ընկերությունը։ Մարմնամարզական օբյեկտներն ապահովվում են ՀՀ առողջապահության նախարարի 2018 թվականի հոկտեմբերի 27-ի «Մանկապատանեկան մարզադպրոցների տեղակայմանը, կառուցվածքին և շահագործմանը ներկայացվող պահանջներ» N 2.1.2. 002-18 սանիտարական կանոնները հաստատելու մասին» թիվ 25-Ն հրամանի պահանջները: Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված երկրում համաճարակային իրավիճակից ելնելով՝ ներկա փուլում մարմնամարզական օբյեկտները գործունեություն իրականացնում են պահպանելով ստորև ներկայացված կանոնները:

1. Աշխատանքի ընդհանուր կազմակերպման կանոններ.

1) Անհրաժեշտ է հնարավորինս ձեռնպահ մնալ կորոնավիրուսի ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատանքի ներգրավելուց՝ պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածով սահմանված կանոնները: Գործատուն հավաստիանում է իր աշխատակցի՝ կորոնավիրուսի ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմում գտնվելու մասին աշխատողի կողմից ներկայացված բժշկական փաստաթղթի հիման վրա։ Բարձր ռիսկային խմբում ներառված են՝

ա. ընկճված իմունային համակարգ ունեցող անձինք,

բ. 65 և բարձր տարիքի անձինք,

գ. Քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք (շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքային քրոնիկ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, սրտի քրոնիկ անբավարարություն, երիկամների քրոնիկ հիվանդություն, լյարդի քրոնիկ հիվանդություն (հեպատիտ), քրոնիկ նյարդաբանական հիվանդություն (Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած),

դ. շաքարային դիաբետ ունեցող անձինք:

2) Մարմնամարզական օբյեկտների ղեկավարության կողմից նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման միջոցառումների պատասխանատու, ով հսկողության սահմանման նպատակով իրականացնում է առնվազն ախտահանումների, աշխատողների առողջական վիճակի մասին գրանցումները՝ համաձայն սույն որոշման հավելված N 19-ի:

3) Մարմնամարզական օբյեկտների ընդհանուր մուտքի, զուգարանի, լողարանի, հանդերձարանի, խոհանոցային հատվածի (առկայության դեպքում), առանձին սրահների մուտքերի մոտ ապահովվում է ախտահանիչներով (ալկոհոլային հիմքով) տարողությունների, անձեռոցիկների և աղբարկղի տեղադրում, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման միջոցառումների վերաբերյալ տեղեկատվական պաստառի տեղադրում՝ հիմք ընդունելով սույն որոշման հավելված N 22-ի:

4) Աշխատանքի և մարզումների ներկայանալիս իրականացվում է աշխատակիցների (տվյալները գրանցվում են առանձին գրանցամատյանում՝ համաձայն սույն որոշման հավելված N 23-ի) և այցելուների ջերմաչափում՝ բացառելով սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանիշներ ունեցող և ջերմող անձանց մուտքը մարզասրահ: Աշխատողների շրջանում նման դեպքերի առկայության ժամանակ վերջինիս մասին տեղեկատվություն է տրամադրվում Առողջապահության նախարարության թեժ գիծ՝ 8003 հեռախոսահամարով:

Աշխատակիցների և այցելուների մուտքը մարմնամարզական օբյեկտ թույլատրվում է բացառապես դիմակներով։ Աշխատակիցները, բացառությամբ մարզիչների, աշխատավայրում պարտադիր կրում են դիմակներ։

5) Չի թույլատրվում կողմնակի անձանց մուտքը մարմնամարզական օբյեկտներ՝ բացառությամբ հրատապ անհրաժեշտության դեպքերի (օրինակ՝ մարզասարքերի վերանորոգման նպատակով): Վերջիններիս կողմից սարքավորումների կիրառման դեպքում մինչ օգտագործումը դրանք ախտահանվում են:

6) Մարզասարքերը տեղադրվում են միմյանցից առնվազն 2 մետր հեռավորության վրա: Անհրաժեշտության դեպքում դահլիճից հեռացվում է սարքավորումների մի մասը:

7) Յուրաքանչյուր մարզասարքի կողքին, տեսանելի վայրում անհրաժեշտ է ապահովել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով տարաների առկայություն:

8) Մարմնամարզական օբյեկտում լողավազանի շուրջ նստարանները տեղադրվում են միմյանցից առնվազն մեկուկես մետր հեռավորության վրա։

2. Տարածքի ախտահանումը

1) Աշխատանքի ժամանակացույցը կազմվում է այնպես, որ մարմնամարզական օբյեկտներում պատշաճ ժամանակ տրամադրվի մաքրության և ախտահանման կազմակերպմանը:

2) Ապահովում է ձեռքերի կանոնավոր և մանրակրկիտ լվացման, չորացման համար անհրաժեշտ պարագաների, ներառյալ՝ ջրի, օճառի, ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչների, դիմակների առկայությունը:

3) Յուրաքանչյուր օր՝ ֆիքսված ժամերի, իրականացվում է տարածքի, մարմնամարզական օբյեկտների մակերեսների, մարզասարքերի, դռների բռնակների, սեղանների, ձեռքով հնարավոր հաճախակի հպման մակերեսների (մարզման պարագաների մակերեսներ, սարքավորումների վրայի բռնակներ և այլն), սանհանգույցների, լոգախցիկների մակերեսների ախտահանում:

4) Ամեն օր մարզումների ավարտից հետո իրականացվում է սպորտային օբյեկտի ամբողջ տարածքի մանրակրկիտ մաքրում և ախտահանում: Ախտահանման նպատակով կիրառվում են քլորի հիմքով կամ առնվազն 70% սպիրտ պարունակող ախտահանիչ նյութեր՝ վերջիններիս կից մեթոդական ուղեցույցին համապատասխան:

5) Մարզասրահներն օդափոխվում են 2-3 ժամը մեկ: Մարզասրահներում մարզումների ժամանակ արտաքին ջերմաստիճանի համեմատ 500C բարձր տարբերության պայմաններում բացվում են մեկ-երկու պատուհան: Ավելի ցածր ջերմաստիճանի դեպքում, մարզասրահներում մարզումներն անցկացվում են բաց օդանցքներով, իսկ միջանցիկ օդափոխությունը կատարվում է մարզումների ընդմիջման ժամանակ՝ մարզվողների բացակայությամբ: Օդի հարաբերական խոնավությունն ապահովվում է 40-60% սահմաններում:

6) Յուրաքանչյուր այցելուի մարզումից հետո շփման բոլոր մակերեսները մշակվում են առնվազն 70%-անոց սպիրտային հիմքով ախտահանիչ նյութերով:

7) Յուրաքանչյուր այցելուից հետո լոգախցիկը, հանդերձարանի պահարանը, նստարաններն ախտահանվում են 70-90% սպիրտով կամ քլորի հիմքով ախտահանիչ միջոցով՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի մարտի 16-ի N 977-Ա հրամանի պահանջների՝ գրանցում կատարելով գրանցամատյանում՝ համաձայն սույն որոշման հավելված N 19-ի Ձև 2-ի։ Համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանի 24-րդ կետի պահանջի՝ օգտագործվող ախտահանիչ միջոցները պետք է ունենան առողջապահության նախարարի հրամանով հաստատված մեթոդական հրահանգ:

8) Այցելուների ջրի շշերի և սրբիչների համար ապահովվում է անհատականության սկզբունքը:

9) Մարզագորգերն ախտահանվում են մինչ դրանց կիրառումը: Վերանայվում են այն մարզումների տեսակները, որոնց ընթացքում մասնակիցները պետք է շրջանաձև տեղափոխվեն և կիսեն նույն սպորտային մարզագորգը:

10) Այցելուների և աշխատակիցների սնվելու համար առանձնացվում է տաք ջրով և օճառով լվացվելու և ձեռքերի ախտահանման հնարավորությամբ տարածք:

11) Սահմանափակվում են այնպիսի սարքերի օգտագործումը, ինչպիսիք են՝ սուրճի մեքենաները, միկրոալիքային վառարանները և այլն, կամ ապահովվում են ախտահանիչ միջոցներ` օգտվելուց հետո դրանք ախտահանելու համար: Ընդմիջումների ժամանակացույցը կազմվում է այնպես, որ միաժամանակ քիչ թվով աշխատակիցներ օգտվեն ընդմիջումից` կուտակումները բացառելու նպատակով:

3. Հաճախորդների համար կանոններ․

1) Մարզասրահում անհրաժեշտ է խուսափել մարդկային կուտակումներից: Այդ նպատակով սրահի յուրաքանչյուր 8 քառ. մետրում թույլատրվում է առավելագույնը 1 հոգու առկայություն:

2) Հնարավորինս սահմանափակվում են մարզումների տևողությունը և մարզվողների միջև սերտ շփումները: Հնարավոր բոլոր հանձնարարությունները այցելուները կատարում են տանը, իսկ դրանց հետ կապված քննարկումներն իրականացվում են հեռավար եղանակով:

3) Մարզումների ընթացքում բացառվում են մարզասրահներում այցելուների կուտակումները: Հնարավորության դեպքում՝ ոչ խմբային սպորտաձևերի պարագայում, սահմանվում է մարզումների հերթափոխային գրաֆիկ:

4) Սպորտային օբյեկտում հնարավորության դեպքում առանձնացվում են մարզումների գոտիներ` տարբեր մարզաձևերի և առանձին այցելուների համար:

 

Հավելված N 16

ՀՀ պարետի 2020 թվականի

օգոստոսի 18-ի N 253-Ն որոշման

 

ԿԱՆՈՆՆԵՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՎԱՐՍԱՎԻՐԱՆՈՑՆԵՐՈՒՄ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՍՐԱՀՆԵՐԻ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ

 

Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված երկրում համաճարակային իրավիճակից ելնելով՝ ներկա փուլում վարսավիրանոցները և գեղեցկության սրահները գործունեություն իրականացնում են ստորև ներկայացված կանոնների պահպանմամբ:

1. Աշխատանքի ընդհանուր կազմակերպման կանոններ

1) Վարսավիրանոցների և գեղեցկության սրահների այլ ծառայությունների մատուցման վայրերում ղեկավարության կողմից նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման միջոցառումների պատասխանատու, ով հսկողության սահմանման նպատակով վարում է առնվազն ախտահանումների, աշխատողների առողջական վիճակի մասին գրանցումները՝ համաձայն սույն որոշման հավելված N 23-ի:

2) Անհրաժեշտ է անձնակազմին ապահովել մեկանգամյա օգտագործման դիմակների պահուստային պաշարով (ելնելով աշխատանքային հերթափոխի տևողությունից և դիմակները առնվազն 3-4 ժամը 1 անգամ փոխելու հաշվարկից), ձեռքերի մշակման մաշկային հականեխիչներով, ախտահանիչ միջոցներով, ինչպես նաև անձեռոցիկներով ապահովում:

3) Ապահովվում են պայմաններ՝ ձեռքերի կանոնավոր և մանրակրկիտ լվացման (լվացարաններ), չորացման համար: Աշխատավայրում անհրաժեշտ է ապահովել ջրի և օճառի, ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչների առկայություն:

4) Սննդի ընդունման համար հատկացվում է առանձին սենյակ՝ կահավորված լվացարանով, մշտական տաք և սառը ջրի, ինչպես նաև ձեռքերի մշակման համար մաշկային հականեխիչների պարտադիր առկայությամբ:

2. Աշխատանքային տարածքի ախտահանումը

1) Աշխատանքի մեկնարկին և ավարտին կատարվում է տարածքի համալիր ախտահանում՝ օգտագործելով առնվազն 70% սպիրտային հիմքով ախտահանիչ միջոցներ: Մանրակրկիտ ախտահանվում են հատկապես շփման բոլոր մակերեսները և հաճախակի օգտագործվող այլ պարագաները։

2) Անհրաժեշտ է ապահովել աշխատավայրի մուտքի մոտ ձեռքերի մշակման մաշկային ախտահանիչների պարտադիր առկայությունը և կիրառումը՝ այդ նպատակի համար նախատեսված (առնվազն 70% սպիրտային հիմքով) ախտահանիչների, կոսմետիկ միջոցների կամ ախտահանիչ անձեռոցիկների միջոցով:

3) Սրահում իրականացվում է օդափոխություն յուրաքանչյուր 2 ժամը մեկ կամ յուրաքանչյուր այցելուից հետո:

4) Յուրաքանչյուր այցելուից հետո իրականացվում է բոլոր տիպի շփման մակերեսների խոնավ մշակում (դռների բռնակներ, աթոռների թիկնակներ, էլեկտրական անջատիչներ և այլն)՝ վիրուսային ռեժիմին համապատասխան ախտահանիչ միջոցների կիրառմամբ:

5) Յուրաքանչյուր այցելուից հետո իրականացվում է օգտագործված գործիքների ախտահանում՝ վիրուսային ռեժիմին համապատասխան ախտահանիչներով:

6) Խորհուրդ է տրվում վարակազերծել օդը՝ կիրառելով մարդկանց ներկայությամբ օգտագործման թույլատրելի մանրէասպան լամպեր՝ համապատասխան անձնագրով (ռեցիրկուլյատորներ):

7) Անհրաժեշտ է կազմակերպել սրբիչների և հիգիենայի այլ պարագաների ամենօրյա (աշխատանքից հետո) լվացք մասնագիտացված կազմակերպությունների կողմից՝ համաձայն պայմանագրի կամ համապատասխան պայմանների առկայության դեպքում՝ անմիջականորեն վարսավիրանոցում կամ գեղեցկության սրահում:

3. Անձնակազմի համար կանոններ.

1) Յուրաքանչյուր աշխատակցի ջերմությունը չափվում է օրական նվազագույնը 2 անգամ (հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափներով, այդ թվում՝ աշխատակիցների անձնական ջերմաչափներով), որից մեկը՝ աշխատակցի՝ աշխատանքի ներկայանալու ժամանակ՝ կատարելով համապատասխան նշումներ գրանցամատյանում՝ համաձայն սույն որոշման hավելված N 19-ի:

2) Աշխատակիցների աշխատատեղերի միջև պահպանվում է սոցիալական հեռավորություն՝ առնվազն 1.5 մետր:

3) Անձնակազմի անդամները պետք է հաճախակի լվան ձեռքերն օճառով և ջրով՝ առնվազն 20 վայրկյան տևողությամբ, անհնարինության դեպքում՝ ձեռքերը մաքրեն ալկոհոլային հիմքով ախտահանիչներով։

4) Աշխատակիցները հնարավորինս խուսափում են միմյանց և այլ անձանց հետ սերտ շփումներից՝ ձեռքսեղմումներից, գրկախառնություններից, շփումների ժամանակ պահպանում են առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն։

5) Ընդմիջման նպատակով արգելվում է աշխատանքային վայրը լքելը:

6) Աշխատանքի ժամանակ անձնակազմը կրում է դիմակ՝ հիմք ընդունելով սույն որոշման հավելված N 22-ը:

4. Հաճախորդների սպասարկման կանոններ

1) Սպասարկումն իրականացվում է բացառապես նախապես հեռախոսով կամ առցանց հերթագրման դեպքում: Միաժամանակ անհրաժեշտ է պահպանել հաճախորդների սպասարկման միջև առնվազն 20 րոպեանոց ընդմիջումներ:

2) Սպասարկումից առաջ մուտքի մոտ կատարվում է հաճախորդների ջերմաչափում: Արգելվում է սպասարկել սուր շնչառական վարակների ախտանշաններով՝ ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն ունեցող այցելուներին: Նման այցելուի դեպքում անհրաժեշտ է անմիջապես տեղեկացնել Առողջապահության նախարարության թեժ գիծ՝ զանգահարելով 8003 համարով:

3) Արգելվում է սպասարկող անձնակազմից և հաճախորդից բացի այլ անձանց մուտքը վարսավիրանոցների և գեղեցկության սրահների տարածք:

4) Անհրաժեշտ է բացառել սրահում մարդկանց կուտակումները և հերթերը:

5) Սպասարկման ժամանակ տարբեր հաճախորդների միջև անհրաժեշտ է ապահովել առնվազն 1.5 մետր հեռավորություն:

6) Հնարավոր բոլոր դեպքերում հաճախորդները կրում են դիմակներ։

 

Հավելված N 17

ՀՀ պարետի 2020 թվականի

օգոստոսի 18-ի N 253-Ն որոշման

 

ԿԱՆՈՆՆԵՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԹԱՏԵՐԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ, ԿԻՆՈՅԻ ԵՎ ԱՅԼ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված երկրում համաճարակային իրավիճակից ելնելով՝ ներկա փուլում թատերահամերգային և մշակութային ոլորտում գործունեությունն իրականացվում է ստորև ներկայացված կանոնների պահպանմամբ:

Սույն հավելվածով սահմանված կանոնները տարածվում են ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչը հաստատելու մասին» (ՏԳՏԴ) N 874-Ն հրամանի հավելվածի «90. Ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն» բաժնի և «59.14. Կինոֆիլմերի ցուցադրում» դասի տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ:

1. Աշխատանքի ընդհանուր կազմակերպման կանոններ

1) Թատերահամերգային կազմակերպությունները փորձերի և ոչ համերգային գործունեության ընթացքում կոլեկտիվներին ապահովում են մեկանգամյա օգտագործման դիմակների անհրաժեշտ քանակությամբ՝ 3-4 ժամը մեկ փոխելու հաշվարկով, ինչպես նաև՝ ձեռքերի մշակման մաշկային ախտահանիչներով: Բոլոր հնարավոր դեպքերում կոլեկտիվի անդամները կրում են դիմակներ՝ համաձայն սույն որոշման հավելված N 22-ի։

2) Սեփական տարածքի առկայության դեպքում թատերահամերգային կազմակերպություններն ապահովվում են ընդհանուր մուտքի, զուգարանի, լողարանի, հանդերձասենյակների, խոհանոցային հատվածի (առկայության դեպքում), առանձին սրահների մուտքերի մոտ ալկոհոլային հիմքով ախտահանիչներով տարողությունների, անձեռոցիկների և աղբարկղի տեղադրում:

3) Ապահովվում է ձեռքերի լվացման հնարավորություն՝ հոսող տաք և սառը ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով (դրա անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ), օճառով:

4) Ապահովվում են դիմակների, ձեռքերի մշակման մաշկային հականեխիչների, ախտահանիչ միջոցների, անձեռոցիկների առնվազն 1 շաբաթվա պահուստային պաշար:

5) Անհրաժեշտ է առանձնացնել տարածքներ, որտեղ մեկուսացվում են հայտնաբերված հիվանդները` մինչև նրանց տուն կամ հիվանդանոց տեղափոխելը: Այդ տարածքներն անհրաժեշտ է չօգտագործել այլ նպատակների տարանցիկ տեղաշարժի համար:

6) Կազմակեպություններն ապահովում են տեսանելի վայրերում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) վերաբերյալ տեղեկատվական պաստառի տեղադրում՝ հիմք ընդունելով սույն որոշման հավելված N 22-ի:

7) Աշխատանքի մեկնարկին կամ ավարտին կատարվում է տարածքի համալիր ախտահանում՝ օգտագործելով առնվազն 70% սպիրտային հիմքով ախտահանիչ միջոցներ: Մանրակրկիտ ախտահանվում են հատկապես շփման բոլոր մակերեսները և հաճախակի օգտագործվող այլ պարագաները:

8) Հնարավորության դեպքում իրականացվում է տարածքի բնական օդափոխությունը 2 ժամը մեկ պարբերականությամբ:

9) Յուրաքանչյուր օրվա ավարտին իրականացվում է ընդհանուր օգտագործման գործիքների, պարագաների և մասնագիտական գույքի ախտահանում:

9) Կոլեկտիվի բոլոր անդամները փորձերի և աշխատանքի ներկայանալիս պարտադիր ջերմաչափվում են՝ այդ մասին համապատասխան նշում կատարելով գրանցամատյանում սույն որոշման հավելված N 23-ի համաձայն: Բացառվում է սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանիշներ ունեցող և ջերմող անձանց մուտքը մարզասրահ: Աշխատողների շրջանում նման դեպքերի առկայության ժամանակ վերջինիս մասին տեղեկատվություն է տրամադրվում Առողջապահության նախարարության թեժ գիծ՝ 8003 հեռախոսահամարով:

2. Միջոցառումների կազմակերպումը

1) Թատերահամերգային միջոցառումները, կինոցուցադրությունները և այլ հանդիսադիր ներկայացումները կազմակերպվում են բացառապես բացօթյա տարածքներում:

2) Անհրաժեշտ է հնարավորինս ապահովել միջոցառմանն ընդառաջ տոմսերի ամրագրում և վաճառք՝ հեռավար կամ առցանց պատվիրման միջոցով:

3) Տոմսարկղերի մոտ անհրաժեշտ է բացառել կուտակումները՝ հստակ գծանշումներով կամ այլ եղանակներով կառավարելով հերթը և ապահովելով մարդկանց միջև առնվազն 1.5 մետր հեռավորություն:

4) Միջոցառման վայրի մուտքի մոտ ապահովվում են գծանշումներ՝ 1.5 մետր սոցիալական հեռավորությամբ: Ապահովվում է 1-ական մուտք և 1-ական հսկիչ յուրաքանչյուր 30 հանդիսատեսի համար:

5) Միջոցառման ժամանակ ապահովվում է բեմահարթակից մինչև հանդիսատես առնվազն 6 մետր սոցիալական հեռավորություն։

6) Սրահում ապահովվում է նստատեղերի միջև առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն:

3. Հանդիսատեսի համար կանոններ.

1) Արգելվում է միջոցառմանը հանդիսատեսի մուտքը առանց դիմակի: Միջոցառման ամբողջ ընթացքում դիմակի կրումը պարտադիր է՝ հիմք ընդունելով սույն որոշման հավելված N 22- ը։

2) Նախքան միջոցառման սկիզբը մուտքի մոտ հսկիչի կողմից կատարվում է հանդիսատեսի ջերմաչափումը հեռավար ջերմաչափով: Անհրաժեշտ է բացառել սուր շնչառական վարակների ախտանշաններով (ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն) անձանց մուտքը միջոցառման համար նախատեսված տարածք:

 

Հավելված N 18

ՀՀ պարետի 2020 թվականի

օգոստոսի 18-ի N 253-Ն որոշման

 

ԿԱՆՈՆՆԵՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՑԱՄԱՔԱՅԻՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

 

Առողջ և անվտանգ պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է ուղևորատար տրանսպորտային ընկերության տնօրինությունը: Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված երկրում համաճարակային իրավիճակից ելնելով՝ ներկա փուլում ցամաքային ուղևորատար տրանսպորտի գործունության ժամանակ պետք է պահպանվեն ստորև ներկայացված կանոնները:

 

ԿԱՆՈՆԱՎՈՐ ԵՎ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ

 

1. Աշխատանքի ընդհանուր կազմակերպման կանոններ

1) Կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունը (այսուհետ՝ Կազմակերպություն) նշանակում է կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման միջոցառումների պատասխանատու (այսուհետ՝ Պատասխանատու), որն ապահովում է՝

- սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների և հիգիենայի նորմերի պահպանման նկատմամբ պատշաճ հսկողությունը և կանոնների համար անհրաժեշտ պարագաների, նյութերի ու հարմարությունների առկայությունը,

- ախտահանումների և աշխատողների առողջական վիճակի մասին գրանցումների վարումը համապատասխան գրանցամատյանում՝ համաձայն սույն որոշման Հավելված 23-ի:

2) Պետք է հնարավորինս ձեռնպահ մնալ կորոնավիրուսի ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատանքի ներգրավելուց՝ պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածով սահմանված կանոնները: Գործատուն հավաստիանում է իր աշխատակցի՝ կորոնավիրուսի ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմում գտնվելու մասին աշխատողի կողմից ներկայացված բժշկական փաստաթղթի հիման վրա։ Բարձր ռիսկային խմբի մեջ ներառված են՝

ա. ընկճված իմունային համակարգ ունեցող անձինք,

բ. 65 տարեկան և բարձր տարիքի անձինք,

գ. քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք (շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքային քրոնիկ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, սրտի քրոնիկ անբավարարություն, երիկամների քրոնիկ հիվանդություն, լյարդի քրոնիկ հիվանդություն (հեպատիտ), քրոնիկ նյարդաբանական հիվանդություն (Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած),

դ. շաքարային դիաբետ ունեցող անձինք:

3) Արգելվում է տրանսպորտային միջոցում կանգնած ուղևորների փոխադրումը` բացի 9 մետրից ավել երկարություն ունեցող տրանսպորտային միջոցների: Տրանսպորտային միջոցներում ուղևորների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել նստելու համար հատկացված տեղերի ընդհանուր թվաքանակին, ընդ որում` արգելվում է հավելյալ ինքնաշեն նստատեղերի ավելացումը: 9 մետրից ավելի երկարություն ունեցող տրանսպորտային միջոցներում կանգնած ուղևորների միջև պահպանվում է առնվազն 1 մետր հեռավորություն։

4) Կազմակերպությունն ապահովում է աշխատողներին դիմակներով, միանգամյա օգտագործման անձեռոցիկով և ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչով:

5) Ուղևորափոխադրող բոլոր տրանսպորտային միջոցների մուտքի մոտ պարտադիր տեղադրվում են ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներ:

6) Կազմակերպությունն ապահովում է բոլոր տրանսպորտային միջոցներում վճարման համար հատուկ արկղեր կամ այլ հարմարեցված տարաներ՝ կանխիկ փողի հետ շփումը հնարավորինս նվազեցնելու նպատակով։

7) Կազմակերպությունն ապահովում է անվտանգ վարվելականոնների և սանիտարահամաճարակային անվտանգության նորմերի վերաբերյալ աշխատակիցների և ուղևորների պատշաճ իրազեկումը, այդ թվում՝ տեսանելի վայրերում պաստառներ փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցներով՝ հիմք ընդունելով սույն որոշման հավելված N 22-ը: Շահագործվող բոլոր ուղևորափոխադրող տրանսպորտային միջոցներում ուղևորներին տեսանելի հատվածներում պարտադիր փակցվում են տեղեկատվական թերթիկներ։

2. Ավտոկայարանային տարածքների կազմակերպումը

1) Բաց ավտոկայանների կամ տրանսպորտային միջոցների հավաքակայանների տարածքում բացառվում են մարդկանց կուտակումները։ Տարածքներում առկա նստարանները և ընդհանուր օգտագործման գույքը ենթակա են ախտահանման առնվազն օրը 2 անգամ։

2) Սպասասրահները, սանհանգույցները և սննդի կետերը պարտադիր կերպով պարբերաբար ախտահանվում են՝ նվազագույնը օրը 2 անգամ։

3) Ապահովվում են ձեռքերի լվացման հնարավորություններ՝ հոսող տաք և սառը ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով (դրա անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ), օճառով:

3. Տրանսպորտային միջոցների ախտահանումը

1) Տրանսպորտային միջոցները ենթարկվում են խորքային ախտահանման օրական նվազագույնը 2 անգամ, որից մեկը՝ պարտադիր նախաուղերթային հատվածում: Ախտահանման ենթակա են տրանսպորտային միջոցի սրահի բոլոր մակերեսները: Ախտահանումն իրականացվում է՝ համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման նպատակով՝ օջախների, հանրային սննդի օբյեկտների, բարձրագույն ուսումնական հաստատությունների, նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների ուղևորների փոխադրման ավտոտրանսպորտային միջոցների ախտահանման միջոցառումների մեթոդական ուղեցույցը և ալգորիթմները, անհատական պաշտպանության միջոցների ռացիոնալ օգտագործման մեթոդական ուղեցույցը հաստատելու մասին» թիվ 977-Ա հրամանի:

2) Յուրաքանչյուր երթուղու ավարտին (երկար տարածությունների և երկարատև՝ ավելի քան 3 ժամ տևողությամբ երթուղիների ժամանակ՝ նաև ընթացքում) ուղևորներին իջեցնելուց հետո իրականացվում է սրահի օդափոխություն, դռների բռնակների, նստարանների արմնկակալների (միջքաղաքային ավտոբուսներում նաև ծալովի սեղանիկների, անվտանգության գոտիների ամրակների, անհատական կառավարման վահանակների (լուսավորության, օդափոխության, ուղեկցողին կանչելու և այլն), նստելատեղերի, անհատական տեսամոնիտորների պլաստմասե/մետաղյա/ կաշվե և այլ մասերի, սանհանգույցի առկայության դեպքում՝ նաև դրա կանխարգելիչ ախտահանում ախտահանիչ անձեռոցիկներով (կամ ախտահանիչ միջոցների լուծույթներով) շփման կամ ցողման եղանակով:

3) Յուրաքանչյուր օրվա ավարտին իրականացվում է տրանսպորտային միջոցների եզրափակիչ ախտահանում մասնագիտացված կազմակերպությունների միջոցով՝ պայմանագրային հիմունքներով: Տրանսպորտային միջոցի սրահի և բոլոր աղտոտված գոտիների եզրափակիչ ախտահանման ժամանակ օգտագործվում են՝

- մեկանգամյա պաշտպանիչ զգեստ,

- մեկանգամյա ձեռնոց,

- դիմակ, պաշտպանիչ ակնոց կամ դեմքի վահանակ,

- փակ կոշիկ կամ բախիլներ՝ ցայտելու բարձր ռիսկի ժամանակ կամ կենսաբանական հեղուկներով խիստ աղտոտված մակերեսների ժամանակ,

- անջրանցիկ պարկեր թափոնների համար:

4) Մաքրման համար չի օգտագործվում սեղմված օդ և/կամ ջուր ճնշման տակ, ինչպես նաև այլ մեթոդներ, որոնք կարող են առաջացնել վարակիչ նյութի ցայտում կամ տարածում աերոզոլի տեսքով: Փոշեկուլ օգտագործվում է միայն ճիշտ իրականացված ախտահանումից հետո:

5) Մաքրման և ախտահանման ավարտից հետո պաշտպանիչ հագուստը, կոշիկը, անհատական պաշտպանության միջոցները, մաքրման պարագաները հավաքվում են մակնշված բաքերի կամ պարկերի մեջ դրանց ախտահանումն իրականացնելու համար:

4. Վարորդների համար կանոններ

1) Իրականացվում է վարորդների ջերմաչափում հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափով օրական առնվազն 2 անգամ, որոնցից մեկը՝ աշխատանքի ներկայանալիս: Վարվում է ջերմաչափման գրանցամատյան՝ համաձայն սույն որոշման Հավելված 19-ի: Ջերմություն ունենալու դեպքում վարորդներին չի թույլատրվում դուրս գալ երթուղի, և այդ մասին անհապաղ տեղեկացվում է ՀՀ առողջապահության նախարարության թեժ գիծ` զանգահարելով 8003 համարով:

2) Վարորդները պարտադիր կրում են դիմակ, որոնք փոխվում են 3 ժամը մեկ պարբերականությամբ։

3) Վարորդների հանգստի և սնվելու համար ապահովվում են առանձնացված տարածքներ՝ ապահովելով միմյանց միջև 1.5-2 մետր սոցիալական հեռավորություն։

5. Ուղևորների համար կանոններ

1) Բացառվում է ուղևորների նստեցումը և տրանսպորտային միջոցի սրահում ուղևորների առկայությունն՝ առանց նրանց կողմից դիմակ կրելու:

2) Տրանսպորտային միջոց նստելուց ուղևորները պարտադիր ախտահանում են ձեռքերը ալկոհոլային հիմքով ախտահանիչ միջոցներով։

3) Տրանսպորտային միջոցից օգտվելիս անհրաժեշտ է ունենալ մանրադրամ ուղևորավարձի չափով՝ հնարավորինս բացառելով մանր վերադարձնելու անհրաժեշտությունը։

4) Երկարատև երթուղիների ժամանակ խմելու ռեժիմի կազմակերպման համար օգտագործվում է միայն ջուր անհատական տարաների մեջ կամ մեկանգամյա սպասք: Իրականացվում է օգտագործված մեկանգամյա սպասքի, ինչպես նաև անհատական պաշտպանության միջոցների, դիմակների, ախտահանիչ անձեռոցիկների հավաքում մեկանգամյա օգտագործման հերմետիկ փակվող պլաստիկ ծրարների/տոպրակների մեջ, որոնք աղբարկղի բացակայության դեպքում տեղավորվում են բեռնախցիկում՝ ժամանման վայրում հեռացնելու:

 

ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ

 

1. Աշխատանքի ընդհանուր կազմակերպման կանոններ

1) Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորների փոխադրումների գործունեություն իրականացնող անձինք (լիցենզավորված իրավաբանական և ֆիզիկական անձինք) (այսուհետ՝ Կազմակերպություն) նշանակում է կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման միջոցառումների պատասխանատու (անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման միջոցառումների պատասխանատուն հանդիսանում է վերջինս) (այսուհետ՝ Պատասխանատու), որն ապահովում է՝

- սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների և հիգիենայի նորմերի պահպանման նկատմամբ պատշաճ հսկողությունը և կանոնների համար անհրաժեշտ պարագաների, նյութերի ու հարմարությունների առկայությունը,

- ախտահանումների և աշխատողների առողջական վիճակի մասին գրանցումների վարումը համապատասխան գրանցամատյանում՝ համաձայն սույն որոշման Հավելված 23-ի:

2) Պետք է հնարավորինս ձեռնպահ մնալ կորոնավիրուսի ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատանքի ներգրավելուց՝ պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածով սահմանված կանոնները: Գործատուն հավաստիանում է իր աշխատակցի՝ կորոնավիրուսի ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմում գտնվելու մասին աշխատողի կողմից ներկայացված բժշկական փաստաթղթի հիման վրա։ Բարձր ռիսկային խմբի մեջ ներառված են՝

ա. ընկճված իմունային համակարգ ունեցող անձինք,

բ. 65 տարեկան և բարձր տարիքի անձինք,

գ. քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք (շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքային քրոնիկ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, սրտի քրոնիկ անբավարարություն, երիկամների քրոնիկ հիվանդություն, լյարդի քրոնիկ հիվանդություն (հեպատիտ), քրոնիկ նյարդաբանական հիվանդություն (Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած),

դ. շաքարային դիաբետ ունեցող անձինք:

3) Ուղևորատար ավտոտրանսպորտային միջոցում արգելվում է վարորդի կողքին ուղևորի նստեցումը:

4) Կազմակերպությունն ապահովում է աշխատողներին դիմակներով, միանգամյա օգտագործման անձեռոցիկով և ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչով:

5) Ավտոտրանսպորտային միջոցները պարտադիր ապահովվում են ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներով և մեկանգամյա օգտագործման թաց անձեռոցիկներով:

6) Կազմակերպությունն ապահովում է անվտանգ վարվելականոնների և սանիտարահամաճարակային անվտանգության նորմերի վերաբերյալ աշխատակիցների և ուղևորների պատշաճ իրազեկումը, այդ թվում՝ տեսանելի վայրերում պաստառներ փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցներով՝ հիմք ընդունելով սույն որոշման հավելված N 22-ը: Շահագործվող բոլոր ավտոտրանսպորտային միջոցներում ուղևորներին տեսանելի հատվածներում պարտադիր փակցվում են տեղեկատվական թերթիկներ։

2. Հավաքակայանների տարածքների կազմակերպումը

1) Ավտոտրանսպորտային միջոցների հավաքակայանների տարածքում բացառվում են մարդկանց կուտակումները։

2) Հավաքակայաններում առկա փակ տարածքները, սանհանգույցը, սննդի համար առանձնացված տարածքները, տարածքներում առկա նստարանները և ընդհանուր օգտագործման այլ գույքը ենթակա են ախտահանման առնվազն օրը 2 անգամ։

3) Ապահովվում են ձեռքերի լվացման հնարավորություններ՝ հոսող տաք և սառը ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով (դրա անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ), օճառով:

3. Ավտոտրանսպորտային միջոցների ախտահանումը

1) Ավտոտրանսպորտային միջոցները ենթարկվում են պարբերական խորքային ախտահանման:

2) Երկար տարածությունների և երկարատև՝ ավելի քան 3 ժամ տևողությամբ յուրաքանչյուր երթուղիների ընթացքում և ավարտին՝ ուղևորներին իջեցնելուց հետո, իրականացվում է սրահի օդափոխություն, դռների բռնակների, նստարանների արմնկակալների (միջքաղաքային ավտոբուսներում նաև ծալովի սեղանիկների, անվտանգության գոտիների ամրակների, անհատական կառավարման վահանակների (լուսավորության, օդափոխության, ուղեկցողին կանչելու և այլն), նստելատեղերի, անհատական տեսամոնիտորների պլաստմասե/մետաղյա/կաշվե և այլ մասերի, սանհանգույցի առկայության դեպքում՝ նաև դրա կանխարգելիչ ախտահանում ախտահանիչ անձեռոցիկներով (կամ ախտահանիչ միջոցների լուծույթներով) շփման կամ ցողման եղանակով:

3) Յուրաքանչյուր օրվա ավարտին իրականացվում է տրանսպորտային միջոցների եզրափակիչ ախտահանում մասնագիտացված կազմակերպությունների միջոցով՝ պայմանագրային հիմունքներով: Տրանսպորտային միջոցի սրահի և բոլոր աղտոտված գոտիների եզրափակիչ ախտահանման ժամանակ օգտագործվում են՝

- մեկանգամյա պաշտպանիչ զգեստ,

- մեկանգամյա ձեռնոց,

- դիմակ, պաշտպանիչ ակնոց կամ դեմքի վահանակ,

- փակ կոշիկ կամ բախիլներ՝ ցայտելու բարձր ռիսկի ժամանակ կամ կենսաբանական հեղուկներով խիստ աղտոտված մակերեսների ժամանակ,

- անջրանցիկ պարկեր թափոնների համար:

4) Մաքրման համար չի օգտագործվում սեղմված օդ և/կամ ջուր ճնշման տակ, ինչպես նաև այլ մեթոդներ, որոնք կարող են առաջացնել վարակիչ նյութի ցայտում կամ տարածում աերոզոլի տեսքով: Փոշեկուլ օգտագործվում է միայն ճիշտ իրականացված ախտահանումից հետո:

5) Մաքրման և ախտահանման ավարտից հետո պաշտպանիչ հագուստը, կոշիկը, անհատական պաշտպանության միջոցները, մաքրման պարագաները հավաքվում են մակնշված բաքերի կամ պարկերի մեջ դրանց ախտահանումն իրականացնելու համար:

4. Վարորդների համար կանոններ

1) Իրականացվում է վարորդների ջերմաչափում հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափով օրական առնվազն 2 անգամ, որոնցից մեկը՝ աշխատանքի ներկայանալիս: Վարվում է ջերմաչափման գրանցամատյան՝ համաձայն սույն որոշման Հավելված 23-ի:

Ջերմություն ունենալու դեպքում վարորդներին չի թույլատրվում դուրս գալ երթուղի, և այդ մասին անհապաղ տեղեկացվում է ՀՀ առողջապահության նախարարության թեժ գիծ` զանգահարելով 8003 համարով:

2) Վարորդները պարտադիր կրում են դիմակ, որոնք փոխվում են 3 ժամը մեկ պարբերականությամբ։

3) Վարորդների հանգստի և սնվելու համար ապահովվում են առանձնացված տարածքներ՝ ապահովելով միմյանց միջև 1.5-2 մետր սոցիալական հեռավորություն։

5. Ուղևորների համար կանոններ

1) Բացառվում է ուղևորների նստեցումն առանց դիմակ կրելու:

2) Երկարատև երթուղիների ժամանակ օգտագործվում է միայն անհատական տարաներով ջուր և մեկանգամյա սպասք: Իրականացվում է օգտագործված մեկանգամյա սպասքի, ինչպես նաև դիմակների, ախտահանիչ անձեռոցիկների հավաքում մեկանգամյա օգտագործման հերմետիկ փակվող պլաստիկ ծրարների/տոպրակների մեջ, որոնք աղբարկղի բացակայության դեպքում տեղավորվում են բեռնախցիկում՝ ժամանման վայրում հեռացնելու:

 

ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏ ԵՎ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆ

 

1. Աշխատանքի ընդհանուր կազմակերպման կանոններ

1) Տրանսպորտային կազմակերպությունը (այսուհետ՝ Կազմակերպություն) նշանակում է կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման միջոցառումների պատասխանատու (այսուհետ՝ Պատասխանատու), որն ապահովում է՝

- սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների և հիգիենայի նորմերի պահպանման նկատմամբ պատշաճ հսկողությունը և կանոնների համար անհրաժեշտ պարագաների, նյութերի ու հարմարությունների առկայությունը,

- ախտահանումների և աշխատողների առողջական վիճակի մասին գրանցումների վարումը համապատասխան գրանցամատյանում՝ համաձայն սույն որոշման Հավելված 23-ի:

2) Կազմակերպությունը հնարավորինս ձեռնպահ է մնում կորոնավիրուսի ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատանքի ներգրավելուց՝ պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածով սահմանված կանոնները: Գործատուն հավաստիանում է իր աշխատակցի՝ կորոնավիրուսի ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմում գտնվելու մասին աշխատողի կողմից ներկայացված բժշկական փաստաթղթի հիման վրա։ Բարձր ռիսկային խմբի մեջ ներառված են՝

ա. Ընկճված իմունային համակարգ ունեցող անձինք,

բ. 65 տարեկան և բարձր տարիքի անձինք,

գ. քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք (շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքային քրոնիկ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, սրտի քրոնիկ անբավարարություն, երիկամների քրոնիկ հիվանդություն, լյարդի քրոնիկ հիվանդություն (հեպատիտ), քրոնիկ նյարդաբանական հիվանդություն (Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած),

դ. շաքարային դիաբետ ունեցող անձինք:

3) Կազմակերպությունն ապահովում է աշխատողներին դիմակներով, միանգամյա օգտագործման անձեռոցիկով և ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչով:

4) Կազմակերպությունն ապահովում է անվտանգ վարվելականոնների և սանիտարահամաճարակային անվտանգության նորմերի վերաբերյալ աշխատակիցների և ուղևորների պատշաճ իրազեկումը, այդ թվում՝ տեսանելի վայրերում պաստառներ փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցներով՝ համաձայն սույն որոշման հավելված N 22- ի: Շահագործվող բոլոր ուղևորատար ավտոտրանսպորտային միջոցներում ուղևորներին տեսանելի հատվածներում պարտադիր փակցվում են տեղեկատվական թերթիկներ։

2. Տրանսպորտի կազմակերպումը և ախտահանումը

1) Սպասասրահները և բոլոր վագոնները պարտադիր ապահովվում են բավարար թվով ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներով:

2) Սպասասրահներում բացառվում են մարդկանց խիտ կուտակումները:

3) Վագոններում ապահովվում է ուղևորների նոսր նստեցում: Սպասասրահներում նշանակվում են ուղևորների նստեցման համար պատասխանատուներ, որոնք կազմակերպում են ուղևորների նստեցումը: Մետրոպոլիտենի դեպքում մեկ երթուղու ընթացքում յուրաքանչյուր վագոնում ուղևորների առավելագույն քանակը չի կարող գերազանցել 70-ը:

4) Յուրաքանչյուր երթուղու ավարտին ուղևորներին իջեցնելուց հետո իրականացվում է վագոնների օդափոխություն, դռների բռնակների, նստարանների արմնկակալների (միջքաղաքային ավտոբուսներում նաև ծալովի սեղանիկների, անվտանգության գոտիների ամրակների, անհատական կառավարման վահանակների (լուսավորության, օդափոխության, ուղեկցողին կանչելու և այլն), նստելատեղերի, անհատական տեսամոնիտորների պլաստմասե/մետաղյա/կաշվե և այլ մասերի, սանհանգույցի կանխարգելիչ ախտահանում ախտահանիչ անձեռոցիկներով (կամ ախտահանիչ միջոցների լուծույթներով) շփման կամ ցողման եղանակով:

5) Կայարաններում տեղակայված տերմինալներին անմիջական հարևանությամբ անհրաժեշտ է տեղադրել սպիրտային հիմքով ախտահանիչով լցված տարա, անձեռոցիկ և կափարիչը փակվող աղբարկղ՝ տերմինալից օգտվելուց անմիջապես հետո ձեռքերն ախտահանելու համար

6) Յուրաքանչյուր օրվա ավարտին իրականացվում է վագոնների, կայարանների և ընդհանուր օգտագործման տարածքների եզրափակիչ ախտահանում մասնագիտացված կազմակերպությունների միջոցով՝ պայմանագրային հիմունքներով: Եզրափակիչ ախտահանման ժամանակ օգտագործվում են՝

- մեկանգամյա պաշտպանիչ զգեստ,

- մեկանգամյա ձեռնոց,

- դիմակ, պաշտպանիչ ակնոց կամ դեմքի վահանակ,

- փակ կոշիկ կամ բախիլներ՝ ցայտելու բարձր ռիսկի ժամանակ կամ կենսաբանական հեղուկներով խիստ աղտոտված մակերեսների ժամանակ,

- անջրանցիկ պարկեր թափոնների համար:

7) Մաքրման համար չի օգտագործվում սեղմված օդ և/կամ ջուր ճնշման տակ, ինչպես նաև այլ մեթոդներ, որոնք կարող են առաջացնել վարակիչ նյութի ցայտում կամ տարածում աերոզոլի տեսքով: Փոշեկուլ օգտագործվում է միայն ճիշտ իրականացված ախտահանումից հետո:

8) Մաքրման և ախտահանման ավարտից հետո պաշտպանիչ հագուստը, կոշիկը, անհատական պաշտպանության միջոցները, մաքրման պարագաները հավաքվում են մակնշված բաքերի կամ պարկերի մեջ դրանց ախտահանումն իրականացնելու համար:

3. Աշխատողների համար կանոններ

1) Իրականացվում է աշխատողների ջերմաչափում հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափով օրական առնվազն 2 անգամ, որոնցից մեկը՝ աշխատանքի ներկայանալիս: Վարվում է ջերմաչափման գրանցամատյան՝ համաձայն սույն որոշման հավելված N 23-ի: Ջերմություն ունենալու դեպքում վարորդներին չի թույլատրվում դուրս գալ երթուղի, և այդ մասին անհապաղ տեղեկացվում է ՀՀ առողջապահության նախարարության թեժ գիծ` զանգահարելով 8003 համարով:

2) Աշխատողները և վարորդները պարտադիր կրում են դիմակ՝ հիմք ընդունելով սույն որոշման հավելված N 22-ը։

3) Աշխատողների հանգստի և սնվելու համար նախատեսվում են առանձնացված և օդափոխվող տարածքներ: Հանգիստը և սնունդը կազմակերպվում է այնպես, որ բացառվեն կուտակումները և աշխատողների միջև պահպանվի 1.5-2 մետր սոցիալական հեռավորություն։

4. Ուղևորների համար կանոններ

1) Չի թույլատրվում ուղևորների մուտքը երկաթուղային կայարանի կամ մետրոպոլիտենի տարածք և երթևեկումը՝ առանց դիմակ կրելու:

2) Երկաթուղային տրանսպորտի դեպքում՝ նախքան նստեցումն իրականացվում է ուղևորների ջերմաչափում հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափով: Ջերմություն ունենալու դեպքում չի թույլատրվում ուղևորի նստեցումը, և այդ մասին անհապաղ տեղեկացվում է Առողջապահության նախարարության թեժ գիծ` զանգահարելով 8003 համարով:

 

Հավելված N 19

ՀՀ պարետի 2020 թվականի

օգոստոսի 18-ի N 253-Ն որոշման

 

ԿԱՆՈՆՆԵՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՕԴԱՅԻՆ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

 

Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված երկրում համաճարակային իրավիճակից ելնելով՝ ներկա փուլում օդային ուղևորափոխադրումների և օդանավակայանների գործունության ժամանակ պետք է պահպանվեն ստորև ներկայացված կանոնները:

 

ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ

 

1. Ընդհանուր կանոններ.

1) Օդանավակայանի գրասենյակային հատվածի համար գործում են սույն որոշման հավելված N 6-ով սահմանված կանոնները։

2) Oդանավակայանի ողջ տարածքում՝ ուղևորային համալիրներում, բեռնային համալիրներում, արտադրական և գրասենյակային տարածքներում հասանելի վայրերում ուղևորների, աշխատողների և այցելուների համար պետք է ապահովվեն բավարար քանակի ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչ միջոցներով, օգտագործած դիմակների և ձեռնոցների համար նախատեսված փակվող աղբամաններով։

3) Օդանավակայանների ուղևորային համալիրները և աշխատատեղերը պետք է 2 ժամը մեկ օդափոխվեն։

4) Օդանավով փոխադրման ընդունված ուղեբեռները ենթարկվում են ուլտրամանուշակագույն ճառագայթային ախտահանման։

5) Բեռնային համալիրում պարբերաբար պետք է իրականացվի բեռների և փոստի զննման, մշակման և փոխադրման աշխատանքների համար նախատեսված տրանսպորտային միջոցների և սարքավորումների ախտահանում։

6) Յուրաքանչյուր չվերթի սպասարկումից հետո անհրաժեշտ է ախտահանել ընդհանուր տարածքները, ներառյալ՝ սանհանգույցները, օգտագործվող կահույքը, սարքավորումների արտաքին տարրերը, ուղևորների և հատուկ սարքավորումների տեղափոխման համար նախատեսված տրանսպորտային միջոցները։

7) Հաճախորդներին սպասարկող տարածքները պետք է ունենան առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորության պահպանման նշումներ։

8) Օդանավակայանի տարածքում պետք է ապահովվի անհատական պաշտպանության միջոցների (բժշկական դիմակ, դիմավահան, ձեռնոց), ալկոհոլային հիմքով ախտահանիչ միջոցների վաճառք։

9) Ժամանակավորապես արգելվում է օդանավակայանի տարածքում ծխելու համար հատկացված առանձին տաղավարների շահագործումը։

10) Անհրաժեշտ է ապահովել կորոնավիրուսային հիվանդության պայմաններում անվտանգ վարվելականոնների և սանիտարահամաճարակային անվտանգության նորմերի վերաբերյալ աշխատակիցներին և ուղևորներին պատշաճ իրազեկումը, այդ թվում՝ տեսանելի վայրերում բազմալեզու (առնվազն ռուսերեն և անգլերեն) պաստառներ փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցներով՝ համաձայն սույն որոշման հավելված N 22-ի:Գործող կանոնների և ընթացակարգերի վերաբերյալ անհրաժեշտ է պարբերաբար բազմալեզու (առնվազն ռուսերեն և անգլերեն) տեղեկացումներ ապահովելով տեսա- և ձայնային հաղորդակցման միջոցներով։

2. Աշխատակիցների համար կանոններ.

1) Բոլոր աշխատակիցները աշխատանքային օրվա ընթացքում առնվազն երկու անգամ (մեկը՝ աշխատանքի ներկայանալիս, մյուսը՝ աշխատանքային օրվա կեսին) պետք է անցնեն ոչ կոնտակտային ջերմաչափում՝ կատարելով համապատասխան գրանցում գրանցամատյանում՝ ըստ սույն որոշման հավելված N 23-ի։

2) Օդանավակայանի ողջ անձնակազմը պարտադիր կարգով կրում են դիմակներ՝ համաձայն սույն որոշման հավելված N 22-ի։

3. Մուտքի հսկողություն.

1) Չի թույլատրվում օդանավակայան մուտքը առանց դիմակի։ Օդանավակայանում գտնվելու ողջ ընթացքում այցելուները կրում են դիմակներ՝ համաձայն սույն որոշման հավելված N 22- ի։

2) Ուղևորները, ուղեկցող և այլ անձինք օդանավակայան մուտքի ժամանակ ջերմաչափվում են ոչ կոնտակտային ջերմաչափով։ Արգելվում է 38-ից բարձր ջերմաստիճան, հազ, հարբուխ, դժվարաշնչություն ունեցող անձանց մուտքը օդանավակայան։

3) Օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիների մուտքի դեպքերում ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցները պետք է իրականացնեն աշխատողների, ուղևորների, այցելուների անցագրերի նույնականացում՝ պահպանելով առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն:

4) Օդանավակայանների վարչակազմը հնարավորության դեպքում պետք է ապահովի, որ օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիների հսկիչ անցագրային կետերում կիրառվեն այնպիսի մեթոդներ, որոնք չեն պահանջում ուղիղ շփումներ՝ հնարավորինս ներդնելով կենսաչափական նույնականացման համակարգեր (օրինակ՝ մատնահետքեր ընթերցող սարքեր, նստեցման քարտերը կարդացող սարքեր կամ դեմքի ճանաչման սարքավորումներ: Սարքերի մոտ պետք է տեղադրվեն սպիրտային ախտահանիչով տարա, անձեռոցիկ և փակվող աղբարկղ։

5) Եթե օգտագործվում են շփման վրա հիմնված մուտքի հսկողության կառավարման համակարգեր (օրինակ՝ անցագրերն ընթերցող սարքեր), ապա դրանք պետք է հաճախակի ախտահանվեն: Սարքերի մոտ պետք է տեղադրվեն սպիրտային ախտահանիչով տարա, անձեռոցիկ և փակվող աղբարկղ։

6) Մուտքի հսկման համակարգերի մոտ անհրաժեշտ է տեղադրել ձեռքերի ախտահանման միջոցներ, և աշխատողները պետք է ախտահանեն իրենց ձեռքերը մուտքի հսկման համակարգի շփումից առաջ և հետո:

7) Պետք է սահմանափակվեն օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ օդանավերի անձնակազմի անդամների մուտքը, և թույլատրվեն աշխատանքային առանձնահատկություններով պայմանավորված անձանց մուտքը և ներկայությունը։

4. Օդանավակայանի վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներիում և կառամատույցում դիտարկումը և պարեկային ծառայությունները․

1) Օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներում և կառամատույցում դիտարկումը և պարեկային ծառայությունը պետք է իրականացվեն դիմակով, պարբերաբար ախտահանեն օգտագործվող տրանսպորտային միջոցները, ունենան ձեռքի ախտահանման միջոցներ, աշխատանքի ընթացքում պահպանեն սոցիալական հեռավորության պահանջները՝ 1,5-2 մ:

2) Կառամատույցում պարեկության պարագայում պետք է հաշվի առնել օդանավակայանում կայանված ինքնաթիռների թիվը և օդանավերի շարժի նվազումը, անձնակազմի հետ շփման ընթացքում պահպանել սոցիալական հեռավորության պահանջները՝ 1,5-2 մետր։

5. Հաշվառման գործընթաց և նստեցում.

1) Հաշվառման ներկայացած ուղևորները պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ՝ համաձայն սույն որոշման հավելված N 22-ի։

2) Ուղևորների հաշվառումն իրականացվում է՝ պահպանելով առնվազն 1․5-2 մետր սոցիալական հեռավորություն։ Հաշվառման տեղամասերը պետք է ունենան սոցիալական հեռավորության պահպանման նշումներ։

3) Հաշվառման սեղանները նախքան հաշվառումը սկսելը պետք է ախտահանվեն։

4) Հաշվառում իրականացնող աշխատակիցները պետք է կրեն դիմակներ՝ համաձայն սույն որոշման հավելված N 22-ի։

5) Ուղևորների նստեցումն օդանավ չի թույլատրվում, եթե առկա են սուր շնչառական հիվանդության ախտանշաններ (38-ից բարձր ջերմաստիճան, հազ, հարբուխ կամ շնչառության խանգարումներ)։

6) Հաշվառման կետերում պետք է տեղադրված լինեն ձեռքերի ախտահանիչ միջոցներ և օգտագործված դիմակի և ձեռնոցի համար նախատեսված փակվող աղբամաններ։

6. Առցանց գրանցում.

1) Եթե կիրառվում են ուղևորների առցանց գրանցման սարքավորումներ, անհրաժեշտ է ապահովել, որ ուղևորները կատարեն առցանց գրանցումներ, ստանան նստեցման կտրոններ և ձեռքի իրերի համար պիտակներ։

2) Շփումնները նվազագույնի հասցնելու նպատակով օդանավակայանում հնարավորության դեպքում պետք է կիրառվեն առցանց գրանցման ինքնասպասարկման կրպակներ։

3) Ինքնասպասարկման կրպակներ կիրառելու դեպքում անհրաժեշտ է դրանք կահավորել անվտանգության կանխարգելիչ միջոցների մասին հաղորդագրություններով, ներառյալ՝ դիմակի կրումը և գործընթացն ավարտվելուց հետո ձեռքերի ախտահանման անհրաժեշտությունը:

4) Ինքնասպասարկման կրպակներն անհրաժեշտ է ապահովել ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչ միջոցներով, անձեռոցիկներով, ինչպես նաև դիմակները և անձեռոցիկները նետելու համար նախատեսված փակ աղբարկղերով։

7. Զննման ընթացակարգեր.

1) Ուղևորների զննման ընթացքում կիրառվում են գործող ընթացակարգերը։

2) Զննման ընթացքում աշխատողները պարտադիր կերպով կրում են դիմակներ՝ համաձայն սույն որոշման հավելված N 22-ի։

3) Զննման ընթացքում օգտագործվող բոլոր սարքավորումները և պարագաները պարբերաբար ախտահանվում են։

4) Զննման կետում պետք է հասանելի լինեն ալկոհոլային հիմքով ձեռքի ախտահանիչ միջոցներ։

5) Աշխատանքի ընթացքում պահպանվում է 1.5-2 մետր սոցիալական հեռավորություն։ Այդ նպատակով պետք է միջոցներ ձեռնարկվեն հսկիչ կետերում հոսքը վերահսկելու համար դեպի ներս և դուրս մուտքի/ելքի ժամանակ:

6) Զննման ընթացքում կարող են կիրառվել հեռավար զննման միջոցներ (օրինակ՝ զննման սկաներներ)՝ անմիջական շփումը բացառելու համար:

5) Հնարավորության դեպքում պետք է ապահովել, որ աշխատակիցները և ուղևորներն օգտվեն առանձին զննման կետերից։

6) Զննման կետերում նախքան զննման ընթացակարգերի կիրառումը ուղևորներին և զննվող անձնակազմին պետք է տրվի տեղեկատվություն զննման ընթացակարգերի և կիրառվող կանոնների վերաբերյալ:

7) Զննող տեսուչները պետք է հնարավորինս սահմանափակեն շփումը զննվող անձանց հետ, ինչպես նաև ձեռքով զննման ընթացակարգի կիրառումը։

8) Զննման ընթացքում զննող տեսուչները չպետք է պահանջեն, որ ուղևորները, անձնակազմը և այցելուները հանեն իրենց դիմակները: Եթե անհրաժեշտ է իրականացնել դիմակ կրող անձի նույնականացում, ապա անձին կարող է առաջարկվել հանել դիմակը՝ պահպանելով ֆիզիկական հեռավորության պահանջը (1․5-2մ):

9) Երբ մետաղափնտրիչ կամրջակով ուղևորների, անձնակազմի և այցելուների անցման դեպքում կամրջակն ահազանգում է, ապա պետք է անձին առաջարկել հանել և ցուցադրել բոլոր այն առարկաները, որոնք կարող են ահազանգման պատճառ դառնալ, և նորից անցնել մետաղական կամրջակով՝ համոզվելու համար, որ այն չի ահազանգում։

10) Կրկին ահազանգելու դեպքում անհրաժեշտ է իրականացնել նպատակային որոնում՝ օգտագործելով այլ սարքավորումներ կամ մեթոդներ, ներառյալ՝ զննումը ձեռքի մետաղափնտրիչով և (կամ) ձեռքով որոնումը, մինչև ահազանգման պատճառը հաստատվի և վերացվի, այնուհետև՝ խնդրել անձին նորից անցնել մետաղական կամրջակով` համոզվելու համար, որ ահազանգը չի գործում։

8. Տրանսպորտային միջոցների զննում․

1) Օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ տրանսպորտային միջոցների մուտքը պետք է հնարավորինս սահմանափակվի և թույլատրվի միայն այն դեպքում, եթե տրանսպորտային միջոցներն ունեն օրինական անցագիր և արտադրական հիմնավոր պատճառներ:

2) Օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտի տրանսպորտային միջոցների մուտքը պետք է թույլատրվի բացառապես դրանք զննելուց հետո։ Տրանսպորտային միջոցների զննում կատարելիս պետք է օգտագործվեն անհատական պաշտպանության միջոցներ՝ բացառելու համար շփումը մեքենայի մակերեսի հետ:

9. Օդանավակայանների բեռնային համալիրներում իրականացվող միջոցառումներ․

1) Օդանավակայանի բեռնային համալիրում աշխատող ողջ անձնակազմը և այցելուները բեռների և փոստի փոխադրումների ձևակերպումների, դրանց փոխադրման ընդունման, մաքսային սահմանային, ֆիտո-սանիտարական և ավիացիոն անվտանգության հսկողության գործընթացների իրականացման ընթացքում պարտադիր կարգով պետք է կրեն դիմակներ, իսկ աշխատանքային տեղամասերը, գրասենյակները, պահեստները, սանհանգույցները պետք է ապահովված լինեն ձեռքերի ախտահանման անհրաժեշտ քանակի միջոցներով և օգտագործված դիմակների ու ձեռնոցի համար նախատեսված փակվող աղբամաններով։

2) Այն անձինք (աշխատողներ և այցելուներ), ովքեր բեռնային համալիրի մուտքում հրաժարվում են անցնել ջերմաչափում կամ չեն կրում դիմակ, չեն կարող մուտք գործել օդանավակայանային բեռնային համալիր։

3) Բեռնային համալիրում պարբերաբար պետք է իրականացվի բեռների և փոստի զննման, մշակման և փոխադրման աշխատանքների համար նախատեսված տրանսպորտային միջոցների և սարքավորումների ախտահանում։

4) Օդանավակայաններում վայրէջքից հետո ուղևորատար օդանավերն անհրաժեշտության դեպքում պետք է կայանվեն օդանավակայանի սանիտարական կանգառում՝ ապահովելու համար COVID-19 համավարակի պայմաններում բժշկասանիտարական միջոցառումների պահանջների պատշաճ կատարումը:

 

ՕԴԱՆԱՎԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ

 

1) Բոլոր օդանավերը պետք է ապահովվեն աշխատակիցների քանակին համապատասխան անհրաժեշտ քանակի մեկանգամյա օգտագործման դիմակների, ախտահանող անձեռոցիկների, ախտահանիչ հեղուկների բավարար խմբաքանակով և ջերմաչափիչ սարքերով։

2) Օդանավերի անձնակազմի անդամները (օդաչուներ, բորտուղեկցորդներ) նախաթռիչքային բժշկական ստուգման ընթացքում պետք է պարտադիր կարգով անցնեն ջերմաչափում։ 38- ից բարձր ջերմաստիճան ունեցող կամ վարակիչ հիվանդության նախանշաններ ունեցող օդանավի անձնակազմի անդամը չի թույլատրվում թռիչքի։

3) Օդանավի անձնակազմի անդամները, օդանավերը սպասարկող ավիացիոն-տեխնիկական անձնակազմը, օդանավակայանի վերգետնյա ծառայությունների աշխատողները, օդանավերի մաքրման և ախտահանման գործընթացում ներգրավված կազմակերպությունների աշխատողները օդանավ մտնելիս պետք ախտահանեն ձեռքերը, իսկ օդանավերի սպասարկման ընթացքում պետք է հնարավորինս պահպանեն անվտանգ սոցիալական հեռավորությունը՝ 1,5-2 մետր։

4) Օդանավի անձնակազմի խցիկում և օդանավի ուղևորասրահներում գտնվելիս օդանավերի անձնակազմի բոլոր անդամները պետք է կրեն դիմակներ՝ համաձայն սույն որոշման հավելված N 22-ի, իսկ թռիչքի ընթացքում օդանավի կառավարումը կարող են իրականացնել առանց դիմակի։ Բորտուղեկցորդներն ամբողջ թռիչքի ընթացում պետք է լինեն պաշտպանիչ արտահագուստով։

5) Օդանավի անձնակազմի խցիկի դուռը պետք է մշտապես գտնվի փակ վիճակում, օդանավի անձնակազմի խցիկում անձնակազմի այլ անդամների թույլատրված մուտքերը պետք է հասցվեն նվազագույնի, օդաչուների հետ շփվելու համար պետք է օգտագործվեն օդանավում առկա կապի և խոսակցական միջոցները, իսկ ուղևորներին տեղեկացման նպատակով օգտագործեն օդանավի բարձրախոսները։

6) Օդանավի մուտքում պարտադիր կարգով պետք է կատարվի ուղևորի ջերմաչափում։

7) 38-ից բարձր ջերմաստիճան ունեցող ուղևորները չեն թույլատրվում թռիչքի և այդ մասին անհապաղ տեղեկացվում է օդանավակայանի բժշկասանիտարական հսկիչ կետին։

8) Ուղևորների մուտքը օդանավ թույլատրվում է միայն դիմակ կրելու պայմանով։ Ուղևորները պարտավոր են ամբողջ թռիչքի ընթացքում կրել դիմակ, իսկ երեք ժամից ավելի տևողությամբ չվերթերի ընթացքում երեք ժամը լրանալուց հետո օդանավի անձնակազմի անդամները ուղևորներին պետք է տրամադրեն նոր դիմակներ, իսկ օգտագործված դիմակներն ու ձեռնոցները պետք է հավաքվեն հերմետիկ փակվող տարաներում՝ հետագա ախտահանման և ոչնչացման նպատակով։

9) Թռիչքի ընթացքում ուղևորներին խմիչքների և կերակուրների տրամադրման համար պետք է օգտագործվի միայն մեկանգամյա օգտագործման սպասք, տրամադրվի փաթեթավորված սնունդ, ապահովվի ուղևորների և անձնակազմի անդամների սնունդ ընդունելուց առաջ և հետո ձեռքերի ախտահանումը։ Ուղևորների կողմից օդանավի ուղևորասրահներ տարվող սնունդը, այդ թվում՝ մանկական կերերը պետք է լինեն հերմետիկ փակված վիճակում։

10) Մեկանգամյա օգտագործման սպասքը պետք է հավաքվի մեկանգամյա փակ պլաստիկ պարկերի մեջ և տեղադրվի ինքնաթիռի վերջնամասում, իսկ օդանավակայան ժամանելուն պես այն պետք է ախտահանվի և միայն դրանից հետո հեռացվի։

11) Օդանավի թռիչքի ընթացքում շարժը օդանավի ուղևորասրահներում արգելվում է բացառությամբ սանհանգույց այցից, որի դեպքում պետք է պահպանվեն անվտանգ սոցիալական հեռավորության պահանջները։

12) Ուղևորների նստեցումն օդանավ և իջեցումն օդանավից պետք է իրականացվի՝ պահպանելով անվտանգ սոցիալական հեռավորության (1,5-2 մ ) պահանջը։

13) Միջազգային չվերթներ իրականացնելիս օդանավերի ուղևորային սրահներում տեղերի վերջին երեք շարքերը պետք է ազատ պահպանվեն: Դրանք կարող են օգտագործվել հնարավոր արտակարգ իրավիճակի դեպքում` որպես կասկածելի հիվանդների մեկուսացման նստատեղեր։

14)Օդանավերի կանխարգելիչ ախտահանումը պետք է իրականացվի պարբերաբար, առնվազն շաբաթը մեկ անգամ` ռիսկի ցածր և միջին մակարդակի թռիչքների համար, իսկ ռիսկի բարձր մակարդակ (վարակի ավելի քան hինգ հազար հաստատված դեպքեր ունեցող շրջաններ) ունեցող թռիչքների համար` թռիչքի ավարտից հետո ամեն անգամ:

15) Օդանավի անձնակազմի անդամները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն օդանավում գտնվող ուղևորների վիճակին, դիտարկեն սուր շնչառական հիվանդությունների ախտանիշների դրսևորումները: Թռիչքի ավելի քան չորս ժամ տևողության դեպքերում օդանավի անձնակազմի անդամները պետք է առնվազն մեկ անգամ չափեն ուղևորների ջերմաստիճանը։

16) Եթե օդանավի անձնակազմի անդամների մոտ թռիչքի ընթացքում ի հայտ են գալիս այնպիսի ախտանշաններ, ինչպիսիք են տենդը և չոր հազը, ապա նրանք պետք է անհապաղ դադարեցնեն իրենց պարտականությունների կատարումը, նստեն օդանավում վերջին շարքերում առանձնացված և մյուս շարքերից մեկուսացված նստատեղերում և մնան այնտեղ մինչև թռիչքի ավարտը։ Թռիչքից հետո նրանց տեղափոխում են բժշկական հաստատություն՝ հետագա բժշկական զննում անցնելու համար, իսկ օդանավի անձնակազմի մյուս անդամները պետք է անցնեն 14-օրյա ինքնամեկուսացման` եթե բժշկական զննման արդյունքները դրական են։

17) Օդանավի անձնակազմի անդամներին օդանավից դեպի օդանավակայանային համալիր տրանսպորտային միջոցով փոխադրման ընթացքում պետք է պահպանեն 1,5-2 մետր անվտանգ սոցիալական հեռավորության պահանջը։

18) Օդանավի նախաթռիչքային զննումները պետք է իրականացվեն մաքրման և ախտահանման գործընթացներից հետո, իսկ զննում իրականացնող աշխատողներին պետք է տրամադրվեն անհատական պաշտպանության միջոցներ։

19) Օդանավի անձնակազմի անդամները պետք է թռիչքի ընթացքում ուղևորներին տրամադրեն տեղեկատվություն անվտանգ վարվելականոնների վերաբերյալ։

20) Օդանավ մատակարարվող պիտույքները պետք է լինեն ախտահանված և անվտանգ, սահմանված անվտանգ մատակարարման ցանցին ներկայացված պահանջներին համապատասխան՝ համաձայն ԻԿԱՕ-ի կողմից սահմանված «Թռիչք 19» ուղեցույցի։

21) Օդանավ սննդի մատակարարում պետք է իրականացվի սահմանված անվտանգ մատակարարման պահանջներին համապատասխան, պետք է իրականացվի օդանավ տարվող սննդի զննում տեխնիկական սարքավորումների միջոցով և դիտողական զննման միջոցով, իսկ սննդի պատրաստման ընթացքում պետք է խստորեն պահպանվեն սանիտարական հիգիենայի պահանջները: Օդանավ տարվող սննդի զննում պետք է արվի այնպես, որ հնարավորինս սահմանափակվի սննդի հետ ֆիզիկական շփումը։

 

Հավելված N 20

ՀՀ պարետի 2020 թվականի

օգոստոսի 18-ի N 253-Ն որոշման

 

ԿԱՆՈՆՆԵՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՀԱՎԵԼՎԱԾ N 2-19-ՈՎ ՉԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ՝ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

 

Առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններ ապահովելու պարտականությունն ամբողջ ծավալով կրում է գործատուն։ Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված երկրում համաճարակային իրավիճակից ելնելով՝ ներկա փուլում կազմակերպությունները առաջնորդվում են ստորև ներկայացված կանոններով:

1. Անհրաժեշտ է ապահովել պայմաններ՝ ձեռքերի կանոնավոր և մանրակրկիտ լվացման (լվացարաններ), չորացման համար: Աշխատավայրում ապահովվում է ջրի և օճառի, ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչների, դիմակների առկայությունը:

2. Աշխատանքային պարտականությունները կատարելիս աշխատակիցները կրում են դիմակներ՝ հիմք ընդունելով սույն որոշման հավելված N 22-ը:

3. Ապահովվում է յուրաքանչյուր 10 աշխատողի հաշվարկով առնվազն 1 ջրի ծորակի առկայություն:

4. Ապահովվում են փակվող աղբամաններ` օգտագործված դիմակները նետելու համար:

5. Յուրաքանչյուր աշխատակցի ջերմությունը չափվում է օրական 2 անգամ (հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափներով, այդ թվում՝ աշխատակիցների անձնական ջերմաչափներով), որից մեկը աշխատակցի աշխատանքի ներկայանալու ժամանակ՝ կատարելով համապատասխան նշումներ գրանցամատյանում՝ համաձայն սույն որոշման հավելված N 23-ի:

6. ՀՀ առողջապահության նախարարի՝ 2020 թվականի մարտի 16-ի N 977-Ա հրամանի համաձայն՝ անհրաժեշտ է սահմանել կանոններ և ընթացակարգեր` օրական առնվազն երկու անգամ սահմանված ժամերի ախտահանելու տարածքը՝ դռների բռնակները, սեղանները, ձեռքով հաճախակի հպման մակերեսները (սարքերի մակերեսներ, լույսի անջատիչներ, սարքավորումների վրայի բռնակները, հեռակառավարման վահանակներ, ընդհանուր օգտագործման հեռախոսներ, համակարգիչներ, ստեղնաշարեր և մկնիկներ, բանկերում և այլ կազմակերպություններում՝ հաճախորդների կամ տարբեր անձանց կողմից օգտագործվող գրիչներ և այլն), սանհանգույցները, հպման մակերեսները:

7. Ախտահանման համար կիրառվում են քլորի հիմքով կամ առնվազն 70% սպիրտ պարունակող ախտահանիչ նյութեր՝ նյութին կից մեթոդական ուղեցույցին համապատասխան:

8. Հնարավորինս խուսափում են կորոնավիրուսի ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատավայր կանչելուց, այդ թվում՝ պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածով սահմանված կանոնները: Գործատուն հավաստիանում է իր աշխատակցի՝ կորոնավիրուսի ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմում գտնվելու մասին աշխատողի կողմից ներկայացված բժշկական փաստաթղթի հիման վրա։ Բարձր ռիսկային խմբի մեջ ներառված են՝

ա. 65 և բարձր տարիքի անձինք

բ. ընկճված իմունային համակարգ ունեցող անձինք,

գ. քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք (շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքային քրոնիկ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, սրտի քրոնիկ անբավարարություն, երիկամների քրոնիկ հիվանդություն, լյարդի քրոնիկ հիվանդություն (հեպատիտ), քրոնիկ նյարդաբանական հիվանդություն (Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած),

դ. շաքարային դիաբետ ունեցող անձինք:

9. Անհրաժեշտ է ապահովել աշխատատեղերի՝ միմյանցից նվազագույնը 1.5 մետր հեռավորությունը: Այն կազմակերպություններում, որտեղ աշխատանքային տարածքը հնարավորություն չի տալիս պահպանել սոցիալական հեռավորությունը, արտակարգ դրության ժամանակահատվածում, պետք է սահմանվի հերթափոխային աշխատանք ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգավորումներին համապատասխան: Յուրաքանչյուր աշխատանքային հերթափոխից հետո աշխատանքային տարածքում պետք է իրականացվեն ախտահանիչ միջոցառումներ:

10. Անձնական (դրսի և տնային) և աշխատանքային հագուստի պահպանման համար պետք է ապահովել արտահագուստի (սանիտարական հագուստի) համար նախատեսված հանդերձապահարաններ:

11. Անհրաժեշտ է հնարավորինս սահմանափակել ներգնա և արտագնա գործուղումները։

12.Հարգելի են համարվում սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով (թեթև հազ, ջերմության բարձրացում) աշխատակիցների բացակայությունն աշխատանքից, բացառել վերջիններիս մուտքը աշխատավայր, իսկ եթե ախտանիշները ի հայտ են գալիս աշխատանքի ընթացքում, պետք է անհապաղ հայտնել ՀՀ առողջապահության նախարարություն և ապահովել աշխատողի մեկուսացումը։

13. Աշխատավայրում վիրուսով ախտահարված աշխատակից ունենալու մասին տեղեկատվություն ստանալու դեպքում անհրաժեշտ է անհապաղ առանձնացնել այն անձանց շրջանակը, ովքեր շփում են ունեցել վարակակիր անձի հետ և հայտնել ՀՀ առողջապահության նախարարությանը՝ զանգահարելով 8003 հեռախոսահամարով։

14. Աշխատավայրում վարակի կասկածով աշխատակից ունենալու դեպքում պետք է զանգահարել Առողջապահության նախարարության թեժ գիծ՝ 8003 հեռախոսահամարով, հնարավորության դեպքում անմիջապես ախտահանել այն տարածքը, որտեղ աշխատել է աշխատակիցը, ինչպես նաև ցանկացած այլ տարածք և մակերես, որը կարող էր հասանելի լինել տվյալ աշխատակցին։

15. Անհրաժեշտության դեպքում պետք է ապահովել մեկուսացված անձանց հեռավար աշխատանքի հնարավորությունը:

16. Աշխատակիցներին անհրաժեշտ է իրազեկել անվտանգ վարվելականոնների և սանիտարահամաճարակային անվտանգության նորմերի վերաբերյալ, այդ թվում՝ տեսանելի վայրերում պաստառներ փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցներով՝ հիմք ընդունելով սույն որոշման հավելված N 22-ը:

 

Հավելված N 21

ՀՀ պարետի 2020 թվականի

օգոստոսի 18-ի N 253-Ն որոշման

 

ԿԱՆՈՆՆԵՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՀՈԳԵՀԱՆԳՍՏԻ ԵՎ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ

 

Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված երկրում համաճարակային իրավիճակից ելնելով՝ ներկա փուլում հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների կազմակերպման ընթացքում պահպանվում են ստորև ներկայացված հիմնական կանոնները:

1. Հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների ժամանակ ապահովվում է ոստիկանությունից և մարզպետարանից/տեղական ինքնակառավարման մարմնից մեկական ներկայացուցչի ներկայությունն արարողությանը։

2. Այդ նպատակով «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ-ն Ոստիկանությանը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացնում նախորդ օրն արձանագրվածների վերաբերյալ տվյալները։

3. Ոստիկանությունը և մարզպետարանը/տեղական ինքնակառավարման մարմինը համատեղ ջանքերով պարզում են հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու ժամը՝ իրենց աշխատակիցների ներկայությունն ապահովելու նպատակով։

4. Հոգեհանգստի և հուղարկավորության արարողության ժամանակ ոստիկանության, մարզպետարանի/տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչները սգո ծառայություններ մատուցող կազմակերպության աշխատակիցների կամ եկեղեցու սպասավորների հետ համագործակցությամբ ապահովում են մարդկանց կուտակումները բացառող միջոցառումների իրականացումը։ Մասնավորապես՝

1) Արգելվում է արարողության անցկացման սրահում միաժամանակ 10 հոգուց ավել անձանց ներկայությունը, ապահովվում է ներկաների միջև առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն.

2) Աթոռները տեղակայվում են միմյանցից 1.5 մետր հեռավորության վրա․

3) Արգելվում է արարողության սրահից կամ եկեղեցուց դուրս բակային հատվածում տվյալ արարողությանը մասնակից 40 հոգուց ավել անձանց ներկայությունը, այդ թվում՝ միմյանցից առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորության պահպանմամբ.

4) Արարողության բոլոր մասնակիցները կրում են դիմակներ։

5) Բացառվում են անձանց միջև սերտ շփումները, գրկախառնությունները։

6) Արգելվում է համբուրել, դիպչել մահացածի մարմնին:

7) Ոստիկանության ներկայացուցիչն իրավունք ունի արգելելու կորոնավիրուսին բնորոշ առերևույթ ախտանշաններով (հազ, հարբուխ, դժվարաշնչություն) անձանց մասնակցությունը արարողությանը։

5. Հոգեհանգստի արարողությունը սգո ծառայություններ մատուցող կազմակերպություններում կամ եկեղեցիներում իրականացնելու դեպքում ծառայություն մատուցողի կողմից նշանակվում է պատասխանատու:

6. Պատասխանատուն ապահովում է՝

ա. սգո ծառայություններ մատուցող կազմակերպության կամ եկեղեցու ողջ տարածքում ընդհանուր սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների և հիգիենիկ նորմերի պահպանման նկատմամբ պատշաճ հսկողությունը և կանոնների համար անհրաժեշտ պարագաների, նյութերի ու հարմարությունների առկայությունը:

բ. ախտահանումների և աշխատողների առողջական վիճակի մասին գրանցումների վարումը՝ համաձայն սույն որոշման Հավելված 19-ի:

գ. անվտանգ վարվելականոնների և սանիտարահամաճարակային անվտանգության նորմերի վերաբերյալ աշխատողներին պատշաճ իրազեկումը:

7. Ապահովվում են հոգեհանգստի/հուղարկավորության արարողության համար նախատեսված վայրի ընդհանուր մուտքի, սանհանգույցի, առանձին սենքերի մոտ ախտահանիչներով (ալկոհոլային հիմքով) տարողություններ, անձեռոցիկներ և փակվող աղբարկղեր:

8. Ապահովվում է հոգեհանգստի/հուղարկավորության արարողության համար նախատեսված տարածքում ձեռքերի լվացման հնարավորություն՝ հոսող տաք և սառը ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով (դրա անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ), օճառով, ընդ որում՝ այնպես, որ բացառվեն մասնակիցների կուտակումները: Արգելվում է թաղումից հետո լվացվելիս ընդհանուր սրբիչով ձեռքերը չորացնելը:

9. Ապահովվում է հոգեհանգստի արարողության համար նախատեսված վայրի բնական օդափոխությունը՝ յուրաքանչյուր երկու ժամը մեկ:

10. 2-4 ժամը մեկ ֆիքսված ժամերի ախտահանվում են հոգեհանգստի արարողության համար նախատեսված վայրի դռների բռնակները, սեղանները, ձեռքով հաճախակի հպման մակերեսները, սանհանգույցները, հպման մակերեսները քլորի հիմքով կամ առնվազն 70% սպիրտ պարունակող ախտահանիչ նյութերի կիրառմամբ՝ նյութին կից մեթոդական ուղեցույցին համապատասխան:

11. Արգելվում է կորոնավիրուսին բնորոշ ախտանշաններով (ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն) անձանց մասնակցությունը հոգեհանգստի/հուղարկավորության արարողությանը:

12. Հոգեհացի կազմակերպման ընթացքում առաջնորդվում են սույն որոշման հավելված N 8-ով սահմանված կանոններով:

13. Հոգեհանգստի համար նախատեսված վայրից մասնակիցների գերեզմանատուն, այնուհետև հոգեհացի սրահ տեղափոխման ընթացքում պահպանվում են սույն որոշման հավելված N 18- ով սահմանված կանոնները:

 

Հավելված N 22

ՀՀ պարետի 2020 թվականի

օգոստոսի 18-ի N 253-Ն որոշման

 

ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

 ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Ի՞նչ է կորոնավիրուսը:

Նոր կորոնավիրուսը դասվում է կորոնավիրուսների ընտանիքին, որն ունի կենդանական ծագում և այժմ փոխանցվում է մարդուց մարդ: Այն առաջացնում է շնչառական հիվանդություն արդեն վարակված հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլի հետ շփման արդյունքում:

 

2. Որո՞նք են ախտանշանները:

Ախտանշանները ներառում են (բայց չեն սահմանափակվում)՝ բարձր ջերմություն, հազ, կոկորդի ցավ, թուլություն և դժվարացած շնչառություն: Վարակված անձանց մի մասը կարող է չունենալ որևէ ախտանշան, մի մասի մոտ հիվանդությունը կարող է ընթանալ շատ մեղմ, և նրանք կարող են հեշտությամբ ապաքինվել: Մյուս մասի մոտ կարող է ընթանալ շատ ծանր և կայծակնային:

 

3. Ինչպե՞ս է տարածվում վիրուսը:

Վիրուսը տարածվում է մարդուց մարդ՝

1) կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդի հետ սերտ շփման արդյունքում:

2) կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլի հետ շփման ուղիով, կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլներով աղտոտված մակերեսներին կամ առարկաներին (օրինակ՝ դռան բռնակներ կամ սեղաններ) դիպչելու, այնուհետև՝ բերանին կամ դեմքին դիպչելու հետևանքով:

 

4. Որքա՞ն ժամանակ անձը կարող է լինել վարակիչ այլոց համար

Առողջապահության նախարարությունը ներկայումս առաջարկում է 14-օրյա ինքնամեկուսացում՝ արտերկրից ժամանածների և կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքի հետ սերտ շփում ունեցած անձանց համար:

 

5. Ովքե՞ր են գտնվում ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբում

1) 65 և բարձր տարիքի անձինք,

2) ընկճված իմունային համակարգ ունեցող անձինք,

3) քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք (շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքային քրոնիկ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, սրտի քրոնիկ անբավարարություն, երիկամների քրոնիկ հիվանդություն, լյարդի քրոնիկ հիվանդություն (հեպատիտ), քրոնիկ նյարդաբանական հիվանդություն (Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած),

4) շաքարային դիաբետ ունեցող անձինք,

5) մանկահասակ երեխաներ և նորածիններ

 

6. Կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվելուց խուսափելու համար անհրաժեշտ է՝

1) Խուսափել այլ անձանց հետ սերտ շփումներից՝ ձեռքով բարևելուց, համբուրելուց, գրկախառնվելուց,

2) Փռշտալիս կամ հազալիս փակել բերանն ու քիթն անձեռոցիկով կամ արմնկային ծալքի հատվածով (ոչ դաստակով),

3) Օգտագործած անձեռոցիկն անմիջապես նետել փակ աղբարկղը,

4) Հաճախակի լվալ ձեռքերն օճառով և ջրով՝ առնվազն 20 վայրկյան, անհնարինության դեպքում ձեռքերը մաքրել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով,

5) Կրել դիմակներ, իսկ հաճախորդների հետ շփումների ժամանակ ցանկալի է նաև արտահագուստ (սանիտարական հագուստ),

6) Դիմակը հագնելուց առաջ ձեռքերը մշակել ալկոհոլի հիմքով ախտահանիչ/հականեխիչ միջոցով կամ լվանալ օճառով: Դիմակն այնպես կրել, որպեսզի այն փակի քիթը և բերանը՝ առանց դեմքի և դիմակի միջև ճեղքերի: Չհպվել դիմակին օգտագործման ժամանակ, հպվելու դեպքում ձեռքերը մշակել սպիրտ պարունակող միջոցով և լվանալ օճառով: Չկրել խոնավացած դիմակ և կրկնակի չօգտագործել մեկանգամյա օգտագործման դիմակները: Դիմակը հանելիս բռնել կապիչներից (չհպվելով դիմակի առաջային մասին) և անմիջապես նետել թափոնների համար նախատեսված փակվող աղբարկղի մեջ, մշակել ձեռքերը սպիրտ պարունակող միջոցով կամ լվանալ օճառով:

7) Խուսափել աչքերին, քթին, բերանին դիպչելուց,

8) Խուսափել շնչառական վարակի ախտանիշ ունեցող անձանց հետ սերտ շփումից, իսկ անխուսափելի շփման դեպքում օգտագործել դիմակ և պահպանել առնվազն 2 մետր հեռավորություն,

9) Յուրաքանչյուր աշխատակցի համար դիտարկել օգտագործման տարածքն ախտահանելու համար անհատական պատասխանատվություն սահմանելու անհրաժեշտությունը։

 

7. Աշխատողի մոտ կորոնավիրուսային հիվանդության ախտանշանների առկայության դեպքում անհրաժեշտ է՝

1) Աշխատողի մոտ թեթև հազի, ջերմության բարձրացման կամ ինքնազգացողության վատթարացման դեպքում ապահովել վերջինիս անհապաղ մեկուսացումը և բժշկական օգնության դիմելը,

2) Անհապաղ քայլեր ձեռնարկվել իր հետ շփում ունեցած անձանց շրջանակը պարզելու, նշված անձանց մեկուսացնելու և այդ մասին ՀՀ առողջապահության նախարարության թեժ գիծ տեղեկացնելու ուղղությամբ՝ զանգահարելով 8003 համարով,

3) Ապահովել անմիջական աշխատանքային և ցանկացած այլ՝ նրան հասանելի տարածքի կամ շփման մակերեսի անհապաղ ախտահանումը:

 

Հավելված N 23

ՀՀ պարետի 2020 թվականի

օգոստոսի 18-ի N 253-Ն որոշման

 

ՁԵՎ 1. ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Անձնակազմի ջերմաչափման և առողջական վիճակի վերաբերյալ զննման արդյունքների գրանցման

 

ՀՀ.

Աշխատակցի Ա.Ա.Հ.

Աշխատակցի պաշտոն, ստորա-բաժանում

Ջերմա-չափում

Ջերմա-չափման արդյունք

Զննում

Զննման արդյունք (հազ, դժվարացած շնչառություն, այլ՝ նշել)

Իրականացված միջոցառում

Ժամը

Ժամը

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

9.

 

ՁԵՎ 2. ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Ախտահանման գործընթացի վերաբերյալ գրանցումների

 

ՀՀ.

Ամսաթիվ

Ախտահանվել է (նշել ախտահանված տարածքը, մակերեսը)

Ախտահանիչ միջոցի անվանումը, աշխատանքային լուծույթի տոկոսը

Ախտա-հանման ժամը

Խոնավ մաքրման ժամը

Ախտահանիչի աշխա-տանքային լուծույթի պահաժամը

Ախտահանողի ստորագրու-թյունը

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

 

  Տ. ԱՎԻՆՅԱՆ 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 օգոստոսի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.08.2020, N 264-Ն 28.08.2020, N 253-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան