ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հունիսի 2020 թվականի N 945-Ա
«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ 2-ՐԴ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՌՈՒՍԱՏՈՄ ՍԵՐՎԻՍ» ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1785-Ա ԵՎ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 542-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգում» ծրագրի շրջանակներում «Ռուսատոմ Սերվիս» բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ընկերություն) կողմից իրականացվող միջոցառումների ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր)՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ ծրագիրն իրականացնելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով, որ ծրագրի իրականացումը պահանջում է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի կառուցվածքի մեջ մտնող կազմակերպությունների և ազդեցության տիրույթում գտնվող կազմակերպությունների ներգրավում, ապահովել ծրագրի պատվիրատու «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության և ընկերության միջև ծրագրի իրականացումն ապահովող համապատասխան շրջանակային համաձայնագրի (այսուհետ՝ համաձայնագիր) ստորագրումը:
3. Սահմանել, որ՝
1) համաձայնագրի գինը չի կարող գերազանցել 40 255 000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ գումարի չափը.
2) համաձայնագրի պայմանները կիրառվում են ծրագրի շրջանակներում կնքված և կնքվելիք պայմանագրերի նկատմամբ:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև` Հայաստանի Հանրապետության տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին 2015 թվականի փետրվարի 5-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին» N 1785-Ա և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 3-ի «Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ իրականացվող «Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգում» ծրագրի շրջանակներում հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանն ուղղված միջոցառումների իրականացման ծրագիրը հաստատելու մասին» N 542-Ա որոշումները:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. հունիսի 12 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 11-ի N 945-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ 2-ՐԴ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՌՈՒՍԱՏՈՄ ՍԵՐՎԻՍ» ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN |
Միջոցառումների բովանդակությունը |
Ժամկետը |
Արժեքը | |
պայմանագրի սկիզբը |
պայմանագրի ավարտը |
կատարողը | ||
«Ռուսատոմ Սերվիս» | ||||
1. |
ՌԵԱԿՏՈՐԻ ԻՐԱՆ | |||
1.1. |
Ռեակտորի իրանի վերականգնողական ջերմամշակում (отжиг) |
ապրիլ 2020 թ. |
դեկտեմբեր 2021 թ. |
6,339.5 |
2. |
ՌԵՍՈՒՐՍԸ ՍՊԱՌԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՏԱՐՐԵՐԻ ՓՈԽԱՐԻՆՈՒՄ | |||
2.1. |
Դիզել-գեներատորային կայանի ջրային և յուղային պոմպերի մատակարարում՝ ներառյալ համապատասխանության գնահատման ծառայությունը |
մայիս 2020 թ. |
ապրիլ 2021 թ. |
310.4 |
2.2. |
Հետադարձ փականների մատակարարում՝ ներառյալ համապատասխանության գնահատման ծառայությունը |
մայիս 2020 թ. |
ապրիլ 2021 թ. |
55.6 |
2.3. |
Սիլֆոնային փականների մատակարարում՝ ներառյալ համապատասխանության գնահատման ծառայությունը |
մայիս 2020 թ. |
ապրիլ 2021 թ. |
798.9 |
2.4. |
Փականների փոխարինման նախագծի մշակում |
մայիս 2020 թ. |
դեկտեմբեր 2020 թ. |
606.7 |
2.5. |
Փականների փոխարինման նախագծի համար տվյալների հավաքագրում |
մայիս 2020 թ. |
օգոստոս 2020 թ. |
77.0 |
3. |
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | |||
3.1. |
Ցայտաջրմուղային (սպրինկլերային) (ՑՀ) համակարգի արդիականացում. 2-րդ փուլ | |||
3.1.1. |
Անվտանգության հիմնավորման մշակում՝ հաշվի առնելով Գոտու վթարային սառեցման համակարգի (ԳՎՍՀ) արդիականացումը և Առավելագույն նախագծային վթարի (ԱՆՎ) նոր մակարդակը |
մայիս 2020 թ. |
սեպտեմբեր 2020 թ. |
14.4 |
3.1.2. |
Ցայտաջրմուղային (սպրինկլերային) համակարգի (ՑՀ) անվտանգության դեֆիցիտի վերացում |
|||
3.1.2.1. |
Ցայտաջրմուղային (սպրինկլերային) (ՑՀ) համակարգում փոխարինման համար փականների մատակարարում՝ ներառյալ համապատասխանության գնահատման ծառայությունը |
մայիս 2020 թ. |
ապրիլ 2021 թ. |
168.9 |
3.1.2.2. |
ՑՀ-ում փականների փոխարինման նախագծի մշակում |
մայիս 2020 թ. |
մարտ 2021 թ. |
172.2 |
3.1.2.3. |
ՑՀ փականների փոխարինման անվտանգության հիմնավորում |
մայիս 2020 թ. |
մարտ 2021 թ. |
55.0 |
3.1.2.4. |
Գլխավոր շրջանառու պոմպերի (ԳՇՊ) յուղի մատակարարման համակարգում (ՅՄՀ) փոխարինվող փականների մատակարարում՝ ներառյալ համապատասխանության գնահատման ծառայությունը |
մայիս 2020 թ. |
ապրիլ 2021 թ. |
666.6 |
3.1.2.5. |
ԳՇՊ ՅՄՀ-ում փականների փոխարինման նախագծի մշակում |
մայիս 2020 թ. |
մարտ 2021 թ. |
215.6 |
3.1.2.6. |
ԳՇՊ ՅՄՀ-ում փականների փոխարինման նախագծի անվտանգության հիմնավորում |
մայիս 2020 թ. |
մարտ 2021 թ. |
88.0 |
3.1.2.7. |
ԳՇՊ ՅՄՀ-ում փականների փոխարինման նախագծի համար տվյալների հավաքագրում |
մայիս 2020 թ. |
ապրիլ 2021 թ. |
33.0 |
3.2. |
Ակտիվ գոտու վթարային սառեցման համակարգի (ԳՎՍՀ) արդիականացում ԱՆՎ-ի նոր արժեքների համար | |||
3.2.1. |
ԱԳՎՍՀ-ի արդիականացման համար ջերմամեխանիկական սարքավորումների մատակարարում՝ ներառյալ համապատասխանության գնահատման ծառայությունը |
մայիս 2020 թ. |
ապրիլ 2021 թ. |
7,007.3 |
3.2.2. |
Բորային կարգավորման հանգույցի (ԲԿՀ) տարածքում Օդափոխության համակարգերի (ՕՀ) ելակետային տեխնիկական պահանջների և արդիականացման նախագծի մշակում |
մայիս 2020 թ. |
մարտ 2021 թ. |
469.5 |
3.2.3. |
ԲԿՀ ՕՀ-ի արդիականացման համար սարքավորումների մատակարարում՝ ներառյալ համապատասխանության գնահատման ծառայությունը |
մայիս 2020 թ. |
ապրիլ 2021 թ. |
1,666.5 |
3.2.4. |
Ակտիվ գոտու վթարային սառեցման համակարգի արդիականացման համար անվտանգության հիմնավորում |
մայիս 2020 թ. |
հունվար 2021 թ. |
85.2 |
3.2.5. |
Բորային կարգավորման հանգույցի (ԲԿՀ) Օդափոխության համակարգերի (ՕՀ) արդիականացման անվտանգության հիմնավորում |
մայիս 2020 թ. |
մարտ 2021 թ. |
110.0 |
3.2.6. |
ԱԳՎՍՀ-ի արդիականացմանն ուղղված շինմոնտաժային և թողարկման-կարգաբերման աշխատանքների կատարում |
մայիս 2020 թ. |
ՊՆՎ-2021 թ. |
8,327.1 |
3.2.7. |
Ռեակտորային կայանքի կողմից ԱԳՎՍՀ-ի և ցայտաջրմուղային (սպրինկլերային) համակարգի նկատմամբ պահանջները հաստատող փաստաթղթերի մշակում, հերմետիկ սենյակներում պայմանների հաշվարկ, ԱԳՎՍՀ-ի հեղինակային հսկողություն |
մայիս 2020 թ. |
դեկտեմբեր 2021 թ. |
237.5 |
3.2.8. |
Բորային կարգավորման հանգույցի (ԲԿՀ) Օդափոխության համակարգերի (ՕՀ) արդիականացմանն ուղղված շինմոնտաժային և թողարկման-կարգաբերման աշխատանքների կատարում |
մայիս 2020 թ. |
ՊՆՎ-2021 թ. |
1,040.9 |
3.2.9. |
ԱԳՎՍՀ-ի և ցայտաջրմուղային (սպրինկլերային) համակարգի արդիանականացման նախագծի համար տվյալների հավաքագրում |
մայիս 2020 թ. |
հունվար 2021 թ. |
66.0 |
3.3. |
Տեղեկատվական-հաշվողական համակարգի (ՏՀՀ) և անվտանգության պարամետրերի ներկայացման համակարգի (ԱՊՆՀ) արդիականացում | |||
3.3.1. |
Նոր մուտքագրվող պարամետրերի համար ջերմային տվիչների մատակարարում՝ ներառյալ համապատասխանության գնահատման ծառայությունը |
մայիս 2020 թ. |
ապրիլ 2021 թ. |
141.9 |
3.3.2. |
Նոր մուտքագրվող պարամետրերի համար ճնշման տվիչների մատակարարում՝ ներառյալ համապատասխանության գնահատման ծառայությունները |
մայիս 2020 թ. |
ապրիլ 2021 թ. |
124.8 |
3.3.3. |
Նոր մուտքագրվող պարամետրերի համար ռադիացիոն մոնիթորինգի տվիչների մատակարարում՝ ներառյալ համապատասխանության գնահատման ծառայությունները |
մայիս 2020 թ. |
ապրիլ 2021 թ. |
200.5 |
3.4. |
Ներռեակտորային և Տեխնոլոգիական վերահսկման համակարգի (ՆՏՎՀ) արդիականացում | |||
3.4.1. |
Ներռեակտորային ախտորոշիչ տվիչների հավաքվածքների (ՆԱՏՀ) մատակարարում՝ ներառյալ համապատասխանության գնահատման ծառայությունները |
մայիս 2020 թ. |
ապրիլ 2021 թ. |
383.9 |
3.4.2. |
ՆՏՎՀ-ի արդիականացման համար մալուխների մատակարարում՝ ներառյալ համապատասխանության գնահատման ծառայությունները |
մայիս 2020 թ. |
ապրիլ 2021 թ. |
198.0 |
3.5. |
Հուսալի սնուցման համակարգի (ՀՍՀ) արդիականացում | |||
3.5.1. |
ՀՍՀ-ի սենյակներում Օդափոխության համակարգերի արդիականացման համար սարքավորումների մատակարարում՝ ներառյալ համապատասխանության գնահատման ծառայությունները |
մայիս 2020 թ. |
ապրիլ 2021 թ. |
1,666.5 |
3.5.2. |
Սենյակների առանձնացման հետ կապված՝ ՀՍՀ արդիականացման աշխատանքային փաստաթղթերի ճշգրտում |
մայիս 2020 թ. |
սեպտեմբեր 2020 թ. |
25.5 |
3.5.3. |
ՀՍՀ-ի և Օդափոխության համակարգերի արդիականացման անվտանգության հիմնավորում |
մայիս 2020 թ. |
դեկտեմբեր 2020 թ. |
123.0 |
3.5.4. |
ՀՍՀ-ի և Օդափոխության համակարգերի արդիականացմանն ուղղված շինմոնտաժային և թողարկման-կարգաբերման աշխատանքների կատարում |
մայիս 2020 թ. |
ՊՆՎ-2021 թ. |
2,695.0 |
3.6. |
Սեփական կարիքների գեներատորների ապամոնտաժման հետ կապված սեփական կարիքների սխեմայի արդիականացմանն ուղղված շինմոնտաժային և թողարկման-կարգաբերման աշխատանքների կատարում, ինչպես նաև էլեկտրական մասի (առաջնային և երկրորդական) մատակարարում |
մայիս 2020 թ. |
ՊՆՎ-2020 թ. |
561.0 |
4. |
ՀԱԷԿ-Ի ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԿԱՅՈՒՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ | |||
4.1. |
Թիվ 3 գեներատորի և գեներատորի գրգռման համակարգի կապիտալ վերանորոգում (արտադրող գործարանի երաշխիքային պահանջ) |
մայիս 2020 թ. |
ՊՆՎ-2020 թ. |
858.0 |
4.2. |
Թիվ 4 գեներատորի և գեներատորի գրգռման համակարգի կապիտալ վերանորոգում (արտադրող գործարանի երաշխիքային պահանջ) |
մայիս 2020 թ. |
ՊՆՎ-2021 թ. |
858.0 |
5. |
ՌԵԱԿՏՈՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻԱԿՑԻՉԻ ՊՏՈՒՏԱԿԱՀԱՆԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ | |||
5.1. |
Միակցիչի պտուտակահանի (գծ.№1139.44.00.00) արդիականացմանն ուղղված աշխատանքների կատարում |
մայիս 2020 թ. |
ապրիլ 2021 թ. |
873.5 |
6. |
ՕԴԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՌՆԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆՈՒՄ | |||
6.1. |
Ներհոսող օդափոխման սարքավորումների փոխարինում (1,2П-1А,Б; П-3А,Б; 2П-4А,Б) | |||
6.1.1. |
Ներհոսող օդափոխման սարքավորումների (1,2П-1А,Б; П-3А,Б; 2П-4А,Б) փոխարինման նախագծի մշակում |
մայիս 2020 թ. |
հոկտեմբեր 2020 թ. |
96.9 |
6.2. |
Շրջանառու և արտանետումային օդափոխման սարքավորումների փոխարինում (2Р-1, 2Р-2, 2Р-3, 2В-2, 2В-4) | |||
6.2.1. |
Օդափոխման սարքավորումների (2Р-1, 2Р-2, 2Р-3, 2В-2, 2В-4) մատակարարում՝ ներառյալ շեֆ-մոնտաժ, շեֆ-կարգաբերում և համապատասխանության գնահատման ծառայությունները |
մայիս 2020 թ. |
ապրիլ 2021 թ. |
2,383.1 |
6.2.2. |
Օդափոխման սարքավորումների (2Р-1, 2Р-2, 2Р-3, 2В-2, 2В-4) փոխարինման նախագծի մշակում |
մայիս 2020 թ. |
դեկտեմբեր 2020 թ. |
184.6 |
6.2.3. |
Ներհոսող և օդափոխման սարքավորումների (2Р-1, 2Р-2, 2Р-3, 2В-2, 2В-4) փոխարինման նախագծի մշակման համար տվյալների հավաքագրում |
մայիս 2020 թ. |
հոկտեմբեր 2020 թ. |
44.0 |
7. |
ՏԵՂԱԿԱՆ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ (ՏԱՀ) ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ | |||
7.1. |
ՏԱՀ-ի արդիականացման համար սարքավորումների մատակարարում՝ ներառյալ համապատասխանության գնահատման ծառայությունները |
մայիս 2020 թ. |
դեկտեմբեր 2020 թ. |
225.3 |
40,255.0 |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
29.12.2022, N 2081-Ա | 30.12.2022, N 945-Ա | |
03.03.2022, N 265-Ա | 04.03.2022, N 945-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|