ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
20 նոյեմբերի 2019 թ. |
թիվ 51-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 3-ԲՆԱԿՖՈՆԴ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի ԹԻՎ 09-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Բնակարանային ֆոնդի մասին» Ձև 3-բնակֆոնդ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Բնակարանային ֆոնդի մասին» Ձև 3-բնակֆոնդ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևի լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2004 թվականի փետրվարի 23-ի ««Բնակարանային ֆոնդի մասին» Ձև թիվ 3-բնակֆոնդ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 09-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախագահ` |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետությանվիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 51-Ն որոշման |
1. Բնակելի տների քանակն ու ընդհանուր մակերեսն ըստ մարզերի և Երևան քաղաքի
Բնակելի տների քանակը, միավոր |
Ընդհանուր մակերեսը, քառ. մ | |||
ընդամենը |
որից՝ քաղաքներում |
ընդամենը |
որից՝ քաղաքներում | |
Ա |
1 |
2 |
3 |
4 |
ք. Երևան |
||||
Արագածոտն |
||||
ք. Աշտարակ |
||||
ք. Ապարան |
||||
ք. Թալին |
||||
գյուղեր |
||||
Արարատ |
||||
ք. Արտաշատ |
||||
ք. Արարատ |
||||
ք. Վեդի |
||||
ք. Մասիս |
||||
գյուղեր |
||||
Արմավիր |
||||
ք. Արմավիր |
||||
ք. Վաղարշապատ |
||||
ք. Մեծամոր |
||||
գյուղեր |
||||
Գեղարքունիք |
||||
ք. Գավառ |
||||
ք. Մարտունի |
||||
ք. Ճամբարակ |
||||
ք. Սևան |
||||
ք. Վարդենիս |
||||
գյուղեր |
||||
Լոռի |
||||
ք. Վանաձոր |
||||
ք. Ալավերդի |
||||
ք. Ախթալա |
||||
ք. Թումանյան |
||||
ք. Շամլուղ |
||||
ք. Սպիտակ |
||||
ք. Ստեփանավան |
||||
ք. Տաշիր |
||||
գյուղեր |
||||
Կոտայք |
||||
ք. Աբովյան |
||||
ք. Բյուրեղավան |
||||
ք. Հրազդան |
||||
ք. Չարենցավան |
||||
ք. Ծաղկաձոր |
||||
ք. Եղվարդ |
||||
ք. Նոր Հաճն |
||||
գյուղեր |
||||
Շիրակ |
||||
ք. Գյումրի |
||||
ք. Մարալիկ |
||||
ք. Արթիկ |
||||
գյուղեր |
||||
Սյունիք |
||||
ք. Կապան |
||||
ք. Գորիս |
||||
ք. Քաջարան |
||||
ք. Սիսիան |
||||
ք. Դաստակերտ |
||||
ք. Մեղրի |
||||
ք. Ագարակ |
||||
գյուղեր |
||||
Վայոց ձոր |
||||
ք. Եղեգնաձոր |
||||
ք. Վայք |
||||
ք. Ջերմուկ |
||||
գյուղեր |
||||
Տավուշ |
||||
ք. Իջևան |
||||
ք. Դիլիջան |
||||
ք. Նոյեմբերյան |
||||
ք. Բերդ |
||||
ք. Այրում |
||||
գյուղեր |
||||
Ընդամենը ՀՀ |
2. Բազմաբնակարան շենքերի բնակարաններ
Քանակը, միավոր |
Ընդհանուր մակերեսը, ներքին չափերով, քառ. մետր |
Կադաստրային արժեքը, հազ. դրամ | |
Ա |
1 |
2 |
3 |
ք. Երևան |
|||
Արագածոտն |
|||
Արարատ |
|||
Արմավիր |
|||
Գեղարքունիք |
|||
Լոռի |
|||
Կոտայք |
|||
Շիրակ |
|||
Սյունիք |
|||
Վայոց ձոր |
|||
Տավուշ |
|||
Ընդամենը ՀՀ |
3. Բնակելի տներ (առանձնատներ)
Քանակը, միավոր |
Ընդհանուր մակերեսը, ներքին չափերով, քառ. մետր |
Կադաստրային արժեքը, հազ. դրամ | |
Ա |
1 |
2 |
3 |
ք. Երևան |
|||
Արագածոտն |
|||
Արարատ |
|||
Արմավիր |
|||
Գեղարքունիք |
|||
Լոռի |
|||
Կոտայք |
|||
Շիրակ |
|||
Սյունիք |
|||
Վայոց ձոր |
|||
Տավուշ |
|||
Ընդամենը ՀՀ |
Ղեկավար՝ |
_______________ | ______________________ |
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն) | |
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)՝ |
_______________ |
______________________ |
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն) | |
« __ »__________20___թ. |
Հավելված 2 Հայաստանի Հանրապետությանվիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 51-Ն որոշման |
ՀՐԱՀԱՆԳ
«ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 3-ԲՆԱԿՖՈՆԴ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Բնակարանային ֆոնդի մասին» Ձև 3-բնակֆոնդ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում է Կադաստրի կոմիտեն:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Վիճակագրական կոմիտե` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ապրիլի 1-ը:
4. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ՔԱՆԱԿՆ ՈՒ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՆ ԸՍՏ ՄԱՐԶԵՐԻ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ
5. Բնակելի տների (առանձնատների) քանակը արտացոլվում է Հաշվետվության ձևի սյունակ 1-ում, իսկ ընդհանուր մակերեսը սյունակ 3-ում:
6. Բնակելի տունը բնակավայրի տարածքում առանձին հողամասի վրա կառուցված, առանձին փոստային համար ունեցող, բնակելի, օժանդակ և կոմունալ հարմարություններով կառույց է:
7. Հիմնական է կոչվում այն շինությունը, որը նույն հողատարածքի վրա գտնվող այլ շինությունների շարքում հանդիսանում է իշխող (գլխավոր)՝ շինվածքի հիմնականության, ճարտարապետական հորինվածքի և նպատակային նշանակության հատկանիշներից ելնելով: Նույն հողատարածքի վրա կարող են տեղադրված լինել մեկից ավելի հիմնական շինություններ:
8. Օժանդակ կոչվում է այն շինությունը, որը նույն հողատարածքի վրա գտնվող հիմնական շինության նկատմամբ ունի երկրորդական նշանակություն: Օժանդակ շինություններ են հանդիսանում անասնաշենքերը, հացատները, խորդանոցները, մարագները, ցախատները, անհատական օգտագործման ավտոտնակները, շվաքարանները, ջերմոցները, մառանները և այլն:
9. Բնակարանային ֆոնդի մեջ չեն ներառվում ամառանոցները, սպորտային և տուրիստական բազաները, մոթելները, քեմփինգները, առողջարանները, հանգստյան տները, պանսիոնատները, հյուրանոցները, զորանոցները, երկաթուղային վագոն-տնակները և այլ շենքեր ու շինություններ` նախատեսված հանգստի համար՝ անկախ դրանցում քաղաքացիների բնակվելու հանգամանքից:
III. ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ
10. Բնակարան է համարվում շենքում գտնվող առանձին տարածքը` բաղկացած բնակելի և օժանդակ մասերից, օժտված կոմունալ հարմարություններով:
11. Այս բաժնում արտացոլվում է բազմաբնակարան շենքերի բնակարանների քանակը (սյունակ 1), ընդհանուր մակերեսը` ներքին չափերով (սյունակ 2) և կադաստրային արժեքը (սյունակ 3):
12. Ընդհանուր մակերեսը որոշվում է բնակելի և օժանդակ մակերեսների (խոհանոց, միջանցք, սանհանգույց, պահարան, խորդանոց, տաքացվող և բնակության համար պիտանի ձեղնահարկ, կիսավերնահարկ և այլն) հանրագումարով:
13. Ընդհանուր մակերեսի մեջ չեն հաշվառվում աստիճանավանդակների, նախամուտքերի, վերելակի զբաղեցրած մակերեսները, չջեռուցվող ծածկապատ պատշգամբների, ձեղնահարկերի, կիսավերնահարկերի, առանձին կառուցված ամառային խոհանոցների, բաղնիքների, խորդանոցների մակերեսները:
IV. ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐ
14. Այս բաժնում արտացոլվում է բնակելի տների քանակը (սյունակ 1), ընդհանուր մակերեսը` ներքին չափերով (սյունակ 2) և կադաստրային արժեքը (սյունակ 3):
15. Ընդհանուր մակերեսը որոշվում է բնակելի և օժանդակ մակերեսների (խոհանոց, միջանցք, բաղնիք, զուգարան, պահարան, խորդանոց, տաքացվող և բնակության համար պիտանի ձեղնահարկ, կիսավերնահարկ և այլն) հանրագումարով:
16. Ընդհանուր մակերեսի մեջ չեն հաշվառվում` աստիճանավանդակների, նախամուտքերի, վերելակի զբաղեցրած մակերեսները, չջեռուցվող ծածկապատ պատշգամբների, ձեղնահարկերի, կիսավերնահարկերի, առանձին կառուցված ամառային խոհանոցների, բաղնիքների, խորդանոցների մակերեսները: