ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մարտի 2020 թվականի N 335-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության մարզերի առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագրերը հաստատելու մասին» N 1911-Ն որոշման N 4 հավելվածի «IV. Սևանի տարածաշրջան» բաժնի 10-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե» բառերով.
2) «Սևանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հողատարածքը` շուրջ 2,165 հեկտար մակերեսով, հիվանդանոցային երկու մասնաշենքերը 2155,5 քառ. մետր և 1086,2 քառ. մետր մակերես տարածքներով, պահակատան մասնաշենքը` 33,0 քառ. մետր մակերես տարածքով, էլեկտրական ենթակայանի մասնաշենքերը` 52,6 քառ. մետր մակերես տարածքով և դիարանի շենքը` 78,6 քառ. մետր մակերես տարածքով» բառերը փոխարինել «Սևանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հողատարածքը` 2,165 հեկտար մակերեսով, նևրոլոգիական բաժանմունքի մասնաշենքը՝ 3210,19 քառ. մետր մակերես տարածքով, տրավմատոլոգիական բաժանմունքի մասնաշենքը՝ 3937,3 քառ. մետր մակերես տարածքով, պահակատան մասնաշենքը` 27,0 քառ. մետր մակերես տարածքով, ենթակայանի մասնաշենքը` 42,77 քառ. մետր մակերես տարածքով և դիահերձարանի շենքը` 68,4 քառ. մետր մակերես տարածքով» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. մարտի 23 Երևան |