ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 նոյեմբերի 2017 թվականի |
թիվ 137 |
քաղ. Մոսկվա |
ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ, ՀԱՐԿԵՐԻ, ՀԱՏՈՒԿ, ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ, ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 52-րդ հոդվածի 4-ին կետին համապատասխան և 71-րդ հոդվածի 3-րդ կետը հաշվի առնելով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝
մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկի ձևը.
մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկը լրացնելու և այդ հաշվարկի մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելու կարգը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ' |
Տ. Սարգսյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 137 որոշմամբ |
ՁԵՎ
մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկի
ՀԱՇՎԱՐԿ մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի | |||||||||||||||||||
հիմնական թերթ |
1. ՄՎՀ |
Ա. | |||||||||||||||||
2. Թերթերի քանակը | |||||||||||||||||||
3. Ապրանքներ՝ ընդամենը |
4. Դրույքաչափերի վճարման դեպքը, ժամկետը, կիրառման օրը | ||||||||||||||||||
5. Վճարողը |
6. Համապարտ (սուբսիդիար) պարտավորություն կրող անձինք | ||||||||||||||||||
7. Ծագման երկիրը |
8. Ընդհանուր մաքսային արժեքը | ||||||||||||||||||
9. Ապրանքի նկարագրությունը |
10. Ապրանք թիվ՝ |
11. Ապրանքի ծածկագիրը |
12. Համաքաշը (կգ) | ||||||||||||||||
13. Ծագման երկրի ծածկագիրը |
14. Զտաքաշը (կգ) | ||||||||||||||||||
ա |
բ |
||||||||||||||||||
15. Նախորդող փաստաթուղթը | |||||||||||||||||||
16. Լրացուցիչ չափման միավորներ |
17. Մաքսային արժեքը | ||||||||||||||||||
18. Լրացուցիչ տեղեկատվություն, ներկայացված փաստաթղթերը | |||||||||||||||||||
19. Վճարների հաշվարկում |
20. Վճարման (բռնագանձման) մանրամասները | ||||||||||||||||||
Տեսակը |
Հաշվարկման բազան |
Դրույքաչափը |
Գումարը | ||||||||||||||||
21. Վճարման (բռնագանձման) ենթակա ընդհանուր գումարը |
22. Ա.Ա.Հ.-ն և պաշտոնը | ||||||||||||||||||
Տեսակը |
Հաշվարկման բազան |
Դրույքաչափը |
Գումարը | ||||||||||||||||
ՀԱՎԵԼՅԱԼ ԹԵՐԹ |
1 ՄՎՀ |
Ա. | |||||||||||||||||
2. Թերթերի քանակը | |||||||||||||||||||
9. Ապրանքի նկարագրությունը |
10. Ապրանք թիվ՝ |
11. Ապրանքի ծածկագիրը |
12. Համաքաշը (կգ) | ||||||||||||||||
13. Ծագման երկրի ծածկագիրը |
14. Զտաքաշը (կգ) | ||||||||||||||||||
ա |
բ |
||||||||||||||||||
15. Նախորդող փաստաթուղթը | |||||||||||||||||||
16. Լրացուցիչ չափման միավորներ |
17. Մաքսային արժեքը | ||||||||||||||||||
18. Լրացուցիչ տեղեկություններ, ներկայացված փաստաթղթերը | |||||||||||||||||||
9. Ապրանքի նկարագրությունը |
10. Ապրանք թիվ՝ |
11. Ապրանքի ծածկագիրը |
12. Համաքաշը (կգ) | ||||||||||||||||
13. Ծագման երկրի ծածկագիրը |
14. Զտաքաշը (կգ) | ||||||||||||||||||
ա |
բ |
||||||||||||||||||
15. Նախորդող փաստաթուղթը | |||||||||||||||||||
16. Լրացուցիչ չափման միավորներ |
17. Մաքսային արժեքը | ||||||||||||||||||
18. Լրացուցիչ տեղեկատվություն, ներկայացված փաստաթղթերը | |||||||||||||||||||
9. Ապրանքի նկարագրությունը |
10. Ապրանք թիվ՝ |
11. Ապրանքի ծածկագիրը |
12. Համաքաշը (կգ) | ||||||||||||||||
13. Ծագման երկրի ծածկագիրը |
14. Զտաքաշը (կգ) | ||||||||||||||||||
ա |
բ |
||||||||||||||||||
15. Նախորդող փաստաթուղթը | |||||||||||||||||||
16. Լրացուցիչ չափման միավորներ |
17. Մաքսային արժեքը | ||||||||||||||||||
18. Լրացուցիչ տեղեկատվություն, ներկայացված փաստաթղթերը | |||||||||||||||||||
19. Վճարների հաշվարկումը |
|||||||||||||||||||
Տեսակը |
Հաշվարկման բազան |
Դրույքաչափը |
Գումարը |
Տեսակը |
Հաշվարկման բազան |
Դրույքաչափը |
Գումարը | ||||||||||||
Տեսակը |
Հաշվարկման բազան |
Դրույքաչափը |
Գումարը |
22. Ա.Ա.Հ.-ն և պաշտոնը | |||||||||||||||
Ծանոթագրություն. |
Հաշվարկի սույն ձևը կիրառվում է թղթային կրիչի վրա ներկայացվող փաստաթղթերի համար: |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 137 որոշմամբ |
ԿԱՐԳ
մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկը լրացնելու և այդ հաշվարկի մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելու
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգով սահմանվում են էլեկտրոնային փաստաթղթի տեսքով և թղթային կրիչի վրա փաստաթղթի տեսքով մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկը (այսուհետ՝ ՄՎՀ) լրացնելու կանոնները, ինչպես նաև այդ հաշվարկի մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելու կանոնները։
2. Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄՎՀ-ն լրացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանվող կառուցվածքին համապատասխան։
Թղթային կրիչի վրա փաստաթղթի տեսքով ՄՎՀ-ն լրացվում է ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 137 որոշմամբ հաստատված ձևի։
3. Մեկ ՄՎՀ-ում նշման ենթակա են մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի (այսուհետ՝ մաքսային և այլ վճարներ) հաշվարկման մասին տեղեկություններն այն ապրանքների առնչությամբ, որոնց մասով՝
մաքսային և այլ վճարների վճարման պարտավորությունն առաջացել է մեկ անձի համար.
մաքսային և այլ վճարների վճարման պարտավորությունը ենթակա է կատարման՝ կապված մաքսային մարմնի կողմից մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման դեպքերի դասակարգչին համապատասխան մեկ դեպք ի հայտ գալու հետ՝ համաձայն թիվ 1 հավելվածի.
մաքսային և այլ վճարների վճարման պարտավորությունը ենթակա է կատարման մեկ ժամկետում.
մաքսային և այլ վճարների հաշվարկման համար կիրառվում են մեկ օրվա համար գործող դրույքաչափերը։
4. ՄՎՀ-ի լրացման ժամանակ կիրառվում են Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմի մեջ մտնող տեղեկատուներն ու դասակարգիչները, ինչպես նաև Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) օրենսդրությանը համապատասխան ձևավորվող և կիրառման ենթակա՝ մաքսային նպատակների համար օգտագործվող տեղեկատուներն ու դասակարգիչները:
5. Սույն կարգի նպատակների համար «վանդակ» ասելով պետք է հասկանալ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄՎՀ-ի կառուցվածքի վավերապայմանը (վավերապայմանները) կամ թղթային կրիչի վրա փաստաթղթի տեսքով ՄՎՀ-ի ձևի կառուցվածքային միավորը, որը կարող է ներառել ենթաբաժիններ, սյունակներ, տարրեր։ Սույն կարգին համապատասխան՝ մեկ վանդակում նշվում են ըստ մեկ հատկանիշի միավորված տեղեկությունները:
6. Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄՎՀ-ն կարող է պարունակել ՄՎՀ-ն ավտոմատացված կերպով մշակելու համար անհրաժեշտ տեխնիկական բնույթի տեղեկություններ: Այդ տեղեկությունները նշվում են մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից կամ ձևավորվում են մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի միջոցով: Նշված տեղեկությունների կազմը որոշվում է էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄՎՀ-ի կառուցվածքում:
Տեխնիկական բնույթի տեղեկությունները չեն արտացոլվում էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄՎՀ-ի թղթային պատճենը տպելիս:
7. Թղթային կրիչի վրա փաստաթղթի տեսքով ՄՎՀ-ն կազմվում է А4 ձևաչափի թղթի թերթերի վրա:
8. Եթե թղթային կրիչի վրա փաստաթղթի տեսքով մեկ ՄՎՀ-ում նշվում են մեկից ավելի ապրանքների մասով մաքսային և այլ վճարների հաշվարկման մասին տեղեկություններ, ապա ի լրումն ՄՎՀ-ի հիմնական թերթի՝ օգտագործվում են հավելյալ թերթեր:
ՄՎՀ-ի հիմնական թերթում նշվում են մեկ ապրանքի մասով մաքսային և այլ վճարների հաշվարկման մասին տեղեկություններ։ ՄՎՀ-ի հավելյալ թերթում կարող են նշվել ոչ ավելի, քան 3 ապրանքների մասով մաքսային և այլ վճարների հաշվարկման մասին տեղեկություններ։
Սույն կարգի կիրառման նպատակների համար որպես մեկ ապրանք դիտարկվում են մեկ անվանում (առևտրային, կոմերցիոն) ունեցող ապրանքները, որոնք դասվում են մեկ տասանիշ ծածկագրի՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին (այսուհետ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) համապատասխան, իսկ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով (այսուհետ՝ Օրենսգիրք) նախատեսված դեպքերում, երբ մաքսային և այլ վճարների հաշվարկման նպատակների համար թույլատրվում է ապրանքի ծածկագիրը որոշել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան՝ ոչ պակաս, քան առաջին 4 նիշի մակարդակով, 10-ից պակաս նիշ ունեցող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերի մեկ խմբավորման մեջ մտնող ապրանքները, որոնց նկատմամբ կիրառվում են հատուկ, հակագնագացման կամ փոխհատուցման տուրքերի տեսքով սահմանված՝ մաքսասակագնային կարգավորման կամ ներքին շուկայի պաշտպանության միևնույն միջոցները։
Մեկ անվանում ունեցող ապրանքները նկարագրելու նպատակով դրանք կարելի է ստորաբաժանել կատեգորիաների (խմբերի)՝ կախված դրանց որակական և (կամ) քանակական կազմից, տեխնիկական ու կոմերցիոն բնութագրերից, արտադրողից։
9. Այն դեպքում, երբ թղթային կրիչի վրա փաստաթղթի տեսքով ՄՎՀ-ի վանդակներում տեղեկություններ նշելու համար բավարար տեղ չկա, այդ տեղեկությունները նշվում են ՄՎՀ-ի դարձերեսին կամ ՄՎՀ-ին լրացուցիչ կցվող թերթերի վրա (А4 ձևաչափի թղթի վրա), որոնք թղթային կրիչի վրա փաստաթղթի տեսքով ՄՎՀ-ի անբաժանելի մասն են կազմում (այսուհետ՝ լրացում): Ընդ որում, ՄՎՀ-ի համապատասխան վանդակում կատարվում է «Տե՛ս դարձերեսը» կամ «Տես՛ լրացումը» գրառումը: Լրացման բոլոր թերթերը պետք է համարակալված լինեն:
Լրացման յուրաքանչյուր թերթի վերևի աջ անկյունում կատարվում է «Թիվ _____________ ՄՎՀ-ի լրացում _______ թերթերի վրա» գրառումը:
ՄՎՀ-ի դարձերեսը կամ լրացումն օգտագործելիս նշվում են ՄՎՀ-ի 10-րդ վանդակի առաջին ենթաբաժնում «Ապրանք թիվ __» գրառման տեսքով նշված այն ապրանքի հերթական համարը, որի մասով հաշվարկվում են մաքսային և այլ վճարները, և յուրաքանչյուր ապրանքի մասով՝ ՄՎՀ-ի վանդակի համարը և այն տեղեկությունները, որոնց համար ՄՎՀ-ի վանդակում չկա բավարար տեղ։
Լրացման յուրաքանչյուր թերթ ներքևի աջ անկյունում հաստատվում է մաքսային մարմնի՝ ՄՎՀ-ն լրացրած պաշտոնատար անձի ստորագրությամբ։
II. ՄՎՀ-ի վանդակները լրացնելը
10. «Ա» վանդակը լրացվում է հետևյալ կարգով՝
Վանդակում նշվում է ՄՎՀ-ի գրանցման համարը, որը ձևավորված է ըստ հետևյալ սխեմայի՝
1-ին տարրը՝ ՄՎՀ-ն լրացնող մաքսային մարմնի ծածկագիրը՝ անդամ պետություններում կիրառվող մաքսային մարմինների դասակարգիչներին համապատասխան.
2-րդ տարրը՝ ՄՎՀ-ն լրացնելու ամսաթիվը՝ ՕՕԱԱՏՏ (օր, ամիս, օրացուցային տարվա վերջին 2 թվանշանները) ձևաչափով.
3-րդ տարրը՝ ՄՎՀ-ի հերթական համարը, որը տրվում է ըստ ՄՎՀ-ի գրանցամատյանի (հաշվի առնելով, որ մեկ օրացուցային տարվա ընթացքում միջանցիկ համարակալումը սկսվում է 0000001-ից).
4-րդ տարրը՝ «01» համարը։
Թղթային կրիչի վրա փաստաթղթի տեսքով ՄՎՀ-ի վանդակում ՄՎՀ-ի գրանցման համարի բոլոր տարրերը նշվում են «/» բաժանման նշանով, տարրերի միջև բացատներ չեն թույլատրվում xxxxxxxx ):
( |
xxxxxxxx |
/ |
xxxxxxxx |
/ |
xxxxxxxx |
/ |
xx |
): |
1 |
2 |
3 |
4 |
Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄՎՀ-ի վանդակում ՄՎՀ-ի գրանցման համարի տարրերը նշվում են ՄՎՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում։
11. «ՄՎՀ» 1-ին վանդակը լրացվում է հետևյալ կարգով՝
Վանդակի առաջին ենթաբաժնում (ՄՎՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է՝
ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման դեպքում՝ «ՆԵՐՄ».
արտահանման մաքսատուրքերի հաշվարկման դեպքում՝ «ԱՐՏ»։
ՄՎՀ-ի կառուցվածքի՝ վանդակի երկրորդ ենթաբաժնին համապատասխանող վավերապայմանում նշվում է «ԷՓ» հապավումը։ Թղթային կրիչի վրա փաստաթղթի տեսքով ՄՎՀ-ն լրացնելիս վանդակի երկրորդ ենթաբաժինը չի լրացվում:
12. «Թերթերի քանակը» 2-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով՝
Վանդակի առաջին ենթաբաժնում (ՄՎՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է ՄՎՀ-ի թերթի հերթական համարը։
Վանդակի երկրորդ ենթաբաժնում (ՄՎՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է ՄՎՀ-ի թերթերի ընդհանուր քանակը։
13. «Ապրանքներ՝ ընդամենը» 3-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով՝
Վանդակում թվային եղանակով նշվում է այն ապրանքների ընդհանուր թիվը, որոնց մասով հաշվարկվում են մաքսային և այլ վճարներ։
Այն ապրանքների ընդհանուր թիվը, որոնց մասով հաշվարկվում են մաքսային և այլ վճարներ, պետք է համապատասխանի ՄՎՀ-ների լրացվող 9-րդ վանդակների քանակին:
14. «Դրույքաչափերի վճարման դեպքը, ժամկետը, կիրառման օրը» 4-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով՝
Վանդակում նշվում են տեղեկություններ՝ մաքսային և այլ վճարների հաշվարկման դեպքի, դրանց վճարման ժամկետի և այն օրվա մասին, որի դրությամբ կիրառվում են մաքսային և այլ վճարների դրույքաչափերը՝ դրանց հաշվարկման համար՝ ըստ հետևյալ սխեմայի՝
1-ին տարրը՝ մաքսային և այլ վճարների հաշվարկման դեպքի ծածկագիրը՝ մաքսային մարմնի կողմից մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման դեպքերի դասակարգչին համապատասխան, որը նախատեսված է սույն կարգի թիվ 1 հավելվածով.
2-րդ տարրը՝ մաքսային և այլ վճարների վճարման՝ Օրենսգրքին համապատասխան սահմանված ժամկետը՝ ՕՕԱԱՏՏ (օր, ամիս, օրացուցային տարվա 2 վերջին թվանշանները) ձևաչափով.
3-րդ տարրը՝ այն օրը, որի դրությամբ, Օրենսգրքին համապատասխան, կիրառվում են մաքսային և այլ վճարների դրույքաչափերը՝ ՕՕԱԱՏՏ (օր, ամիս, օրացուցային տարվա 2 վերջին թվանշանները) ձևաչափով.
Մաքսային և այլ վճարների հաշվարկման դեպքի, դրանց վճարման ժամկետի և այն օրվա մասին տեղեկությունների բոլոր տարրերը, որի դրությամբ կիրառվում են մաքսային և այլ վճարների դրույքաչափերը՝ դրանց հաշվարկման համար, թղթային կրիչի վրա փաստաթղթի տեսքով ՄՎՀ-ի վանդակում նշվում են «/» բաժանման նշանով, տարրերի միջև բացատներ չեն թույլատրվում
( |
xxxxxxxx |
/ |
xxxxxxxx |
/ |
xxxxxxxx |
): |
1 |
2 |
3 |
Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄՎՀ-ի վանդակում ՄՎՀ-ի գրանցման համարի տարրերը նշվում են ՄՎՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում։
15. «Վճարողը» 5-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով՝
Սույն կարգի 33-41-րդ կետերին համապատասխան՝ վանդակում նշվում են տեղեկություններ այն անձի մասին, որի համար, Օրենսգրքին համապատասխան, առաջացել է մաքսային և այլ վճարների վճարման պարտավորություն։
Եթե սահմանված չէ այն անձը, որի համար, Օրենսգրքին համապատասխան, առաջացել է մաքսային և վճարների վճարման պարտավորություն, ապա վանդակում կատարվում է «Սահմանված չէ» գրառումը։
16. «Համապարտ (սուբսիդիար) պարտավորություն կրող անձինք» 6-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով՝
Վանդակը լրացվում է Օրենսգրքին համապատասխան մաքսային և այլ վճարների վճարման համապարտ պարտավորություն կրող անձի, ինչպես նաև անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան մաքսային և այլ վճարների վճարման սուբսիդիար պարատավորություն կրող անձի առկայության դեպքում։
Այդ անձի մասին տեղեկությունները նշվում են սույն կարգի 33-41-րդ կետերին համապատասխան։ Թղթային կրիչի վրա փաստաթղթի տեսքով ՄՎՀ-ում մի քանի անձանց մասին տեղեկությունների նշման դեպքում յուրաքանչյուր անձի մասին տեղեկությունները նշվում են նոր տողից՝ դնելով հերթական համարը՝ սկսած 1-ից։
Վանդակը չի լրացվում, եթե այդ անձի մասին տեղեկությունները պարզված չեն։
17. «Ծագման երկիրը» 7-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով՝
Աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան՝ վանդակում նշվում է այն ապրանքների ծագման երկրի կրճատ անվանումը, որոնց մասով հաշվարկվում են մաքսային և այլ վճարներ։
Եթե մաքսային մարմնում առկա փաստաթղթերը չեն պարունակում տեղեկություններ՝ ապրանքների ծագման կոնկրետ երկրի մասին, այլ պարունակում են տեղեկություններ՝ ապրանքների՝ Եվրոպական միության տարածքի ծագում ունենալու մասին, ապա վանդակում կատարվում է «Եվրամիություն» գրառումը։
Եթե ՄՎՀ-ում մաքսային և այլ վճարներ հաշվարկվում են մի քանի ապրանքների մասով, որոնք ունեն տարբեր երկրների (երկրների խմբի, Մաքսային միության երկրների, տարածաշրջանի կամ երկրի մի մասի) ծագում, կամ առնվազն մեկ ապրանքի ծագումը հայտնի չէ, ապա վանդակում կատարվում է «Տարբեր» գրառումը։
Եթե հայտնի չէ բոլոր այն ապրանքների ծագումը, որոնց մասով հաշվարկվում են մաքսային և այլ վճարներ, վանդակում կատարվում է «Հայտնի չէ» գրառումը։
18. «Ընդհանուր մաքսային արժեքը» 8-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով՝
Վանդակում նշվում է ՄՎՀ-ների 17-րդ վանդակներում նշված մեծությունները գումարելու եղանակով ստացված՝ այն ապրանքների ընդհանուր մաքսային արժեքը, որոնց մասով հաշվարկվում են մաքսային և այլ վճարներ այն անդամ պետության արժույթով, որի մաքսային մարմնի կողմից լրացվում է ՄՎՀ-ն։ Ընդհանուր մաքսային արժեքի ստացված արժեքը կլորացվում է մաթեմատիկական կանոններով՝ ստորակետից հետո մինչև 2 նիշ ճշտությամբ, իսկ Հայաստանի Հանրապետությունում՝ մինչև ամբողջ թիվը:
19. «Ապրանքի նկարագրությունը» 9-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով՝
Վանդակում նշվում են ապրանքի մասին տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են՝
մաքսային և այլ վճարների հաշվարկման համար.
ապրանքի նույնականացման համար.
ապրանքը ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան մեկ տասանիշ ծածկագրին դասելու համար, իսկ Օրենսգրքով նախատեսված դեպքերում, երբ մաքսային և այլ վճարների հաշվարկման համար թույլատրվում է ապրանքի ծածկագիրը ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան որոշել ոչ պակաս, քան առաջին 4 նիշի մակարդակով՝ ապրանքը ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան՝ ոչ պակաս, քան առաջին 4 նիշի մակարդակով ապրանքի ծածկագրին դասելու համար։
Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄՎՀ-ում տեղեկությունները նշվում են ՄՎՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչի վրա փաստաթղթի տեսքով ՄՎՀ-ում՝ 1-4 համարների տակ՝ հետևյալ կարգով՝
1 համարի տակ (ՄՎՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում) նշվում են՝
ապրանքի անվանումը (ապրանքի առևտրային, կոմերցիոն կամ այլ ավանդական անվանումը).
ապրանքի նկարագրությունը, եթե ապրանքը չի ստորաբաժանվում կատեգորիաների (խմբերի), կամ ապրանքի յուրաքանչյուր կատեգորիայի (խմբի) նկարագրությունը, որը ներառում է ապրանքի կամ ապրանքի կատեգորիայի (խմբի) որակակական և քանակական կազմը, արտադրողի անվանումը, ապրանքային նշանների մասին տեղեկությունները, մակնիշը, մոդելը, ապրանքատեսակները, սորտը, ստանդարտը, այլ տեխնիկական և կոմերցիոն բնութագրերը, բացթողման (պատրաստման) ամսաթիվը (այն դեպքում, երբ բացթողման (պատրաստման) ամսաթվի մասին տեղեկություններն անհրաժեշտ են ապրանքի դասակարգման և (կամ) մաքսային և այլ վճարների հաշվարկման համար), լրացուցիչ չափման միավորներով, իսկ լրացուցիչ չափման միավորների բացակայության դեպքում՝ հիմնական չափման միավորով՝ մեկ կատեգորիային (խմբին) դասվող ապրանքների քանակի մասին տեղեկությունները, չափման միավորի պայմանական նշագիրն ու ծածկագիրը՝ չափման միավորների դասակարգչին համապատասխան։ Թղթային կրիչի վրա փաստաթղթի տեսքով ՄՎՀ-ում այդպիսի տեղեկությունները նշվում են ստորակետից հետո։ Ապրանքի և դրա յուրաքանչյուր կատեգորիայի (խմբի) նկարագրությունը թղթային կրիչի վրա փաստաթղթի տեսքով ՄՎՀ-ում նշվում է նոր տողից։
Նոր տողից՝ 2 համարի տակ (ՄՎՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում) նշվում են՝
ապրանքի քանակը, բնութագիրը կամ պարամետրը, որոնք արտահայտված են մաքսային և այլ վճարների հաշվարկման ժամանակ օգտագործվող հիմնական կամ լրացուցիչ չափման միավորից տարբերվող չափման միավորներով.
չափման միավորի պայմանական նշագիրը՝ չափման միավորների դասակարգչին համապատասխան, կամ ապրանքի լրացուցիչ բնութագրի կամ պարամետրի պայմանական նշագիրը՝ մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման ժամանակ օգտագործվող լրացուցիչ բնութագրերի և պարամետրերի դասակարգչին համապատասխան.
չափման միավորի ծածկագիրը՝ չափման միավորների դասակարգչին համապատասխան, կամ լրացուցիչ բնութագրի կամ պարամետրի ծածկագիրը՝ մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման ժամանակ օգտագործվող լրացուցիչ բնութագրերի և պարամետրերի դասակարգչին համապատասխան։
Թղթային կրիչի վրա փաստաթղթի տեսքով ՄՎՀ-ում այդպիսի տեղեկությունները նշվում են «/» բաժանման նշանով:
Նոր տողից՝ 3 համարի տակ (ՄՎՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում) նշվում է այն հանքավայրի անվանումը, որտեղ արյունահանվել են նավթը, նավթամթերքները, գազը (եթե այդ տեղեկությունները ազդում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան ապրանքի ծածկագիրը որոշելու վրա)։
Նոր տողից՝ 4 համարի տակ (ՄՎՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում) նշվում են ենթաակցիզային ապրանքների մակնշման մասին տեղեկությունները՝
ակցիզային և (կամ) հատուկ դրոշմանիշերի սերիան (բացի Բելառուսի Հանրապետությունից).
ակցիզային և (կամ) հատուկ դրոշմանիշերի համարները։ Ակցիզային և (կամ) հատուկ դրոշմանիշերի՝ հաջորդականությամբ նշված համարների մասին տեղեկությունները նշվում են համապատասխան ընդգրկույթի առաջին և վերջին համարը դնելու միջոցով (բացի Բելառուսի Հանրապետությունից): Թղթային կրիչի վրա փաստաթղթի տեսքով ՄՎՀ-ում այդ համարները նշվում են «-» բաժանման նշանով.
ակցիզային և (կամ) հատուկ դրոշմանիշերի քանակը։
Թղթային կրիչի վրա փաստաթղթի տեսքով ՄՎՀ-ում այդ տեղեկությունները նշվում են «/» բաժանման նշանով: Ակցիզային և (կամ) հատուկ դրոշմանիշերի յուրաքանչյուր սերիայի համար տեղեկությունները նշվում են նոր տողից։
20. «Ապրանք թիվ» 10-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով՝
Վանդակի առաջին ենթաբաժնում (ՄՎՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) թվային եղանակով նշվում է ապրանքի հերթական համարը՝ սկսած 1-ից։
Միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող ապրանքների մասով մաքսային և այլ վճարների հաշվարկման դեպքում վանդակի երկրորդ ենթաբաժնում (ՄՎՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է «ՄՓԱ» հապավումը։ Այլ դեպքերում վանդակի երկրորդ ենթաբաժինը (ՄՎՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանը) չի լրացվում։
21. «Ապրանքի ծածկագիրը» 11-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով՝
Վանդակում առանց բացատների նշվում է ապրանքի տասանիշ ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան, իսկ Օրենսգրքով նախատեսված դեպքերում, երբ մաքսային և այլ վճարների հաշվարկման համար թույլատրվում է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան ապրանքի ծածկագիրը որոշել ոչ պակաս, քան առաջին 4 նիշի մակարդակով՝ մաքսային մարմնի կողմից ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան՝ ոչ պակաս, քան առաջին 4 նիշի մակարդակով որոշված ապրանքի ծածկագիրը։
22. «Համաքաշը (կգ)» 12-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով՝
Վանդակում կիլոգրամներով նշվում է այն ապրանքի համաքաշը, որի մասով հաշվարկվում են մաքսային և այլ վճարներ։ «Համաքաշ» ասելով պետք է հասկանալ ապրանքի ընդհանուր զանգվածը, ներառյալ՝ մինչև շրջանառության մեջ դրվելը դրա անփոփոխ վիճակն ապահովելու համար անհրաժեշտ փաթեթվածքի բոլոր տեսակները (բացառությամբ բեռնարկղերի և այլ տրանսպորտային սարքավորումների):
Նշվող արժեքը կլորացվում է ստորակետից հետո մինչև 3 նիշ ճշտությամբ, իսկ այն դեպքում, երբ ապրանքի ընդհանուր զանգվածը կազմում է 1 գրամից պակաս՝ ստորակետից հետո մինչև 6 նիշ ճշտությամբ։
23. «Ծագման երկրի ծածկագիրը» 13-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով՝
Վանդակի «ա» ենթաբաժնում (ՄՎՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան նշվում է այն ապրանքի ծագման երկրի ծածկագիրը, որի մասին տեղեկությունները նշվում են ՄՎՀ-ի 9-րդ վանդակում։
Եթե մաքսային մարմնում առկա փաստաթղթերը չեն պարունակում տեղեկություններ՝ ապրանքների ծագման կոնկրետ երկրի մասին, այլ պարունակում են տեղեկություններ՝ ապրանքների՝ Եվրոպական միության տարածքի ծագում ունենալու մասին, ապա նշվում է լատինական այբուբենի «EU» տառերից կազմված երկնիշ ծածկագիրը։
Եթե ապրանքի ծագումը հայտնի չէ, ապա ծածկագրի փոխարեն նշվում են «00» թվանշանները:
Եթե այն ապրանքը, որի մասին տեղեկությունները նշվում են ՄՎՀ-ի 9-րդ վանդակում, ունի տարբեր երկրների (երկրների խմբի, Մաքսային միության երկրների, տարածաշրջանի կամ երկրի մի մասի) ծագում, ապա նշվում են «99» թվանշանները։
Վանդակի «b» ենթաբաժինը (ՄՎՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանը) չի լրացվում։
24. «Զտաքաշը (կգ)» 14-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով՝
Վանդակում կիլոգրամներով նշվում է այն ապրանքի զտաքաշը, որի մասով հաշվարկվում են մաքսային և այլ վճարներ։
Փաթեթավորված ապրանքի համար նշվում է՝
ապրանքի զանգվածը՝ հաշվի առնելով միայն առաջնային փաթեթվածքը, եթե այդպիսի փաթեթվածքում, ելնելով սպառողական հատկություններից, ապրանքները մատակարարվում են մանրածախ վաճառքի համար, և (կամ) ապրանքի վաճառքի ժամանակ դրա պահպանումն ապահովող առաջնային փաթեթվածքը չի կարող առանձնացվել ապրանքից մինչև դրա սպառումը՝ առանց ապրանքի սպառողական հատկությունների խախտման.
ապրանքի զանգվածը՝ առանց որևէ փաթեթվածք հաշվի առնելու՝ մնացած դեպքերում։
Առանց փաթեթվածքի ապրանքի համար նշվում է դրա ընդհանուր զանգվածը։
Նշվող արժեքը կլորացվում է ստորակետից հետո մինչև 3 նիշ ճշտությամբ, իսկ այն դեպքում, երբ ապրանքի ընդհանուր զանգվածը կազմում է 1 գրամից պակաս՝ ստորակետից հետո մինչև 6 նիշ ճշտությամբ։
25. «Նախորդող փաստաթուղթը» 15-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով՝
Վանդակում նշվում են նախորդող փաստաթղթերի մասին տեղեկություններ՝
Օրենսգրքի 97-րդ հոդվածի 3-րդ կետում նշված հանգամանաքների ի հայտ գալու հետ կապված մաքսային և այլ վճարների հաշվարկման դեպքում՝ Միության մաքսային տարածքից ապրանքի արտահանումը թույլատրող փաստաթղթի (ապրանքների հայտարարագրի, տարանցման հայտարարագրի կամ այլ փաստաթղթի) մասին.
Օրենսգրքի 153-րդ հոդվածի 5-րդ կետում, 295-րդ հոդվածի 3-րդ և 8-րդ կետերում և 309-րդ հոդվածի 3-րդ կետում նշված հանգամանքների ի հայտ գալու հետ կապված մաքսային և այլ վճարների հաշվարկման դեպքում՝ տարանցման այն հայտարարագրի մասին, որին համապատասխան ապրանքը ձևակերպվել է «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով.
Օրենսգրքի 162-րդ հոդվածի 6-րդ կետում նշված հանգամանքների ի հայտ գալու հետ կապված մաքսային և այլ վճարների հաշվարկման դեպքում՝ ապրանքների այն հայտարարագրի մասին, որին համապատասխան ապրանքը ձևակերպվել է «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով.
Օրենսգրքի 241-րդ հոդվածի 3-րդ կետում նշված հանգամանքների ի հայտ գալու հետ կապված մաքսային և այլ վճարների հաշվարկման դեպքում՝ ապրանքների այն հայտարարագրի մասին, որին համապատասխան ապրանքը ձևակերպվել է «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով.
Օրենսգրքի 279-րդ հոդվածի 8-րդ կետում և 280-րդ հոդվածի 4-րդ կետում նշված հանգամանքների ի հայտ գալու հետ կապված մաքսային և այլ վճարների հաշվարկման դեպքում՝ տրանսպորտային միջոցի այն հայտարարագրի մասին, որը ներկայացվել է միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցի մասով՝ Միության մաքսային տարածք դրա ներմուծման կամ Միության մաքսային տարածքից արտահանման ժամանակ.
Օրենսգրքի 284-րդ հոդվածի 4-րդ կետում նշված հանգամանքների ի հայտ գալու հետ կապված մաքսային և այլ վճարների հաշվարկման դեպքում՝ որպես պաշար հայտարարագրվող (բաց թողնված) օտարերկրյա ապրանքների մասով ներկայացված ապրանքների հայտարարագրի մասին.
այն դեպքերում մաքսային և այլ վճարներ հաշվարկելիս, երբ Օրենսգրքով սահմանված ժամկետում ապրանքների հայտարարագիր չի ներկայացվել այն ապրանքների մասով, որոնց բացթողումն իրականացվել է նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելը՝ նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման վերաբերյալ դիմումի մասին.
Օրենսգրքի 208-րդ հոդվածի 7-րդ կետում նշված հանգամանքների ի հայտ գալու հետ կապված մաքսային և այլ վճարների հաշվարկման դեպքում, երբ մաքսային և այլ վճարների վճարման պարտավորությունը ենթակա է կատարման Օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ կետում նշված անձանց կողմից, և եթե այդ հանգամանքներն ի հայտ են եկել «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների առնչությամբ՝ ապրանքների այն հայտարարագրերի մասին, որոնց համապատասխան այդ օտարերկրյա ապրանքները ձևակերպվել են «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով.
Օրենսգրքի 208-րդ հոդվածի 7-րդ կետում նշված հանգամանքների ի հայտ գալու հետ կապված մաքսային և այլ վճարների հաշվարկման դեպքում, երբ մաքսային և այլ վճարների վճարման պարտավորությունը ենթակա է կատարման Օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ կետում նշված անձանց կողմից, և եթե այդ հանգամանքներն ի հայտ են եկել «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների առնչությամբ, և այդ ապրանքներում, Օրենսգրքի 206-րդ հոդվածին համապատասխան, նույնականացվել են «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները՝ ապրանքների այն հայտարարագրերի մասին, որոնց համապատասխան «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպվել են օտարերկրյա ապրանքները, որոնք օգտագործվել են այն ապրանքի պատրաստման համար, որի մասով հաշվարկվում են մաքսային և այլ վճարներ։
Վանդակում մի քանի նախորդող փաստաթղթերի մասին տեղեկություններ նշելու դեպքում դրանցից յուրաքանչյուրի մասին տեղեկությունները նշվում են թղթային կրիչի վրա փաստաթղթի տեսքով ՄՎՀ-ում՝ նոր տողից, իսկ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄՎՀ-ում՝ ՄՎՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում։
Թղթային կրիչի վրա փաստաթղթի տեսքով ՄՎՀ-ում՝ վանդակում «/» բաժանման նշանով, իսկ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄՎՀ-ում՝ ՄՎՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում նշվում են նախորդող փաստաթղթի (փաստաթղթերի) մասին տեղեկություններ՝
տողի հերթական համարը.
նախորդող փաստաթղթի ծածկագիրը (09035՝ ապրանքների հայտարարագրի համար, 09013՝ տարանցման հայտարարագրի համար, 09036՝ տրանսպորտային միջոցի հայտարարագրի համար, 09037՝ նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բաղթողման վերաբերյալ դիմումի համար, 09999՝ այլ փաստաթղթի համար).
նախորդող փաստաթղթի գրանցման համարը.
նախորդող փաստաթղթում նշված (ապրանքների հայտարարագրի, տարանցման հայտարարագրի 32-րդ վանդակը, այլ փաստաթղթի (առկայության դեպքում) համապատասխան վանդակը) այն ապրանքի հերթական համարը, որի մասով հաշվարկվում են մաքսային և այլ վճարներ։
26. «Լրացուցիչ չափման միավորներ» 16-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով՝
Վանդակում լրացուցիչ չափման միավորով նշվում է այն ապրանքի քանակը, որի մասին տեղեկությունները նշված են ՄՎՀ-ի 9-րդ վանդակում, եթե ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան ապրանքի նկատմամբ կիրառվում է լրացուցիչ չափման միավոր: Այնուհետև թղթային կրիչի վրա փաստաթղթի տեսքով ՄՎՀ-ում՝ «/» բաժանման նշանով, իսկ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄՎՀ-ում՝ ՄՎՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում նշվում են լրացուցիչ չափման միավորի պայմանական նշագիրն ու ծածկագիրը՝ չափման միավորների դասակարգչին համապատասխան։
Ապրանքի քանակը՝ լրացուցիչ չափման միավորով, նշվում է՝
Հայաստանի Հանրապետությունում, Բելառուսի Հանրապետությունում, Ղրղզստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում՝ ստորակետից հետո մինչև 2 նիշ ճշտությամբ, իսկ այն դեպքում, երբ ապրանքի քանակը՝ լրացուցիչ չափման միավորով, պակաս է 0,01-ից՝ ստորակետից հետո մինչև 6 նիշ ճշտությամբ.
Ղազախստանի Հանրապետությունում՝ ստորակետից հետո մինչև 6 նիշ ճշտությամբ:
27. «Մաքսային արժեքը» 17-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով՝
Վանդակում նշվում է Օրենսգրքին և Միության իրավունքի մաս կազմող ակտերին համապատասխան որոշված այն ապրանքի մաքսային արժեքը, որի մասով հաշվարկվում են մաքսային և այլ վճարներ այն անդամ պետության արժույթով, որի մաքսային մարմնի կողմից լրացվում է ՄՎՀ-ն։
Մաքսային արժեքի ստացված արժեքը կլորացվում է մաթեմատիկական կանոններով՝ ստորակետից հետո մինչև 2 նիշ ճշտությամբ, իսկ Հայաստանի Հանրապետությունում՝ մինչև ամբողջ թիվը:
28. «Լրացուցիչ տեղեկատվություն, ներկայացված փաստաթղթերը» 18-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով՝
Վանդակում նշվում են մաքսային մարմնում առկա փաստաթղթերի (այդ թվում՝ անցկացված մաքսային հսկողության արդյունքներով մաքսային մարմնի կողմից կազմված փաստաթղթերի) մասին տեղեկություններ, որոնց հիման վրա լրացվում է ՄՎՀ-ն, և որոնցով հաստատվում են ՄՎՀ-ի 9-րդ վանդակում նշված յուրաքանչյուր ապրանքի մասին տեղեկությունները։
Թղթային կրիչի վրա փաստաթղթի տեսքով ՄՎՀ-ում «/» բաժանման նշանով, իսկ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄՎՀ-ում ՄՎՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում նշվում են՝
փաստաթղթի ծածկագիրը՝ մաքսային հայտարարագրման ժամանակ օգտագործվող փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչին համապատասխան.
փաստաթղթի համարը և ամսաթիվը՝ օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով:
Թղթային կրիչի վրա փաստաթղթի տեսքով ՄՎՀ-ում յուրաքանչյուր փաստաթղթի մասին տեղեկությունները նշվում են նոր տողից:
29. «Վճարների հաշվարկումը» 19-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով՝
Վանդակում նշվում են տեղեկություններ՝ Օրենսգրքին համապատասխան այն ապրանքի մասով մաքսային և այլ վճարների հաշվարկման մասին, որի վերաբերյալ տեղեկությունները նշված են ՄՎՀ-ի 9-րդ վանդակում։
Մաքսային և այլ վճարների գումարների հաշվարկումն իրականացվում է վճարի յուրաքանչյուր տեսակի համար առանձին՝ հիմնական տողում (տողերում)։
Վանդակում չեն նշվում վճարի տեսակի վերաբերյալ տեղեկություններ, եթե այն ապրանքների համար, որոնց մասով հաշվարկվում են մաքսային և այլ վճարներ, սահմանված չէ դրույքաչափը, կամ սահմանված է զրոյական դրույքաչափ՝ վճարի այդ տեսակի համար։
Այն դեպքում, երբ կիրառվում է վճարի համակցված դրույքաչափ, որով նախատեսվում է ադվալորային և յուրահատուկ բաղադրիչների գումարումը կամ մեկ բաղադրիչի հանումը մյուս բաղադրիչից, այդ վճարի հաշվարկման մասին տեղեկությունները թղթային կրիչի վրա փաստաթղթի տեսքով ՄՎՀ-ում նշվում են 2 տողով՝ յուրաքանչյուր բաղադրիչի համար առանձին, իսկ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄՎՀ-ում՝ ՄՎՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում՝ առանձին։
Վանդակի ենթաբաժիններում (ՄՎՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում) թվային և պայմանանշանային արժեքները նշվում են առանց բաժանիչների (բացատների)։
«Տեսակը» ենթաբաժնում (ՄՎՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է վճարի տեսակի ծածկագիրն այն հարկերի, վճարների և այլ վճարումների տեսակների դասակարգչին համապատասխան, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին:
«Հաշվարկման բազան» ենթաբաժնում (ՄՎՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է վճարի հաշվարկման բազան, որը սահմանվում է Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերին և ակտերին և (կամ) անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։
Եթե վճարի հաշվարկման բազան արտահայտված է դրամական միավորներով, ապա դրա արժեքը նշվում է այն միավորներով, որոնց նկատմամբ սահմանված է վճարի դրույքաչափը, և մաթեմատիկական կանոններով կլորացվում է մինչև՝
ամբողջ թիվը՝ Հայաստանի Հանրապետությունում.
ստորակետից հետո 2 նիշ ճշտությամբ՝ Բելառուսի Հարապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում, Ղրղզստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում։
Եթե վճարի հաշվարկման բազան արտահայտված է այլ կերպ, քան դրամական միավորներով, ապա դրա արժեքը նշվում է այն միավորներով, որոնց նկատմամբ սահմանված է վճարի դրույքաչափը, և մաթեմատիկական կանոններով կլորացվում է մինչև՝
ստորակետից հետո 2 նիշ ճշտությամբ՝ Հայաստանի Հանրապետությունում և Բելառուսի Հանրապետությունում: Եթե այլ կերպ, քան դրամական միավորներով արտահայտված վճարի հաշվարկման բազայի՝ ստորակետից հետո մինչև 2 նիշ ճշտությամբ կլորացված արժեքի մասին տեղեկությունները բացակայում են, ապա ստորակետից հետո դրվում են զրոներ։ Այն դեպքում, երբ վճարի հաշվարկման բազայի արժեքի կլորացումը հանգեցնում է 0,10-ից փոքր արժեքի, և ընդ որում, առկա են ավելի ճշգրիտ տեղեկություններ՝ ապրանքի այն միավորներով արտահայտված քանակի մասին, որոնց նկատմամբ սահմանված է այդ վճարի դրույքաչափը, վճարի հաշվարկման բազայի արժեքի կլորացումն իրականացվում է ստորակետից հետո մինչև 4 նիշ ճշտությամբ։ Եթե այլ կերպ, քան դրամական միավորներով արտահայատված վճարի հաշվարկման բազայի՝ ստորակետից հետո մինչև 4 նիշ ճշտությամբ կլորացված արժեքի մասին տեղեկությունները բացակայում են, ապա չորրորդ կարգում՝ ստորակետից հետո, դրվում է «0» թվանշանը.
Ղազախստանի Հանրապետությունում, Ղրղզստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Հանրապետությունում՝ ստորակետից հետո մինչև 6 նիշ ճշտությամբ՝ անկախ ապրանքի ընդհանուր զանգվածից, եթե վճարի հաշվարկման բազան արտահայտված է զանգվածի միավորներով, և ստորակետից հետո մինչև 2 նիշ ճշտությամբ՝ այլ դեպքերում։ Այն դեպքում, երբ այլ կերպ, քան դրամական միավորներով և զանգվածի միավորներով արտահայտված վճարի հաշվարկման բազայի՝ ստորակետից հետո մինչև 2 նիշ ճշտությամբ կլորացված արժեքի մասին տեղեկությունները բացակայում են, ստորակետից հետո դրվում են զրոներ։
Այն դեպքում, երբ ժամանակավորապես ներմուծված՝ միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների մասով ներմուծման մաքսատուրքերը, հարկերը հաշվարկվում են Օրենսգրքի 279-րդ հոդվածի 11-րդ և 12-րդ կետերով նախատեսված չափով, «Հաշվարկման բազան» ենթաբաժնում (ՄՎՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է վճարի այն գումարը, որը ենթակա կլիներ վճարման՝ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման դեպքում։
«Դրույքաչափը» ենթաբաժնում (ՄՎՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է վճարի դրույքաչափի սահմանված չափը։
Այն դեպքում, երբ ժամանակավորապես ներմուծված՝ միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների մասով ներմուծման մաքսատուրքերը, հարկերը հաշվարկվում են Օրենսգրքի 279-րդ հոդվածի 11-րդ և 12-րդ կետերով նախատեսված չափով, «Դրույքաչափը» ենթաբաժնում (ՄՎՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է 3 տոկոսի չափով դրույքաչափը և «х» նշանով՝ Օրենսգրքի 279-րդ հոդվածի 11-րդ և 12-րդ կետերին համապատասխան սահմանվող այն ժամանակահատվածի լրիվ և ոչ լրիվ օրացուցային ամիսների քանակը, որի ընթացքում ներմուծման մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման այնպես, ինչպես դա կարվեր, եթե ապրանքները ձևակերված լինեին «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով՝ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի մասնակի վճարմամբ։
«Գումարը» ենթաբաժնում (ՄՎՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է վճարման ենթակա վճարի գումարը։ Արժեքը մաթեմատիկական կանոններով կլորացվում է մինչև՝
ամբողջ թիվը՝ Հայաստանի Հանրապետությունում.
ստորակետից հետո 2 նիշ ճշտությամբ՝ Բելառուսի Հարապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում, Ղրղզստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում։
Օրենսգրքի 241-րդ հոդվածի 3-րդ կետում նշված հանգամանքի ի հայտ գալու հետ կապված՝ ներմուծման մաքսատուրքերը, հարկերը պայմանականորեն բաց թողնված այն ապրանքների մասով հաշվարկելիս, որոնց նկատմամբ կիրառվել են ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման արտոնությունները, որոնք զուգակցված են այդ ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման սահմանափակումների հետ՝
վանդակում նշվում են տեղեկություններ ներմուծման այն մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման մասին, որոնք «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողման դեպքում չեն վճարվել՝ կապված ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման արտոնությունների կիրառման հետ.
եթե «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպման դեպքում ապրանքների հայտարարագրի 40-րդ վանդակում նշվել են ապրանքների մի քանի հայտարարագրերի գրանցման համարների մասին տեղեկություններ, ներմուծման մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման մասին տեղեկություններն ապրանքների այդ հայտարարագրերին համապատասխան «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով նախկինում ձևակերպված ապրանքներից յուրաքանչյուրի մասով նշվում են թղթային կրիչի վրա փաստաթղթի տեսքով ՄՎՀ-ում՝ առանձին տողերով, իսկ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄՎՀ-ում՝ ՄՎՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում։ Ընդ որում, թղթային կրիչի վրա փաստաթղթի տեսքով ՄՎՀ-ում՝ «Տեսակը» ենթաբաժնում՝ վճարի տեսակի ծածկագրից հետո «/» բաժանման նշանով, իսկ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄՎՀ-ում՝ ՄՎՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում նշվում են ՄՎՀ-ի 15-րդ վանդակում նշված՝ ապրանքների հայտարարագրի 40-րդ վանդակի այն տողի հերթական համարը, որում նշված է ապրանքների այն հայտարարագրի գրանցման համարը, որին համապատասխան այն ապրանքը, որի մասով հաշվարկվում են ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, ձևակերպվել է «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով, և ապրանքների այդ հայտարարագրում ապրանքի հերթական համարը։
«Մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների վերամշակման արդյունքում ստացված արտադրանքների մասով ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի՝ Օրենսգրքի 241-րդ հոդվածի 3-րդ կետում նշված հանգամանքի ի հայտ գալու հետ կապված հաշվարկման դեպքում վանդակում նշվում են տեղեկություններ՝ «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպված և վերամշակման արդյունքում ստացված արտադրանքների ելքի չափաքանակներին համապատասխան՝ վերամշակման արդյունքում ստացված արտադրանքների պատրաստման համար օգտագործված օտարերկրյա ապրանքների մասով ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագացման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման մասին.
եթե «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպման դեպքում ապրանքների հայտարարագրի 40-րդ վանդակում նշվել են ապրանքների մի քանի հայտարարագրերի գրանցման համարների մասին տեղեկություններ, ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման մասին տեղեկություններն ապրանքների այդ հայտարարագրերին համապատասխան «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով նախկինում ձևակերպված ապրանքներից յուրաքանչյուրի մասով նշվում են թղթային կրիչի վրա փաստաթղթի տեսքով ՄՎՀ-ում՝ առանձին տողերով, իսկ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄՎՀ-ում՝ ՄՎՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում։ Ընդ որում, թղթային կրիչի վրա փաստաթղթի տեսքով ՄՎՀ-ում՝ «Տեսակը» ենթաբաժնում՝ վճարի տեսակի ծածկագրից հետո «/» բաժանման նշանով, իսկ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄՎՀ-ում՝ ՄՎՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում նշվում են ՄՎՀ-ի 15-րդ վանդակում նշված՝ ապրանքների հայտարարագրի 40-րդ վանդակի այն տողի հերթական համարը, որում նշված է ապրանքների այն հայտարարագրի գրանցման համարը, որին համապատասխան «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպվել են վերամշակման արդյունքում ստացված այն արտադրանքների պատրաստման համար օգտագործված օտարերկրյա ապրանքները, որոնց մասով հաշվարկվում են ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը, և ապրանքների այդ հայտարարագրում ապրանքի հերթական համարը։
Օրենսգրքի 208-րդ հոդվածի 7-րդ կետում նշված հանգամանքների ի հայտ գալու հետ կապված՝ ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը հաշվարկելիս՝ այն դեպքերում, երբ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորությունը ենթակա է կատարման Օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ կետում նշված անձանց կողմից, եթե այդ հանգամանքներն ի հայտ են եկել «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների առնչությամբ, և այդ ապրանքներում, Օրենսգրքի 206-րդ հոդվածին համապատասխան, նույնականացվել են «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները՝
վանդակում նշվում են տեղեկություններ՝ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների պատրաստման համար օգտագործված օտարերկրյա ապրանքների մասով ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման մասին.
եթե ՄՎՀ-ի 15-րդ վանդակում նշվել են ապրանքների մի քանի հայտարարագրերի գրանցման համարների մասին տեղեկություններ, ապա ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման մասին տեղեկություններն ապրանքների այդ հայտարարագրերին համապատասխան «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով նախկինում ձևակերպված ապրանքներից յուրաքանչյուրի մասով նշվում են թղթային կրիչի վրա փաստաթղթի տեսքով ՄՎՀ-ում՝ առանձին տողերով, իսկ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄՎՀ-ում՝ ՄՎՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում։ Ընդ որում, թղթային կրիչի վրա փաստաթղթի տեսքով ՄՎՀ-ում՝ «Տեսակը» ենթաբաժնում՝ վճարի տեսակի ծածկագրից հետո «/» բաժանման նշանով, իսկ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄՎՀ-ում՝ ՄՎՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում նշվում է ՄՎՀ-ի 15-րդ վանդակի այն տողի հերթական համարը, որում նշված է ապրանքների այն հայտարարագրի գրանցման համարը, որին համապատասխան «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների պատրաստման համար օգտագործված օտարեկրյա ապրանքները ձևակերպվել են «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով, և ապրանքների այդ հայտարարագրում ապրանքի հերթական համարը։
30. «Վճարման (բռնագանձման) մանրամասները» 20-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով՝
Վանդակում նշվում են տեղեկություններ բոլոր այն ապրանքների համար փաստացի վճարված (բռնագանձված) մաքսային և այլ վճարների գումարների մասին, որոնց մասով ՄՎՀ-ում հաշվարկվել են մաքսային և այլ վճարներ, ինչպես նաև տույժերի, տոկոսների գումարների մասին։
Մաքսային և այլ վճարների, տույժերի, տոկոսների գումարները մաթեմատիկական կանոններով կլորացվում են մինչև՝
ամբողջ թիվը՝ Հայաստանի Հանրապետությունում և Ղազախստանի Հանրապետությունում,
ստորակետից հետո 2 նիշ ճշտությամբ՝ Բելառուսի Հանրապետությունում, Ղրղզստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում։
Մաքսային և այլ վճարների, տույժերի, տոկոսների վճարման (բռնագանձման) մասին տեղեկությունները նշվում են մաքսային և այլ վճարների, տույժերի, տոկոսների յուրաքանչյուր տեսակի համար առանձին՝ դրանց վճարումը (բռնագանձումը) հաստատող (արտացոլող) փաստաթղթերի կտրվածքով: Թղթային կրիչի վրա փաստաթղթի տեսքով ՄՎՀ-ն լրացնելիս այդ տեղեկությունները նշվում են առանձին տողերով, բոլոր տարրերը միմյանցից տարանջատվում են «-» նշանով, տարրերի միջև բացատներ չեն թույլատրվում: Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄՎՀ-ն լրացնելիս տեղեկությունները նշվում են ՄՎՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում:
Մաքսային և այլ վճարների, տույժերի, տոկոսների վճարման (բռնագանձման) մասին տեղեկությունները ձևավորվում են ըստ հետևյալ սխեմայի՝
1-ին տարրը՝ այն հարկերի, վճարների և այլ վճարումների տեսակների դասակարգչին համապատասխան, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին.
2-րդ տարրը՝ վճարի, տույժերի, տոկոսների վճարված (բռնագանձված) գումարը.
3-րդ տարրը՝ վճարի, տույժերի, տոկոսների վճարման (բռնագանձման) արժույթի թվային ծածկագիրը՝ արժույթների դասակարգչին համապատասխան.
4-րդ տարրը՝ վճարի, տույժերի, տոկոսների վճարումը (բռնագանձումը) հաստատող փաստաթղթի համարը.
5-րդ տարրը՝ Հայաստանի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում, Ղրղզստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում՝ վճարի, տույժերի, տոկոսների վճարումը (բռնագանձումը) հաստատող փաստաթղթի ամսաթիվը՝ օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով, Բելառուսի Հանրապետությունում՝ վճարման (բռնագանձման) ամսաթիվը (վճարի, տույժերի, տոկոսների վճարման պարտավորությունը կատարելու ամսաթիվը՝ օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով՝ ըստ վճարի, տույժերի, տոկոսների վճարումը (բռնագանձումը) հաստատող փաստաթղթի).
6-րդ տարրը՝ վճարի, տույժերի, տոկոսների վճարման եղանակն այն մաքսային և այլ վճարների վճարման եղանակների դասակարգչին համապատասխան, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին.
7-րդ տարրը՝ Բելառուսի Հանրապետությունում և Ղազախստանի Հանրապետությունում՝ տեղեկություններ այն անձի մասին, որը վճարել է մաքսային և այլ վճարների, տույժերի, տոկոսների գումարները, կամ որի դրամական միջոցների (դրամի), այլ գույքի կամ մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարման ապահովումը ներկայացնելու հաշվին բռնագանձվել են մաքսային և այլ վճարների, տույժերի, տոկոսների գումարները: Ընդ որում, այդպիսի տեղեկություններ են՝
Բելառուսի Հանրապետությունում՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ) (բացառությամբ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի) կամ ֆիզիկական անձի նույնականացման համարը (առկայության դեպքում).
Ղազախստանի Հանրապետությունում՝ բիզնես նույնականացման համարը (ԲՆՀ)՝ կազմակերպության (մասնաճյուղի և ներկայացուցչության) ու համատեղ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատիրոջ համար, կամ անհատական նույնականացման համարը (ԱՆՀ)՝ ֆիզիկական անձի, այդ թվում՝ անձնական ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատիրոջ համար։
Եթե որպես անձ, որը վճարել է մաքսային և այլ վճարների, տույժերի, տոկոսների գումարները, կամ որի դրամական միջոցների (դրամի), այլ գույքի կամ մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարման ապահովումը ներկայացնելու հաշվին բռնագանձվել են մաքսային և այլ վճարների, տույժերի, տոկոսների գումարները, հանդես է գալիս օտարերկրյա անձ, ինչպես նաև այն անձը, որը գրանցված է այլ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, քան այն անդամ պետությունը, որի մաքսային մարմնի կողմից լրացվում է ՄՎՀ-ն, ապա 7-րդ տարրը չի լրացվում:
Հայաստանի Հանրապետությունում, Ղրղզստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում 7-րդ տարրը չի լրացվում:
31. «Վճարման (բռնագանձման) ենթակա ընդհանուր գումարը» 21-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով՝
Վանդակում նշվում են բոլոր այն ապրանքների համար վճարման (բռնագանձման) ենթակա մաքսային և այլ վճարների ընդհանուր գումարները, որոնց մասով ՄՎՀ-ում հաշվարկվել են մաքսային և այլ վճարներ, ինչպես նաև Օրենսգրքին և (կամ) անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան վճարման ենթակա տույժերի, տոկոսների հաշվեգրված գումարները։ Այդ տեղեկությունները նշվում են առանձին՝ ըստ վճարի յուրաքանչյուր տեսակի:
«Տեսակը» ենթաբաժնում (ՄՎՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է վճարի տեսակի ծածկագիրն այն հարկերի, վճարների և այլ վճարումների տեսակների դասակարգչին համապատասխան, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին:
Վճարման (բռնագանձման) ենթակա մաքսային և այլ վճարների ընդհանուր գումարների մասին տեղեկությունները նշելու դեպքում «Հաշվարկման բազան» և «Դրույքաչափը» ենթաբաժինները (ՄՎՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանները) չեն լրացվում։
Տույժերի, տոկոսների հաշվեգրված գումարների մասին տեղեկությունները նշելու դեպքում «Հաշվարկման բազան» ենթաբաժնում (ՄՎՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է վճարի գումարը, որին հաշվեգրվում են տույժերը, տոկոսները, իսկ «Դրույքաչափը» ենթաբաժնում (ՄՎՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում)՝ վերաֆինանսավորման դրույքաչափի (առանցքային դրույքաչափի, հաշվարկային դրույքաչափի) չափը՝ ստորակետից մինչև 2 նիշ ճշտությամբ, և «х» նշանով այն ժամանակահատվածի օրերի քանակը, որի համար հաշվարկվում են տույժերը, տոկոսները։
«Գումարը» ենթաբաժնում (ՄՎՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է ըստ վճարի յուրաքանչյուր տեսակի՝ ՄՎՀ-ների 19-րդ վանդակներում նշված գումարների գումարման եղանակով ստացված վճարի գումարը, իսկ տույժերի, տոկոսների հաշվեգրված գումարի մասին տեղեկությունները նշելու դեպքում՝ տույժերի, տոկոսների հաշվեգրված գումարը։
32. «Ա.Ա.Հ.-ն և պաշտոնը» 22-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով՝
Վանդակում նշվում են մաքսային մարմնի՝ ՄՎՀ-ն լրացրած պաշտոնատար անձի ազգանունը, անվան սկզբնատառերը և պաշտոնը։
ՄՎՀ-ում նշված տեղեկությունները թղթային կրիչի վրա փաստաթղթի տեսքով ՄՎՀ-ում հաստատվում են մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից վանդակում իր ստորագրությունը դնելու միջոցով։
33. ՄՎՀ-ի 5-րդ և 6-րդ վանդակներում օտարերկրյա կազմակերպության մասին տեղեկություններ նշելու դեպքում թղթային կրիչի վրա փաստաթղթի տեսքով ՄՎՀ-ի համապատասխան վանդակում՝ առանձին տողերով, իսկ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄՎՀ-ում՝ ՄՎՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, նշվում են՝
1) կազմակերպության կրճատ անվանումը.
2) կազմակերպության գտնվելու վայրը (նշվում են տեղեկություններ՝ սույն կարգի 38-րդ կետին համապատասխան).
3) կազմակերպության նույնականացման մաքսային համարը (ՆՄՀ)՝ նույնականացման մաքսային համարի ձևավորման դասակարգչին համապատասխան՝ Ղազախստանի Հանրապետության համար.
4) կազմակերպության կոնտակտային վավերապայմանները (նշվում են տեղեկություններ՝ սույն կարգի 41-րդ կետին համապատասխան)։
34. ՄՎՀ-ի 5-րդ և 6-րդ վանդակներում օտարերկրյա ֆիզիկական անձի մասին տեղեկություններ նշելու դեպքում թղթային կրիչի վրա փաստաթղթի տեսքով ՄՎՀ-ի համապատասխան վանդակում՝ առանձին տողերով, իսկ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄՎՀ-ում՝ ՄՎՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, նշվում են՝
1) ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում).
2) ֆիզիկական անձի բնակության վայրը (նշվում են տեղեկություններ՝ սույն կարգի 38-րդ կետին համապատասխան).
3) ֆիզիկական անձի նույնականացման մաքսային համարը (ՆՄՀ)՝ նույնականացման մաքսային համարի ձևավորման դասակարգչին համապատասխան՝ Ղազախստանի Հանրապետության համար.
4) անձը հաստատող փաստաթուղթը (նշվում են տեղեկություններ՝ սույն կարգի 39-րդ կետին համապատասխան).
5) հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ) կամ այդպիսի համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը՝ Հայաստանի Հանրապետության համար, նույնականացման համարը (առկայության դեպքում)՝ մյուս անդամ պետությունների համար.
6) ֆիզիկական անձի կոնտակտային վավերապայմանները (նշվում են տեղեկություններ՝ սույն կարգի 41-րդ կետին համապատասխան)։
35. ՄՎՀ-ի 5-րդ և 6-րդ վանդակներում անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան ստեղծված իրավաբանական անձի, կազմակերպության մասին տեղեկություններ նշելու դեպքում թղթային կրիչի վրա փաստաթղթի տեսքով ՄՎՀ-ի համապատասխան վանդակում՝ առանձին տողերով, իսկ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄՎՀ-ում՝ ՄՎՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, նշվում են՝
1) իրավաբանական անձի, կազմակերպության կրճատ անվանումը.
2) իրավաբանական անձի, կազմակերպության գտնվելու վայրը (նշվում են տեղեկություններ՝ սույն կարգի 38-րդ կետին համապատասխան).
3) իրավաբանական անձի, կազմակերպության հարկային համարը (նշվում են տեղեկություններ՝ սույն կարգի 40-րդ կետին համապատասխան).
4) իրավաբանական անձի, կազմակերպության նույնականացման մաքսային համարը (ՆՄՀ)՝ նույնականացման մաքսային համարի ձևավորման դասակարգչին համապատասխան՝ Ղազախստանի Հանրապետության համար, ձեռնարկությունների և կազմակերպությունների համահանրապետական դասակարգչի (ՁԿՀԴ) ծածկագիրը՝ Ղրղզստանի Հանրապետության համար, պետական գրանցման հիմնական համարը (ՊԳՀՀ)՝ Ռուսաստանի Դաշնության համար.
5) իրավաբանական անձի, կազմակերպության կոնտակտային վավերապայմանները (նշվում են տեղեկություններ՝ սույն կարգի 41-րդ կետին համապատասխան)։
36. ՄՎՀ-ի 5-րդ և 6-րդ վանդակներում անդամ պետության օրենսդրությանը համապատասխան որպես անհատ ձեռնակատեր գրանցված ֆիզիկական անձի (այսուհետ՝ անհատ ձեռնարկատեր) մասին տեղեկություններ նշելու դեպքում թղթային կրիչի վրա փաստաթղթի տեսքով ՄՎՀ-ի համապատասխան վանդակում՝ առանձին տողերով, իսկ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄՎՀ-ում՝ ՄՎՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, նշվում են՝
1) ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում).
2) ֆիզիկական անձի բնակության վայրը (նշվում են տեղեկություններ՝ սույն կարգի 38-րդ կետին համապատասխան).
3) անհատ ձեռնարկատիրոջ հարկային համարը (նշվում են տեղեկություններ՝ սույն կարգի 40-րդ կետին համապատասխան).
4) անհատ ձեռնարկատիրոջ նույնականացման մաքսային համարը (ՆՄՀ)՝ նույնականացման մաքսային համարի ձևավորման դասակարգչին համապատասխան՝ Ղազախստանի Հանրապետության համար, ձեռնարկությունների և կազմակերպությունների համահանրապետական դասակարգչի (ՁԿՀԴ) ծածկագիրը՝ Ղրղզստանի Հանրապետության համար, պետական գրանցման հիմնական համարը (ՊԳՀՀ)՝ Ռուսաստանի Դաշնության համար.
5) ֆիզիկական անձի կոնտակտային վավերապայմանները (նշվում են տեղեկություններ՝ սույն կարգի 41-րդ կետին համապատասխան)։
37. Անդամ պետությունում մշտական բնակության վայր ունեցող և անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի մասին տեղեկությունները ՄՎՀ-ի 5-րդ և 6-րդ վանդակներում նշելու դեպքում թղթային կրիչի վրա փաստաթղթի տեսքով ՄՎՀ-ի համապատասխան վանդակում՝ առանձին տողերով, իսկ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄՎՀ-ում՝ ՄՎՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, նշվում են՝
1) ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում).
2) ֆիզիկական անձի բնակության վայրը (նշվում են տեղեկություններ՝ սույն կարգի 38-րդ կետին համապատասխան).
3) ֆիզիկական անձի՝ անձը հաստատող փաստաթուղթը (նշվում են տեղեկություններ՝ սույն կարգի 39-րդ կետին համապատասխան).
4) ֆիզիկական անձի հարկային համարը (բացի Բելառուսի Հանրապետությունից) (նշվում են տեղեկություններ՝ սույն կարգի 40-րդ կետին համապատասխան).
5) ֆիզիկական անձի նույնականացման մաքսային համարը (ՆՄՀ)՝ նույնականացման մաքսային համարի ձևավորման դասակարգչին համապատասխան՝ Ղազախստանի Հանրապետության համար, հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ) կամ այդպիսի համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը՝ Հայաստանի Հանրապետության համար, նույնականացման համարը (առկայության դեպքում)՝ մյուս անդամ պետությունների համար.
6) ֆիզիկական անձի կոնտակտային վավերապայմանները (նշվում են տեղեկություններ՝ սույն կարգի 41-րդ կետին համապատասխան)։
38. Բնակության վայրի կամ գտնվելու վայրի մասին տեղեկությունները նշվում են թղթային կրիչի վրա փաստաթղթի տեսքով ՄՎՀ-ի համապատասխան վանդակում՝ առանձին տողով՝ ստորակետից հետո, իսկ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄՎՀ-ում՝ ՄՎՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, և ներառում են՝
1) երկրի կրճատ անվանումը՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան.
2) վարչատարածքային միավորը (մարզը, շրջանը, տարածաշրջանը, նահանգը, գավառը և այլն) (Ղրղզստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր ունեցող և անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի մասին տեղեկություններ նշելիս՝ վարչատարածքային միավորի ծածկագիրը՝ վարչատարածքային և տարածքային միավորների օբյեկտների նշագրերի համակարգի պետական դասակարգչին (ՎՏՄՆՀ ՄԴ) համապատասխան՝ Ղրղզստանի Հանրապետության համար).
3) բնակավայրը.
4) փողոցը (բուլվար, պողոտա և այլն).
5) շենքի համարը.
6) մասնաշենքի (շինության) համարը.
7) բնակարանի (սենյակի, գրասենյակի) համարը:
39. Անձը հաստատող փաստաթղթի մասին տեղեկությունները նշվում են թղթային կրիչի վրա փաստաթղթի տեսքով ՄՎՀ-ի համապատասխան վանդակում՝ առանձին տողով՝ ստորակետից հետո, իսկ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄՎՀ-ում՝ ՄՎՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, և ներառում են՝
1) այն երկրի ծածկագիրը, որի լիազորված մարմինը տրամադրել է անձը հաստատող փաստաթուղթը.
2) փաստաթղթի անվանումը (Ռուսաստանի Դաշնության համար).
3) փաստաթղթի սերիան և համարը.
4) փաստաթղթի տրամադրման ամսաթիվը՝ օօ.աա.տտտտ (օրը, ամիսը, օրացուցային տարին) ձևաչափով:
40. «Անձի հարկային համար» ասելով՝ պետք է հասկանալ՝
Հայաստանի Հանրապետությունում՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).
Բելառուսի Հանրապետությունում՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ).
Ղազախստանի Հանրապետությունում՝ բիզնես նույնականացման համարը (ԲՆՀ)՝ կազմակերպության (մասնաճյուղի և ներկայացուցչության) ու համատեղ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատիրոջ համար, կամ անհատական նույնականացման համարը (ԱՆՀ)՝ ֆիզիկական անձի, այդ թվում՝ անձնական ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատիրոջ համար.
Ղրղզստանի Հանրապետությունում՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՀՎՆՀՀ)՝ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ համար, կամ անձնական նույնականացման համարը (ԱՆՀ)՝ Ղրղզստանի Հանրապետության տարածքում առևտրային գործունեություն իրականացնող և որպես անհատ ձեռնարկատեր չգրանցված ֆիզիկական անձի համար.
Ռուսաստանի Դաշնությունում՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ), իսկ իրավաբանական անձի համար՝ նաև հաշվառման կանգնեցնելու պատճառի ծածկագիրը (ՀԿՊԾ) (իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման համար նշվում է ՀԿՊԾ-ն, որը տրվել է ըստ առանձնացված ստորաբաժանման գտնվելու վայրի): Հաշվառման կանգնեցնելու պատճառի ծածկագիրը (ՀԿՊԾ) նշվում է թղթային կրիչի վրա փաստաթղթի տեսքով ՄՎՀ-ում «/» բաժանման նշանով, իսկ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄՎՀ-ում՝ ՄՎՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում։
41. Անձի կոնտակտային վավերապայմանների մասին տեղեկությունները նշվում են թղթային կրիչի վրա փաստաթղթի տեսքով ՄՎՀ-ի համապատասխան վանդակում՝ առանձին տողով՝ ստորակետից հետո, իսկ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄՎՀ-ում՝ ՄՎՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, և ներառում են՝
1) կապի տեսակի անվանումը (հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն).
2) կապուղու նույնականացուցիչը (հեռախոսի, ֆաքսի համարը, էլեկտրոնային փոստի հասցեն և այլն):
III. ՄՎՀ-ում փոփոխություններ (լրացումներ) կատարելը
42. ՄՎՀ-ում նշված տեղեկությունները ենթակա են փոփոխման (լրացման) հետևյալ դեպքերում՝
1) հետագայում ապրանքների մասին ճշգրիտ տեղեկություններ պարզվելու դեպքում.
2) մաքսային և այլ վճարների վճարման (բռնագանձման) դեպքում.
3) այն դեպքում, երբ ի հայտ են գալիս մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարումից և (կամ) դրանց բռնագանձումից տարբեր հանգամանքներ, որոնց պարագայում մաքսային և այլ վճարների վճարման պարտավորությունը դադարում է.
4) այնպիսի հանգամանքների ի հայտ գալու դեպքում, որոնց պարագայում ՄՎՀ-ում հաշվարկված մաքսային և այլ վճարների գումարները ենթակա են վերադարձման (հաշվանցման).
5) Օրենսգրքին համապատասխան սահմանված դեպքերում, երբ մաքսային և այլ վճարների, տույժերի, տոկոսների բռնագանձման միջոցներ չեն ձեռնարկվում.
6) սխալների հայտնաբերման դեպքում։
43. ՄՎՀ-ում փոփոխությունների (լրացումների) կատարումն իրականացվում է ՄՎՀ-ն լրացրած մաքսային մարմնի կողմից՝ այդ փոփոխությունների (լրացումների) կատարման հիմքն ի հայտ գալու օրվանից հետո 10 աշխատանքային օրվանից ոչ ուշ, իսկ մաքսային և այլ վճարների վճարման (բռնագանձման) հետ կապված փոփոխություններ (լրացումներ) կատարելու դեպքում՝ ոչ ուշ, քան այն ամսվա վերջին աշխատանքային օրը, որի ընթացքում մաքսային և այլ վճարների վճարված (բռնագանձված) գումարները մուտքագրվել են Օրենսգրքին համապատասխան սահմանված հաշիվներին։
44. ՄՎՀ-ում փոփոխությունների (լրացումների) կատարումն իրականացվում է նոր ՄՎՀ լրացնելու միջոցով:
Ընդ որում, հաշվի առնելով կատարված փոփոխությունները (լրացումները)՝ ՄՎՀ-ի համապատասխան վանդակներ են փոխանցվում բոլոր տեղեկություններն այն ՄՎՀ-ից, որում կատարվում են այդ փոփոխությունները (լրացումները)։
ՄՎՀ-ում փոփոխությունների (լրացումների) կատարման դեպքում «Ա», 8-րդ, 9-րդ, 12-րդ, 14-րդ և 16 - 20-րդ վանդակները լրացվում են՝ հաշվի առնելով սույն կարգի 45-48-րդ կետերով նախատեսված առանձնահատկությունները։
45. ՄՎՀ-ում փոփոխությունների (լրացումների) կատարման դեպքում նոր ՄՎՀ-ի «Ա» վանդակը լրացվում է՝ հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները՝
Նոր ՄՎՀ-ի «Ա» վանդակում նշվում է նոր ՄՎՀ-ի գրանցման համարը, որը ձևավորվել է ըստ հետևյալ սխեմայի՝
1-ին տարրը՝ այն ՄՎՀ-ի գրանցման համարի առաջին 3 տարրերը, որում կատարվում են փոփոխությունները (լրացումները).
2-րդ տարրը՝ կատարվող փոփոխությունների (լրացումների) հերթական համարը՝ սկսած «02» համարից։
Թղթային կրիչի վրա փաստաթղթի տեսքով նոր ՄՎՀ-ի «Ա» վանդակում նոր ՄՎՀ-ի գրանցման համարի բոլոր տարրերը նշվում են «/» բաժանման նշանով, տարրերի միջև բացատներ չեն թույլատրվում
( |
xxxxxxxx / xxxxxxxx / xxxxxxxx |
/ |
xx |
): |
1 |
2 |
Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով նոր ՄՎՀ-ի «Ա» վանդակում նոր ՄՎՀ-ի գրանցման համարի տարրերը նշվում են ՄՎՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում։
46. ՄՎՀ-ում փոփոխությունների (լրացումների) կատարման դեպքում նոր ՄՎՀ-ի 18-րդ վանդակը լրացվում է՝ հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները՝
Նոր ՄՎՀ-ի 18-րդ վանդակ են փոխանցվում այն ՄՎՀ-ի 18-րդ վանդակի տեղեկությունները, որում կատարվում են փոփոխությունները (լրացումները): Նոր ՄՎՀ-ի 18-րդ վանդակում լրացուցիչ նշվում են ՄՎՀ-ում կատարվող փոփոխությունները (լրացումները) հաստատող փաստաթղթերի մասին տեղեկությունները:
Սույն կարգի 42-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերում նշված հանգամանքների ի հայտ գալու դեպքում այդ հանգամանքների ի հայտ գալը հաստատող փաստաթղթերի մասին տեղեկությունները նշվում են հետևյալ կարգով՝
Թղթային կրիչի վրա փաստաթղթի տեսքով ՄՎՀ-ում՝ «/» բաժանման նշանով, իսկ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄՎՀ-ում՝ ՄՎՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, նշվում են՝
այն հանգամանքի ի հայտ գալը հաստատող փաստաթղթի ծածկագիրը, որի դեպքում մաքսային և այլ վճարների վճարման պարտավորությունը դադարում է, կամ այդ վճարները ենթակա են վերադարձման (հաշվանցման) (09026՝ ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելը հաստատող փաստաթղթի համար, 09035՝ ապրանքների հայտարարագրի համար, 09038՝ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով օտարերկրյա ապրանքների ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի փաստը կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի արդյունքում այդ ապրանքների անվերադարձ կորստի փաստը մաքսային մարմնի կողմից անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան ճանաչելը հաստատող փաստաթղթի համար, 09039՝ ապրանքներն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան բռնագրավելը կամ այդ պետության սեփականություն (եկամուտ) դարձնելը հաստատող փաստաթղթի համար, 09040՝ Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան՝ մաքսային մարմնի կողմից ապրանքներն արգելանքի վերցնելը (արգելապահելը) հաստատող փաստաթղթի համար, 09999՝ այլ փաստաթղթի համար).
փաստաթղթի համարը և ամսաթիվը՝ օօ.աա.տտտտ (օրը, ամիսը, օրացուցային տարին) ձևաչափով.
հանգամանքի ծածկագիրը՝ այն հանգամանքների դասակարգչին համապատասխան, որոնց դեպքում մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորությունը դադարում է, կամ այդպիսի վճարները ենթակա են վերադարձման (հաշվանցման)՝ համաձայն թիվ 2 հավելվածի.
այն ապրանքների քանակը, որոնց առնչությամբ ի հայտ են եկել հանգամանքներ, որոնց դեպքում մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորությունը դադարում է, կամ այդպիսի վճարները ենթակա են վերադարձման.
չափման միավորների դասակարգչին համապատասխան՝ այն չափման միավորի պայմանական նշագիրը, որով նշված է այդ ապրանքների քանակը.
այն ապրանքների մաքսային արժեքը, որոնց առնչությամբ ի հայտ են եկել նշված հանգամանքները։
47. Սույն կարգի 42-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերում նշված հանգամանքների ի հայտ գալու հետ կապված՝ ՄՎՀ-ում փոփոխություններ (լրացումներ) կատարելու դեպքում նոր ՄՎՀ-ի 8-րդ, 9-րդ, 12-րդ, 14-րդ, 16-րդ, 17-րդ և 19-րդ վանդակները լրացվում են՝ հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները՝
Նոր ՄՎՀ-ի 8-րդ, 9-րդ, 12-րդ, 14-րդ, 16-րդ և 17-րդ վանդակներում ապրանքի նկարագրությունը, ապրանքների քանակը, քաշն ու մաքսային արժեքը նշվում են՝ առանց հաշվի առնելու ապրանքների այն մասի քանակը, քաշն ու մաքսային արժեքը, որի առնչությամբ ի հայտ են եկել սույն կարգի 42-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերում նշված հանգամանքները։ Նոր ՄՎՀ-ի 19-րդ վանդակում մաքսային և այլ վճարների հաշվարկման մասին տեղեկությունները նշվում են այն ապրանքների մի մասի համար, որոնց առնչությամբ ի հայտ չեն եկել նշված հանգամանքները։
Այն դեպքում, երբ սույն կարգի 42-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերում նշված հանգամանքներն ի հայտ են եկել այն ապրանքի ամբողջ քանակի առնչությամբ, որի մասին տեղեկությունները նշված են ՄՎՀ-ի 9-րդ վանդակում, թղթային կրիչի վրա փաստաթղթի տեսքով նոր ՄՎՀ-ի 12-րդ, 14-րդ, 16-րդ և 17-րդ վադակներում, ինչպես նաև 9-րդ վանդակում՝ 2 համարի տակ, իսկ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄՎՀ-ում՝ ՄՎՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, նշվում է «0» թվանշանը։ Այդ դեպքում մաքսային և այլ վճարների հաշվարկման մասին տեղեկությունները նոր ՄՎՀ-ի 19-րդ վանդակում չեն նշվում։
48. ՄՎՀ-ում փոփոխությունների (լրացումների) կատարման դեպքում նոր ՄՎՀ-ի 20-րդ վանդակը լրացվում է՝ հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները՝
Հայաստանի Հանրապետությունում, Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում նոր ՄՎՀ-ի 20-րդ վանդակ են փոխանցվում այն ՄՎՀ-ի 20-րդ վանդակից բոլոր տեղեկությունները, որում կատարվում են փոփոխությունները (լրացումները): Այն դեպքում, երբ ՄՎՀ-ում նշված տեղեկություններում փոփոխությունների (լրացումների) կատարման հետ կապված նոր ՄՎՀ-ի 20-րդ վանդակում նշված՝ վճարված (բռնագանձված) վճարի գումարը գերազանցում է նոր ՄՎՀ-ի 21-րդ վանդակում նշված այդ վճարի գումարը, նոր ՄՎՀ-ի 21-րդ վանդակում նշված գումարը գերազանցող չափով վճարված (բռնագանձված) վճարի գումարի մասին տեղեկությունները նշվում են «-» նշանով այն վճարման փաստաթղթերի կտրվածքով, որոնց համապատասխան կատարվել է վճարի վճարում (բռնագանձում):
Սույն կարգի 42-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված դեպքերում նոր ՄՎՀ-ի 20-րդ վանդակում նշվում են տեղեկություններ վճարի, տույժերի, տոկոսների այն գումարի մասին, որի նկատմամբ բռնագանձման միջոցներ չեն ձեռնարկվում։ Այդ տեղեկությունները նշվում են մաքսային և այլ վճարների, տույժերի, տոկոսների յուրաքանչյուր տեսակի համար առանձին։
Վճարի, տույժերի, տոկոսների այն գումարի մասին տեղեկությունները, որի նկատմամբ բռնագանձման միջոցներ չեն ձեռնարկվում, ձևավորվում են ըստ հետևյալ սխեմայի՝
1-ին տարրը՝ վճարի, տույժերի, տոկոսների տեսակի ծածկագիրն այն հարկերի, վճարների և այլ վճարումների տեսակների դասակարգչին համապատասխան, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին.
2-րդ տարրը՝ վճարի, տույժերի, տոկոսների գումարը, որի նկատմամբ բռնագանձման միջոցներ չեն ձեռնարկվում.
3-րդ տարրը՝ վճարի արժույթի թվային ծածկագիրը՝ արժույթների դասակարգչին համապատասխան.
4-րդ տարրը՝ այն փաստաթղթի համարը, որի հիման վրա բռնագանձման միջոցներ չեն ձեռնարկվում.
5-րդ տարրը՝ օօ.աա.տտտտ (օրը, ամիսը, օրացուցային տարին) ձևաչափով, այն փաստաթղթի ամսաթիվը, որի հիման վրա բռնագանձման միջոցներ չեն ձեռնարկվում.
6-րդ տարրը՝ դեպքի ծածկագիրն այն դեպքերի դասակարգչին համապատասան, երբ մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի բռնագանձման միջոցներ չեն ձեռնարկվում՝ թիվ 3 հավելավածի համաձայն։
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1 Մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկը լրացնելու և այդ հաշվարկի մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելու կարգի |
ԴԱՍԱԿԱՐԳԻՉ
մաքսային մարմնի կողմից մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի հաշվարկման դեպքերի
Ծածկագիրը |
Դեպքի նկարագրությունը |
I. Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով ապրանքների ապօրինի տեղափոխումը (Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 56-րդ հոդված և 72-րդ հոդվածի 5-րդ կետ) | |
0101 |
Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ապրանքների ներմուծման ժամանակ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով դրանց ապօրինի տեղափոխումը |
0102 |
Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից ապրանքների արտահանման ժամանակ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով դրանց ապօրինի տեղափոխումը |
II. Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 91-րդ հոդվածի 4-րդ կետում նշված հանգամանքների ի հայտ գալը | |
0201 |
ապրանքները ժամանման վայր չառաքելը |
0203 |
ժամանման վայրից ապրանքների արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքի մնացած մաս՝ առանց ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու կամ մաքսային մարմնի կողմից ժամանման վայրում դրանք բաց թողնելու |
III. Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 97-րդ հոդվածի 3-րդ կետում նշված հանգամանքի ի հայտ գալը | |
0301 |
Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից մեկնելու ժամանակ՝ մինչև Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանի փաստացի հատման պահը, օտարերկրյա ապրանքների կորուստը՝ բացառությամբ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով դրանց ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի արդյունքում դրանց անվերադարձ կորստի դեպքերի |
IV. Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 103-րդ հոդվածի 4-րդ կետում նշված հանգամանքների ի հայտ գալը | |
0401 |
ժամանակավոր պահպանման հանձնված ապրանքների կորուստը փոխադրողի կամ ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող այլ անձի կողմից, որոնք ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու համար փաստաթղթեր են ներկայացրել մինչև դրանք ժամանակավոր պահպանման պահեստում տեղավորելը կամ ժամականավոր պահպանման պահեստ չհանդիսացող վայրում ժամանակավոր պահպանման համար այլ անձի կողմից դրանք ընդունելը՝ բացառությամբ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով դրանց ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի արդյունքում դրանց անվերադարձ կորստի |
0402 |
փոխադրողի կամ ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող այլ անձի կողմից, որոնք ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու համար փաստաթղթեր են ներկայացրել ժամանակավոր պահպանման հանձնված ապրանքների՝ առանց մաքսային մարմնի թույլտվության փոխանցումը ստացողին կամ այլ անձի՝ մինչև ժամանակավոր պահպանման պահեստում դրանք տեղավորելը կամ ժամանակավոր պահպանման պահեստ չհանդիսացող վայրում ժամանակավոր պահպանման համար այլ անձի կողմից դրանք ընդունելը |
0403 |
ժամանակավոր պահպանման հանձնված ապրանքների կորուստը ժամանակավոր պահպանման պահեստ չհանդիսացող վայրում ապրանքների ժամանակավոր պահպանում իրականացնող անձի կողմից ՝ մինչև ժամանակավոր պահպանման պահեստ չհանդիսացող վայրում դրանք տեղավորելը՝ բացառությամբ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով դրանց ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի արդյունքում դրանց անվերադարձ կորստի |
0404 |
ժամանակավոր պահպանման պահեստ չհանդիսացող վայրում ապրանքների ժամանակավոր պահպանում իրականացնող անձի կողմից ժամանակավոր պահպանման հանձնված ապրանքների՝ առանց մաքսային մարմնի թույլտվության փոխանցումը ստացողին կամ այլ անձի՝ մինչև ժամանակավոր պահպանման պահեստ չհանդիսացող վայրում դրանք տեղավորելը |
0405 |
ժամանակավոր պահպանման պահեստում կամ ժամանակավոր պահպանման պահեստ չհանդիսացող վայրում պահպանվող ապրանքների կորուստը ժամանակավոր պահպանման պահեստը տիրապետողի կամ ժամանակավոր պահպանման պահեստ չհանդիսացող վայրում ապրանքների ժամանակավոր պահպանում իրականացնող անձի կողմից՝ բացառությամբ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով դրանց ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի արդյունքում դրանց անվերադարձ կորստի |
0406 |
ժամանակավոր պահպանման պահեստում կամ ժամանակավոր պահպանման պահեստ չհանդիսացող վայրում պահպանվող ապրանքների՝ առանց մաքսային մարմնի թույլտվության փոխանցումը ստացողին կամ այլ անձի՝ ժամանակավոր պահպանման պահեստը տիրապետողի կամ ժամանակավոր պահպանման պահեստ չհանդիսացող վայրում ապրանքների ժամանակավոր պահպանում իրականացնող անձի կողմից |
0407 |
ապրանքները ստացողի պահեստում պահպանվող ապրանքների օգտագործումն այլ նպատակներով, քան ապրանքների ժամանակավոր պահպանումը |
V. Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 153-րդ հոդվածի 5-րդ կետում նշված հանգամանքի ի հայտ գալը | |
0501 |
մաքսային մարմնի կողմից սահմանված մաքսային տարանցման ժամկետում ապրանքների առաքման վայր ապրանքները չառաքելը և «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունը չավարտելը Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 151-րդ հոդվածի 12-րդ կետով նախատեսված դեպքերում |
VI. Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 162-րդ հոդվածի 6-րդ կետում նշված հանգամանքների ի հայտ գալը | |
0601 |
հայտարարատուի կողմից ապրանքների կորուստը նախքան մաքսային պահեստում դրանք տեղավորելը՝ բացառությամբ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով դրանց ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի արդյունքում դրանց անվերադարձ կորստի |
0602 |
հայտարարտուի կողմից ապրանքների կորուստը՝ բացառությամբ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով դրանց ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի արդյունքում դրանց անվերադարձ կորստի, կամ նախքան «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելը հայտարարատուի կողմից ապրանքներն այլ անձին փոխանցելը, եթե ապրանքների պահպանումն իրականացվել է ոչ մաքսային պահեստում |
0603 |
պահպանման վայրից դուրս ապրանքների արտահանումը, եթե ապրանքների պահպանումն իրականացվել է ոչ մաքսային պահեստում՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 155-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան |
0604 |
մաքսային պահեստը տիրապետողի կողմից ապրանքների կորուստը՝ բացառությամբ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով դրանց ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի կամ պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի արդյունքում դրանց անվերադարձ կորստի |
0605 |
մաքսային պահեստից ապրանքների տրամադրումը՝ առանց «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողության ավարտը հաստատող փաստաթղթերը մաքսային պահեստը տիրապետողին ներկայացնելու |
VII. Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 241-րդ հոդվածի 3-րդ կետում նշված հանգամանքների ի հայտ գալը | |
0701 |
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված՝ պայմանականորեն բաց թողնված ապրանքներ հանդիսացող և «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից չարտահանելը՝ նախքան Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 240-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված ժամկետը լրանալը |
0702 |
«մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների վերամշակման արդյունքում ստացված արտադրանքներ հանդիսացող և «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից չարտահանելը՝ նախքան Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 240-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված ժամկետը լրանալը |
0703 |
«վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված այլ կատեգորիայի օտարերկրյա ապրանքները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից չարտահանելը՝ նախքան Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 240-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված ժամկետը լրանալը |
VIII. Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 279-րդ հոդվածի 8-րդ կետում նշված հանգամանքների ի հայտ գալը | |
0801 |
ժամանակավորապես ներմուծված՝ միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների օգտագործումը ներքին փոխադրման համար՝ բացառությամբ այդպիսի փոխադրման՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 275-րդ հոդվածի 5-րդ, 7-րդ և 8-րդ կետերում նշված դեպքերում |
0802 |
ժամանակավորապես ներմուծված՝ միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների փոխանցումն այլ անձանց, այդ թվում՝ վարձակալության (ենթավարձակալության)՝ բացառությամբ տեխնիկական սպասարկման, վերանորոգման և (կամ) պահպանման համար կամ միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու միջոցով փոխադրման գործողությունն ավարտելու նպատակով դրանց փոխանցման, ինչպես նաև բացառությամբ ժամանակավորապես ներմուծված՝ միջազգային փոխադրումներ իրականացնող երկաթուղային տրանսպորտային միջոցի և (կամ) երկաթուղային տրանսպորտային միջոցներով փոխադրվող բեռնարկղերի փոխանցման՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 275-րդ հոդվածի 9-րդ կետով նախատեսված դեպքերում |
0803 |
ժամանակորապես ներմուծված՝ միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների կորուստը՝ բացառությամբ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով դրանց ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով դրանց անվերադարձ կորստի |
IX. Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 280-րդ հոդվածի 4-րդ կետում նշված հանգամանքների ի հայտ գալը | |
0901 |
Եվրասիական տնտեսական միության ապրանքներ հանդիսացող՝ ժամանակավորապես արտահանված՝ միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների կորուստը |
0902 |
Եվրասիական տնտեսական միության ապրանքներ հանդիսացող՝ ժամանակավորապես արտահանված՝ միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության իրավունքն օտարերկրյա անձին փոխանցելը՝ առանց Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 276-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան «արտահանում» մաքսային ընթացակարգով այդ տրանսպորտային միջոցների ձևակերպման |
X. Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 284-րդ հոդվածի 4-րդ կետում նշված հանգամանքների ի հայտ գալը | |
1001 |
որպես պաշար հայտարարագրվող (բաց թողնված) օտարերկրյա ապրանքների կորուստը՝ բացառությամբ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով դրանց ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի արդյունքում դրանց անվերադարձ կորստի |
1002 |
որպես պաշար հայտարարագրվող (բաց թողնված) օտարերկրյա ապրանքների՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում օգտագործումը՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 39-րդ գլխով չնախատեսված նպատակներով |
XI. Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 288-րդ հոդվածի 4-րդ կետում նշված հանգամանքների ի հայտ գալը | |
1101 |
միջազգային փոստային առաքանիների կորուստը՝ բացառությամբ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով դրանց ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով դրանց անվերադարձ կորստի |
1102 |
միջազգային փոստային առաքանիների տրամադրումը ստացողին՝ նախքան միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող ապրանքների բացթողումը մաքսային մարմնի կողմից |
XII. Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 295-րդ հոդվածի 3-րդ և 8-րդ կետերում նշված հանգամանքների ի հայտ գալը | |
1201 |
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 294-րդ հոդվածի 5-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերին համապատասխան խողովակաշարային տրանսպորտով տեղափոխվող օտարերկրյա ապրանքների նկատմամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունը չավարտելը |
1202 |
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 294-րդ հոդվածի 5-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերին համապատասխան խողովակաշարային տրանսպորտով տեղափոխվող Եվրասիական տնտեսական միության ապրանքների նկատմամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունը չավարտելը |
XIII. Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ կետում նշված հանգամանքի ի հայտ գալը | |
1301 |
Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքի մի մասից Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքի մեկ այլ մաս Եվրասիական տնտեսական միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով փոխադրվող (տրանսպորտով փոխադրվող), «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանված Եվրասիական տնտեսական միության ապրանքների՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծում չիրականացնելը |
XIV. Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով սահմանված ժամկետում այն ապրանքների մասով ապրանքների հայտարարագիր չներկայացնելը, որոնց բացթողումն իրականացվել է նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելը | |
1401 |
«ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների մասով Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով սահմանված ժամկետում ապրանքների հայտարարագիր չներկայացնելը |
XV. Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 208-րդ հոդվածի 7-րդ կետում նշված հանգամանքների ի հայտ գալն այն դեպքերում, երբ մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորությունը ենթակա է կատարման Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ կետում նշված անձանց կողմից | |
1501 |
«ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներն ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու տարածքից արտահանելը նախքան այդ ապրանքների նկատմամբ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելը կամ առանց մաքսային մարմնի թույլտվության՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 4-րդ կետում նշված դեպքերում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այդ ապրանքները կարող են արտահանվել առանց «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի երրորդ և չորրորդ պարբերություններով նախատեսված դեպքերում |
1502 |
«ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքներն ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու տարածքից արտահանելը նախքան այդ ապրանքների նկատմամբ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելը կամ առանց մաքսային մարմնի թույլտվության՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 4-րդ կետում նշված դեպքերում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այդ ապրանքները կարող են արտահանվել առանց «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի երրորդ և չորրորդ պարբերություններով նախատեսված դեպքերում, եթե օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) այդ ապրանքներում նույնականացվել են «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները |
1503 |
«ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքներն ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու տարածքից արտահանելը նախքան այդ ապրանքների նկատմամբ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելը կամ առանց մաքսային մարմնի թույլտվության՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 4-րդ կետում նշված դեպքերում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այդ ապրանքները կարող են արտահանվել առանց «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի երրորդ և չորրորդ պարբերություններով նախատեսված դեպքերում, եթե օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) այդ ապրանքներում չեն նույնականացվել «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները |
1504 |
«ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների փոխանցումն այլ անձի՝ առանց «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու՝ բացառությամբ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 8-րդ, 10-րդ և 11-րդ կետերին համապատասխան այդ ապրանքների փոխանցման |
1505 |
«ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների փոխանցումն այլ անձի՝ առանց «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու՝ բացառությամբ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 8-րդ, 10-րդ և 11-րդ կետերին համապատասխան այդ ապրանքների փոխանցման, եթե օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) այդ ապրանքներում նույնականացվել են «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները |
1506 |
«ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների փոխանցումն այլ անձի՝ առանց «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու՝ բացառությամբ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 8-րդ, 10-րդ և 11-րդ կետերին համապատասխան այդ ապրանքների փոխանցման, եթե օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) այդ ապրանքներում չեն նույնականացվել «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները |
1507 |
«ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված և Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 4-րդ կետի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված դեպքերում ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու տարածքից արտահանված ապրանքներն ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու տարածք չվերադարձնելը՝ նախքան մաքսային մարմնի կողմից Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 5-րդ կետի առաջին պարբերությանը համապատասխան սահմանված ժամկետը լրանալը |
1508 |
«ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) և Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 4-րդ կետի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված դեպքերում ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու տարածքից արտահանված ապրանքներն ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու տարածք չվերադարձնելը՝ նախքան մաքսային մարմնի կողմից Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 5-րդ կետի առաջին պարբերությանը համապատասխան սահմանված ժամկետը լրանալը, եթե օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) այդ ապրանքներում նույնականացվել են «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները |
1509 |
«ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) և Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 4-րդ կետի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված դեպքերում ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու տարածքից արտահանված ապրանքներն ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու տարածք չվերադարձնելը՝ նախքան մաքսային մարմնի կողմից Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 5-րդ կետի առաջին պարբերությանը համապատասխան սահմանված ժամկետը լրանալը, եթե օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) այդ ապրանքներում չեն նույնականացվել «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները |
1510 |
«ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված և Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 4-րդ կետի 3-րդ ենթակետում նշված դեպքում ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու տարածքից արտահանված ապրանքների նկատմամբ՝ նախքան մաքսային մարմնի կողմից Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 5-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան սահմանված ժամկետը լրանալը «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունը չավարտելը |
1511 |
նախքան մաքսային մարմնի կողմից Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 5-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան սահմանված ժամկետը լրանալը «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունը չավարտելը, եթե Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 4-րդ կետի 3-րդ ենթակետում նշված դեպքում ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու տարածքից արտահանվել են «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները, և օտարերկրյա ապրանքներից պարաստված (ստացված) այդ ապրանքներում նույնականացվել են «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները |
1512 |
նախքան մաքսային մարմնի կողմից Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 5-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան սահմանված ժամկետը լրանալը «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունը չավարտելը, եթե Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 4-րդ կետի 3-րդ ենթակետում նշված դեպքում ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու տարածքից արտահանվել են «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները, և օտարերկրյա ապրանքներից պարաստված (ստացված) այդ ապրանքներում չեն նույնականացվել «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները |
1513 |
«ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների կորուստը՝ բացառությամբ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով այդ ապրանքների ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի արդյունքում դրանց անվերադարձ կորստի |
1514 |
«ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների կորուստը, եթե օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) այդ ապրանքներում նույնականացվել են «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները՝ բացառությամբ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով այդ ապրանքների ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի արդյունքում դրանց անվերադարձ կորստի |
1515 |
«ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների կորուստը, եթե օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) այդ ապրանքներում չեն նույնականացվել «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները՝ բացառությամբ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով այդ ապրանքների ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի արդյունքում դրանց անվերադարձ կորստի |
1516 |
«ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված, իրենց սպառողական հատկությունները կորցրած ու նախատեսված ձևով օգտագործման համար ոչ պիտանի դարձած և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան թաղելու, վնասազերծելու, ուտիլիզացնելու կամ այլ կերպ ոչնչացնելու համար ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու տարածքից արտահանված ապրանքների թաղման, վնասազերծման, ուտիլիզացման կամ այլ կերպ ոչնչացման փաստը հաստատող փաստաթղթերը մաքսային մարմնի կողմից սահմանված ժամկետում մաքսային մարմին չներկայացնելը |
1517 |
«ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված), իրենց սպառողական հատկությունները կորցրած ու նախատեսված ձևով օգտագործման համար ոչ պիտանի դարձած և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան թաղելու, վնասազերծելու, ուտիլիզացնելու կամ այլ կերպ ոչնչացնելու համար ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու տարածքից արտահանված ապրանքների թաղման, վնասազերծման, ուտիլիզացման կամ այլ կերպ ոչնչացման փաստը հաստատող փաստաթղթերը մաքսային մարմնի կողմից սահմանված ժամկետում մաքսային մարմին չներկայացնելը, եթե օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) այդ ապրանքներում նույնականացվել են «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները |
1518 |
«ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված), իրենց սպառողական հատկությունները կորցրած ու նախատեսված ձևով օգտագործման համար ոչ պիտանի դարձած և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան թաղելու, վնասազերծելու, ուտիլիզացնելու կամ այլ կերպ ոչնչացնելու համար ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու տարածքից արտահանված ապրանքների թաղման, վնասազերծման, ուտիլիզացման կամ այլ կերպ ոչնչացման փաստը հաստատող փաստաթղթերը մաքսային մարմնի կողմից սահմանված ժամկետում մաքսային մարմին չներկայացնելը, եթե օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) այդ ապրանքներում չեն նույնականացվել «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները |
1519 |
«ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված), Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 210-րդ հոդվածին համապատասխան Եվրասիական տնտեսական միության ապրանքներ ճանաչված ապրանքների նկատմամբ «արտահանում» մաքսային ընթացակարգի գործողության դադարեցումը՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 139-րդ հոդվածի 5-րդ կետի երրորդ պարբերությանը համապատասխան՝ բացառությամբ նշված այն ապրանքների նկատմամբ «արտահանում» մաքսային ընթացակարգի գործողության դադարեցման, որոնք այդ մաքսային ընթացակարգի գործողության դադարեցման պահի դրությամբ գտնվում են ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու տարածքում, եթե այդ ապրանքներում նույնականացվել են «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները |
1520 |
«ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված), Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 210-րդ հոդվածին համապատասխան Եվրասիական տնտեսական միության ապրանքներ ճանաչված ապրանքների նկատմամբ «արտահանում» մաքսային ընթացակարգի գործողության դադարեցումը՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 139-րդ հոդվածի 5-րդ կետի երրորդ պարբերությանը համապատասխան՝ բացառությամբ նշված այն ապրանքների նկատմամբ «արտահանում» մաքսային ընթացակարգի գործողության դադարեցման, որոնք այդ մաքսային ընթացակարգի գործողության դադարեցման պահի դրությամբ գտնվում են ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու տարածքում, եթե այդ ապրանքներում չեն նույնականացվել «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները |
XVI. Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 208-րդ հոդվածի 7-րդ կետում նշված հանգամանքների ի հայտ գալը «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) այն ապրանքերի առնչությամբ, որոնցում չեն նույնականացվել այդ օտարերկրյա ապրանքները (բացառությամբ այն դեպքերի, երբ այդ հանգամանաքների ի հայտ գալու հետ կապված՝ մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորությունը ենթակա է կատարման Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ կետում նշված անձանց կողմից) | |
1601 |
«ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքներն ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու տարածքից արտահանելը նախքան այդ ապրանքների նկատմամբ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելը կամ առանց մաքսային մարմնի թույլտվության՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 4-րդ կետում նշված դեպքերում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այդ ապրանքները կարող են արտահանվել առանց «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի երրորդ և չորրորդ պարբերություններով նախատեսված դեպքերում, եթե օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) այդ ապրանքներում չեն նույնականացվել «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները |
1602 |
«ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների փոխանցումն այլ անձի՝ առանց «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու՝ բացառությամբ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 8-րդ, 10-րդ և 11-րդ կետերին համապատասխան այդ ապրանքների փոխանցման, եթե օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) այդ ապրանքներում չեն նույնականացվել «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները |
1603 |
«ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) և Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 4-րդ կետի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված դեպքերում ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու տարածքից արտահանված ապրանքներն ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու տարածք չվերադարձնելը՝ նախքան մաքսային մարմնի կողմից Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 5-րդ կետի առաջին պարբերությանը համապատասխան սահմանված ժամկետը լրանալը, եթե օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) այդ ապրանքներում չեն նույնականացվել «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները |
1604 |
նախքան մաքսային մարմնի կողմից Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 5-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան սահմանված ժամկետը լրանալը «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունը չավարտելը, եթե Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 4-րդ կետի 3-րդ ենթակետում նշված դեպքում ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու տարածքից արտահանվել են «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները, և օտարերկրյա ապրանքներից պարաստված (ստացված) այդ ապրանքներում չեն նույնականացվել «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները |
1605 |
«ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների կորուստը, եթե օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) այդ ապրանքներում չեն նույնականացվել «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները՝ բացառությամբ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով այդ ապրանքների ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի արդյունքում դրանց անվերադարձ կորստի |
1606 |
«ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված), իրենց սպառողական հատկությունները կորցրած ու նախատեսված ձևով օգտագործման համար ոչ պիտանի դարձած և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան թաղելու, վնասազերծելու, ուտիլիզացնելու կամ այլ կերպ ոչնչացնելու համար ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու տարածքից արտահանված ապրանքների թաղման, վնասազերծման, ուտիլիզացման կամ այլ կերպ ոչնչացման փաստը հաստատող փաստաթղթերը մաքսային մարմնի կողմից սահմանված ժամկետում մաքսային մարմին չներկայացնելը, եթե օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) այդ ապրանքներում չեն նույնականացվել «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները |
1607 |
«ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված), Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 210-րդ հոդվածին համապատասխան Եվրասիական տնտեսական միության ապրանքներ ճանաչված ապրանքների նկատմամբ «արտահանում» մաքսային ընթացակարգի գործողության դադարեցումը՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 139-րդ հոդվածի 5-րդ կետի երրորդ պարբերությանը համապատասխան՝ բացառությամբ նշված այն ապրանքների նկատմամբ «արտահանում» մաքսային ընթացակարգի գործողության դադարեցման, որոնք այդ մաքսային ընթացակարգի գործողության դադարեցման պահի դրությամբ գտնվում են ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու տարածքում, եթե այդ ապրանքներում չեն նույնականացվել «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները |
XVII. Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 216-րդ հոդվածի 4-րդ կետում նշված հանգամանքների ի հայտ գալը «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) այն ապրանքերի առնչությամբ, որոնցում չեն նույնականացվել այդ օտարերկրյա ապրանքները | |
1701 |
«ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքներն ազատ պահեստի տարածքից արտահանելը նախքան «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելը կամ առանց մաքսային մարմնի թույլտվության՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 213-րդ հոդվածի 5-րդ կետում նշված դեպքերում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այդ ապրանքները կարող են ազատ պահեստի տարածքից արտահանվել առանց «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքերում, եթե օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) այդ ապրանքներում չեն նույնականացվել «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները |
1702 |
«ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների փոխանցումն այլ անձի նախքան «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այդ ապրանքները կարող են փոխանցվել Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 213-րդ հոդվածի 9-րդ կետով նախատեսված դեպքերում, եթե օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) այդ ապրանքներում չեն նույնականացվել «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները |
1703 |
«ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) և Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 213-րդ հոդվածի 5-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված դեպքերում ազատ պահեստի տարածքից արտահանված ապրանքներն ազատ պահեստի տարածք չվերադարձնելը՝ նախքան մաքսային մարմնի կողմից Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 213-րդ հոդվածի 6-րդ կետի առաջին պարբերությանը համապատասխան սահմանված ժամկետը լրանալը, եթե օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) այդ ապրանքներում չեն նույնականացվել «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները |
1704 |
նախքան մաքսային մարմնի կողմից Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 213-րդ հոդվածի 6-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան սահմանված ժամկետը լրանալը «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունը չավարտելը, եթե Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 213-րդ հոդվածի 5-րդ կետի 3-րդ ենթակետում նշված դեպքում ազատ պահեստի տարածքից արտահանվել են «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները, և օտարերկրյա ապրանքներից պարաստված (ստացված) այդ ապրանքներում չեն նույնականացվել «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները |
1705 |
«ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) և Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 213-րդ հոդվածի 5-րդ կետի 4-րդ ենթակետերում նշված դեպքում ազատ պահեստի տարածքից արտահանված ապրանքներն այլ ազատ պահեստի տարածքում չտեղավորելը՝ նախքան մաքսային մարմնի կողմից Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 213-րդ հոդվածի 6-րդ կետի երրորդ պարբերությանը համապատասխան սահմանված ժամկետը լրանալը, եթե օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) այդ ապրանքներում չեն նույնականացվել «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները |
1706 |
«ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների կորուստը՝ բացառությամբ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով դրանց ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի արդյունքում դրանց անվերադարձ կորստի, եթե օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) այդ ապրանքներում չեն նույնականացվել «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները |
1707 |
«ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից ստացված (պատրաստված), իրենց սպառողական հատկությունները կորցրած ու նախատեսված ձևով օգտագործման համար ոչ պիտանի դարձած և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան թաղելու, վնասազերծելու, ուտիլիզացնելու կամ այլ կերպ ոչնչացնելու համար ազատ պահեստի տարածքից արտահանված ապրանքների թաղման, վնասազերծման, ուտիլիզացման կամ այլ կերպ ոչնչացման փաստը հաստատող փաստաթղթերը մաքսային մարմնի կողմից սահմանված ժամկետում մաքսային մարմին չներկայացնելը, եթե օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) այդ ապրանքներում չեն նույնականացվել «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները |
1708 |
«ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված), Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 218-րդ հոդվածին համապատասխան Եվրասիական տնտեսական միության ապրանքներ ճանաչված ապրանքների նկատմամբ «արտահանում» մաքսային ընթացակարգի գործողության դադարեցումը՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 139-րդ հոդվածի 5-րդ կետի երրորդ պարբերությանը համապատասխան՝ բացառությամբ նշված այն ապրանքների նկատմամբ «արտահանում» մաքսային ընթացակարգի գործողության դադարեցման, որոնք այդ դադարեցման պահի դրությամբ գտնվում են ազատ պահեստի տարածքում, եթե օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) այդ ապրանքներում չեն նույնականացվել «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները |
XVIII. Այլ դեպքեր | |
1801 |
այլ դեպքեր, երբ մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին համապատասխան ենթակա են վճարման՝ ապրանքների բացթողումից հետո ի հայտ եկած հանգամանքների հետ կապված, և ապրանքների մասով մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարողի կողմից չեն հաշվարկվել |
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2 Մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկը լրացնելու և այդ հաշվարկի մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելու կարգի |
ԴԱՍԱԿԱՐԳԻՉ
այն հանգամանաքների, որոնց դեպքում մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորությունը դադարում է, կամ այդպիսի վճարները ենթակա են վերադարձման (հաշվանցման)
Ծածկագիրը |
Հանգամանքի նկարագրությունը |
01 |
ապրանքների ձևակերպումը մաքսային ընթացակարգով՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին համապատասխան |
02 |
վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով օտարերկրյա ապրանքների ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի փաստի կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի արդյունքում այդ ապրանքների անվերադարձ կորստի փաստի ճանաչումը մաքսային մարմնի կողմից՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության՝ մաքսային կարգավորման մասին օրենսդրությանը համապատասխան |
03 |
ապրանքները բռնագրավելը կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության սեփականություն (եկամուտ) դարձնելը՝ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան |
04 |
մաքսային մարմնի կողմից Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան ապրանքներն արգելանքի վերցնելը (արգելապահելը) |
05 |
այն ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելը կամ որևէ մաքսային ընթացակարգով ձևակերպելը, որոնք առգրավվել կամ արգելանքի տակ են դրվել հանցագործության մասին հաղորդումն ստուգելու, քրեական գործով կամ վարչական իրավախախտման վերաբերյալ գործով վարույթի (վարչական ընթացակարգ իրականացնելու) ընթացքում, և որոնց վերաբերյալ որոշում է ընդունվել դրանք վերադարձնելու մասին, եթե նախկինում այդպիսի ապրանքների բացթողում չի իրականացվել |
06 |
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին համապատասխան նախատեսված այլ հանգամանքների ի հայտ գալը |
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3 Մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկը լրացնելու և այդ հաշվարկի մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելու կարգի |
ԴԱՍԱԿԱՐԳԻՉ
այն դեպքերի, երբ մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի բռնագանձման միջոցներ չեն ձեռնարկվում
Ծածկագիրը |
Դեպքի նկարագրությունը |
СИ |
լրացել է չվճարված մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի բռնագանձման ժամկետը, որը սահմանվել է Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության օրենսդրությամբ, որի մաքսային մարմինն իրականացում է մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի բռնագանձում |
БВ |
մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարները, որոնց բռնագանձումը հնարավոր չի եղել Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի մաքսային մարմինն իրականացրել է այդ գումարների բռնագանձումը, ճանաչվել են բռնագանձման համար անհուսալի |
МЦ |
մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման,փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորության դադարումը՝ կապված մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի մեկ հաշվարկում հաշվարկված այն մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը չվճարելու փաստի հայտնաբերման հետ, որոնց հանրագումարը չի գերազանցում 5 եվրոյին համարժեք գումարը՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին համապատասխան մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման փոխարժեքի կիրառման օրվա դրությամբ գործող փոխարժեքով |
ИК |
Եվրասիական տնտեսական մաքսային օրենսգրքով նախատեսված այլ դեպքեր |
ИП |
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից ներմուծման մաքսատուրքերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի մասով սահմանվող այլ դեպքեր |
ИН |
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությամբ արտահանման մաքսատուրքերի, հարկերի մասով սահմանվող այլ դեպքեր |