Գլխավոր տեղեկություն
Номер
N 323-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.11.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Առաջին փոխվարչապետ
Дата принятия
09.11.2018
Подписан
Պաշտոնակատար
Дата подписания
09.11.2018
Дата вступления в силу
10.11.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 նոյեմբերի 2018 թվականի N 323-Ա

 

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՔԱՂԱՔԻ ԹԻՎ 2 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՃԱՇԱՐԱՆԱՅԻՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից (քաղ. Երևան, Մովսես Խորենացու 22, ՀՎՀՀ` 02517115) իրականացվող՝ 28,837,548 դրամ ընդհանուր արժողությամբ «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի ճաշարանային մասնաշենքի վերանորոգում» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից` «Պրիզմա-Վան» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 06938443) 2018 թվականի հոկտեմբերի 2‑ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է դպրոցի ճաշարանային մասնաշենքի վերանորոգման աշխատանքների իրականացում՝ 28,837,548 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվարչապետի պաշտոնակատար

Ա. Միրզոյան


2018 թ. նոյեմբերի 9
Երևան

 

 

Հավելված

ՀՀ առաջին փոխվարչապետի 2018 թ.

նոյեմբերի 9-ի N 323-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի ճաշարանային մասնաշենքի վերանորոգում»

 

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակը Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի ճաշարանային մասնաշենքը վերանորոգելն է, ինչը դպրոցին հնարավորություն կընձեռի ընդգրկվելու ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության (ՄԱԿ ՊՀԾ) «Դպրոցական սնունդ» ծրագրում։ Այս ծրագրի շրջանակներում դպրոցի 1-4-րդ դասարանների 252 աշակերտին օրական մեկ անգամ կտրամադրվի կալորիապես հագեցված և առողջ սնունդ։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ակնկալում ենք ԱԱՀ-ից ազատում («Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդված):

3.

Բարեգործը

Հայ օգնության Ֆոնդ

4.

Ծրագիրը կատարողը

Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղ, քաղ. Երևան, 0010, Մովսես Խորենացու 22, ՀՎՀՀ՝ 02517115

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Վայրը՝ ՀՀ, Արագածոտնի մարզ, քաղ. Ապարան, Մարշալ Բաղրամյան փող., 2-րդ նրբանցք
Բնագավառը՝ կրթական

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 28,837,548 դրամ:

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետություն, Արագածոտնի մարզ, «Ապարան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

Սկիզբը՝ 2018 թ. հոկտեմբերի 2
Ավարտը՝ 2019 թ. փետրվարի 25

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել դպրոցի ճաշարանային մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքները:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 28,837,548 դրամ:
Աշխատանքների իրականացման ժամկետն է` 2018 թ. հոկտեմբերի 2 - 2019 թ. փետրվարի 25:
Իրականացվելիք շինվերանորոգման աշխատանքների մանրամասն ծավալները ներկայացված են պայմանագրին կից հավելվածում:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Ակնկալում ենք ԱԱՀ-ից ազատում՝ 28,837,548 դրամի չափով, պայմանագիր՝ կնքված 02.10.2018 թ. Հայ օգնության ֆոնդի (ՀՀ, քաղ. Երևան, 0010, Մովսես Խորենացու 22, ՀՎՀՀ՝ 02517115) և «Պրիզմա-Վան» ՍՊԸ-ի (ՀՀ, Լոռու մարզ, գ. Դարբաս, 3-րդ փողոց, տ. 26, ՀՎՀՀ՝ 06938443) միջև:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Ծրագիրը չի նախատեսում կազմակերպական ծախսեր:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Սույն ծրագրի իրականացման շրջանակներում ՀՕՖ-ը համագործակցելու է ՀՀ կառավարությանն առընթեր բարեգործական ծրագրերը համակարգող հանձնաժողովի, ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ Արագածոտնի մարզպետարանի հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Վերահսկողությունը կատարվելու է ՀՕՖ-ի Նյու Յորքի և Երևանի գրասենյակների, ՀՀ կառավարությանն առընթեր բարեգործական ծրագրերը համակարգող հանձնաժողովի կողմից։

Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվարչապետի պաշտոնակատար

Ա. Միրզոյան