Գլխավոր տեղեկություն
Номер
N 828-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.08.2015-28.11.2021)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.08.05/49(1138) Հոդ.698
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.07.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.07.2015
Дата вступления в силу
15.08.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հուլիսի 2015 թվականի N 828-Ն

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ (ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ) ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 479 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի (տարածական պլանավորման փաստաթղթերի) բացակայության դեպքերում քաղաքաշինական գործունեության իրականացման և հողամասերի գործառնական նշանակության փոփոխության կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 30-ի «Հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի բացակայության դեպքերում քաղաքաշինական գործունեության իրականացման կարգը հաստատելու մասին» N 479 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հուլիսի 30
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
հուլիսի 23-ի N 828-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ (ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ) ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի (տարածական պլանավորման փաստաթղթերի) բացակայության դեպքերում քաղաքաշինական գործունեության իրականացման և հողամասերի գործառնական նշանակության փոփոխության կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Պետական կամ համայնքային սեփականության հողամասերի գործառնական նշանակության փոփոխությունն առանց հողի նպատակային նշանակության փոփոխության իրականացվում է համայնքի ղեկավարի (այսուհետ` իրավասու մարմին) առաջարկությամբ, իսկ քաղաքացու կամ իրավաբանական անձի սեփականությունը հանդիսացող հողամասինը` դրա սեփականատիրոջ կամ սեփականատիրոջ համաձայնությամբ հողօգտագործողի կողմից իրավասու մարմին ներկայացված դիմումի (բացառությամբ քաղաքաշինական գործունեություն նախատեսող դեպքերի) հիման վրա՝ համաձայն ձևի: Քաղաքաշինական գործունեության իրականացում նախատեսող դեպքերում հողերի գործառնական նշանակության փոփոխությունները կատարվում են հողամասի սեփականատիրոջը կամ օգտագործողին (կառուցապատողին) իրավասու մարմնի կողմից ճարտարապետահատակագծային առաջադրանքի (նախագծման թույլտվության) տրամադրման շրջանակներում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան:

3. Իրավասու մարմինը համայնքի վարչական սահմաններում առանց հողի նպատակային նշանակության փոփոխության առանձին հողամասի գործառնական նշանակության փոփոխության վերաբերյալ իր առաջարկությունը կամ սեփականատիրոջ դիմումը (բացառությամբ քաղաքաշինական գործունեություն նախատեսող դեպքերի) կամ քաղաքաշինական գործունեության իրականացում նախատեսող դեպքերում` ճարտարապետահատակագծային առաջադրանք (նախագծման թույլտվություն) ստանալու կառուցապատողի հայտը (այսուհետ` առաջարկություն), այն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության մարզպետին:

4. Հայաստանի Հանրապետության մարզպետն առաջարկությունն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում համաձայնեցնում կամ մերժում է այն՝ մերժման դեպքում ներկայացնելով դրա հիմնավորումը, իսկ`

1) սույն կարգի 5-րդ կետով սահմանված դեպքերում, նույն ժամկետում, իր եզրակացության հետ միասին ներկայացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն.

2) սույն կարգի 6-րդ կետում նշված դեպքում նաև համապատասխան մարմիններ` համաձայնեցման:

5. Առանց հողի նպատակային նշանակության (կատեգորիայի) փոփոխության` հողամասերի գործառնական նշանակության փոփոխման և (կամ) քաղաքաշինական գործունեության իրականացման վերաբերյալ առաջարկությունները ենթակա են համաձայնեցման Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ, եթե կառուցապատումը նախատեսվում է իրականացնել`

1) միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների եզրագծից մինչև 50 մետր (եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ավելի մեծ չափ նախատեսված չէ) հեռավորության վրա գտնվող տարածքներում.

2) օրենսդրությամբ սահմանված քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դասակարգմամբ` բարձր և բարձրագույն ռիսկայնության աստիճանի (IV և V կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների կառուցման համար նախատեսված տարածքներում.

4) սահմանված կարգով հաստատված պետական ցուցակներում ընդգրկված պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանական գոտիներում.

5) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի (այդ թվում՝ պետությանը տրամադրված վարկային և դրամաշնորհային) միջոցների հաշվին կամ դրանց ներգրավմամբ օբյեկտների կառուցման համար նախատեսված տարածքներում:

6. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ օրենքներով սահմանված դեպքերում, մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն ներկայացնելը, սույն կարգով նշված գործառույթները Հայաստանի Հանրապետության մարզպետն իրականացնում է նույն ժամկետում` առաջարկությունը նախապես ներկայացնելով համապատասխան մարմինների համաձայնեցմանը (այսուհետ նաև՝ համաձայնեցնող մարմին):

7. Ներկայացված առաջարկությունը համապատասխան մարմինների (այդ թվում` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության) կողմից համաձայնեցվում է կամ մերժվում է առաջարկությունն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

8. Համաձայնեցնող մարմնի (մարմինների) կողմից առաջարկությունը կարող է մերժվել, եթե այն չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, նորմատիվատեխնիկական փաստաթղթերով, սույն կարգով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին, խախտում է քաղաքաշինական կարգավորման կարմիր գծերը, խոչընդոտում է քաղաքաշինական միջավայրի հետագա ամբողջականացմանը:

9. Հայաստանի Հանրապետության մարզպետը սույն կարգով նախատեսված համաձայնություններն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում առաջարկությունը փոխանցում է իրավասու մարմնին:

10. Իրավասու մարմինը համաձայնություններն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է որոշում հողամասի գործառնական նշանակությունը փոփոխելու և (կամ) քաղաքաշինական գործունեությունն իրականացնելու մասին և ընթացք տալիս Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կառուցապատման հետագա գործընթացներին:

11. Սույն կարգով նախատեսված գործառույթներն իրականացվում են նաև այն դեպքերում, երբ քաղաքաշինական փաստաթղթերում ամրագրված չէ համապատասխան հողամասի գործառնական նշանակությունը:

12. Համայնքի (բնակավայրի) հաստատված գլխավոր հատակագծով (անկախ գոտևորման նախագծերի առկայությունից) սահմանված` հողամասերի գործառնական նշանակության փոփոխություններն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգով:

13. Գործառնական նշանակության փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունները (բացառությամբ քաղաքաշինական գործունեություն նախատեսող դեպքերի) պետք է ընդգրկեն համապատասխան հիմնավորումներ:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Ձև

Հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի

(տարածական պլանավորման փաստաթղթերի)

բացակայության դեպքերում քաղաքաշինական

գործունեության իրականացման և հողամասերի

գործառնական նշանակության փոփոխության կարգի

___________________________________

(համայնքի անվանումը)

___________________________________

(համայնքի ղեկավարի անունը, ազգանունը)

___________________________________

(դիմողի անունը, ազգանունը/անվանումը)

___________________________________

(բնակության վայրը/գտնվելու վայրը)

 

Դիմում

Հողամասի գործառնական նշանակությունը փոփոխելու մասին

(բացառությամբ քաղաքաշինական գործունեության

իրականացում նախատեսող դեպքերի)

 

Խնդրում եմ _________________________ հասցեում գտնվող հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել--------------------------------------------:

                                           նշել նպատակը

Տեղեկացնում եմ`

1) հողամասի ծածկագիրը ___________________.

2) ամբողջ հողամասի և փոփոխման ենթակա հողամասի մակերեսը _____________ .

3) հողամասի առկա նպատակային և գործառնական նշանակությունը _____________.

4) փոփոխվող հողամասի գործառնական նշանակությունը _____________________.

5) բիզնեսի նպատակով նախատեսվող գործունեության մասին տեղեկատվություն` կատարվելիք ներդրումների չափի և ստեղծվելիք աշխատատեղերի վերաբերյալ.

6) հողամասի սեփականության (օգտագործման (վարձակալության), կառուցապատման) իրավունքի վկայականի պատճենը _____________________.

7) առկա են ինքնակամ շինություններ (առկայության դեպքում) _____________________:

 

Դիմող


______________________________
(անունը, ազգանունը)


__________________________
(ստորագրությունը)  

 

--- -----------------թ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
18.11.2021, N 1888-Ն 28.11.2021, N 828-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան