ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հունվարի 2016 թվականի N 16-Ա
«ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1062-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 1-ին և 8-րդ կետերին համապատասխան`
1. Հաստատել «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի N 922-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1062-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. հունվարի 19 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2016 թ. հունվարի 19-ի N 16-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
«ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Հ. Պողոսյան |
- ՀՀ մշակույթի նախարար |
Ա. Սահակյան |
- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) |
Ա. Բերբերյան |
- ՀՀ Նախագահի օգնական (համաձայնությամբ) |
Կ. Հարությունյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ |
Ա. Պողոսյան |
- ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ |
Ա. Սուքիասյան |
- Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ) |
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Կ. Աճեմյան |
- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) |
Ռ. Գևորգյանց |
- Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ (համաձայնությամբ) |
Ե. Ղազանչյան |
- Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի ղեկավար (համաձայնությամբ) |
Գ. Եղինյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետ |
Հ. Խաչատրյան |
- «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Երնջակյան |
- «Երևանի կամերային թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Ն. Սարգսյան |
- Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր |
Հ. Ավագյան |
- Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի միջբուհական, միջազգային համագործակցության և բարեփոխումների գծով պրոռեկտոր |
Լ. Մուրադյան |
- Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հումանիտար գիտությունների ամբիոնի վարիչ |
Վ. Գալստյան |
- Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր |
Հ. Գասպարյան |
- Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր |
Հ. Հովհաննիսյան |
- Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր |
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Ա. Սարգսյան |
- Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Արվեստի կառավարում» բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող, ուսանողական խորհրդի նախագահ |
Ա. Պողոսյան |
- Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Դերասանական արվեստ» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող |
Ս. Սանոյան |
- Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի 3-րդ կուրսի ասպիրանտ |
Ա. Ահարոնյան |
- Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Պարարվեստ» բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող |
Մ. Ղազարյան |
- Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Արվեստի կառավարում» բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող |
Լ. Պետրոսյան |
- Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Խաղարկային ռեժիսուրա» բաժնի 1-ին կուրսի ուսանող |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |