ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 մայիսի 2015 թվականի |
թիվ 41 |
քաղ. Մոսկվա |
Էքսկավատորի համար նախատեսված ալյումինե ռադիատորի՝ ըստ Եվրասիական տնտեսական միության Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի, դասակարգման մասին
Մաքսային միության մաքսային օրենսգրքի 52-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Էքսկավատորի շարժիչի և ռադիատորի միջև շրջանառություն կատարող հեղուկն ավելցուկային ջերմությունը օդ բաց թողնելու ճանապարհով սառեցնելու նպատակով էքսկավատորում օգտագործելու համար նախատեսված ալյումինե ռադիատորը դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8431 49 800 9 ստորաենթադիրքում՝ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 1-ին և 6-րդ մեկնաբանության հիմնական կանոններին համապատասխան (ալյումինե ռադիատորի պատկերի օրինակը բերված է հավելվածում):
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Վ. Խրիստենկո |
Հրապարակվել է կայքում 08 դեկտեմբերի 2015 թվական: