ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 սեպտեմբերի 2013 թվականի N 808-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի N 760-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի օգոստոսի 29-ի «Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորություն և Ամերիկայի Միացյալ Նահանգներ պատվիրակություն գործուղելու մասին» N 760-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունն ու լրացումները՝
1) որոշման 1-ին կետում «սեպտեմբերի 9-16-ը» բառերը փոխարինել «սեպտեմբերի 7-14-ը» բառերով.
2) որոշման 2-րդ կետը «գործուղման հետ կապված» բառերից հետո լրացնել «ճանապարհածախսը և գիշերավարձի» բառերով.
3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ կետով.
«5. Դ. Սարգսյանի, Վ. Ավանեսյանի և Ս. Խանվելյանի՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորություն և Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման հետ կապված օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն այցելությունների հետևյալ ժամանակացույցի`
ա. 2013 թվականի սեպտեմբերի 7-9-ը` Լոս Անջելես,
բ. 2013 թվականի սեպտեմբերի 10-ին` Սան Ֆրանցիսկո,
գ. 2013 թվականի սեպտեմբերի 11-ին` Բոստոն,
դ. 2013 թվականի սեպտեմբերի 12-ին` Նյու Յորք,
ե. 2013 թվականի սեպտեմբերի 13-14-ը` Լոնդոն։»:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Գևորգյան |
2013 թ. սեպտեմբերի 11 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|