ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հուլիսի 2012 թվականի N 868-Ա
ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևան քաղաքի Արարատյան 90/15 հասցեում գտնվող 450000 դրամ սկզբնական արժեքով, 22375 դրամ մնացորդային արժեքով 165.5 քառ. մետր մակերեսով շինությունը և 15958050 դրամ սկզբնական արժեքով, 8081419 դրամ մնացորդային արժեքով բեռնարկղային նախկին հրապարակը և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 1.10093 հա հողատարածքը (վկայական N 21032012-01-0258, տրված` 21.03.2012 թվականին), Երևան քաղաքի Արարատյան 90/16 հասցեում գտնվող 127725 դրամ սկզբնական արժեքով, 17897 դրամ մնացորդային արժեքով 13 քառ. մետր մակերեսով պահակակետը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.03245 հա հողատարածքը (վկայական N 21032012-01-0214, տրված` 21.03.2012 թվականին) և Կարմիր Բլուր կայարանի բեռնարկղային հրապարակ գնացող 3554421.4 դրամ սկզբնական արժեքով, 2817544.8 դրամ մնացորդային արժեքով երկաթուղու հատվածը (այսուհետ` գույք) հետ վերցնել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանել «Հարավկովկասյան երկաթուղի»փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցված կոնցեսիոնի ակտիվների կազմից:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հուլիսի 19 Երևան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|