«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 դեկտեմբերի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 60516429
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
1 դեկտեմբերի 2016 թ. ք. Երևան |
N 990-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 14-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 1-ի «Քաղաքացիական ծառայողների անձնական գործերը և գրանցամատյանը վարելու կարգը հաստատելու մասին» N 14-Ն որոշմամբ հաստատված հավելվածի`
1) 15-րդ կետի «զ» ենթակետը, 38-րդ կետը «աշխատակազմի ղեկավարի» բառերից հետո լրացնել «, իսկ տեսչական մարմնում` տեսչական մարմնի ղեկավարի» բառերով.
2) 36-րդ կետը «աշխատակազմերի ղեկավարները» բառերից հետո լրացնել «, իսկ տեսչական մարմիններում` տեսչական մարմինների ղեկավարները» բառերով.
3) 6-րդ, 7-րդ և 9-րդ ձևերը «աշխատակազմի ղեկավար» բառերից հետո լրացնել «տեսչական մարմնի ղեկավար __________________________
(ստորագրություն)» բառերով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ |
Մ. Բադալյան |