Գլխավոր տեղեկություն
Համար
N 234-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.03.2012-27.03.2012)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
20.03.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.03.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.03.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 մարտի 2012 թվականի N 234-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Պետական կառավարման համակարգում աշխատանքային գործընթացների կառավարման և արդյունքների գնահատման բնագավառում փորձի փոխանակման նպատակով 2012 թվականի մարտի 24-27-ը Չեխիայի Հանրապետություն և 2012 թվականի մարտի 28-31-ը Շվեյցարիայի Համադաշնություն գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։

2. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության անդամների՝ Չեխիայի Հանրապետություն և Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են «Կառավարության արդյունքների մոնիթորինգի բարելավման կարողությունների ստեղծման համար» ինստիտուցիոնալ զարգացման հիմնադրամի դրամաշնորհի հաշվին։

3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տ. Գևորգյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Չեխիայի Հանրապետություն և Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. մարտի 20

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2012 թ.

մարտի 20-ի N 234-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

Չեխիայի Հանրապետություն ԵՎ Շվեյցարիայի Համադաշնություն ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Տ. Գևորգյան   

- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ

     
Է. Գևորգյան  

- ՀՀ կառավարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետ

     
Ս. Քրմոյան  

- ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար

     
Կ. Իսախանյան  

- ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավար

     
Է. Ավետյան  

- ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի տնօրեն

     
Ա. Մկրտչյան  

- ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար, պետական հատվածի արդիականացման երկրորդ ծրագրի ղեկավար

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.03.2012, N 249-Ա 27.03.2012, N 234-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան