ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հունիսի 2012 թվականի N 489-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» Հայաստանի Հանրապետության օրենքի (2012 թվականի մարտի 21-ի ՀՕ-91-Ն) կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշման հավելվածի 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 և 13-րդ կետերով նախատեսված միջոցառումների կատարման մասին 5-օրյա ժամկետում տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հունիսի 4 Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2012 թ. հունիսի 4-ի N 489-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN |
Միջոցառման անվանումը |
Պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Ֆինանսական ապահովման աղբյուրը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. |
«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ պաշտպանության նախարարություն |
2012 թ. օգոստոսի |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
2. |
«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ պաշտպանության նախարարություն |
2012 թ. օգոստոսի |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
3. |
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվոգրով պարգևատրման կարգը և պատվոգրի նկարագիրը հաստատելու մասին» ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի հաստատում |
ՀՀ պաշտպանության նախարարություն |
2012 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
4. |
«Որպես խրախուսանք արժեքավոր նվերով կամ միանվագ գումարով պարգևատրման կարգը հաստատելու մասին» ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի հաստատում |
ՀՀ պաշտպանության նախարարություն |
2012 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
5. |
«Զորամասում զինծառայողների ներկայացրած զեկուցագրերի հաշվառման մատյանի վարման կարգը հաստատելու մասին» ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի հաստատում |
ՀՀ |
2012 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
6. |
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կրծքանշանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի հաստատում |
ՀՀ պաշտպանության նախարարություն |
2012 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
7. |
«Զորամասի պատվո գրքի վարման կարգը և հավաստագրի ձևը հաստատելու մասին» ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի հաստատում |
ՀՀ պաշտպանության նախարարություն |
2012 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
8. |
«Խրախուսանքների հաշվառման կարգը հաստատելու մասին» ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի հաստատում |
ՀՀ պաշտպանության նախարարություն |
2012 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
9. |
«Սպայի պատվի կանոնները հաստատելու մասին» ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի հաստատում |
ՀՀ պաշտպանության նախարարություն |
2012 թ. օգոստոսի |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
10. |
«Ծառայողական քննություն նշանակելու իրավունք ունեցող հրամանատարների (պետերի) անվանացանկը և ծառայողական քննության անցկացման կարգը հաստատելու մասին» |
ՀՀ պաշտպանության նախարարություն |
2012 թ. օգոստոսի |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
11. |
«Անձնակազմի, սերժանտական, ենթասպայական, սպայական ժողովների և սպայի պատվի դատարանների կազմակերպման ու դրանցում հարցերի քննարկման կարգը հաստատելու մասին» ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի հաստատում |
ՀՀ պաշտպանության նախարարություն |
2012 թ. օգոստոսի |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
12. |
«Կարգապահական վաշտերի ցանկը և օրվա խստացված կարգացուցակը հաստատելու մասին» ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի հաստատում |
ՀՀ պաշտպանության նախարարություն |
2012 թ. սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
13. |
«Կարգապահական տույժերի հաշվառման կարգը հաստատելու մասին» ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի հաստատում |
ՀՀ պաշտպանության նախարարություն |
2012 թ. սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|