Գլխավոր տեղեկություն
Համար
N 12-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.01.2012-01.07.2017)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
16.01.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.01.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.01.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հունվարի 2012 թվականի N 12-Ա

 

ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետությունում բնածին և տեխնածին աղետների (սեյսմիկ, տեխնիկական և հրդեհային անվտանգություն, սողանք, փլուզումներ, պտտահողմեր, ձնահոսքեր, ջրհեղեղներ, քարահոսքեր և այլն) կանխարգելման նպատակով իրականացվող աշխատանքներին նպաստելու, տվյալ բնագավառի ավելի արդիականացման, գիտական նորարարության ներմուծման, նոր ծրագրերի մշակման հիմնարար չափանիշների ձևավորման, ինչպես նաև այդ բնագավառում ընդունվող իրավական ակտերի արդյունավետության բարձրացման նպատակով`

1) ստեղծել գիտատեխնիկական խորհուրդ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի.

2) հաստատել գիտատեխնիկական խորհրդի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հունվարի 16

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2012 թ.

հունվարի 16-ի N 12-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Ա. Երիցյան

-

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (խորհրդի նախագահ)

Լ. Հախվերդյան

-

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի վարիչ, երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր 
 (խորհրդի նախագահի տեղակալ, համաձայնությամբ)

Ռ. Գևորգյան

-

ԵՊՀ-ի երկրաքիմիայի ամբիոնի պրոֆեսոր, երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
(խորհրդի քարտուղար, համաձայնությամբ)

Լ. Աղալովյան

-

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մեխանիկայի ինստիտուտի բաժնի վարիչ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
(համաձայնությամբ)

Ս. Գրիգորյան

-

ԵՊՀ-ի լաբորատորիայի վարիչ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
(համաձայնությամբ)

Ս. Հովհաննիսյան

-

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրեն, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
(համաձայնությամբ)

Ս. Նազարեթյան

-

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն, երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Ռ. Աթաբեկյան

-

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն» ՊՈԱԿ-ի Լոռու տարածքային կենտրոնի ղեկավար, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

 Ս. Դարբինյան

-

Երևանի ճարտարապետաշինարարական պետական համալսարանի պրոֆեսոր, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
(համաձայնությամբ)

Վ. Հակոբյան

-

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մեխանիկայի ինստիտուտի տնօրեն, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
(համաձայնությամբ)

Ռ. Մինասյան

-

ԵՊՀ-ի երկրաֆիզիկայի ամբիոնի վարիչ, երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
(համաձայնությամբ)

Գ. Փիրումյան

-

ԵՊՀ-ի էկոքիմիայի ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
(համաձայնությամբ)

Ա. Դավթյան

-

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի ավագ գիտաշխատող, ֆիզմաթ գիտությունների թեկնածու
(համաձայնությամբ)

Է. Գյոդակյան

-

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաֆիզիկայի և սեյսմաբանության ինստիտուտի լաբորատորիայի վարիչ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու
(համաձայնությամբ)

Վ. Սահակյան

-

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ
(համաձայնությամբ)

Հ. Հարությունյան

-

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Բյուրականի աստղադիտարանի տնօրեն, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ
(համաձայնությամբ)

Մ. Գրիգորյան

-

ԵՊՀ-ի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան, երկրաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
(համաձայնությամբ)

Հ. Պետրոսյան

-

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության պետ, երկրաբանական գիտությունների թեկնածու

Վ. Արզումանյան

-

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության դիտացանցերի և տեղեկատվության վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու

Լ. Վարդանյան

-

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու

Ս. Թամոյան

-

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի դոցենտ, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2012 թ.

հունվարի 16-ի N 12-Ա

որոշման

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն աշխատակարգով կանոնակարգվում են գիտատեխնիկական խորհրդի (այսուհետ` խորհուրդ) աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը:

2. Խորհրդի գործունեության նպատակը Հայաստանի Հանրապետությունում բնածին և տեխնածին աղետների կանխարգելման նպատակով իրականացվող աշխատանքներին, տվյալ բնագավառի ավելի արդիականացմանը, գիտական նորարարության ներմուծմանը, նոր ծրագրերի մշակման հիմնարար չափանիշների ձևավորմանը, ինչպես նաև այդ բնագավառում ընդունվող իրավական ակտերի արդյունավետության բարձրացմանը նպաստելն է:

3. Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն աշխատակարգով:

4. Խորհուրդը գործում է հասարակական հիմունքներով:

 

 II. ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

 5. Խորհրդի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

 6. Խորհուրդն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ, ինչպես նաև արտահերթ նիստերի միջոցով` սույն աշխատակարգի 10-րդ կետին համապատասխան:

 7. Խորհրդի նիստերը հրավիրում և վարում է խորհրդի նախագահը:

 8. Խորհրդի նախագահի բացակայության դեպքում խորհրդի նիստը կարող է վարել խորհրդի անդամներից մեկը՝ խորհրդի նախագահի հանձնարարությամբ:

 9. Խորհրդի նիստն սկսվում է նիստի օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի վերաբերյալ խորհրդի նախագահի զեկուցմամբ:

 10. Խորհուրդն իր արտահերթ նիստերը գումարում է խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կամ խորհրդի անդամների առնվազն մեկ երրորդի առաջարկությամբ:

 11. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի կազմի առնվազն երկու երրորդը:

 12. Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում նիստը վարողի ձայնը վճռորոշ է:

 13. Խորհրդի այն անդամը, ով համաձայն չէ խորհրդի ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը:

 14. Խորհրդի անդամները խորհրդի նիստի անցկացման վայրի, օրվա, ժամի և նիստի օրակարգի մասին տեղեկացվում են նիստի անցկացման օրվանից առնվազն 3 օր առաջ:

 15. Խորհրդի նիստերին կարող են մասնակցել հրավիրված պետական պաշտոնյաներ, փորձագետներ, զանգվածային լրատվության միջոցների և այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 

III. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԸ

 

16. Խորհրդի նախագահը`

1) վարում է խորհրդի նիստերը.

2) ստորագրում է խորհրդի որոշումները և նիստերի արձանագրությունները, խորհրդի գործունեության հետ կապված մյուս փաստաթղթերն ու գրագրությունները.

3) իր բացակայության դեպքում խորհրդի անդամներից մեկին հանձնարարում է վարել խորհրդի նիստը.

4) խորհրդի հաստատմանն է ներկայացնում խորհրդի նիստի օրակարգը.

5) իրականացնում է վերահսկողություն խորհրդի ընդունած որոշումների կատարման նկատմամբ.

6) իրականացնում է սույն աշխատակարգով իրեն վերապահված այլ լիազորություններ:

17. Խորհրդի անդամն իրավունք ունի՝

1) խորհրդի նիստից առնվազն 5 օր առաջ ներկայացնելու գրավոր հարցեր` խորհրդի նիստի օրակարգում ընդգրկելու համար.

2) ներկայացնելու առաջարկություններ խորհրդի գործունեության, նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ.

3) ծանոթանալու խորհրդի նիստերի արձանագրություններին:

18. Խորհրդի անդամը պարտավոր է՝

1) մասնակցել խորհրդի աշխատանքներին.

2) իրականացնել սույն աշխատակարգով իրեն վերապահված այլ լիազորություններ:

19. Խորհրդի անդամն իր պաշտոնից ազատվելու պահից կորցնում է անդամակցությունը խորհրդին: Նրա փոխարեն խորհրդին անդամակցում է նույն պաշտոնն ստանձնած անձը՝ բացառությամբ հասարակական հիմունքներով խորհրդի կազմում ընդգրկված ներկայացուցիչների:

 

IV. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

20. Խորհրդի քարտուղարության գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմը:

21. Խորհրդի քարտուղարությունը խորհրդի բնականոն գործունեության ապահովմանն աջակցելու նպատակով՝

1) նախապատրաստում է նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերն ու դրանք տրամադրում խորհրդի անդամներին.

2) կազմում է խորհրդի նիստերի արձանագրությունները.

3) ապահովում է խորհրդի նիստի որոշումների նախագծերի կազմումը.

4) վարում է խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը.

5) գրանցում է խորհրդի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները.

6) կազմակերպում է խորհրդի որոշումների տրամադրումը խորհրդի անդամներին և համապատասխան կազմակերպություններին:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.06.2017, N 672-Ա 01.07.2017, N 12-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան